Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

133 հոգուց ներում է շնորհվել ընդամենը 2 հոգու

Փետրվար 05,2019 19:01

Մեր տեղեկություններով քրեակատարողական հիմնարկների դատապարտյալներին արդեն ծանուցել են ներման խնդրագրերի պատասխանները։ Հետաքրքիր է որ 133 հոգուց ներում է շնորհվել ընդամենը 2 հոգու։

Ընդ որում՝ ներվածներից մեկի պատիժը 9 տարի 9 ամսից  կրճատվել է մեկ տարի վեց ամսով։ Ներված դատապարտյալը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրօրենսգրքի 104 եւ 235  հոդվածների առաջին մասով՝ դատապարտվելով 11 տարվա ազատազրկման՝ 2012 թ-ի հոկտեմբերի 23-ին։ 2018 թվականի համաներմամբ պատժաչափը կրճատվել էր 9 ամսով։

Մյուս դատապարտվածը 2016թ-ի սեպտեմբերի 13-ին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրօրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով։ Պատիժը՝ 6 տարի ազատազրկում։ Նրան ներումով պատժի չկրած մասը կրճատվել է մեկ տարով։ Դատապարտյալների հարազատների խոսքերով՝ նրանք խիստ հիասթափված են իշխանությունների նման քայլից։

«Մեծ հույսեր ունեին։ Հիմա լրիվ կոտրվեցին»,-ասացին նրանք։

Հիշեցնենք, որ մերժում ստացած դատապարտյալները ներման խնդրանքով կարող են  կրկին դիմել մեկ տարի անց։

Հ.Գ. Օրենքի պահանջից ելնելով չենք հրապարակում ներվածների կամ մերժվածների անունները։

Ի դեպ, ներում խնդրել էին նաեւ մոտ երկու տասնյակ կին դատապարտյալ, որոնք նույնպես մերժվել են։

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728