Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ դեսպանատուն. ցանկանում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում

Դեկտեմբեր 03,2018 18:00

Դեսպանատան մամլո ծառայության մեկնաբանությունը

Ուշադրություն դարձրեցինք ք. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողի՝ Հայաստանի քաղաքացու սպանության մեջ մասնակցության վերաբերյալ, հայկական մի շարք ԶԼՄ-ում հայտնված հրապարակումներին:

Տարակուսանքի զգացում է առաջացնում նման վերին աստիճանի ոչ մասնագիտական մոտեցումը տեղեկատվության հետ տարվող աշխատանքին, երբ ամբողջությամբ անտեսելով անմեղության կանխավարկածը՝ “ճչացող” վերնագրերի ներքո հրատարակվում են չստուգված և չհաստատված տվյալներ:

Նման անպատասխանատու վարքագիծը, հատկապես ընտրությունների այս ոչ դյուրին շրջանում, ձեռնտու է այն ուժերին, որոնք  ցանկանում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան 

մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31