Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական բացօթյա 6-րդ փառատոն` Լոնդոնում (ֆոտոշարք)

Հուլիս 18,2016 09:34

Հուլիսի 17-ին Լոնդոնում մեկնարկեց Հայկական բացօթյա 6-րդ փառատոնը: Մշակութային տարբեր ուղղություններ ընդգրկող այս միջոցառումը համահայկական ամենամեծ իրադարձւթյունն է  Միացյալ Թագավորությունում, որին մասնակցելու համար  ժամանում են հայեր երկրի տարբեր անկյուններից: Արդեն ավանդական դարձած փառատոնն այս տարի ևս Սուրբ Սարգիս եկեղեցու բակում համախմբել էր բրիտանաբնակ հայերի, հայկական տարբեր կազմակերպությունների, որոնք առանձին տաղավարներով ներկայացնում էին իրենց գործունեությունը՝ արվեստի, կրթական- մշակութային և հասարակական տարբեր ոլորտներում՝ երաժշտություն, կերպարվեստ, թատրոն, գրքերի հրատարակչություն, ձեռագործ աշխատանքներ, հայկական արտադրություն, հայկական խոհանոց և այլն։

Gevorg Karapetyan

Փառատոնն իրականացվում է Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի նախաձեռնությամբ և տեղի հայ համայնքի ջանքերով և մասնակցությամբ։

« Մեր գլխավոր նպատակն է  բրիտանահայ համայնքին, թեկուզ մեկ օրով, երկրի տարբեր ծայրերից հավաքել ու համախմբել իրենց ինքնության շուրջ՝ մեր մշակույթի, պատմության, մեր հոգևոր ժառանգության,- նշեց Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը,- ինձ համար անչափ կարևոր է հատկապես երիտասարդների ներգրավվածությունը այս ամենին: Այս տարին մեզ համար առանձնահատուկ է, քանի որ նշում ենք Հայաստանի անկախության 25-ամյակը:»:

Ողջույնի խոսքով հանդես եկան Քենսինգթոն և-Չելսիի արքայական շրջանի ղեկավար Էլիզաբեթ Ռըդերֆորդը, Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի անդամ Սթիվեն Փաունդը, ՀՀ դեսպանատան հյուպատոսական հարցերով կցորդ Հայարփի Դրմեյանը և ուրիշներ:

london

Փառատոնի ընթացում ելույթ ունեցան ճանաչված ջութակահար Լևոն Չիլինգիրյանը, «Կոմիտաս» երգչախումբը,  «Ախթամար» ժողովրդական պարի համույթը և ուրիշներ: Այս տարվա ծրագրի հատուկ հյուրերն էին Հայաստանից դուդուկահար Գևորգ Կարապետյանը և երգչուհի Իվետա Մուկուչյանը:

Նաիրա Հայրապետյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031