Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գորիսում աղջիկներին բռնի տարել են այն տուն, որտեղ Մանվել Գրիգորյանն է եղել. մեկի հայրը կաթվածից մահացել է». Ավետիք Իշխանյան

Հունիս 20,2018 12:25

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իրենց կառույցի՝ ժամանակին արված զեկույցներից տվյալներ, որոնք վերաբերում են «Երկրապահ կամավորականների միությանը» եւ վերջինիս նախագահ, գեներալ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին, որի պահեստներում, հիշեցնենք, ԱԱԾ-ն օրերս աղմկոտ բացահայտումներ արեց. Գրիգորյանը կալանավորված է:

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ Էջմիածնում, որի նախկին քաղաքապետ՝ Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանն օրերս հրաժարական տվեց, Մանվել Գրիգորյանի իշխանությունն այնպիսին էր, որ ով նրան մեքենայով վազանց էր անում, պետք է ծեծ ուտեր, իսկ որ մեքենան գեներալին դուր գար՝ նրանը պետք է լիներ:

«1995թ.-ին, ԵԿՄ-ի առաջին «սխրագործությունը» յոթ կրոնական կազմակերպությունների ծեծուջարդն էր: Անգամ սպանություններ եղան՝ ազգային հողի վրա, իբր նրանք առաքելական չեն, ուստի հայ չեն: Այն ժամանակ ընդդիմադիր քաղաքական ուժերն այդ դեպքը չքննադատեցին՝ մտքում ասելով, որ նրանց հասնում էր»,-պատմեց Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով, նույն թվականին «սեփական մեթոդներով» ընտրություններ կազմակերպելով հայտնի ԵԿՄ-ականները Ազատության հրապարակում ծեծուջարդ են կազմակերպել, ու էլի ոչ մեկ չի պատժվել. «Ժամանակի ընթացքում նրանց տրվեցին բիզնեսներ, սեփականություններ՝ մինչեւ մեր օրերը»:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործունեությանը՝ Ավետիք Իշխանյանը մի դեպք պատմեց. «Գորիսում 90-ականներին, երբ նա ապրում էր հայտնի գեներալներից մեկի տանը, փողոցից աղջիկներ են բռնի տարել այնտեղ: Աղջիկներից մեկի հայրը գնացել էր այդտեղ, հորը ծեծել են ու նկուղ գցել, նա կաթվածից մահացել է: Հայտնի է, որ մի անգամ էլ Մանվել Գրիգորյանը բիլիարդի ձողը մտցրել է մեկի փորը»:

Իրավապաշտպանը համոզմունք հայտնեց, որ ԵԿՄ-ն պետք է լուծարվի:

https://www.facebook.com/aravot.am/videos/2036366716381833/

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի գործով քննություն է ընթանում, իսկ նրա պաշտպանները հանրությանը հորդորում են չխախտել անմեղության կանխավարկածը եւ սպասել դատավճռին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930