«Հասարակության քաղաքական պահանջմունքները շատ արագ փոխվում են: Տեսեք՝ Կապանում «Քաղաքացիական պայմանագրի» երկար հաղթարշավից հետո կապանցիները «գըմփ-գըմփ-հոպ»-ը չընդունեցին, որովհետեւ նրանք հոգնեցին «գըմփ-գըմփ-հոպ»-ից: Նրանք վիրավորվեցին դրանից, քանի որ դա պապուասների եւ սեւամորթների ենթագիտակցությունն արթնացնող երեւույթ է»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Կապանի քաղաքապետի ընտրություններին, որում, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր« կուսակցության թեկնածուն չհաղթեց, ասաց ազատամարտիկ, քաղաքական գործիչ Վոլոդյա Հովհաննիսյանը: Նա նկատի ունի ՔՊ-ի հավաքների ավանդական տարրերից մեկը՝ թմբուկի երկու զարկերն ու դրանց հաջորդող ծափը:
«Չի կարելի 21-րդ դարի հայ մարդուն դրանով առաջնորդել եւ զրկել գիտակցությունից»,-համոզմունք հայտնեց Վոլոդյա Հովհաննիսյանը, ապա շարունակեց,-«Կապանի ընտրությունները կհամարեի Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, եթե վերջինս իր նազիր-վեզիրներով եւ թիկնապահներով չգնար Կապան, հանրահավաք չաներ եւ կոչ չաներ ընտրել իր կուսակցության ներկայացուցչին»:
Հովհաննիսյանի խոսքով. «Եթե այդպես չլիներ, ես կհամարեի, որ Կապանի ընտրությունները Նիկոլ Փաշինյանի հաղթանակն էին, որովհետեւ երկրում ստեղծված ընտրական-քաղաքական իրավիճակը ենթադրում էր, որ ցանկացած մարդ կարող է հաղթել: Բայց եթե Փաշինյանը ընտրություններից առաջ հանրության առաջ ելույթ է ունենում, գովում կամ փնովում…սյունեցիների շրջանում այդ ելույթը դժգոհություն առաջացրեց: Վիրավորանք է, երբ նա հայտարարում է, որ եթե կապանցիները չընտրեն իրենց թեկնածուին, ուրեմն՝ հակահեղափոխական են: Դա Փաշինյանի քաղաքական պարտությունն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ազատամարտիկ, քաղաքական գործիչ և սյունեցի պարոն,սա դեմոկրատիայի հաղթանակն է , սա Փաշինյանի հաղթանակն է: Եվ ես հպարտ եմ, որ նրանց ցանած սերմը ծիլ տվեց իմ հարազատ Սյունիքում: