Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության ակադեմիայի ԳԴՀ կատարած ուսումնական այցի մասին

Հոկտեմբեր 20,2015 18:56

Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը հոկտեմբերի 12-ից 15-ը ուսումնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էր: Պատվիրակության կազմում էին Ակադեմիայի խորհրդի անդամներ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը, Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, առկա ուսուցման վարչության պետ Արմեն Բաղդասարյանը, գիտահետազոտական վարչության պետ Էմիլ Ամիրխանյանը:

Գերմանական նույնանման կառույցի գործունեությանն ու երկարամյա փորձին տեղում ծանոթանալու նպատակով՝ Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները այցելել են երկրի արևմուտքում գտնվող հնագույն Տրիեր քաղաք՝ Գերմանիայի դատական ակադեմիա: Այն ոլորտում համաշխարհային առաջատարներից է և շուրջ 45 տարի իրականացնում է դատավորների և դատախազների վերապատրաստում: Այցի շրջանակում մեր պատվիրակները ծանոթացել են Դատական ակադեմիայի պայմաններին, գործունեությանը, ապա՝ ակադեմիայի տնօրեն Սթեֆան Թրաթսի հետ քննարկել  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Դատական ակադեմիայում մասնագիտական դասընթացներից բացի հատուկ ուշադրություն է դարձվում նաև հարակից առարկաների ուսումնական ծրագրերին և դասավանդման մեթոդներին:

Այցի շրջանակում Ակադեմիայի ներկայացուցիչները այցելել են նաև Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալց երկրամասի արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանում, որը զբաղվում է վերապատրաստման գործընթացի համակարգմամբ: Նախարարության մասնագետների հետ համատեղ քննարկվել են երկու երկրներում դատավորների և դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստմանն առնչվող հարցեր:

Ուսումնական այցը կազմակերպել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):

Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031