Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ օգտատերերից մեկը գրեց, որ ապրում է Միացյալ Նահանգներում, աշխատում է ՏՏ ոլորտում, բայց պատրաստ է վերադառնալ հայրենիք, եթե նրան նույնատիպ աշխատանքի համար տրվի գոնե 4000 դոլար աշխատավարձ: Այդ գրառումը քննադատաբար ընդունվեց մյուս օգտատերերի կողմից՝ 4000 դոլարով ո՞վ չի աշխատի: Եվ իրոք, դա Հայաստանի համար բարձր աշխատավարձ է, թեեւ ոչ ֆանտաստիկ՝ այստեղ արտասահմանյան կապիտալով ՏՏ ոլորտում կան մասնագետներ, որոնք ստանում են ավելի բարձր (եւ, որն ավելի կարեւոր է, սպիտակ, հարկերը մուծած) աշխատավարձ:
Բայց պետք է, այնուամենայնիվ, հասկանալ նաեւ մեր հայրենակիցներին: Մարդն այնտեղ աշխատում ստանում է, ենթադրենք, իր նշած գումարից 5 անգամ ավելի բարձր աշխատավարձ: Ի՞նչ եք կարծում՝ նա կթողնի ամեն ինչ ու կգա Հայաստան միայն այն պատճառով, որ այստեղ փոխվել են ռեժիմն ու իշխանությո՞ւնը: Ոչ, նրան երաշխիքներ են պետք, որ այստեղ նա կունենա բնակարան եւ աշխատանք:
Նույնը կարելի է ասել մեր այն հայրենակցի մասին, որը, ասենք, Չելյաբինսկում ասֆալտ է փռում եւ, ենթադրնք, ստանում է ամիսը 1000 դոլար: Նա դեմ չի լինի նույն աշխատավարձով աշխատել հայրենիքում, բայց նրա կարիքն այստեղ առայժմ չկա: Վերադառնա իր դատարկված գյուղը (սովորաբար արտագաղթածների այդ կոնտինգենտը մարզերից է), ինչո՞վ զբաղվի: Գումարած դրան՝ երեխաները հայերեն խոսում են, բայց չեն կարդում, իսկ թոռները ոչ խոսում են, ոչ էլ կարդում: Նրան, ինչպես եւ բոլորիս, ոգեւորել է այն լուրը, որ գեներալ Մանվելին ձերբակալել են, բայց նման ոգեւորությամբ նա դժվար թե կարողանա ընտանիք պահել: Գումարած դրան՝ պետք է նախեւառաջ ապահովել Հայաստանում ապրող գործազուրկ ասֆալտ փռողներին եւ հետո միայն հրավիրել Հայաստանից գնացածներին:
Բայց մնացածների մասին նույնպես արժե մտածել: Ինձ թվում է՝ պետք է նախեւառաջ փոխել սփյուռքի նախարարության անունն ու գործառույթները: Եթե մենք այստեղ 2 միլիոն ենք, իսկ Հայաստանից դուրս ապրում է 10 միլիոն հայ, էլ ի՞նչ «սփյուռք»: Կառույցը Իսրայելի օրինակով պետք է կոչվի «հայրենադարձության եւ աբսորբացիայի» նախարարություն կամ նման մի բան: Եվ խնդիր պետք է դառնա հենց հայրենադարձությունը, նախեւառաջ վերադարձն այն մարդկանց, որոնք Հայաստանից են գնացել վերջին 25 տարիների ընթացքում:
Դարձյալ վերցնենք ԱՄՆ- ում ապրող ՏՏ մասնագետի կամ Չելյաբինսկում ասֆալտ փռող մեր հայրենակցի օրինակները: Պահանջել, որ նրանք ամեն ինչ թողնեն եւ գան հայրենիք՝ իրատեսական չէ: Բայց նախարարությունը կարող է խրախուսել նրանց «ճանաչողական» այցը Հայաստան, թող հանդիպումներ ունենան, թող ծանոթանան շուկայի, նաեւ աշխատաշուկայի վիճակին, գուցե այլ հետաքրքրություններ գտնեն: Այդ մարդկանց պետք է շահագրգռել: Միայն զգացմունքների վրա հաշվարկ անելը սխալ է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պետքա հաշվի առնել, որ եթե դրսումա աշխատում դրանից դեռ ավտմոմատ չի բխում թե բարձր կլասի մասնագետա ազգովի պիտի խնդրենք որ ներգաղթի:
