Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Ժամանակին ինձ թվում էր, թե 06-ն է աշխարհի ամենալավ ավտոմեքենան»

Նոյեմբեր 05,2019 12:44

Երեկ ուղիղ եթերում քաղաքացու հետ զրույցի ժամանակ անդրադառնալով մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի մուտքի առջեւ բեմադրված ներկայացման առիթով դժգոհության ալիք բարձրացրած հասարակության զանգվածներին, հայտարարեց, որ հիմա կան ուժեր, որոնք Հայաստանի Հանրապետությունում ուզում են սակավագիտություն հաստատել՝ մարդը գիտի շատ քիչ բան, դրա հիման վրա ունի իր պատկերացումներն աշխարհի մասին ու ոչ մի կերպ չի ուզում իմանալ ավելին՝ վախենալով, որ աշխարհի մասին իր պատկերացումները կփոխվեն: Ու իր մասին օրինակ բերեց:

«Մինչեւ 90-ականների կեսերը շատ մարդիկ մտածում էին, թե 06-ն է աշխարհի ամենալավ, ամենահուսալի եւ ամենահարմարավետ մեքենան: Եվ մարդիկ կային, որոնց  06-ի մասին մի բան ասեիր, կթշնամանային հետդ… Ես 06 ունեցել եմ: Որ անկեղծ ասեմ, ես էլ եմ ժամանակին էդպես մտածել: Իմ պատկերացումը փոխվեց երեւի 1998, 2000-2001 թվականներին: Շահումյանի արձանի դիմաց վթար էր տեղի ունեցել: Վթարվել էին Toyota մակնիշի (Այն ժամանակ շատ չկար: Ն. Փ.) եւ ГАЗ-31 մակնիշի ավտոմեքենաներ: Դեմ-դիմաց էին բախվել: Toyota-ն ես տեսնում էի դիմացից՝ որոշակիորեն վնասվել էր, թեթեւ վնաս էր: Ու երբ քայլեցի մյուս կողմը ու տեսա, թե ոնց է ГАЗ-31-ը ուղղակի ճզմվել, դիմացի կեսը ուղղակի չկա, դա ինձ համար, ինչպես ժամանակակից աշխարհում են ասում, մշակութային շոկ էր, որովհետեւ Իջեւանում, մեր թաղերում, մեր գյուղերում լսել էի, համոզմունք կար, որ 06-ից,  31-ից լավ մեքենա աշխարհում չկա՝ ամենապինդ, ամենահուսալի եւ ամենահարմարավետ մեքենաներն են»,-հիշեց վարչապետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930