Օրվա լրահոսը
Եթե իշխանությունը ֆիքսեց, որ պլանն աշխատել է, իսկ մարդիկ հարմարվողի կարգավիճակում են՝ նոր պարտությունները երաշխավորված են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Իշխանությունը մեր հասարակությանը բարոյալքման այնպիսի աստիճանի է հասցրել, որ դրա թիվ մեկ մեղավորը հայտարարում է, որ պարտությունների միջոցով առավել անկախ ու ինքնիշխան ենք դառնում, իսկ ներսում հանրային ընդվզումը նվազագույնի վրա է: 4-5 տարի է` իշխանությանը ներարկում է այն մոտեցումը, որ մենք`
Փաշինյանն ու իր կինը որոշել են «հեղափոխություն» անել նաեւ արարողակարգի հարցերում. անում են այն, ինչ հարմար է իրենց. «Հրապարակ»
Փաշինյանը պետական այցեր գրեթե չի իրականացնում, պաշտոնական այցեր` շատ հազվադեպ, հիմնականում մեկնում է աշխատանքային այցերով եւ մշտապես` կնոջ հետ:
Վարչապետն իր անիրազեկութիւնը չցուցադրելու շատ մեծ պատեհութիւն մը փախցուց. «Ասպարեզ»
Այպանելին Հայաստանի վարչապետին թութակաբանութիւնն է
Էս նոր մոդա՞ է տեղական նախարարների հանդիպումները պաշտոնական հաղորդագրությամբ ներկայացնելը. «ՉԻ»
Պաշտոնական լուր. «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրավերով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ»: «ՉԻ». Էս նոր մոդա է տեղական նախարարների հանդիպումները պաշտոնական հաղորդագրությամբ ներկայացնելը: Հանդիպման ընթացքում երևի կողմերը անհանգստություն են հայտնել Դոնալդ Թրամպի ագրեսիվ հայտարարությունների առթիվ, կոչ արել Գազայի հատվածում կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից, վերջում էլ տրվել է պաշտոնական
Ստացվում է՝ կոռուպցիայի դեմ անհանդուրժող պայքար մղելու հայտարարություններով հանդես եկող իշխանության մի օղակում`Երեւանի քաղաքապետարանում, կոռուպցիայի որջ է ձեւավորվել. «Հրապարակ»
Ձերբակալվածներն են Երեւանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Արամ Այվազյանը եւ քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։ Ըստ տեղեկությունների, նույն գործի շրջանակում այլ գերատեսչություններից եւս ձերբակալվածներ կան։
Ցախավելների մատակարարը դատարան է դիմել կասեցման պահանջներով՝ Սաշա Կատվալյանի կողմից իր ընկեր-բարեկամներով նոր բացված ԱՁ-ներով մրցույթների մասնակցության առնչությամբ. «168 ժամ»
Չի կարող մարդը մրցույթ գցի, օրինակ, ամսի 10-ին, ու դրանից մի քանի օր առաջ բացված ԱՁ-ն մասնակցի մրցույթի։ Էլ չեմ ասում, որ ինձ հասած տեղեկություններով՝ մրցույթը շահածներից մեկը`Անդրանիկ Բաղրամյանը, նույն հիմնարկում է աշխատում՝ որպես օպերատոր (չնայած ասում են՝ հետո է գրանցվել), մեկ այլ մասնակից՝ Լուիզա Բեդախյանը, Սաշա Կատվալյանի ֆեյսբուքյան ընկերներից է, իսկ մյուսը՝ Նաիրա Գևորգյանը, Անդրանիկ Բաղրամյանի մայրն է
Մի կողմից՝ Հայաստանի համար արտահանման դիվերսիֆիկացումն է մնում որպես լուրջ խնդիր, մյուս կողմից՝ կախվածությունը վերաարտահանումից. «Փաստ»
Հարկ է հաշվի առնել, որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն փոխկապակցված է Ռուսաստանի տնտեսության հետ։ Ու եթե ռուսական տնտեսության մեջ լուրջ խնդիրներ առաջանան, ինչը անհավանական չէ՝ տարբեր գործոնների ազդեցությամբ պայմանավորված, ապա այդ վիճակն իսկույն կզգացվի նաև Հայաստանի տնտեսության վրա։ Պատահական չէ, որ նույնիսկ Հայաստանի ԿԲ նախագահն է խոստովանում, որ 2025 թ. առաջին եռամսյակում Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում
Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World և World Elite պրեմիում դասի քարտերը
Ֆասթ Բանկի հաճախորդներին այսուհետ հասանելի են միջազգային Mastercard վճարահաշվարկային համակարգի պրեմիում դասի World և World Elite բանկային քարտերը, որոնք քարտապաններին լայն հնարավորություններ են ընձեռում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ World և World Elite տեսակի քարտերն ունեն մի շարք առավելություններ․ քարտապաններն օդանավակայաններում կարող են օգտվել հատուկ գոտիների ուղիներից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը Երևանում, Դուբայում և աշխարհի ավելի
Կադրային սով. ԱԳՆ-ում, ֆիննախում, ևս 3 նախարարություններում անգամ նախարարի առաջին տեղակալի հաստիքներն են թափուր. «Ժողովուրդ»
Մարդիկ չեն ցանկանում Փաշինյանի օրոք պետական պաշտոն զբաղեցնել
Իսկ որ Հենրիխ Մխիթարյանի մոր հանդեպ անպարկեշտ վարքագիծ դրսևորեցին, էն ժամանակ հայրենիք, երկիր, բան չկա՞ր. «ՉԻ»
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով ազգային հավաքական վերադառնալու հավանականությանը, ասել է. «Հավաքական չեմ վերադառնա։ Օրը կգա, պահը կգա, բոլորը կիմանան պատճառը»։ «ՉԻ». Վայ, չեք պատկերացնի, թե ինչ ծանր են տանում իշխանություններն ու նրանց սպասարկող նազիրները: Նիկոլականներից մեկն էլ գրել է. «Հավաքականը, տվյալ դեպքում, քո երկիրն է, քո հայրենիքը։ Հայրենիքից չեն
Մանրամասներ Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ կրակոցների դեպքով. Shamshyan.com
Պարզվել է մահացածի, վիրավորի և մասնակիցների ինքնությունը. կրակողը Մերձավանում հայտնի «ՏԸԶ»-ն է.
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է, Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում բուք
Ինչ կասեն քարոզիչները Փաշինյանի այցի մասին
Հայ-ամերիկյան հարաբերությունները կենսական կարեւորություն ունեն մեր պետության համար, եւ, անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն է ՀՀ-ում կամ ԱՄՆ-ում, մենք պետք է շահագրգռված լինենք, որ այդ հարաբերությունները լինեն բարեկամական, ցանկալի է՝ դաշնակցային: Այստեղ չարախնդալը կամ չարախոսելն, ինձ թվում է, սխալ է: Առավել եւս՝ սխալ է այդ հարաբերությունները հակադրել հայ-ռուսական կամ հայ-իրանական հարաբերություններին: Բայց մեր հասարակությունը պետք
Նիկոլ Փաշինյանը Ջորջթաունի համալսարանում անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը
Երկրի ղեկավարն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, իրականացվող բարեփոխումների ընթացքին, տարածաշրջանում առկա իրավիճակին, մասնավորապես, Հայաստանի շուրջ տեղի ունեցած գործընթացներին և առկա մարտահրավերներին, ինչպես նաև դրանց լուծման քայլերին:
Նիկոլ Փաշինյան. «Ինձ համար Սուրբ Աստվածաշնչի, Նոր կտակարանի արժեքները շատ կարևոր են և իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված էր դրա վրա»
Երբ ես բանտում էի՝ որպես քաղբանտարկյալ, Աստվածաշունչն էր այն ուժը, որ օգնեց ինձ հաղթահարել այդ փորձությունը։ Իհարկե, շատ կարևոր է առաջնորդվել Աստվածաշնչով, ինձ համար, մասնավորապես, Նոր Կտակարանով, թե ինչպես վարվել ամենօրյա աշխատանքում։
Փաշինյանն առաջարկում է «նոր ու մաքուր էջից» սկսել Հայաստան-Ադրբեջան բանակցությունները։ Այսինքն՝ համարել, որ ոչ մի հայկական Արցախ էլ չի եղել. «ՉԻ»
