Լրահոս
Օրվա լրահոսը

Խափանման միջոցի շեմը

Հունիս 16,2018 10:00

Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելը եւ գործը լրացուցիչ քննության ուղարկելը խնդրի «չոր» իրավական լուծում էր, որն ուղղակիորեն կապված չէ հեղափոխության հետ: Նրա առնչությունը «Իգլայի» տեղափոխման ու եվրոյի «լվացման» հետ առաջին ատյանի դատարանը չի ապացուցել, մնացել են կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի:

Բաբայանն, իհարկե, Մայր Թերեզան չէ, դաշտային հրամանատար է՝ համապատասխան կրթությամբ  եւ պետության մասին յուրահատուկ պատկերացումներով, բայց դա ամենեւին հիմք չի ծառայում նրա դեմ ինչ-որ անհասկանալի մեղադրանքներ առաջ քաշելու համար: Ինձ արժանահավատ է թվում Բաբայանի բացատրությունը, որ իրեն ուզում էին մեկուսացնել, որովհետեւ նա ՕՐՕ նախընտրական դաշինքի փաստացի ղեկավարն էր, եւ խնդիր էր դրված, որ այդ դաշինքը չանցնի խորհրդարան:

Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն ինձ ավելի վիճահարույց է թվում, որովհետեւ նա չի մերժում զինված քաղաքական պայքարը՝ Տեր-Պետրոսյանի ժամանակ առնչություն էր ունեցել «Դրո» խմբի հետ, Քոչարյանի եւ Սարգսյանի օրոք ազատազրկվել էր ապօրինի զենքի եւ այլ մեղադրանքներով: Տրամաբանական է ենթադրել, որ իրեն կարող է մի օր դուր չգալ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, եւ այդ դեպքում նա նորից կորոշի «իրագործել իր ապստամբելու իրավունքը», եւ դեռ հարց է՝ կհասցնի՞ Փաշինյանը նրան ազատազրկել, թե՞  Սեֆիլյանն այս անգամ կկարողանա հաջողությամբ «ապստամբել»:

ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում գործած անձանց խափանման միջոցը փոխելը կարող է դիտարկվել որպես նման գործողությունների արդարացում եւ վատ նախադեպ դառնալ մեր պետության համար: Եթե մի կողմ թողնենք «ապստամբելու իրավունքի» մասին, այսպես ասենք, չափազանց ազատ մեկնաբանությունները, ապա կարելի է արձանագրել, որ, այո, կալանքը որպես խափանման միջոց մեր իրավապահները  հաճախ կիրառում են առանց անհրաժեշտության՝ դրդվելով ամենեւին ոչ իրավական շարժառիթներից: Բայց այդ դեպքում պետք է սահմանել «վերին շեմը», որից ցածր այդ խափանման միջոցը չի կիրառվում: Եթե ՊՊԾ-ի գործով ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց կարելի է ազատություն շնորհել, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի անել, ասենք, բնակարանային գողի հանդեպ: Գուցե նա՛ էլ այդ ենթադրյալ հանցագործությունը կատարելիս յուրովի «ապստամբում էր»: Կամ՝ ինչո՞ւ չի կարելի փոխել խափանման միջոցը խուլիգանական դրդապատճառներով ծեծի ենթարկելու մեջ մեղադրվողին: Բացառված չէ, որ նա ընկերոջ քիթ-մռութը ջարդում էր «հանուն ազգի»: Երեւի ժամանակն է, որ մեր հումանիստ պատգամավորները մտածեն բոլոր ազատազրկվածների, ոչ միայն «ապստամբների» մասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (21)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Այդ դաշտային հրամանատարները, որոնք ցածր (երբեմն՝ շատ ցածր) կրթական մակարդակ ունեն, անուրանալի աւանդ ունեն արցախեան պատերազմում: Լինի Բաբայեանը, Մանվէլը, Ժիրայրը, Սերժը կամ Քոչարեանը: Այլ հարց է, թէ նրանք ինչպէս պահեցին իրենց մարտի դաշտից յետոյ: Նրանցից շատերը (Վազգէն Սարգսեանի ու ԼՏՊ գլխաւորութեամբ) ստեղծեցին (ու խորացրեցին) այս փտած համակարգը, որ այժմ ունենք եւ որը վստահաբար կ’առողջանայ: Վերոյիշեալ մարդկանցից (դատելով նրանց հարցազրոյցներից, վարք ու բարքից) միայն Բաբայեանն ու ԼՏՊ-ն են կերպարանափոխուեն ու «զղջացել»: Նրանց դատողութիւնները համապատասխանում են 21-րդ դարի պետութեան չափանիշներին, ուստի մենք (հայ հանրութիւնը) պատրաստ ենք նրանց «ընդունել»: Ժիրայր Սէֆիլեանի վարքը, որքան էլ որ այն ազնիւ մղումներով պայմանաւորուած լինի, մտահոգիչ է, եթէ չասեմ՝ վտանգաւոր: Եթէ «Սասնայ Ծռեր» խմբի յանցագործ մտածելակերպն արմատախիլ չարուի մեր ժողովրդի ուղեղներից, ապա վաղը միւս օրը մեր պետութիւնը շատ աւելի լուրջ մարտահրաւէրի առաջ է կանգնելու:

