Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Էդմոն Մարուքյանը և խմբակցության քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը

Հունվար 10,2019 17:44

Սույն թվականի հունվարի 10-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատգամավորական մանդատները ստանձնելուց հետո գումարել է առաջին նիստը։ Նիստի ընթացքում ընդունվել է խմբակցության Կանոնադրությունը, որը հռչակում է խմբակցության աշխատանքի ընդհանուր սկզբունքները, պատգամավորի, պատգամավորի օգնականների և փորձագետների իրավունքներն ու պարտականությունները։ Խմբակցությունը միաձայն որոշում է ընդունել որպես խմբակցության ղեկավար ընտրել Էդմոն Մարուքյանին և խմբակցության քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանին։ Ստորագրվել է նաև Մանե Թանդիլյանին որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու որոշման արձանագրությունը։

Կից ներկայացնում ենք Էդմոն Մարուքյանի և Գևորգ Գորգիսյանի կենսագրությունները:

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981թ. Վանաձոր քաղաքում:

2002թ. ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

2006թ. ավարտել է Վարշավայի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը և ստացել Մարդու իրավունքների և շահերի պաշտպանության մասնագետի որակավորում:

2007թ. ավարտել է ՀՀ կառավարման պետական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան` պաշտպանելով “Մարդու իրավունքների պաշտպանության ազգային եւ միջազգային մեխանիզմները” թեմայով ատենախոսություն։

2010թ. ավարտել է ԱՄՆ Մինեսոտայի Համալսարանի իրավաբանական դպրոցը և ստացել Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան:

1999-2001թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

2001թ.-ից ակտիվորեն ներգրավված է եղել իրավապաշտպան գործունեության մեջ: Հանդիսանում է մի շարք հասարակական կազմակերպությունների հիմնադիր անդամ: Անդամակցում է բազմաթիվ միջազգային իրավապաշտպան ցանցերի:

2002-2004թթ. «Մեդիա Գրուպ» լրատվական հասարակական կազմակերպության իրավաբանական բաժնի ղեկավար:

2005-2006թթ. ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ:

2005-2012թթ. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ:

2007-2008թթ. դասախոս Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնում։

2008թ.-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:

2010թ. գործընկերների հետ հիմնադրել է «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որն ի թիվս բազմաթիվ այլ կարեւոր գործերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հայ գերու գործն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության:

2010-2012թթ. “Human Rights Watch” միջազգային իրավապաշտպան կազմակերպություն, ազգային փորձագետ:

2012թ. Վանաձոր քաղաքի թիվ 30 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր։

Պառլամենտ Մոնիթորինգի հետազոտության արդյունքներով ճանաչվել է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման մեծամասնական ընտրակարգով ընտրված ամենաակտիվ պատգամավորը։

2015թ. հիմնադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի կառավարման խորհրդի նախագահն է։

2017թ. ՀՀ ԱԺ ընտրություններում գլխավորել է ԵԼՔ կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը և ընտրվել Հայաստանի Հանրապետության 6֊րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։

ՀՀ ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:

Գևորգ Գորգիսյանը ծնվել է 1986թ. հունվարի 23-ին Երեւանում։

2007-2009թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2003թ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ։

2005-2007թթ․ «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտ:

2011թ. ավարտել է «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտի մագիստրատուրան՝ էլեկտրոնային նախագծման ավտոմատացում մասնագիտությամբ։

2007-2007թթ. աշխատել է «Հայնախագիծ» ԲԲԸ կրտսեր ծրագրավորող։

2009-2009թթ. «Հայնախագիծ» ԲԲԸ ծրագրավորող։

2009-2010թթ․ «ՍթրիմՏեք» ՍՊԸ կայքի ադմինիստրատոր։

2010-2010թթ. փորձաշրջան է անցել «ՆաիրիՍոֆթ» ընկերությունում։

2010-2014թթ. աշխատել է  «Ալտակոդ» ընկերության վեբ ծրագրավորող։

2015-2017թթ. «IAM Cloud» անգլիական ընկերության վեբ դեպարտամենտի ղեկավար։

2013-2014թթ. եղել է  «ԴԵ՜Մ ԵՄ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ։

2015թ. «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության համակարգող խմբի անդամ։

2015թ․  «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ։

2017թ. ապրիլի 2-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Լուսավոր Հայաստան կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031