Իսկ մենք առաջարկում ենք չեղյալ հայտարարել ոչ թե հազարամյակների, այլ ընդամենը վերջին 7 տարիների պատմությունը, այսինքն՝ համարել, որ ոչ մի «թավշյա հեղափոխություն» էլ չի եղել, Նիկոլ Փաշինյանն ընդամենը ճղճղան ընդդիմադիր է, և ըստ այդմ՝ առաջարկում ենք ՀՀ բնակչության և Նիկոլի հարաբերությունները սկսել նոր ու մաքուր էջից։
Թուրքական SETA հետազոտական կենտրոնը դրվատանքով է նշել Փաշինյանի դերակատարությունը իրական ու պատմական Հայաստանի հայեցակարգում . «Փաստ»
Դա Թուրքիայի պետական քաղաքականությունն իրականացնող, պետական քաղաքականությունը մշակող կարևորագույն հետազոտական կենտրոններից մեկն է: Այն աշխարհի հիսուն տարբեր երկրներում նախագծեր է իրականացնում: Նրա՝ 2025 թվականին ներկայացված գնահատականներն այն մասին են, թե ինչպիսին են լինելու իրադարձությունները, այդ թվում՝ Հարավային Կովկասում:
Նրա բոլոր ելույթներն ընդհանուր առմամբ մի նպատակ ունեն՝ հավաստիացնել, որ ինքը պատրաստ է կատարելու Ադրբեջանի բոլոր պահանջները. «168 ժամ»
Մինչ գրեթե բոլոր հեղինակավոր միջազգային կառույցները հայտարարում են Ադրբեջանում դատվող հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի ապահովման անհրաժեշտության մասին, Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը պատրաստվում է հետ կանչել բոլոր այն ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը, որոնք առնվազն կարող են նպաստել այդ նպատակների իրագործմանը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել. ԶՊՄԿ
Հայտնում ենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Ոստիկանության հայտնած տեղեկատվությունը՝ ԶՊՄԿ տարածքից դուրս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, Ընկերությունը մեկնաբանել չի կարող։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
Նաիրի Սարգսյան. «2024 թվականին պետական բյուջեն չեն կատարել 223 միլիարդ դրամով, ինչը նշանակում է, որ տնտեսական ներուժը ամբողջությամբ սպառված է եւ վերջին հարկման օղակը մնացել են ՀՀ քաղաքացիները»
«Ի՞նչ ենք մենք պահանջում կառավարությունից: Կասեցնել հայտարարագրման պահանջը, հայտարարագրման համակարգը ենթարկել խորքային փոփոխության՝ ապահովելով լայն քննարկումներ մասնագիտական հանրության եւ շահառուների հետ: Եթե սրանք հաշվի չառնեն, գյուղատնտեսությունից սկսած, մինչեւ բարձրաստիճան պաշտոնյաներ կամ գործարարներ, կանգնելու են շատ լուրջ խնդիրների առաջ»:
Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն
Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն։ Փետրվարի 4-ին, Հունաստանի ցամաքային զորքերի «Սպայի Տանը» անցկացվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցել են Հունաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը, Հունաստանի ՊՆ և Գլխավոր շտաբի բարձր սպայակազմը, պետական այլ գերատեսչությունների բաձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային Ժողովի պատգամավորներ,
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն
Ազգային ժողովում ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման թեմայով հրավիրված քննարկման ժամանակ տեղի է ունեցել թյուրըմբռնում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ։ Մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն։ Բացառություն է կազմում այն դեպքը, երբ օտարերկրյա քաղաքացին ստացել է հարկվող եկամուտ, որից պետք է ինքնուրույն հաշվարկի և վճարի եկամտային