  2. Artur Lazarian says:

    հումանիստ = ՄԱՐԴԱՍԷՐ

    Յ.Գ.
    – Յուլիսին գամ, Ձեզ մի ամիս հայերէն եմ դասաւանդելու:
    – А что такое հայերէն?
    – Армянский язык, г-н Абрамян, армянский! 🙂

  3. Artur Lazarian says:

    Դա գեղեցիկ կատակ էր՝ պատմական յենքով: Ինչեւէ, լա՛ւ եղէք,, 🙂

  4. Nara says:

    Ճիշտն ասած, որպես շարքային քաղաքացի ոչինչ չհասկացա այս դեպքերի հետ կապնված. հիմա այդ մարդիկ հանցագործություն արել էին թէ ոչ՞. Ո՞վ և ե՞րբ պետք է պատասխանի այդ հարցին……

    • Հ.Շ. says:

      Երեւի այդ էական հարցումի պատասխանը կարեւոր չէ, յարգելի Նարա: Պարզ է թէ «պետական» պաշտօնի վրայ ոչ ոք հետաքրքրուած է Օրէնքով: Իրավապահ մարմինները, դատախազութիւնը եւ ամբողջ դատական համակարգը՝ խղճալի ձեւակերպութիւն մըն են միայն: Որոշումներ կայացնում են եւ գործադրում են, ըստ օրուայ կառավարութեան, վերջինիս գոհացում պատճառելու համար միայն: Կարող է – եւ նոյնիսկ հաւանական – որ կառավարութիւնը ուղղակի բան չի ուզում իսկ իրենցմէ… Իրենք, ինքնաբուխ ու «բնական» կերպով, յարմարվում են օրուայ իշխանութեան… Սոսկալի խայտառակութիւն է… Այս հաշուով, իրապէս բանտերը լիովին պէտք է որ դատարուին… Միւս բանտարկեալների մեղքը ինչ չէ… որ իրենց արարքը կապ չունի՞ քաղաքականութեան հետ… ասկէ ետք, եթէ Հայաստանում մէկը արարք մը պիտի գործէ որ կարող է յանցագործութիւն նկատուիլ, թող մտածէ անպայման իր արարքին քաղաքական գունաւորում մը տալ, թէկուզ արուեստականօրէն, որպէսզի այդպէսով շանսը ունենայ անպարտ մնալու…

  5. henri says:

    Տարիներէ ի վեր օրական չգիտեմ քանի — ՛՛ՔՐԷԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ԿԸ ՅԱՐՈՒՑՈՒԻՆ՛՛ — բայց երբեք կամ աննշան ՛՛ ՅԱՐՈՒՑՈՒԱԾՆԵՐՈՒ ՛՛ պատասխանը թերեւս տրուած ըլլայ – մանաւանդ բանակի խորհրդաւոր մահերու հետ կապուած հարցերը ; Նոյնը կարելի էր ըսել հանդիսաւոր այն բոլոր որոշումներու մասին որ իշխանութիւնը բեմերէն հանդիսաւորապէս կը հաղորդէ /նոր ճամբաներու կամ -շոգեկառքի նոր գիծերու բացում / և նման բաներ ;տարիներ վերջ երբ ուզես ստուգել կ՛անդրադառնաս որ կամ յայտարարողը չկայ կամ ալ ՛՛ նոր գիծերը ՛՛ կամ ՛՛երիտասարդական պալատները՛՛ ? Ինչու ?

