Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահի օգնականը ԱԺ-ում գիտությամբ կզբաղվի եւ բանակ կգնա, եթե չպաշտպանի ատենախոսությունը

Հունվար 21,2019 15:52

Aravot.am-ը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նորանշանակ օգնական Վահան Կոստանյանից հետաքրքրվեց` երբ իրեն տարկետում էր տրամադրվում, որի մեջ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար նշանակալի նվաճումներ ունեցող այլ ուսանողներ կողմնակալություն էին տեսնում, քանի որ ինքը ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն էր, ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն այդ առիթով Aravot.am-ի հետ զրույցում պատճառաբանում էր, որ Վահան Կոստանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել եւ պատրաստվում է զբաղվել գիտությամբ, հիմա ինչպե՞ս է արդեն ԱԺ նախագահի օգնականի պաշտոնում զբաղվելու գիտությամբ:

«Այս պահին շարունակում եմ իմ գիտական աշխատանքներն ու հետազոտությունը, նախապատրաստում եմ հրապարակման գիտական երկու հոդված, որոնք շուտով կհրապարակվեն։ Փորձում եմ գիտական գործունեությունս նաև կիրառական նշանակությամբ օգտագործել, ինչը թույլ է տրված ՀՀ օրենսդրության շրջանակներում»,- Aravot.am-ին հայտնեց Վահան Կոստանյանը։

Նաեւ հավելեց. «Սահմանված ժամկետում թեկնածուական ատենախոսությունը չպաշտպանելու պարագայում պատրաստ եմ մեկնել ԶՈւ ծառայության»:

Հիշեցնենք, որ տարկետման համար դիմած ուսանողները դիմել էին ՀՀ նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ ՀՀ վարչապետին, քանի որ դժգոհ էին ԿԳ նախարարության համապատասխան հանձնաժողովի գործունեությունից, որը տարկետում էր տրամադրում :

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ընտիր յօդուած է: Ցայտուն կերպով ցոյց է տալիս, որ ՀՀԿ «լաւագոյն» աւանդոյթները շարունակւում են՝ առնուազն կրթութեան եւ գիտութեան» բնագաւառում:

    Ցանկացած լուրջ դոկտորանտ (ասպիրանտ) այնքան ծանրաբեռնուած է լինում (խօսքս արեւմտեան երկրների մասին է), որ մտքի ծայրով անգամ չի կարող երազել, որ լրացուցիչ գործ ունենանայ՝ այն էլ երկրի ԱԺ նախագահի օգնական: Մարդիկ երբեմն օրական 15-16 ժամ էին աշխատում՝ շաբաթ-կիրակին էլ հետը: Այնպէս որ հեքիաթներ չպատմես: 🙂

    Այստեղից երկու եզրակացութիւն կայ՝ կամ արածդ PhD-ն բակալաւրի աւարտականի մակարդակի է (ներող) կամ էլ հովանաւորեալներ ունես: Իրականում՝ երկուսը միասին 🙂

    Թէ բա #ՆորՀայաստան 🙂 🙂

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031