Ադրբեջանի կողմից ակնհայտ «շանտաժ» օպերացիա է տարվում ՌԴ-ի հանդեպ. Տաթեւիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը փաստացի ընդունել է, որ նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական ինքնաթիռը՝ Բաքու-1-ը, բախվել է արտաքին տեխնիկական միջամտության՝ դեկտեմբերի 25-ին Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Սանկտ Պետերբուրգ մեկնելիս: Բացահայտումները տեղի են ունենում միջադեպի հետ կապված հանգամանքների աճող ուսումնասիրության ֆոնին, ներառյալ Ռուսաստանի
Արթիկում ազատվո՞ւմ են հաղթանակի սիմվոլից․ համայնքապետարանից հերքում են
Նրանց ասելով, այս ձեռագիրը նոր չէ․ 3 տարի առաջ էլ հրդեհեցին Արթիկի քաղաքային զբոսայգու մեջ գտնվող վետերանների շենքը՝ մոխրացնելով այնտեղ գտնվող հերոսների՝ այդ թվում 44 օրյա պատերազմի մասնակիցների ու զոհերի լուսանկարները։
ԶՊՄԿ–ի աշխատակիցների միջև ծեծկռտուք է եղել, կան բերման ենթարկվածներ
Օպերատիվ տվյալներ են ստացվել ոստիկանությունում, որ ծեծկռտուք է եղել Քաջարանում, և ոստիկաններն անմիջապես օպերատիվ տեղեկությունն իրացրել են, նշված վայր են մեկնել, նաև կանխել են հետագա զարգացումները։
Երևանում կայացել է Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը
Փետրվարի 5-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: Երկուստեք կարևորվել է Հայաստան – Սերբիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Այս կապակցությամբ առանձնահատուկ նշվել է Երևանում Սերբիայի դեսպանության և Պրահայում ՀՀ դեսպանության Բելգրադի գրասենյակի գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև միջազգային կազմակերպությունների, Եվրոպական Միության հետ համագործակցության շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին
Հայցվորը դատարանում՝ մեծ թվով մարդկանց ներկայությամբ, հայհոյել է կին փաստաբանին
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2024թ․-ի դեկտեմբերի 2-ին` նիստի ավարտից հետո, գործով հայցվոր Լ․ Խ․-ն դատարանի մուտքի մոտ վստահորդների ու այլ անձանց ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել կին փաստաբանին՝ Ա․Թ․-ին։ Նա հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ Քրեական
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին։ «Վաշինգտոնում ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին հանդես եկա ելույթով», գրել է Փաշինյանը` ֆեյսբուքյան իր էջում:
Երևանը՝ ՔՊ-ի անգործության և թալանի հետևանքով կանգնած է տոտալ ճգնաժամի առաջ. Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է. Երևանի քաղաքապետարանում թաղապետները, վարչության պետերը և այլ պաշտոնյաներ շարունակաբար կալանավորվում են՝ իրենց իսկ իշխանության օրոք, քանի որ այնքան են թաթախված կոռուպցիայի մեջ, որ այլևս չեն կարողանում կոծկել սեփական հանցագործությունները։ Հատուկ պետք է նշել, որ այսօր ևս մի քանի պաշտոնյա կալանավորվել է, ինչը հերթական վկայությունն է ՔՊ-ի կողմից
Կյանքից հեռացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ականավոր ինժեներ Արմեն Կիրակոսյանը
64 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ականավոր ինժեներ, մտավորական ու մեծ հայրենասեր Արմեն Արամի Կիրակոսյանը, ով իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքին և հայ ժողովրդին: Արմեն Կիրակոսյանը 1993-1995 թվականներին եղել է թեթև արդյունաբերության նախարարի տեղակալ, իսկ 1995-1997 թվականներին՝ արդյունաբերության նախարարի տեղակալ: Այս պաշտոններում Արմեն Կիրակոսյանը ակտիվորեն մասնակցել է երկրի արդյունաբերական