  6. Հ.Շ. says:

    Վերջին իրադարձութիւնների լոյսին տակ, հիմնական, խորքի ամենալուրջ վտանգը՝ ազատ արձակուող նախկին բանտարկեալները չեն, այլ այն իրողութիւնը որ այս կացութիւնը նորագոյն ու ցայտուն ապացոյցն է թէ, այն ինչ որ կարծում էինք թէ Հայաստանի Պետութիւնն էր, արդէն չկար. սուտ բան էր. իսկ այսօր, անոր երեւութային այդ bluff-ը իսկ չմնաց, մինչ անոր տեղ դեռ… այդքա՛նն ալ չկայ: Լոկ ձեւակերպութիւնները իսկ այնքան տկար են, կամայական, հակասական, անտրամաբանական եւ անկազմակերպ, որ «պետութեան» թատրոնը իսկ ձախող է: Այս է էական, գոյութենական վտանգը՝ երկրին եւ նրա բնակիչ քաղաքացիների անվտանգութեան կապակցութեամբ: Ի դէպ, այս հիմնաւորուած հաստատումը նշանակում է թէ այդ՝ այժմ բանտից դուրս եկող անձինքը, իրենք է որ լաւապէս էին տեսել ու հասկացել վերոնշեալ bluff-ը: Մինչ իմ նման միամիտ հայերն է որ խաբուած էին, իրենք զիրենք կը խաբէին, երեւակայելով որ երկրում պետութիւն կայ, լրջութիւն կայ, տարրական կարգ ու կանոն կայ… :

    Հիմա որ այսքան հեշտօրէն, մէկ առ մէկ, բանտից դուրս են գալիս արմատական ծայրահեղական/ ուժերի դերակատարները (իրենց համար բաղաքշական են անշուշտ այս որակումները), կարծեցեալ «պետութեան» դատական իշխանութիւնը փաստում է որ ինք ալ պարզապէս կեղծիք մըն էր, խոշոր եւ բարակ մաշկով փուչիկ մըն էր:

    Այս ամէնով հանդերձ, անոնք որոնք, նախկին վարչակարգի օրերուն, հանրային կերպով չէին արտայայտեր իրենց «մտահոգութիւնը» նիւթի առարկայ անձերի մասին որ ժողովուրդի մէկ հատուածը կը համարէ չաստուածային բնոյթի Հերոսներ, մի քիչ ուշ է որ այսօր յանկարծ սկսին խօսիլ անոնց ներկայացուցած վտանգին մասին:

    Ինչպէս որ կան վերջին վայրկեանի յեղափոխականներ, երեւի կան նաեւ… հակառակ ուղղութեամբ ուշացած հայեր:

    Իսկ հիմա՝ anything goes !!

    Բարի վայելում:

  7. Ruben says:

    Իշխանությունները օրենքներ ու իրավական «նորմեր» են ստեղծում իրենց համար, որ օրենքով գողանան, օրենքով հափշտակեն, օրենքով մեկուսացնեն, օրենքով խաբեն, օրենքով արտաքսեն, օրենքով զանգվածին «էշացնեն»…

    Հայ է՞ ս: Հա:
    Բա խի՞ (ք..- ի) համը չէս հանում, չգիտե՞ս, որ լավություն անողի գլուխը ծակ ա…

  8. Միգուցե Բաբայանի դեպքով նախկին իշխանությունը գործել է իրեն հատուկ խայտառակ և կեխտոտ միջոցներով, թեև Բաբայանին երբեք չի կարելի հրեշտակ համարել: Մեր հիշողությունը դեռ պահպանում է նրա պատերազմում հաղթանակած հերոս հրամանատարի,խաղաղ պայմաններում ամենազոր և անկառավարելի ուդելային տիրակալի վերածվելու փաստը:Ընդ որում այդ գահը զբաղեցվել էր նաև ՀՀ-ում: Մյուս երկու դեպքում,հատկապես «Սասնա ծռեր»-ի , ոչ թե «արդարադատությունը» հաղթանակեց, այլ արդարացված և բաղձալի զարթոնքից զատվող ժողովրդական պահանջը: Դա վտանգավոր պրակտիկա է:

  9. Nara says:

    Միարժեքորեն անիմաստ է դառնում ՛արի տուն՛ արտահայտությունը, եթե չի ապահովվում օրինական երկիր ստեղծելու ամենահիմնական դրույթներից մեկը: Օրենքի առաջ բոլորն հավասար են, դրանք միայն դատարկ խոսքեր չեն….

