Օրվա լրահոսը

«Գոյ» թատրոնի դերասաններն ավարտել են նստացույցը

Անցնում ենք նոր փուլ՝ շեշտը դնելով ավելի արդյունավետ և ռազմավարական քայլերի վրա:

Ցեղասպանություն կատարելու համար Ալիեւի դեմ հայց կներկայացվի՞. Եղիշե Կիրակոսյանի մեկնաբանությունը

Որպես պետության ներկայացուցիչ ճիշտ չի լինի, որ նման բաներ բացահայտեմ

Պուտինն է որոշում կայացրել Ասադին ապաստան տրամադրել: Սիրիայում ՌԴ-ի ռազմական ներկայության պահպանման մասին վաղաժամ է խոսել. Պեսկով

Բաշար ալ-Ասադին և նրա ընտանիքին քաղաքական ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, առանց պետության ղեկավարի նման որոշումներ չեն կարող կայացվել», – Պեսկովի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ-ը: «Այժմ վաղաժամ է խոսել Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության պահպանման մասին, դա ապագա իշխանությունների հետ քննարկման թեմա

«Գարդմանից, Շիրվանից, Արցախից հետո Ադրբեջանի ցանկություններում կա հաջորդ արարը, դա Հայաստանի Հանրապետությունն է»․ Մխիթար Գաբրիելյան

«Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, ինչ-որ մի կետից սկսվելով, ամենեւին կանգնելու, դադարի մտադրություն չունի»։

Երկրաշարժի 3 դեպք անցած շաբաթում

Դեկտեմբերի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 409 դեպք, որից 142-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 73, փլուզման, օձի նկատման՝ 1-ական, մերկասառույցի, երկրաշարժի՝ 3-ական, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 2-ական, թունավորման՝ 11, ինքնասպանության փորձի, կեղծ ահազանգի՝ 6-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 48, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 180, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 14, հրդեհի կեղծ կանչի՝ 24, 35

Ադրբեջանը մեղադրում է Արևմուտքին ՀՀ-ին պատերազմի նախապատրաստելու մեջ, մյուս կողմից՝ ձերբակալում նրանց, ովքեր արևմտյան ֆինանսավորմամբ խոսում են հայերի հետ հաշտեցման օգտին. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը COP29-ի ավարտից անմիջապես հետո, Ադրբեջանի բռնապետ Ալիևը ձերբակալությունների նոր ալիք է սկսել, թիրախում են հատկապես այն լրագրողներն են ու ակտիվիստները, որոնք երբևէ որևէ առնչություն են ունեցել հայերի հետ։ Այսպես, օրեր առաջ ձերբակալվել են ընդդիմադիր համարվող «Meydan.tv» լրատվամիջոցի լրագրողներ, նրանց թվում նաև՝ կին

Գյումրի-Հայկավան ճանապարհին բախվել են «Audi»-ն, մարդատար ավտոբուսն ու բեռնատարը. կան տուժածներ

Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Հայկավան ավտոճանապարհին բախվել են «Audi» (վարորդ՝ Է․ Մ․),  «PAZ» (վարորդ՝ Ս․ Մ․)

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Ըստ լուրերի՝ զոհվել է 6 անձ, այդ թվում՝ 1 գեներալ։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։ Առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հաստվածներում հնարավոր է մառախուղ։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին

Հայաստանի եվրոպական ուղղվածությունը բնական ընտրության արդյունք է. Ալեն Սիմոնյան

Վավերացրել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երբեւէ գոյություն ունեցած առաջին միջազգային իրավական փաստաթուղթը` դա սահմանազատմամբ զբաղվող երկու հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է

«Փաշինյանը դեռ 2019թ.-ին գնացել է գործարքի, նա «եղբայրական» Ադրբեջանի քրեական ռեժիմը փրկելու պարտավորություն ունի եւ դա բարձր մակարդակով կատարում է»

«Փաշինյանը դեռ 2019-ին գնացել է գործարքի, նա «եղբայրական» Ադրբեջանի քրեական ռեժիմը փրկելու պարտավորություն ունի եւ դա բարձր մակարդակով կատարում է» «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։ -Պարոն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանը շարունակում է հասարակության մեջ տարածել վտանգավոր թեզեր, եւ օրերս խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ այն քաղաքականությունը, որը վարել ու վարում են, այսինքն՝ Արցախի հարցի այս տարբերակով

Հոբելյանական ընթրիք՝ Հայաստանի և Կոլումբիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության և Կոլումբիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առիթով ՀՀ-ում Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի հրավերով կայացել է հոբելյանական ընթրիք։ Միջոցառմանը ներկա էր Հայաստանում  Կոլումբիայի Հանրապետության դեսպան Հեկտոր Արենաս Նեյրան, Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպաններ, փոխդեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական մարմինների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: Հայաստանում Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի համոզմամբ

