Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեֆիլյան. «Հուսով եմ՝ զոհված ոստիկանների հարազատներն էլ կհասկանան, որ բոլոր կողմերը զոհ էին բռնատիրությանը»

Հունիս 30,2018 14:46

Ժիրայր Սեֆիլյանը լծված է այն գործին, որ «Սասնա ծռերի» գործով բոլոր մեղադրյալները կալանքից ազատ արձակվեն: Այս մասին նա այսօր հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում: «Առաջնահերթ մենք ենք շահագրգիռ, որ արդար դատաքննություն տեղի ունենա, եւ բոլորի համար պարզ դառնա, թե ինչ է տեղի ունեցել»,-նշեց «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը: «Չեմ կարծում, թե ժողովրդի որեւէ հատված ուզում է, որ տղաները շարունակեն փակված մնալ»,-նկատեց Ժիրայր Սեֆիլյանը:

Aravot.am-ի նկատառմանն ի պատասխան, որ ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների(3 զոհ է գրանցվել) հարազատները լրատվամիջոցներով քննադատաբար են մոտենում «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալների՝ կալանքից ազատվելուն, Ժիրայր Սեֆիլյանն այսպես արձագանքեց. «Զոհվածների փաստը բոլորիս կորուստն է եւ բոլորիս ցավը: Կարծում եմ՝ առաջիկայում բոլորը կհասկանան, որ բոլոր կողմերն էլ զոհ են եղել բռնատիրությանը: Հուսով եմ, որ զոհվածների ընտանիքների անդամներն ու հարազատները եւս շուտով այդ կարծիքին կլինեն: Ինչպես վարչապետն օրերս ասաց, պետք է երկխոսել եւ համերաշխության հաստատման ուղղությամբ քայլեր կատարել, մենք էլ լծված ենք այդ գործին»:

Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվեց գնահատականներ հնչեցնել գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալության եւ ԵԿՄ-ի գործունեության մասին: Հիշեցնենք՝ Սեֆիլյանն այսօր նաեւ հայտարարեց, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վ.Մ says:

    Բռնատիրությունը և դրա դեմ ելնելը հասկացանք: Բայց ձեր ձեռքով ծառայություն իրականացնող սպա է զոհվել, այսինքը ձեզ նման հայ , որդի, ամուսին և հայր:Դուք չեք գտնում, որ սա պատժի արժանի իրողություն է, թեև հավատացած եմ,ոը այն նախատեսված չեր: Եվ դուք մարտում չէիք , որ այս կորուստը ներկայացվի մաոտական ու առավել ևս արդարացված:

  2. Սիմոն Տէտէեան says:

    Բոլորը զոհ էին Բռնատիրութեանը՝ եւ գիտակցաբար զոհուողը զոհել ոչնջացնելով անընդունելի մեծ ոճիռ մըն է…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930