    • Հ.Շ. says:

      Թէ բանտից արձակումներն ու օրինական ընթացիկ հետապնդումների առկախումը, թէ «իրավապահ մարմինների» նոր գործողութիւնները, ընթանում են հիմնականօրէն կառավարութեան հաճելի լինելու նպատակով: Խնդիրը այն թէ օրինական-դատական գործընթացի թիրախները անմեղ են կամ ոչ… սա անցեալի նոյն իրաւապահ մարմիններն ու դատաւորներն են սակայն, որոնք յանկարծ, հրաշքով, պարտաճանա՞չ դարձան… պարզ է թէ իրենց անհատական շահերի հիման վրայ են գործում… ո՞նց կարելի է վստահիլ այդպիսի պաշտօնեաների, «պետական» անձերի… վաղը, եթէ նոր վարչապետը քաղաքականօրէն տկարանայ, ամէն բան դարձեալ հակառակ ուղղութեամբ կրնայ յեղաշրջուիլ… իսկ երկրում բաւական բնակիչ չկայ որ այդ բոլոր դերակատարները փոխարինուին…

  10. Նախկին իշխանության կեխտոտ գործելաոճը հայտնի իրողություն է,ինչպես և հերոսական անցյալով Բաբայանի բոլորովին«հրեշտակ» չլինելը, հիշողությունից չեմ բողոքում: Ւսկ ՕՐՕ հիբրիդը իրականությունից կտրված և խարխուլ կառուց էր: Այլ և բավականին բարդ իրավիճակ է մյուս երկու դեպքում:Վստահ եմ,ոչ ոք կասկածի տակ չի դնում նրանց մաքրությունը, ազգանվեր ինքնազոհությունը :Նրանցից յուրաքանչյուրը մերօրյա Պրօմեթևս է:Բայց ուղին,որը համոզված եմ նրանց ընտրությունը չէր, այլ նախկին իշխանության ստեղծած իրականության թելադրանքը,հանցավոր էր: Որքան էլ ցավալի է, բայց կատարվածի համար պետք է պատժվեն բոլոր մեղավորները և «խենթերը», և բոլոր նրանք,ովքեր իրենց ոչ բարով կառավարմամբ անխուսափելի դարցրին այս իրողությունը:

    • Հ.Շ. says:

      Մաքրութիւնը, լաւ, հասկցանք. դա այդպէս է, առարկայականօրէն: Սակայն «ազգանուէր»ը արդէն այս պարագային ենթակայական արժեւորում է, բացի եթէ կը վերաբերի արարքի միտումին միմիայՆ: Քանզի, որեւէ արարքի միտումը կարող է շա՜տ լաւ լինել, զայն գործադրողի մտքում եւ սրտում, սակայն ա) դա չի նշանակում թէ արարքը պիտի իսկապէս ծառայէ այդ միտումին, կարող է որ լինի ճի՛շդ հակառակըեւ, եւ բ) նոյնիսկ եթէ այդպէս լինի, կարելի չէ փախչիլ օրինական պատասխանատուութիւնից: Իսկ երբ որ մինչեւ ակռաներդ զինուած կը յարձակիս ոստիկանատան մը վրայ, ըսելը թէ՝ հա, բայց նպատակ չունէինք ոչ ոքի վնաս հասցնելու… սա, մարդու վրայ խնդալ է… Բաղդատելի արարք տեղի ունեցել է ի միջի այլոց այն երկրում ուր կը բնակիմ. անոր հեղինակները քարրորդ դար, նստան. եւ երբեւիցէ իրենք զիրենք «քաղաքական բանտարկեալ» չորակեցին. նաեւ, երբեւիցէ ոչ ոք նրանց կիսաստուածի տիտղոս չտուեց. սակայն ճիշդ չեմ, «բաղդատելի» չէ… ես խօսում են նորմալ երկրի եւ այդտեղ ապրող… սովորական հայերի մասին…

  11. Հ.Շ. says:

    Մարդու վրայ խնդալու մի այլ բացառիկ օրինակ, հենց այս մասնայատուկ նիւթով իսկ՝

    Նոր վարչապետը, բազմիցս, լրատուական անթիւ ձայնափողերի եւ ֆոտոխցիկների առջեւ, ինչպէս նաեւ Համացանցի վրայ ամէն առիթով, յայտնեց, յայտարարեց, հաստատեց ու կրկնեց թէ այսուհետեւ կառավարական «հեռախօսը չի զանգելու» դատական համակարգի պաշտօնեաների գրասենեակում:

    Միեւնոյն առիթներով, եւ դեռ աւելի, լրատուական անթիւ ձայնափողերի եւ ֆոտոխցիկների առջեւ, ինչպէս նաեւ Համացանցի վրայ, նոյն Նոր Վարչապետը յայտնեց, յայտարարեց, հաստատեց ու կրկնեց թէ՝ նիւթի առարկայ անձինքը, սանկ, ձեւով մը, պէտք է որ ազատ արձակուեն, հա՞…

    lol

    Այդքան հանրային եւ լայնատարած միջոցներով յայտնելէ ետք թէ ինք ինչ է ուզում, ինչ է ակնկալում օրինական համակարգից, անշուշտ թէ, դեռ վրան ալ՝ կարիքը չկար որեւէ մէկին առանձնաբար զանգելու !