Ասենք դրսում ֆուտբոլիստ ՛աշխատողները՛ հո բոլորը Հենո չեն: Մի բանա երբ մարդը Արսենալումա խաղում այլ բան, ինչ որ բելգիական առաջին դիվիզիոնի թիմում:
Նույննել ՏՏ-ոււմ մի բանա, երբ մարդը ասենք Գուգլում առաջատար մասնագետա 50հոգանոց թիմա ղեկավարում, այլ բանա, երբ ասենք Բոստոնում ինչ որ մանր ֆիրմայում վարսավիրանոցի համար ուրիշի գրած ծրագրում փոփոխություններա անում:
Բարձրակարգ մասնագետը ոչ թե պիտի ասի ինձ 4հազար դոլլար աշխատավարձ տվեք, այլ ինքը ֆիրմա բացի թիմ հավաքի ուրիշներին աշխատավարձ տա, նենց պրոդուկտ ստեղծի որ միջազգային շուկայում պահանջարկ ունենա ու իրան 4հազարի փոխարեն ամիսը 100հազար դոլլար եկամուտ բերի:
Նույն Հենոն ոչ թե պիտի ասի ինձ թող Ալաշկերտը տարին 5միլիոն դոլլար աշպատավարձ տա, այլ ֆուտբոլային ակումբ հիմնի, ակադեմիա հիմնի:
Հայաստանում լույսը ռուսական է, ջուրը՝ ֆրանսիական, հացը (ցորենը)՝ ռուսական, ղազախական, բուլղարական, բելառուսական…
Քանի որ Հայաստանի Հանրապետությունը (ստեղծված 1991 թ.) ճանաչում է Վաղարշապատ քաղաքում տեղակայված «Էջմիածին» կրոնական կենտրոնում գործող Հայկական (Հայաստանյայց՝ The Armenian՝ Армянская) առաքելական եկեղեցուն որպես ազգային եկեղեցի եւ բացառիկ առաքելություն ունեցող սոցիալական, օրենքով կարգավորվող կառույցի, առաջարկում եմ.՝
-Նրանք, ովքեր յոթ եւ ավելի տարիներ պարտք են վաշխառուներին (հիմնականում բանկերին) եւ խոշոր ու մանր քյոխվեքին, առանց գլուխը եկեղեցու ու կառավարության պատերին տալու դիմեք քրիստոնյա վարչապետին, քրիստոսյան կաթողիկոսին ու կելտական կիկոսին:
Մովսես մարգարեի «Հնգամատյան»- ը վերցրեք որպես հիմք եւ կլուծեք մեծ համազգային խնդիր:
Ե՞րբ ես դարձա Anonymous:
Առաջարկում եմ հայրենադարձ բառը փոխարինել հայրենաքաղց բառով: Նախարարությունն էլ՝ հայրենաքաղցության: Միանգամից սաղ հարցերը կլուծվեն՝ հաստատ բան եմ ասում:
. Եկամուտի գումարների բաղդատականին մէջ, նկատի չէք առնում «կեանքի սակ»ի նշանակալից տարբերութիւնը: Կոշտ հաշիւով, Հայաստանում շահուած մի տօլարը համազօր է ԱՄՆ-ում – եւ նամանաւանդ, ԼՈՍում – գոնէ տասնըհինգ տօլարին: Իսկ դուրսն ալ այդքան հեշտ չէ գործ գտնելը:
Դասական Սփիւռքի «հայրենադարձութեան» պարագային, խնդիրը միայն նիւթական չէ: Կան կենցաղային, լայն առումով՝«մշակութային» լուրջ հարցեր…
Ամէն դէպքում, Հայաստանը լքած հայերի պարտաւորութիւնն էր մնալ իրենց երկրին մէջ եւ զայն ոտքի հանել, կամ ել հիմա վերադառնալ ու մասնակցիլ յայտարարուած վերականգնումին – մանաւանդ որ այդքա՜ն խանդավառութեամբ մասնակցեցան «յեղափոխութեան» -, եւ յետոյ կարելի է խօսիլ դասական, նամանաւանդ արեւմտեան աշխարհի Սփիւռքի հայերի տեղափոխութեան մասին, որոնց համար Հայաստանը տարբեր մոլորակ մըն է:
«վերադառնալ ու մասնակցիլ յայտարարուած վերականգնումին»…
