Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ Պետրոս Մակեյանի՝ Շիրակում Ֆելիքս Ցոլակյանի համար արդեն ձայներ են հավաքագրում

Նոյեմբեր 06,2018 17:44

«Ունեմ տեղեկատվություն՝ ՀՀԿ-ն մեծ ներուժ է ներդնելու՝ բարեկամների եւ մտերիմների միջոցով կանխիկ գումարով ձայներ վերցնելու համար: Այսինքն, այստեղ իրավապահ համակարգը չի կարող մտնել եղբայր-բարեկամ հարաբերությունների մեջ: Այս կերպ ՀՀԿ-ն փորձելու է ձայներ հավաքել»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման հայտարարություն արեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Նա շարունակեց իր ձեռքի տակ հայտնված տեղեկատվության հրապարակումը. «Շիրակի մարզում այն համայնքապետերը եւ դպրոցները, որոնք նախկինում փողով աշխատել են Ֆելիքս Ցոլակյանի համար, հիմա նույնն են անում: Ընտրական հրապարակված ցուցակ դեռ չկա, բայց Ֆելիքս Ցոլակյանի համար արդեն տեղերում աշխատում են: Այնպես որ, հարգելի Նիկոլ, թափանցիկ ընտրությունները կասկածի տակ են դրված ՀՀԿ-ի «տուսովկաների» պատճառով: Այս վտանգավոր զարգացումը պետք է կանխել եւ թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մտնի ԱԺ»:

Ըստ Մակեյանի՝ ՀՀԿ-ն եւ նրան սպասարկող ուժերը փորձում են վերակենդանացնել իրենց. «Այդ ուժերն են երկիրը հասցրել ողբալի վիճակի, եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ լավ գիտի դա: Մյուս կողմից, նկատվում է, որ փորձ է արվում քաղաքական դաշտից դուրս մղել այն ուժերին, որոնք տասնամյակներ պայքարել են Քոչարյանի եւ Սարգսյանի ռեժիմների դեմ: Խոսքը նաեւ իմ կուսակցության մասին է: Հեղափոխության հետեւա՞նք է դա, թե կազմակերպված է, չեմ կարող ասել»:

Պետրոս Մակեյանը նշեց, որ իր բարձրացրած խնդիրների շուրջ փորձում է բանակցել «Քաղաքացիական պայմանագրի» հետ, սակայն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու առիթ չի ստեղծվել. «Մտահոգությունս այն է, որ վարկանիշային համակարգով գնալով ընտրությունների՝ ՀՀԿ-ին եւ նրան սպասարկող ուժերին առիթ ենք տալիս սողոսկել խորհրդարան: Բնականաբար, ընտրակաշառք չի լինելու, բայց նրանք մեծ ռեսուրսներ ունեն, որոնք կօգտագործեն»:

Aravot.am-ը կապ հաստատեց Արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Նա հայտնեց, որ ԱԻՆ լրատվական ծառայությունը շուտով հաղորդագրություն կտարածի՝ Պետրոս Մակեյանի հայտարարության առնչությամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930