    Այս ինչ որ նախկին վարչակարգի սուսիկ-փուսիկ կ’ընէր, ահա որ նորը կատարում է բացէ ի բաց: նախկինը սակայն ատելութեան արժանի էր, նորը՝ պաշտամունքի:

  12. Seyran says:

    Սեֆիլյանի և <<Սասնա Ծռերին,,բանտում պահելը մեծ ,,շքեղություն է,,մեր երկրի համար:Նրանց պետք է դատել ըստ հանցանքի և պարտադրել համապատասխան ժամկետում ծառայել հակամարտության գոտում իրենց համապատասխան զինվորական կոչումներով և պաշտոններով՝առանց այդ գոտուց դուրս գալու իրավունքի/աքսորի նման/:<<Սասնա Ծռերն,,էլ իրենց աշխատավարձի 20 տոկոսը փոխանցում են զոհված ոստիկանների ընտանիքներին:Ովքեր ի վիճակի չեն զինվորական ծառայության՝աջակցում են իրենց թիմակիցներն տնտեսական հարցերով՝բնակվելով նուն տարածքում:Համոզված եմ,նրանք արժանապատիվ կծառայեն և կապացուցեն իրենց հայրենասիրությունը….:Իսկ վերը մեկնաբանողներին ասեմ,որ պատերազմի քառորդդարյա վտանգի պայմաններում ապրողների
    նկատմամբ ներողամիտ եղեք՝ոչ մի երկրում չեին դիմանա այս պայմաններին……

    • Anonymous says:

      վերջին դիտողութիւնը տեղին է…
      միայն թէ,

    • Հ.Շ. says:

      վերջին դիտողութիւնը տեղին է…
      միայն թէ, մատնանշուած խնդիրները ծայր առին զինադադարէն անմիջապէս ետք արդէն… իսկ արտագաղթը սկսած էր նոյնիսկ աւելի առաջ… իսկ այժմու վիճակը զեռոյից սկսելու շատ նման է, այսինք վերադարձ՝ քարրորդ դար ետեւ… առանց ոչ մէկ լուրջ երաշխիքի որ գոնէ այս անգամ, ամէն բան լաւ է լինելու…
      հետեւաբար, դուք ալ ներողամիտ եղէք համբերութեն նուազեցման համար, ի սկզբանէ դրսում ապրող, դասական սփիւռքահայերի պարագային, որոնք այլընտրանքը ունէին տեւաբար չմտատանջուելու այս նիւթերով, սակայն էապէս տրամդրուեցան Հայաստանին, անձնական զոհողութիւններով.

  13. henri says:

    Մեզի նկը մնայ գոնէ ուրախանալ այս անցուկ էջերուն մէջ արտայայտուող մեկնաբանութիւններուն համար որ ցոյց կու տան թէ կան տակաւին առողջ մտածող տարրեր մեր հասարակութեան մէջ նոյնիսկ երբ զանազան կարծիքներ կ՛արտայայտեն բայց մէկ մտահոգութեամբ -դարման առաջարկել կամ ախտաճանաչում կատարելով ;

  14. avag says:

    դեմոկրատիայի առաջամարդիկներ, էս ինչի ուղիղ եթեր չեք մտնում Գեներալի համախոհների միտինգից???

  15. Լավատես says:

    Գոյություն ունեն կրոնական դատ ու դատարաններ, հայն էլ է կրոն, պետք է լինի Հայ Դատ, որը պետք է հայի արարքը հայ կրոնի տեսակետից գնահատի, իսկ հետո նրան հանձնի քաղաքացիական դատարան: Քաղաքացիական դատարանը՝ դա իրավական հիվանդանոց է, որտեղ ամբաստանյալը հիվանդն է, իսկ քննիչները՝ բժիշկներն են, որոնք ախտորոշում են հիվանդությունը, իսկ դատարանը պետք է նշանակի բուժումը, բանտերն էլ պետք է առավել ծանր կամ վարակիչ հիվանդներին հատուկ հսկողության պայմաններում բուժեն, իսկ գիտնական բժիշկները պետք է մտածեն կանխարգելիք միջոցների մասին, որոնց բացակայությունը բերում է իրավական հիվանդությունների ի հայտ գալուն: Հիվանդին հո չե՞ն պատժում, հիվանդին բուժում են:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930