Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արագ եւ առանց զոհերի կարելի է Նախիջեւանի հատվածում «ուղղումներ» անել». Ժիրայր Սեֆիլյան

Դեկտեմբեր 25,2018 14:28

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիրներից Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ ամիսներ առաջ Նախիջեւանի միջդիրքային տարածությունում հակառակորդի դիրքային առաջխաղացումը նոր գործընթացի սկիզբ է: «Արցախյան ճակատում սողոսկող մարտավարության շնորհիվ հակառակորդը տարիներ շարունակ դիրքերը մոտեցրել է: Նույն գործընթացը, դժբախտաբար, սկսվել է նախիջեւանյան ճակատում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը: Նրա համոզմամբ, թե մայիսին, եւ թե այսօր ՀՀ ռազմական ղեկավարությունն այդ խնդրին համարժեք չի արձագանքել:

«Համոզված եմ, որ հակառակորդի կողմից նշյալ գործընթացը շարունակվելու է, ուստի մերոնք պետք է ուշադիր լինեն, նաեւ՝ համարձակ: Պետք է կանխարգելիչ գործողություններով զսպել հակառակորդին՝ հատկապես այն հատվածներում, որտեղ նա ճանապարհներ վերահսկելու հնարավորություն ունի»,-նշեց Ժիրայր Սեֆիլյանը:

Ապա նա կոչ արեց Նախիջեւանի հատվածքում տեղի ունեցածից ողբերգություն չսարքել. «Արագ եւ առանց զոհերի կարելի է «ուղղումներ» անել: Պարզապես քաղաքական կամքի դրսեւորում պետք է լինի: Հուսանք՝ նոր իշխանությունը կդրսեւորի այն»:

https://www.facebook.com/aravot.am/videos/279164009441757/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31