14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել. բժիշկների ջանքերը արդյունք չեն տվել

14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել եւ սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ «Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, եւ բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել։ Արաբկիր բժշկական համալիր  

Երևանում մեկնարկել է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը

Հայաստանում դեկտեմբերի 9-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որի շրջանակում Հայաստան է ժամանել նաեւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը: Նախքան նիստի մեկնարկը՝ ԵԽԽՎ գլխավորի քարտուղարին եւ նիստի նախագահող՝ Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Պաբլո Իսպային ընդունել է ՀՀ ԱԺ նախագահը՝ քննարկելով ՀՀ ԱԺ-ում անցկացվելիք նիստի կազմակերպչական հարցերը:

Երեխաների խնամատարության ինստիտուտի հանրահռչակման համար Քենթի արքայազնը Նարեկ Մկրտչյանին առաջարկել է համատեղ նախաձեռնություններով հանդես գալ նաև Մերձավոր Արևելքի և Ծոցի երկրներում

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հետ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Քենթի արքայազն Մայքլ Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության ուղղությունները, անդրադարձ է կատարվել նաև 2023 թ․ ստորագրված եռամյա

Հարկավոր է վերականգնել գիտության պաշտամունքը

Հարցազրույց Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի նանո եւ մեզո համակարգերի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ – Պարոն Սարգսյան, համեմատաբար վերջերս ՀՀ ԳԱԱ համակարգում ստեղծվել է նոր՝ «Գիտության հանրամատչելիացման եւ զարգացման» վարչությունը։ Կխնդրեինք գնահատել նոր կառույցի կարեւորությունը։ – Նման կառույցի անհրաժեշտությունը շուտվանից կար։ Ես մեծապես ողջունում եմ այդ կառույցի հիմնումը ԳԱԱ համակարգում,

«Իվանիշվիլիի կերպարը՝ որպես կայունության երաշխավոր, փլուզվում է». ո՞վ կհաղթի Վրաստանի ցույցերում. JAMnews

JAMnews. Վրաստանում բողոքի ցույցերի զանգվածային ալիք բռնկվեց այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ երկիրը պաշտոնապես կասեցնում է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը։ Քաղաքական մեկնաբան Դավիթ Զուրաբիշվիլի. «Այս գործողությունների պատճառով (բողոքի ակցիաները դաժան ձևով ցրելը- JAMnews) Բիձինա Իվանիշվիլիի կերպարը՝ որպես կայունության երաշխավոր, փլուզվում է։ Եվ սա կարևոր է, քանի որ

Ամերիկյան շահերը Սիրիայում շատ հստակ են. Սուրեն Սարգսյան

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Ամերիկյան շահերը Սիրիայում շատ հստակ են Եթե չխորանանք մանրուքների մեջ, ապա կտեսնենք հետևյալ պատկերը. 1.Սիրիայում ներգրավված էր և ռազմական ներկայություն ուներ Ռուսաստանը՝ ԱՄՆ հիմնական գլոբալ մրցակիցը, որը Սիրիայից դուրս եկավ: 2.Ներգրավված էր Իրանը՝ ԱՄՆ հիմնական հակառակորդը, որը նույնպես դուրս եկավ Սիրիայից: 3.Սիրիայից հեռացավ նաև Ասադը, որին

Կոռուպցիան Հայաստանում հանրության կողմից առաջնային խնդիր չի դիտվում, նաև առանձնապես արդյունավետ չեն համարվում կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության ջանքերը. ԹԻՀԿ

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հայտարարություն Կոռուպցիան լուրջ մարտահրավեր է ամբողջ աշխարհում։ Այն խոչընդոտում է երկրների քաղաքական, տնտեսական ու սոցիալական զարգացումները և խաթարում է հանրային վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։ Դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։ Սա առիթ է ընդգծելու կոռուպցիայի կործանարար դերը և դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը, անդրադարձ կատարելու անցնող

1899թ. եւ 1907թ. կոնվենցիաներ են բերվել ՀՀ սահմանադրական դատարան

Տպավորություն է, թե Հայաստանը պատրաստվում է մի քայլի, որը կիրականացնի «ընտրովի» պետության միջոցով Հայաստանը ստանձնեց՝ «Լուրջ տարաձայնության կամ հակասության դեպքում՝ այնքանով, որքանով թույլ են տալիս հանգամանքները, համաձայնել զենք կիրառելու փոխարեն դիմել մեկ կամ մի քանի բարեկամ տերությունների բարի ծառայություններից կամ միջնորդությունից օգտվելու հնարավորությանը»- պարտավորությունը, որն ամրագրված է 1899թ. Հաագայի Կոնվենցիայի հոդված 2-ով: Նաեւ ստանձնեց հետեւյալը.

