Տեսանյութերի լրահոս
Խմբագրի սյունակ
Իշխանությունների սանձազերծած հակաարցախյան հիստերիան գնալով սաստկանում է: Ազգային ժողովի ամբիոնից եւ Հ1-ի եթերից գրեթե ամեն օր հնչում է «մնայիք, կռվեիք» ստորագույն, հակահայկական եւ հակամարդկային թեզը: Իշխանական քարոզիչների կայքերում բացահայտ հնչում են արցախցիների հասցեին սպառնալիքներ եւ ոչնչացնելու կոչեր: Դատախազությունը, որը քրեական հետապնդումներ է սկսում Փաշինյանին քննադատելու կամ նույնիսկ այդ քննադատությանը «լայք» դնելու համար, այս պարագայում ոչ մի բան չի ձեռնարկում: Պարզ է, որ իշխանությունների եւ նրանց քարոզիչների մոտիվացիան իրենց ձախողումների ողջ պատասխանատվությունը արցախցիների, այսինքն՝ իրենց արկածախնդրության զոհերի վրա գցելն է: Բայց խնդիրն ավելի լայն է. երբ խտրականությունը…