Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզպետը ակնալիճցիներին խորհուրդ է տվել փուշ աճեցնել

Հուլիս 21,2018 15:00

Գագիկ Միրիջանյանն անհարմար վիճակի մեջ է ընկել

Այս օրերին Արմավիրի նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանը հանդիպումներ է ունենում մարզի տարբեր համայնքներում` փորձելով տեղերում ծանոթանալ իրավիճակին եւ առկա խնդիրներին: Մի քանի օր առաջ Ակնալիճ համայնքում կայացած հանդիպման ժամանակ Գագիկ Միրիջանյանն անհարմար վիճակի մեջ է հայտնվել իր անտեղյակության պատճառով: Ակնալիճցիները նորանշանակ մարզպետին բողոքել են ոռոգման ջրի խնդրից: Այս համայնքում այդ խնդիրը միշտ էլ եղել է: Իսկ հետհեղափոխական Հայաստանում այս հարցն առավել սրվեց բոլոր համայնքների համար` ոլորտում կատարված փոփոխությունների արդյունքում:

Երբ ակնալիճցիները շատ են դժգոհել, մարզպետը, իրավիճակը շտկելու մտադրությամբ, հավանաբար, փորձել է հասկանալ` ի՞նչ մշակաբույսեր է հնարավոր աճեցնել այդ տարածքում` քիչ ջրվող: Տարեց մի ակնալիճեցի խորամանկել է` ասելով, որ կա նման մշակաբույս, դա տատասկն է: Տատասկը մոլախոտ է, փշի տեսակ: Միամիտ մարզպետն էլ, տարեցի «օգնությունից» ոգեւորված, տեղացիներին խորհուրդ է տվել տատասկ աճեցնել: Ակնալիճեցիները համաձայնել են` պայմանով, եթե մարզպետը լուծի իրացման խնդիրները:
Ի դեպ, Գագիկ Միրիջանյանի հանդիպումները այլ սկանդալներով էլ են ուղեկցվում: Օրինակ՝ որոշ համայնքներում մի քանի օր տեղացիներին հավաքել են դպրոցների կամ գյուղի ակումբի դահլիճում մարզպետի հետ հանդիպման համար: Վերջում մարզպետը չի ժամանել: Նման իրավիճակ եղել է, օրինակ, Հայթաղ համայնքում: Հայթաղցիները Միրիջանյանի հետ կարողացել են հանդիպել 3-4 օր հավաքվելուց հետո միայն:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

20.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Մհեր Քոչար յան says:

    Հարգելի լրագրողներ բավ է անհիմն լուրեր տարածեք ամոթ է ։ Հարիր չէ Լրագրողին կեղծիք տարածելը ։ Բացի այն , որ հարիր չէ նաև դեմ է լրագրողական էթիկայի կանոններին ։
    Ու՞ր ենք հասել բա սրա՞ համար էինք պայքարում ,որ ով ինչ ուզի գրի ու պատասխանատվություն չկրի։
    Հասկացանք խոսքի ազատություն բայց ոչ երբեք զրպարտանք։ Ասել դասականին <> …

  2. Shiraz says:

    Պրն Միրիջանյանը շատ խելացի ու կայացած անձնավորություն է, որպես մարզպետ ,և որպես մարդ ,իսկ
    ինչ մնում անտեղյակությանը շտապեմ ասել ,որ դա իրականության տառին ու բառին չի համապատասխանում ,քանի որ անձամբ մենք մարզի բնակիչներս ենք տեսնում ,թե մեր մարզում ինչ աշխատանքներ են տարվում ի շահ մեր բնակիչների ;Պրն Միրիջանյան լավ տիրապեում է իր աշխատանքին ,դրա մասին կարող են փաստել անգամ շարքային Արմավիրի մարզի յուրաքանչյուր քաղաքացի,ցանկացած պահին ժողովրդի կողքին ,ուստի հավելեմ նաև հարկ եղած դեպքում հումորի մեծ զգացումով ,խորհուրդ կտայի փաստերը ճիշտ արձանագրեք;

  3. Հայկանուշ says:

    Հարգելի аdavit.am ,ես գիտեմ ,որ դուք բավականին լուրջ լրատվական կայք եք,սակայն այս նյութից հետո,նույն բանը չեմ կարող ասել:Ենթադրություններով,առանց փաստերի,նյութ չեն հրապարակում,հատկապես երբ խոսքը վերաբերում է մի այնպիսի մարզպետի ,որի աշխատասիրությունը,նվիրումն ու ժողովրդավարությունը այս կարճ ժամանակահատվածում մենք`արմավիրցիներս ,տեսանք և զգացինք:Սպիտակի մեջ բոլոր գույները կան`բացի սևից:

  4. լեվոն says:

    Հարգելի լրագրողներ պարապ մնացիք ել բան չունեիք անելու անցաք մեր շատ սիրելի մարզպետին ։Պարոն Միրիջանյան դուխով իմացեք Արմավիր մարզը ձեր կողքնա մեր մարզպետի նման մարդիկ շատեն պետք մեր Հայ ազգին հարգելի լրագրողներ գիտեք պրն Միրիջանյանը շատ սրտացավ մարդ է ամեն մի քաղաքացու խնդիրի մասին լսումա ու ամպայման լուցումա տալիս նոր չանապարում անցամբ ես խնդիր եմ ունեցել մօտեցել եմ Միրիջանյանին իմ խնդիրին լուցումա տվել ։ մի խոսքով պարոն Միրիջանյան ջան դուխով արմավիրը տեսնումա թէ դուք ինչ սրտացավով էք ձեր աշխատանքը կատատարու հարգելի լրագրողներ մեր մարզպետին կողքը կանգնացա մի ամբողջ Արմավիր մարզ

  5. Լեվոն says:

    հարգելի լրագրողներ չի կարելի մեր մարզպետը շատ հոյակապ անձնավորություն է մեր Միրիջանյանը ամեն մարդու խնդիրի մասին լսում է ու ամպայման լուցում է տալիս անձամբ ինձ աջակցելա խնդիրիս լուցում է տվել պրն Միրիջանյան ջան ամբողջ Արմավիրը ձեր կողքին կանգնաց է մենք գնահատում ենք ձեր սրտացավ աշխատանքը դուխով մեր մարզպետի գերազանց աշխատանքի մասին խի չեք գրում լրագրողներ

  6. Anonymous says:

    Ուղղակի ապատեղեկատվություն եք տարածում։ ԱՄՈԹ Ձեզ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031