Քիչ կարևոր է, թե ինչ սպառազինության է տիրապետում բանակդ, եթե զորքերում բարոյահոգեբանական վիճակը ցածր մակարդակում է. Տիգրան Աբրահամյան

Սիրիական բանակը թվաքանակով բավականին մեծ էր և ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, նվազագույն պաշտպանություն ապահովելու սպառազինություն և ռազմական տեխնիկա ուներ

Լևոն Քոչարյանի պնդումները միգրացիայի վերաբերյալ չեն համապատասխանում պաշտոնական վիճակագրությանը. CivilNet

Վիճկոմիտեի տվյալների համաձայն՝ Լևոն Քոչարյանի նշած տարիներին միգրացիայի մնացորդը եղել է խորապես բացասական՝ 2004-ին՝ -29,600, 2005-ին՝ -30,300, 2006-ին՝ -29,800, 2007-ին՝ -33,400։ Այսինքն՝ այդ չորս տարում Հայաստանից հեռացել է 123,100 մարդ։ Ամենամեծ արտահոսքը գրանցվել է անկախության առաջին տարիներին։

Հիմնական գործոնը Սիրիայի բանակն էր, որը չի դիմադրել: Եթե բանակը կռվեր, անգամ Հալեպը չէին կորցնի. Իրանի արտգործնախարար

«Իրանն այսօր». Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սիրիայի զարգացումների գլխավոր պատասխանատու է համարել այդ երկրի բանակին: Իրանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Արաղչին հայտարարել է, որ հետախուզական և այլ տվյալներով ի սկզբանե հայտնի է եղել, որ նման գործողություն է լինելու, և Սիրիայի բանակն ու կառավարությունը ևս տեղեկացված են եղել (Դեռ հոկտեմբերի սկզբին ԻՀՊԿ-ին հարող ԶԼՄ-ներում գրում էին,

Բոլորս էլ ամեն ինչ գիտենք, էլ ձեւեր թափելը ո՞րն է

Նորանկախ Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, բոլորս որոշակիորեն՝ համարյա ամեն ինչ գիտենք, էլ ինչո՞ւ ենք էս կողմ, էն կողմ ընկած ձեւեր թափում, դերասանություն ենք անում, մշտապես փորձում հեծանիվներ հնարել, իբր տվյալ պահին առաջացած իրավիճակից ելքեր գտնելու համար: Ո՞ւմ ենք ուզում զարմացնել, նոր գյուտեր անել, քանզի բոլորիս համար էլ համարյա ամեն ինչ պարզ է: Բայց այս ամեն

Բռնապետություններում ժողովուրդը ոչ միշտ է ուզում պաշտպանել կարգը կամ իշխանություններին. կարևոր դաս, որ տեսանք Սիրիայում և ՌԴ-ում Պրիգոժինի ապստամբության ժամանակ. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Մի կարևոր դաս, որ տեսանք այս օրերին Սիրիայում և Պրիգոժինի ապստամբության ժամանակ. բռնապետություններում ժողովուրդը (ու բանակը), մեղմ ասած, ոչ միշտ են ուզում պաշտպանել կարգը կամ իշխանություններին։ Ժողովրդավարական երկրում նման սցենարը պարզապես անհնար է, քանի որ ժողովուրդը պաշտպանելու է իր իսկ ընտրած իշխանությանը։ Նման դրսևորում տեսանք

Ֆրանսիայի դեսպանն այցելել է հայ-ադրբեջանական սահման

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է հայ-ադրբեջանական սահման։ «Մեզ համար մեծ պատիվ է կենտրոնակայանում ընդունել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին»,- տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգից։ Դեսպանը տեղեկացվել է առաքելության աշխատանքների մասին․ «Նա նաև միացել է Խաչիկ գյուղի պարեկին, տեղում հետևելու մեր գործողություններին»,- հայտնում են առաքելությունից։

Փեզեշքիանը կարևորել է Սիրիայի հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսության անհրաժեշտությունը

Region monitor. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն, անդրադառնալով Սիրիայի զարգացումներին, ընդգծել է Սիրիայի միասնականության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը և նշել, որ Սիրիայի ժողովրդի վրա է դրված երկրի ապագայի, ինչպես նաև քաղաքական և կառավարման համակարգի որոշման պատասխանատվությունը։ ▪️Փեզեշքիանը կարևորել է Սիրիայի հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսության անհրաժեշտությունը՝ փոխըմբռնման հասնելու համար՝ հույս հայտնելով, որ ռազմական բախումներն

Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրը

Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրը. տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուսանկարներից։

Ասադի իշխանության անկումը ցույց է տալիս նրա կողմնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի թուլությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ո՞րն է Ռուսաստանի փրկությունը։ Պետք է դադարեցնել ազգային շահերի առևտուրը

Դատավոր Գառնիկ Ստեփանյանին հայտարարվել է նկատողություն

ԲԴԽ-ն Արդարադատության բավարարեց նախարարության միջնորդությունը

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031