Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Վրաստանի հետ սահմանը հսկողը տաքսիստ դառնում

Նոյեմբեր 06,2018 23:33

Վրաստանի հետ ՀՀ պետականի սահմանի պահպանությունն իրականացնում են ՀՀ ազգային անվտանգության ենթակայության տակ գտնվող սահմանապահ զորքերի զինծառայողները: Վրաստանի հետ ՀՀ պետական սահմանի մի զգալի հատված Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում է: Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանների հատման միակ տեղը Նոյեմբերյանի տարածաշրջանում է, Կողբ գյուղի Ղիասի քար կոչվող տեղամասում, որտեղ գործում է Հայաստան մտնող բնական գազի կոմպրեսորային կայան:

Վրաստանի սահմանը հսկող սահմանապահ զինծառայողներից շատերը ազատվել են աշխատանքից, նրանք գործի ընդունվելով՝ 1-2 ամսից ինքնակամ ազատվում են ծառայությունից: Նրանցից մեկը, ով արդեն տաքսիստ է աշխատում, մեզ հայտնեց աշխատանքից դուրս գալու պատճառները: Սահմանապահ շարքային զինծառայողի աշխատավարձը բարձր չէ`130 հազար դրամ: Այդքան աշխատավարձով հազիվ կարելի է յոլա գնալ, ոչ թե`ընտանիքը նորմալ պահել:

Ցածր աշխատավարձի հետ խնդիր են նաեւ ծառայության պայմանները: Վրաստանի հետ Նոյեմբերյանի սահմանագոտին ձգվում է սարերի գլխով կամ Դեբեդ գետի ափով: Սարերի գլխին ամռանը ուժեղ քամիներ են փչում, որոնք ձմռանն ուղղակի անտանելի են դառնում: Դեբեդ գետի հոսքն իր հետ օդի սառը հոսանք է բերում:

Հայ սահմանապահները ոտքով քայլելով`հսկում են հայ-վրացական պետական սահմանը: Ի տարբերություն հայ սահմանապահների, Վրաստանի սահմանապահները ձմռանը չեն մրսում, քանզի Հայաստանի հետ սահմանը հսկում են «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաներով, որը Վրաստանի սահմանապահներին նվիրել է ԱՄՆ կառավարությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930