Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարցրեք Մանվել Գրիգորյանի ընկեր Մուշեղ Ղազարյանին

Հունիս 23,2018 15:30

Բնական է, որ վերջին օրերին քաղաքական շրջանակներում, լրատվամիջոցներում ու սոցկայքերում քննարկվում է մեկ թեմա. Հանրապետական կուսակցության կամոք զինվորական բարձր պաշտոններ զբաղեցրած, հետո պատգամավոր դարձած Մանվել Գրիգորյանի տանից եւ պահեստներից հայտնաբերված զինվորի հացը՝ մասնավորաբար ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի դպրոցականների ուժերով հավաքված պարենը, երեխաների նամակները:

Հայաստանի իրավապահները խոստանում են հայտնաբերել բոլոր մեղավորներին, Մանվել Գրիգորյանի մտերիմները արդեն այստեղ-այնտեղ հայտարարում են, թե տեղյակ չեն եղել: Հավատանք իրավապահներին ու սպասենք: Բայց նաեւ հիշենք ու հիշեցնենք: Ապիրլյան պատերազմից հետո, երբ բոլորը օգնում էին բանակին ու զինվորին ինչով կարող էին, ՀՀ վարչապետի (Հովիկ Աբրահամյան) 2016 թվականի ապրիլի 8-ի 267-Ա որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական եւ նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը եւ դրանց նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվեց Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը: Հենց ԱԻՆ փրկարար ծառայությունն էր ողջ օգնությունը բեռնատարներով տեղափոխում Արցախ, իսկ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալը Մանվել Գրիգորյանի ընկեր Մուշեղ Ղազարյանն էր:

Մուշեղ Ղազարյանն ու Մանվել Գրիգորյանը շատ նման էին իրար. երկուսի մասին էլ լուրեր կան, թե կեղծ դիպլոմներով են պաշտոն եւ զինվորական բարձր կոչումներ ստացել, երկուսն էլ վայելում են Հանրապետական կուսակցության սերն ու համակրանքը, երկուսն էլ մտավոր ունակություններով առանձնապես չեն փայլում:

Կրկին հիշենք բոլոր մեղավորներին պատժելու իրավապահների խոստումն ու նկատենք, որ եթե մեկի՝ Մուշեղ Ղազարյանի ղեկավարած կառույցի ուժերով տեղափոխվող բեռը տեղ հասնելու փոխարեն հանգրվանում է այդ մեկի ընկերոջ՝ Մանվել Գրիգորյանի տանը, ապա այդ մեկի հետ զրուցելը հաստատ վնաս չի տա:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

22.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930