Այո, իհարկե, վերադարձեք: Բերեք ձեզ հետ ճամպրուկներով տարբեր երկրների արժույթաթղթեր եւ փոխարկեք դրամով (կենտրոնական բանկի աչքը լույս), գնեք թուրքական ապրանքներ (ստեղծեք ապրանքաշրջանառություն), վճարեք հարկեր ու տուրքեր, որ Փաշինյանը իր կառավարության հետ կարողանա մարի պետական պարտքը (ԼՏՊ-ի, Քոչարյան-ի,Սերժ-ի ստամոքսները մարսողության խնդիր չունենան)…
Եվ հետո գլուխըներտ առեք ու փախեք:
Չի կարելի հաեմատել երկու երկրներում եկամուտները, առանց համեմատելու ծախսերը: Այն անձը որ Ամերիկայում ստանալու է 4 հազար եկամուտ, իմ նման պիտի վճառի 2 հազար մի փոքր յարկաբաժնի համար. էլ հաշւելու լինէք միւս ծախսերն էլ, արդէն ամբողջ պատկերը կարելի է հասկանալ: Այնպէս որ Հայաստանում այստեղի նման համեստ մի կեանքով ապրելու համար ոչ ոք 4 հազար տոլարի կարիքը չի ունենալու.
հաբա հարկերը՞… զանազան ու զարմանազան տեսակի, թէ եկամուտի վրայ եւ թէ գնումների վրայ, նաեւ անշարժ գոյքի վերաբերեալ, եւայլն., հանրային ծախսերու տեւական մասնակցութիւն, որ կարելի չէ բաղդատել Հայաստանի հարկային համակարգին հետ – ենթադրելով որ դեռ այդտեղ քաղաքացին լիովին ենթարկուի սոյն համակարգին… – մինչ արեւմտեան երկիներում, այդքան հեշտ փախուստ չկայ… -… յետոյ, բոլոր ապրանքների գիները, սկսեալ ամենակենսականներից՝ հաց, պանիր, կաթ, հաւկիթ… յետոյ, փոխադրական հսկայական ծախսերը… ԼՈՍ-ում, ոչ թէ ամէն մի տուն, այլ ամէն մի անհատ մի հատ մեքենայի անխուսափելի կարիքը ունի… անծայրածիր ճանապարհներու վրայ երթալ գալու համար տեւաբար… կարելի չէ բաղդատել… այդտեղ գնացողները կամ անպարկեշտ գործերի մէջ են, կամ ել՝ կարգին չքաւորի պէս ապրում են… սակայն չեն ընդունելու որ այդպէս է… եւ հարիւր անգամ աւելի անհաճոյ, վարկաբեկիչ ու վիրաւորական բաներ կը հանդուրժեն, քան թէ եթէ մնային Հայաստանում… սակայն քանի որ Ամերիկայում կամ Եւրոպայում են, ամէն ինչ հանդուրժելի է, ամէն բա՜ն լաւն է…
Նոյնը չէ պարագան դասական Սփիւռքի հայերին, որոնք նախ տարբեր qualification-ներ ունին, եւ նաեւ սերունդներէ ի վեր իրենք իրենց ընդունելի մակարդակով հաստատած են օտար ափերի վրայ… Անոնց «հայութիւնն» ալ արդէն յարաբերական է… մինչ հայաստանցին, որքան որ ալ ապրի այդ երկիրներում, որքան որ ալ ջանայ կապկել տեղացիներին, կը մնայ հիմնականօրէն նոյնը – ինչ որ անպայման վատ բան չէ անշուշտ, սակայն յաւելեալ դժուարութիւն մըն է լաւապէս տեղաւորուելու համար օտար երկրում –
Հենց այնպես այսօր հայրենադարձությունը պետք չի, պետք է բոլոր մասնագիտությունների հայ մասնագետների զորահավաք՝ մոտ ու հեռու ապագայի մեծ ու փոքր մարտահրավերներին մասնագիտական հաղթանակներով պատասխանելու համար: Դրա համար կառավարությունը ստեղծում է համակարգող ու կառավարող պետական կառույց՝ թող հենց Սփյուռքի նախարարությունը լինի, որը Սփյուռքին կներկայացնի պետպատվերներ, կսովորեցնի բոլոր հայերին, ինչպես արժանի ծառայել հայ Պետությանը՝ մտցնելով մասնակի քաղաքացիության կամ քաղաքացիության թեկնածու կարգավիճակը Սփյուռքի համար: Սփյուռքը երջանիկ կլինի ծառայել հայ ազգին, եթե լինի Սփյուռքի հզոր ներուժը Պետության քաղաքացիների հզոր ներուժին արդյունավետ ներդաշնակորեն գումարող պետական կառույց:
