Գյումրիում ռուս կնոջը բռնաբարության փորձ կատարելու մեջ մեղադրվող 28-ամյա տաքսու վարորդի հարազատներն ու հարևանները փակել են Շիրակի դատախազության դիմացի Հաղթանակի փողոցը` պահանջելով անհապաղ ազատ արձակել տղային: Ըստ հարազատների` նա հոկտեմբերի 29-ին, ժամը 08.30-ին տանն է եղել ու որևէ առնչություն չունի ռուս կնոջ հետ կատարված դեպքի հետ: «Քննիչն անգործության է մատնված, նա իր հեշտին է նայում, ոնց կարող են անմեղ տղայի հեղինակության հետ խաղալ: Ոչ մեկիս չեն հարցաքննել: Հիշում եք, մեր հային Ռուսաստանում խալաթ հագցրեցին, իսկ քննչականում տեսնեիք ինչ հյուրասիրության էին կազմակերպել ռուսներին, եթե իրար հետ գործ են անում, ուրեմն Գյումրիում ոչինչ չի փոխվել: Չեն կարող աշխատել, թող հրաժարական տան. Ինչպես երևում է հեղափոխությունը Գյումրի չի հասել: Ոչ մեկիս չեն հարցաքննել:
էս ինչ կինո է, եթե էդ կնոջը բռնաբարել են, թող գնան բռնաբարողին գտնեն: Փողոցը չենք բացի մինչև մեր տղային ազատ չարձակեն»: Հարևանների ասելով` տղան պարկեշտ վարքագիծ ունի, նա նոր է նշանվել, պատրաստվում են հարսանիքին: Մայրը հայտարարեց, որ եթե հարցին անհապաղ լուծում չտան, հացադուլ կհայտարարի, իսկ հարազատները նշեցին, որ կտեղափոխվեն Երևան ու կփակեն կառավարության շենքը:
Մանրամասն՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