Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆիին թույլ չեն տալիս հեռանալ, պահանջում են նստացույց (Տեսանյութ)

Փետրվար 19,2013 18:23

_MG_0499Ազատություն հրապարակում քիչ առաջ ավարտվեց բացօթյա մամուլի ասուլիսը, որը հրավիրել էր ՀՀ նախագահի ընտրություններում, ըստ ԿԸՀ տվյալների, երկրորդ տեղը՝ 36, 75 % ձայն հավաքած թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Սակայն հավաքված զանգվածները՝ մի քանի տասնյակ հազարի չափ մարդիկ (կարծիք է հնչում անգամ, որ հավաքվել են մի քանի հարյուր հազար մարդ),  ոչ մի կերպ չեն ուզում բաց թողնել Րաֆֆի Հովհաննիսյանին, չեն թողնում, որ նա հեռանա, եւ ուղեկցում են այս պահին դեպի Մատենադարան, պահանջում են նստացույց եւ շուրջօրյա հավաքներ: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին ասել էր, որ կհանդիպեն վաղը ժամը 5-ին՝ Ազատության հրապարակում:

Ոստիկանությունը վայրկյան առ վայրկյան ավելացնում է իր կազմը, արդեն իսկ հայտնվել են կարմիր բերետավորները: Ոստիկանական ուժերը բողոքող քաղաքացիներին չեն թողնում անցնեն փողոց եւ ուղղորդում են, որ քայլեն միայն մայթերով: Մարդիկ գոչում են «Սերժիկ, հեռացիր»:

Քիչ առաջ, հենց Մատենադարանի մոտ, Րաֆֆի Հովհաննիսյանը, նստելով մեքենա, հեռացավ, ժողովրդին հիշեցնելով, որ կհավաքվեն վաղը՝ ժամը 17-ին: Այս պահին կարծես թե ամեն ինչ ավարտվեց, մարդիկ ցրվում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. anna says:

    Ռաֆի Հովհաննիսյան, ես դիմում եմ Ձեզ, եթե դուք կարդում եք իմ գրածը, ապա խնդրում եմ Ձեզ այսպես չթողնեք այս ամենը,, հայ ժողովուրդը ցույց տվեց, որ արժանի է ավելիին

  2. Ramela says:

    Ամոթ մեր ազգին : Մենք երբ ենք դեմոկրատական երկիր դառնալու: Երբ ենք ունենալու ազնվություն և արդարություն : Այս նույնը սերմանում ենք մանուկներին :Խոսում ենք ազնվությունից ,բայց անազնիվ ենք մեր ազգի և մեր խղճի առաջ:

  3. Grigor J says:

    Ճիշտ է Րաֆֆին դրսի ուժերի կոխմից է դրված ու դրանում ոչոք չի կասկածում, բայց ներկա պահին նա չարյաց փոքրագույնն է եվ ավելի ընդունելի քան Ղարաբաղյան կլանը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728