Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ական ազատամարտիկիի գնահատականը. «Մայիսի 5-ից հետո ՀՅԴ-ն հայտնվեց աղբամանում»

Մայիս 08,2013 16:52

Այսօր ՀՅԴ-ական ազատամարտիկ Պավիկ Մանուկյանը՝ ապարանցի Պավլիկը, «Արմատ» ակումբում հրավիրած ասուլիսում վստահեցրեց, որ ՀՅԴ-ն մայիսի 5-ից հետո հայտնվեց աղբանոցում. «Ընդհանրապես ցանկացած ընտրություններին, ամեն անգամ էլ նույն խայտառակ վիճակն է լինում: Մի՞թե կարող էր առաջամարտիկը, հայ ժողովրդի զինվորը չսիրվեր ժողովրդի կողմից, այդպես չի լինում: Ուրեմն  ինչ-որ մի բան այնպես չէ, չէ՞»:

Մեր հարցին՝ այսինքն Դուք հավատում եք, որ ընտրություններում ինչքան տոկոս լինում է, արտացոլում է իրակա՞ն պատկերը՝ Պավլիկ Մանուկյանը պատասխանեց, որ  այդ խոհանոցից շատ է հեռու, բայց չի կարծում, որ տարբերությունը չափազանց մեծ լինի. «Եթե նույնիսկ չեն կարողացել անցնել այդ շեմը ցանկացած ճանապարհով, ուրեմն դա էլ թուլության նշան է: Ուրեմն դու չես կարողանում ապահովել քո ժողովրդի ձայնի անվտանգությունը: Ինչի՞ նման է, որ օրը ցերեկով ՀՅԴ անդամ, ազատամարտիկ  Հրաչ Մուրադյանին իր աշխատանքի վայրում՝ դռան դեմը խփում-սպանում են, եւ բյուրոն ոչ մի հայտարարություն չի անում: Նա մարդ էր, մի փայլատակված ասպետ, որի հետ կողք կողքի անցել ենք ռազմաճակատը: Բյուրոյի կողմից չեղավ ոչ մի հայտարարություն»:

Մեր դիտարկմանը, որ Գերագույն մարմինը հայտարարություն արել է, ուրեմն ինչ նշանակություն ուներ, որ բյուրոն էլ հայտարարություն աներ, ինչ տարբերություն՝ նա պատասխանեց՝ ձեր եւ ձեր քրոջ մեջ տարբերություն չկա՞: Քաղաքական գլխավոր պատասխանատվությունը կրում է ՀՅԴ բյուրոն: Իսկ ԳՄ-ի նման հայտարարություն ես ինքս էլ կարող էի անել: Իրենք հայտարարություն պետք է անեին ամբողջ աշխարհի հայության մակարդակով: Չէ՞ որ ես եւ Հրաչ Մուրադյանը համարվում ենք համայն հայության զինվորն ու ազատամարտիկը: Որ հայտարարություն չարվեց, դա իրենց թուլության արդյունքն էր, իսկ թույլերին չեն սիրում: Բարոյազուրկներին չեն սիրում»:

Մեր հարցին, թե ինչքանո՞վ է ճիշտ ձեր թիմին այդպիսի բաներ ասել, ասել, որ աղբաման են նետվել, այն բանի համար, որ ընտրություններին չեն մտել ավագանու կազմ՝ նա պատասխանեց. «Ես առաջ էլ եմ ասել: Նախկին ընտրություններում էլ եմ ասել, որ սենց ա լինելու, մի արեք, ասել եմ մի գնացեք էս թիմով: Չի կարելի աղբը ոսկու տեղ խաբել, ժողովուրդը չի ընդունի աղբը»: Մեր հարցին՝ բա ո՞ր թիմով գնան՝ նա պատասխանեց. «Նրանց հետ, ովքեր արժանապատվություն ունեն»:

Նա վստահեցրեց, որ եթե ՀՅԴ-ն իր թիմը փոխի, լուրջ հաջողությունների կհասնի. «Այս վերջին ընտրությունները վերջին մոհիկանն էր, վերակենդանացման բաժնում էր գտնվում: Շատ երկար պրոցես էր, որ բերեց սրան: Ես սիրում եմ, որ սեփական թերությունները, բացթողումները խոստովանեն, ոչ թե արատավորին առաջ տանեն: Այդպես չի լինում, որ թե մեկը ատելի ու զզվել է, մեկ էլ հայտնվում է պատասխանատու պոստի վրա, ստիպված հիասթափություն է առաջացնում, չէ՞: Այսօր դուք տեսնում եք ինչքան մարդիկ կան պատասխանատու պոստերում եւ հիասթափությունը հիմնականում հենց դրա պատճառով է, չէ՞»:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Grigor J says:

    շատ ապրես Պավլիկ ջան դաշնակներին իսկական իրենց տեղը դրեցիր, թե չէ ասածիդ նման շատ հեռու չէք գնա նման ծախված թիմով

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031