Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ խորհուրդը մերժեց արտահերթ նիստ անելու առաջարկը. Ըստ Մարուքյանի՝ վատ ավանդույթներ են ձեւավորվում

Մայիս 22,2019 17:30

ԱԺ խորհուրդը քիչ առաջ ավարտված փակ նիստում որոշեց մերժել «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկը: Այս մասին լրագրողներին հայտնեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն առաջարկում էր ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչը եւ դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցը:

Հարցին՝ «միտում տեսնո՞ւմ եք, չուզեցա՞ն իրենց քաղաքական առաջնորդի հայտարարություններն ԱԺ նիստում քննարկման առարկա դարձնել», Էդմոն Մարուքյանն այսպես պատասխանեց. «Այս շենքում ապաքաղաքական բան չկա: Մենք քվեարկեցինք «կողմ», իրենք՝ «դեմ»: Իրենք գտան, որ պետք չէ այդ հարցերին անդրադառնալ եւ քննարկել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Փաստորեն, հին ավանդույթները շարունակվո՞ւմ են»: Մարուքյանն արձագանքեց. «Ես կասեի՝ ավելի վատ ավանդույթներ են ամրագրվում»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ։ ԱԺ խորհուրդը մերժեց արտահերթ նիստ գումարելու Լուսավոր Հայաստանի առաջարկը։ Մեկնաբանում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը

Gepostet von Aravot am Mittwoch, 22. Mai 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031