Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի և Դնեպրոպետրովսկի մարզպետ Իգոր Կոլոմոյսկիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել՝ պատերազմում արգելված միջոցներ և մեթոդներ օգտագործելու համար, հայտնել է ՌԴ հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Գրում է Ria.ru-ն:
«Պատերազմում արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու քրեական գործի շրջանակներում, ծանր վիճակում գտնվող մարդկանց սպանության, լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու և մարդկանց առևանգման համար հետաքննչական կոմիտեն որոշել է Արսեն Ավակովի և Իգոր Կոլոմոյսկիի նկատմամբ հետախուզում հայտարարել», – հայտնել է Մարկինը:
Այս գործի շրջանակներում 2 400 հոգի հարցաքննվել է որպես վկա, իսկ 1 400 հոգի տուժող են ճանաչվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