Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանում վնասազերծվեց ադրբեջանական չպայթած արկը

Հոկտեմբեր 28,2015 17:33

Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական հրետակոծության ժամանակ Նոյեմբերյան քաղաքի տարածքում ընկել է ադրբեջանական 2 արկ: Դրանք պայթել են Նոյեմբերյանի անտառապատ տարածքում, վնասներ չեն հասցրել:

Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Նոյեմբերյան» ենթատեղամասի աշխատակից Արամայիս Ամիրաղյանը հոկտեմբերի 27-ին իր խոշոր եղջերավոր անասունները արածեցնելու ժամանակ Նոյեմբերյան քաղաքի եւ Դովեղ գյուղի միջեւ  գտնվող Նոյեմբերյանի «Քրդատափ» տեղամասում հայտնաբերել է ադրբեջանական 76 մմ տրամագծով չպայթած արկ: Ա. Ամիրաղյանն այն շրջապատել է քարերով, որպեսզի բնակիչները հեռու մնան վտանգից:

Նա այդ մասին տեղեկացրել է Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի հրամանատարությունը: Զորամասի սակրավորները հոկտեմբերի 28-ին վնասազերծել են չպայթած արկը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարում՝ Արամայիս Ամիրաղյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031