Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռեկտորն աշխատանքի է տեղավորել իր հարազատներին ու խնամիներին

Հունվար 17,2014 15:34

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարումից հետո տնտեսագիտականում սկսել են աշխատել նրա ընտանիքի անդամները, բարեկամները, իր եւ տղայի աներձագները:

Մասնավորապես ռեկտորի որդին՝ Վարդան Աթոյանը բուհի Իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ է, դասախոսում է, 2013թ. հունիսից առ այսօր ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի Ազգային անվտանգության հետազոտությունների ծրագրի տնօրենն է: Կորյուն Աթոյանի աներձագը՝ Ազատ Քալանթարյանը, համալսարանի Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի ասիստենտ է:

Տնտեսագիտականում են աշխատում Կորյուն Աթոյանի որդու երկու աներձագները՝ Սուրեն եւ Կարեն Բաբաջանյանները: Կարեն Բաբաջանյանը համալսարանի Կարիերայի կենտրոնի ղեկավարն է, գումարած նաեւ դասախոսական աշխատանքը, Սուրեն Բաբաջանյանը ե՛ւ դասախոսում է, ե՛ւ աշխատում «Ամբերդ» կենտրոնում: Բուհի գրադարանում է ռեկտորի քույրը, որը մինչ այդ մանկավարժ էր աշխատում դպրոցում: Ռեկտորի բարեկամներից է նաեւ հաշվապահ Անուշ Մարգարյանը, որը այս օրերին Մալայզիայում գիտական կոնֆերանսի է:

Ի դեպ, Աթոյանի որդին հոր՝ ռեկտոր դառնալուց հետո է պաշտպանել գիտական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Հիշեցնենք, որ տնտեսագիտականի ռեկտորը 2003 թվականից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամ է, այժմ էլ տնտեսագիտության ոլորտում գիտական աստիճաններ շնորհող 014 մասնագիտական խորհրդի անդամ:

Aravot.am-ը Տնտեսագիտական համալսարանի մամուլի քարտուղար Գոհար Գեւորգյանից հարցրեց, արդյոք ռեկտորի բարեկամներից որեւէ մեկն աշխատո՞ւմ է համալսարանում: Մամուլի քարտուղարն ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում ու խոստացավ հարմար առիթով պատասխանել:

Կորյուն Աթոյանը նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գիտական ղեկավարն էր, եւ հենց նրա ցուցումով լրագրողների առաջ դեկտեմբերի 26-ին փակվեցին դռները, ու փակ դռների հետեւում կայացավ քաղաքապետի՝ «Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» թեմայով ատենախոսության պաշտպանությունը , իսկ բուհի ուսանողները եւ ուսխորհրդի անդամները հայհոյեցին ու քաշքշեցին լրագրողներին, խոչընդոտելով նրանց օրինական մասնագիտական գործունեության իրականացմանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    POKER.AM-ի օրինակով կարելի է հարցնել…ԿՈՅՐՈՒՆ, ԴՈՒՔ ՎԱԲՇԵ ՔԱՆԻ ԱԽՊԵՐ ԵՔ?????

  2. ՆՎԱՐԴ says:

    Հետաքրքիր է իմանալ`
    Ինչ և քանի ,, գիտական,, աշխատությու ունի պրն. Կ.Լ. Աթոյանը…..???

  3. Զոյա Թադևոսյան says:

    Սիրելի Գոհար, հանուն արդարության պետք է ասեմ, որ Սուրեն եւ Կարեն Բաբաջանյանները, ինչպես նաև Վարդան Աթոյանը, որպես բարձրակարգ, գրագետ մասնագետներ և կիրթ երիտասարդներ՝ պատիվ կբերեին ցանկացած համալսարանի։ Դա ոչ միայն իմ, այլ նաև բոլոր այն ուսանողների կարծիքն է, որոնց նրանք դասավանդել են։

  4. Սամվել Ավետիսյան says:

    Հարգելի Գոհար Հակոբյան, ես աշխատում եմ Վարդան Աթոյանի և Սուրեն Բաբաջանյանի հետ, ճանաչում եմ նաև Կարեն Բաբաջանյանին: Նրանք իրենց գործին նվիրյալ երիտասարդ դասախոսներ ու գիտնականներ են: Նրանք Տնտեսագիտական համալսարանում սովորել և աշխատել են մինչև Կորյուն Աթոյանի ռեկտորի պաշտոն զբաղեցնելը: Պետք չէ առիթ փնտրել մարդուն սևացնելու համար:Պետք է արդարամիտ լինել: Կորյուն Աթոյանը հարգված մարդ է, համեստ ու մարդկային մարդ:

  5. Ani says:

    Ապատեղեկատվությույն պարունակող ձեզ հոդվածը մի հրամցրեք անտեղյակ հասարակությանը, Կ, Աթոյանը ռեկտոր է ընտրվել 2011 թվականին, ոչ թե՝ 2004-ին, կարծում եմ սրանով իսկ հերքվում են մնացած բոլոր փաստարկները:

  6. Նունե says:

    Պետք չէ վարձու սազանդարի դեր խաղալ և ռեկտորի գովքը երգել: Նրան ճանաչողներ էլի կան և` ավելի մոտիկից:
    Ի դեպ` նաև Ձեզ….
    Իսկ հայոց տնտեսագիտան մտքի այդ ,, հազվագյուտ տիտաններ,,-ի նման շատ ու շատ երիտասարդներ հուսահատ ու անաշխատանք` հեռանում են …
    Խոսքը ռեկտորի կռապաշտ ու անհագուրդ ախորժակի մասին է, ով յուրայինների ձեռքում է կենտրոնացրել մի քանի պաշտոն`բոլոր յուղալի հետևանքներով…
    Ս Թ Ա Փ Վ Ե Ք !!! ——— ՍԱ ՆԱԵՎ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ Է, ՄԵՐ ԲԱԺԻՆՆ ԵՔ ՓԱԽՑՆՈՒՄ———

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031