Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Զասը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի կոնսենսուսով

Դեկտեմբեր 21,2018 16:17

Բելառուսի Ազգային անվտանգության պետքարտուղար Ստանիսլավ Զասն ակնկալում է, որ կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կոնսենսուսով: Այս մասին նա հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն:

Գործակալությունը գրում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածությունն արդեն համաձայնեցրել են Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի նախագահները: Ստանիսլավ Զասը եղել է այդ բոլոր երկրներում և հանդիպել այդ պետությունների ղեկավարների հետ:

«Հանդիպումներն անցել են դրական՝ հաշվի առնելով տոնը, բնույթը, արդյունավետությունը, և օգտակար են եղել անձամբ ինձ համար: Նպատակահարմար է քաղաքականության մեջ ներմուծել այնպիսի սխեմա, երբ ռազմաքաղաքական բլոկի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող մարդը հանդիպումներ է ունենում բոլոր պետությունների ղեկավարների հետ»,- ասել է պետքարտուղարը:

Զասը պատմել է, որ նախագահների հետ հանդիպումներում ինքը լսել է՝ ինչպես են նրանք գնահատում իրավիճակը տարածաշրջանում և հենց կազմակերպության գործունեությունը, ինչ հարցերի լուծումներ են ակնկալում առաջիկայում:

«Ոչ բոլոր ընթացակարգերն են կատարվել: Կարծում եմ, որ մնացած օրերի ընթացքում կամ գալիք տարվա առաջին օրերին բոլոր իրավական ընթացակարգերը կկատարվեն, և կսկսվի աշխատանքը նոր պաշտոնում»,- ասել է Զասը:

Հարցին՝ արդյոք նախատեսվում է հանդիպում Հայաստանի ղեկավարի հետ՝ Զասը պատասխանել է. «Ես պատրաստ եմ Հայաստանի վարչապետի համար ցանկացած հարմար պահի մեկնել այնտեղ և հանդիպել նրա, արտգործնախարարի, պաշտպանության նախարարների հետ, քննարկել միգուցե այն հարցերը կամ խնդիրները, որոնք նրանք տեսնում են կազմակերպության գործունեության մեջ, և շարունակել աշխատել այդ թվում այդ խնդիրների լուծման շուրջ»:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրության մեջ որոշումներ կայացնելու կարգը նախատեսված է սահմանափակ ձևաչափով, երբ ոչ բոլոր երկրներն են համաձայն այս կամ այն հարցի հետ: «Բայց ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, փոխհամաձայնության կգանք և այսօր առկա հարցերը կհանվեն: Այդ տարբերակը կլինի ամենալավն ու օգտակարը գործի համար: Անհրաժեշտ է հաղթահարել այդ տարաձայնությունները և սկսել բնականոն աշխատանքը»,- ասել է Զասը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31