Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիրները իշխանափոխության պլան են մշակում (Տեսանյութ)

Նոյեմբեր 08,2013 20:15

Այսօր ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը մի քանի ընդդիմադիր կուսակցությունների հետ քննարկում էր կազմակերպել` թե ինչպես հասնել իշխանափոխության. ներկայացված առաջարկներն էին` սկսած ժողովրդի մոբիլիզացումից, խորհրդարանական ուժերի միջոցով ներկայացվող առաջարկներից մինչեւ ուղղակի հեղափոխություն:

Դեռ կոնկրետ որեւէ առաջարկի շուրջ ընդհանուր համաձայնության չեկած, պարոն Սարգսյանը նույնիսկ մտահոգություն արտահայտեց, թե` եթե հասնեն իշխանափոխության, ի՞նչ են անելու հետո. «Երբ գնացինք ու հեռացրինք իշխանություններին, ի՞նչ ենք հետո անելու, այդ հարցն էլ պետք է պարզել: Ի՞նչ մեխանիզմով ենք պահելու եղածը: Ազատամարտիկներս առաջարկում ենք կարողանալ ապահովել ժողովրդի մոբիլիզացիան, իսկ դրա ամենակարճ եւ էֆեկտիվ ճանապարհը կուսակցություններին ներգրավել այս գործընթացին: Իշխանության հրաժարականը ինչպիսին լինի, իշխանությունների վարքը ինչպիսին լինի, այնպիսին էլ պատասխանը կլինի: Ժողովուրդը պետք է տեսնի, որ բոլորս մեկ մտքի ենք, իսկ  ձեւերը իշխանությունների որակից է կախված` խելքները գլուխները կհավաքեն, մարդավարի կհասկանան, որ իրենք պիտի գնան` կգնան, չեն հավաքի` կուղարկենք: Բայց, ուղարկելուց հետո, մի պահ եկեք պատկերացնենք, ամենքս մերը պոկենք, ու ամենքս պիտի՞ մտածենք` վայ հիմա ես եմ լինելու իշխանության, այս դեպքում երկիրը չգիտեմ ինչի կվերածվի»:

«Ազգային անվտանգության կուսակցության» ներկայացուցիչն, օրինակ, ներկայացված առաջարկները համարեց համատեղելի եւ նշեց, որ եթե մոբիլիզացվելու են քաղաքական ուժերն ու ժողովուրդը, ապա պետք է սկսել մասսայական հանրահավաքներ ուղղություն եւ  ժողովրդի մոբիլիզացիա, հեղափոխություն իշխանափոխություն դրանք միմյանց չեն հակասում, մոբիլիզացիա պետք է  քաղաքական-հասարակական ուժերի եւ ժողովրդի: Եթե գնում ենք օրենսդրական առաջարկություններով ուրեմն պետք է մասսայական հանրահավաքեր լինեն: Իսկ հեղափոխության հաջողության դեպքում  կարելի է ժամանակավոր համաձայնության գալ, մինչեւ նոր ընտրություններ»:

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյան էլ նորից մտավախություն հայտնեց, որ անգամ հեղափոխության հասնելու դեպքում, հնարավոր է որոշ մարդիկ պարզապես ծախվեն. «Էս երկրում փողն աստծու պես մի բան է դարձել շատերի համար, արեցիք, փոխեցինք, կամ հրաժարական տվեցին, սկսում են բացվել նորից փողի քսակները ու մոլորության պես մի բան է սկսվում, բերում ենք մեկին, որը էլի իմաստ չունի»: Քննարկմանը ներկաները կարծիք հայտնեցին, որ ծախվելը կախված է նրանից, թե որքանով է համախմբված հեղափոխական ուժը եւ որքան կամք ունի նպատակին հասնելու համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Spartak says:

    Ես անլրջություն եմ տեսնում այս ամենում:Այդ ո՞ր հեղափոխականներն են այսպես բաց ու հրապարակային, ի լուր աշխարհի, հայտնում իրենց մտադրությունների մասին:Այն էլ այսքան մանրամասն:

  2. Grigor J says:

    ես համաձայն եմ Սպարտակի հետ սրանք արդեն ծախված են երեվում

  3. Հարդագող says:

    Մեր երկրում որևիցե գործ կատարելու համար կա կարևոր պայման, նախ ստուգում են գիտելիքներտ տեսնում են գործից չես հասկանում, ուրեմն այդ ոլորտը կարող ես հանգիստ ղեկավարել: Դե սա էլ ինչպես տեսնում եք չի խաղտում ձևավորված ավանդույթը:

  4. Ruzanna says:

    Շանթից սովորեցին, բացեիբաց պայքար: Ճիշտ էլ անում են, էս երկրում ամեն ինչի համար պետք է փաստեր ունենաս: Մարդիկ հանրահավաքների միջոցով են սկզբում պայքարելու, իսկ դրա մեջ թաքցնելու բան չկա, այդքան մարդուն ոնց կթաքցնես…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930