Դասական Սփիւռքի կարող անձինքը պէտք է որ կամաւոր, սիրայօժար, լիովին անվճար կերպով, որոշ ժամանակամիջոցի մը համար՝ Հայաստանում ստանձնեն այլազան պաշտօններ: Կարեւոր չէ որ բարձրագոյն, շողշողուն տիտղոսներով պաշտօններ լինեն, սակայն պէտք է որ «բանալի»-դիրքեր լինեն: Այն ատեն թերեւս բաներ մը էականօրէն կրնան փոխուիլ: Սա է ցաւալի իրականութիւնը – ցաւալի՝ բոլորիս համար, այսինքն ներառեալ դասական սփիւռքահայերին, որոնք շատ սիրով պիտի նախընտրէին որ այդպիսի կարիք չլինէր, այլ ընդհակառակն, Հայոց Պետութիւնը զօրավիգ կանգնէր օտարութեան մէջ գոյատեւող հայութեան… – :
Հայրենադարձության թեմայի շուրջ կարող եմ արձանագրել մի շատ տխուր իրողություն: 2րդ համաշխարհային պատերազմից հետո, ունենալով հայրենադարձության 3 մեծ ալիք (1947թ…., 1988թ…., եւ վեջերս սիրիահայերի) ինչից պետք էր անպայման օգտվել, մարդիկ վերադարձել էին…..
այդպես էլ, ցավոք ոչ պետությունը եւ ոչ մեր ժողովուրդը դասեր չքաղեցին….. Հիմա նրանց գերակշիռ մասը դարձյալ սփյուռքահայ են…
Մարդկանց ընունելու (նկատի չունեմ որպես ղոնախ… ետ մեկը ոնց որ ստացվում է ) եւ ինտեգրացիայի ուղությամբ լուրջ անելիքներ ունենք:
Թե չէ վերլուծություններ, թե կյանքը որտեղ է ավելի էժան ու բարեկեցիկ կարծում եմ գործին չեն օգնում….
Դասակա հայրենադարձությունն նույնիսկ մոտ ապագայում անիրատեսական է: Ւհարկե կլինեն առանձին անհատներ, որոնք ամենատարբեր մղումներով կվերադառնան կամ կվերաբնակվեն հայրենիքում: Գաղտնիք չէ,որ դրսում ոչ բոլորս ենք պատրաստ դրան,չէ, որ Հայաստանին հեռվից դիտելը (ես ուղղակի փորձում եմ մաքսիմալ ազնվորեն ներկայացնել իրողությունը,որը ես երբեք չեմ ընդունել), Հայաստանով հեռակա հիանալը ու հպարտանալը շատ ավելի դյուրին է քան այնտեղ ապրելը,բանակում ծառայելը, ամենատարբեր խնդիրներ և հոգսեր հոգալը :Այդ սերը մեզ ոչինչով չի պարտաորեցնում, և այն ուղղակի ձեռնտու է մեզանից շատերին: Սա ցավալի իրողություն է: Սրանից բուժվելու, փրկվելու մեկ ճանապարհ կա.լինել Հայաստանում հաճախակի,գոնե տարին մեկ անգամ,հավատացեք հայրենադարձությունից պակաս օգտակար չի լինի:Ուղղակի ծախսեք ձեր գումարները հայրենիքում: Տարիներ Առաջ ծանոթացա մի հայրենակցի հետ, սկսվեց զուտ հայաստանյան ոճի զրույց, երբ հարցրեցի ,թե ինչու այդքան երկար ժամանակ չի այցելել տուն. պատասխանը ինձ ցնցեց . ««վախենում եմ ետ չգամ»: Ես նրան չեմ մեղադրում, ինձ նույպես, բայց եղբայր Այն խելագար ծախսերը ,որ մենք ենք անում, մեկս մյուսից ետ չմնալու,մոդայիկ երեվալու խեղճ բնիկներին պայթեցնելու համար , կարելի է և ավելի հաճելի է անել տանը: