Օրվա լրահոսը
Մարիա Զախարովան՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին
Երբեք չէի սպասի, որ Հայաստանում դրան այլ կերպ կվերաբերվեն, քան պետության և հայերի՝ որպես էթնիկ խմբի համախմբված դիրքորոշում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին: «Ես երբեք չեմ մտածել, որ տարիներ շարունակ կրած, տարիներ շարունակ ձևակերպված և ձևավորված այս համախմբված դիրքորոշումը ենթակա է լինելու ինչ-որ փոփոխությունների Հայաստանի հանրության ներսում։
Էդմոն Մարուքյան. Ոչ մի պարագայում չի կարելի հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերից
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ Հրաժարվելով միջազգային ատյաններում ներկայացված դատական հայցերից՝ մենք հերթական անգամ դատարկում ենք մեր բանակցային ֆոնդը, նույնիսկ եթե Ադրբեջանն էլ հրաժարվի իր հայցերից։ Սա ոչ մի կերպ չի երաշխավորում, որ Ադրբեջանը՝ ներկա կամ ապագա իշխանությունների օրոք, նոր հայցեր ու պահանջներ չի ներկայացնի Հայաստանի Հանրապետության դեմ։ Ուստի, ոչ մի պարագայում
Քննարկվել են հանրային տրանսպորտի ռեֆորմին և հանրային հաղորդակցությանն առնչվող հարցեր
Փետրվարի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ: Քննարկվել են հանրային տրանսպորտի ռեֆորմին և հանրային հաղորդակցությանն առնչվող հարցեր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Դեսպան Գրիգոր Հակոբյանը ներկա է գտնվել Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառմանը
Դեսպան Գրիգոր Հակոբյանը ներկա է գտնվել Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառմանը, որին մասնակցել են Թեհրանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ: Միջոցառման շրջանակում դեսպան Հակոբյանը կարճ առանձնազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և վերջինիս փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույններն ու հեղափոխության հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսքերը: Իրանում ՀՀ դեսպանություն
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սյունիքի մարզ՝ ծանոթանալու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրաձայնվող խնդիրներին
Մարդու իրավունքներին վերաբերելի բարձրաձայնված բոլոր հարցերը կհաշվառվեն, կներկայացվեն Մարդու իրավունքների պաշտպանին:
«23 տարեկանների հավաքականի աղջիկները կնախապատրաստվեն Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը». Վազգեն Բադալյան
«Դինամո» մարզահամալիրում ավարտված բռնցքամարտի Հայաստանի կանանց առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճեցին 52 կգ քաշային Արեւիկ Դոխոյանը, 54 կգ՝ Եկատերինա Սիչեւան, 57 կգ՝ Տաթեւիկ Խաչատրյանը, 60 կգ՝ Լիանա Մարտիրոսյանը եւ 70 կգ՝ Անահիտ Միքայելյանը: Առաջնության ավարտից հետո Aravot.am-ը զրուցեց կանանց ազգային, մինչեւ 23 տարեկանների եւ երիտասարդական հավաքականների նորանշանակ գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի հետ, որը նախորդ տարիներին գերազանց
«Զանգեզուրի՝ այսպես կոչված միջանցքի հարցում մենք որևէ մեկի հետ որևէ գործարքի չենք գնա»․ Իրանի դեսպան
Իրանի դեսպանը վստահեցրեց՝ տարածաշրջանում Իրանն է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում կանգնած է Հայաստանի կողքին։
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ
Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին
Նախարարը հասարակական խորհրդի կարիք չունի՞. 2024 թ.-ին ընդամենը երեք նախարարությունում են ՀԽ-ի նիստեր գումարվել. Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Հնարավո՞ր է երկու հարցի միջոցով պարզել՝ ինչպես են Հայաստանում գործում նախարարներին կից հասարակական խորհուրդները։ Ինֆորմացիայի ազատության կենտրոն Կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի որոշման համաձայն՝ դեռևս վեց տարի առաջ՝ 2019 թ․ փետրվարին, նախարարներին կից նոր հասարակական խորհուրդներ պետք է ստեղծված լինեին՝ տվյալ գերատեսչության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովելու նպատակով։ Պարզելու համար, թե
Երասխ գյուղում գազի բալոն է պայթել․ կան տուժածներ
Փետրվարի 6-ին, ժամը 16:02-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ գյուղի շրջանաձև խաչմերուկի տներից մեկում տեղի է ունեցել գազի պայթուն. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի Գործարանային փողոցի տներից մեկում 20 կգ-անոց գազի բալոնից արտահոսքի
Պաշտպանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 6-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Պաշտպանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված
Մարիա Զախարովան խիստ է պատասխանել ադրբեջանցի լրագրողի` Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարցին
Ձեր հրապարակման անունն է «Մոսկվա-Բաքու», և դժվար թե այն փոխեք «Մոսկվա-Երևան», ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խիստ պատասխանեց ադրբեջանցի լրագրողի` Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարցին, թե ԱՄՆ-ն պետք է «խաղաղությունը Հարավային Կովկասում առաջնահերթություն դարձնի»։ «Մոսկվա–Բաքու թեմայի վերաբերյալ մեկնաբանելու շատ բան ունենք՝ հարցեր, խնդիրներ։ Մնացեք ձեր թեմայի մեջ» – ասաց Մարիա Զախարովան` հավելելով, որ նախորդ ճեպազրույցների ժամանակ
Վրաստանում հնարավոր է սահմանափակվի արտասահմանյան աղբյուրներից ԶԼՄ-ների ֆինանսավորումը
Սահմանափակումները չեն վերաբերի գովազդից ստացված եկամուտներին
Ալեն Սիմոնյանը և Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր
Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 6-ին այցելել է Ֆլանդրիայի խորհրդարան: Ալեն Սիմոնյանը Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ Ֆղեյա Ֆան Դեն Բոսխի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցությանը եւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցների քննարկումների կենտրոնում են եղել նաեւ խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին եւ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին վերաբերող
«Ֆաշիզմի» փնտրտուքով զբաղվող ադրբեջանցի պատգամավորները կարող են ուղղակի այցելել Ռամիլ Սաֆարովին. Տաթևիկ Հայրապետյան
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Այս միջադեպը հաստատում է, որ Հայաստանը կառավարվում է ծայրահեղ ազգայնական կազմակերպությունների՝ Հնչակների կամ Դաշնակցության կողմից՝ խիստ հակաթուրքական, հակաադրբեջանական գաղափարախոսական հարթակի հիման վրա, և բնականաբար մի շարք հարցեր է առաջացնում․․․», – ասել է ադրբեջանցի
ԼՂ-ից հետո Ադրբեջանի համար Ռուսաստանի կարիքը վերացել է. Զատուլինը՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն փակելու Բաքվի որոշման մասին
Սպուտնիկ Արմենիա. «ԼՂ-ից հետո Ադրբեջանի համար Ռուսաստանի կարիքը վերացել է: Ադրբեջանի իշխանությունների իրական քաղաքականությունը բոլորովին այլ է. նրանք Թուրքիայի դաշնակիցներն են և իրենց շահերի հետ միասին առաջ են տանում թուրքական շահերը Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում» , – REX-ին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան զոհեր և տուժածներ
Փետրվարի 6-ին, ժամը 15։05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազմաբերդ գյուղի աշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա․
Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել Բագրատաշենի անցակետով՝ 2023թ.-ի նոյեմբերին
Սահմանն ապօրինի հատելուն նրանց օժանդակել է ՀՀ քաղաքացի
«Կարևոր է ուղիղ աշխատանքի անհրաժեշտությունը արցախցիների հետ». համաժողով Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնում
Փետրվարի 4-ին տեղի ունեցավ «Ուղիղ երկխոսություն. փախստականների կարիքների հասցեագրումը Հայաստանում» թեմայով ԺԱՏԿ համաժողովը։ Առաջին պանելային քննարկմանը բանախոսել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը և ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը։ Պանելային քննարկումը վարել է ԺԱՏԿ նախագահ Տիգրան Գրիգորյանը։ Բանախոսները ներկայացրել են փախստականների ինտեգրման համար իրենց կառավարությունների և ԵՄ կողմից Հայաստանում
Իջևանում ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները փետրվարի 5-ին Այգեհովիտ բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են փայտով բարձված մի բեռնատար։ 34-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենան բեռնված է մոտ 5 խմ փայտանյութով, որի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան տեղափոխվել է Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են։ ՀՀ
Նոր Նորքում բնակիչներից հավաքագրել և համայնքի բյուջե չեն մուտքագրել 13 մլն 953 հզր դրամ
Համայնքին պատճառված վնասը վերականգնվել է
Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. հայտնի են լեռնադահուկի, սնոուբորդի և հոկեյի մրցումների հաղթողները
Ավարտին են մոտենում Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որի շրջանակում հայտնի են դարձել նաև լեռնադահուկի, սնոուբորդի և հոկեյի մրցումների հաղթողները: Լեռնադահուկի հսկա ոլորավայրէջք մրցաձևում ոսկե մեդալը նվաճել է Երևանը ներկայացնող Գլեբ Մոսեսովը: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալին արժանացել է երևանցի Աշոտ Կարապետյանը, լավագույն եռյակը եզրափակել է դարձյալ Երևանի թիմից Մարկ Ստեփանյանը: Կանանց պայքարում առաջին երկու տեղերը զբաղեցրել
Ստեփանակերտի հուշաղբյուրների թվային կատալոգ է ստեղծվել
«Ապառաժ». «Մենք հասել ենք Ստեփանակերտի հուշաղբյուրների թվային կատալոգի ստեղծման վերջնական փուլին»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի մշակույթի եւ զբոսաշրջության զարգացման գործակալությունը: Նշվում է, որ «նույնականացվել են շուրջ երեսուն հուշաղբյուրներ, որոնք Ստեփանակերտ քաղաքի հարազատ միջավայրի անբաժանելի մասն էին: Ցավոք, առնվազն յութ աղբյուրների լուսանկարներ դեռ չենք կարողացել ձեռք բերել»:Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Գյուղացու գլխին չաքուճով տալիս են, որ իրենց հովանավորյալները գործարանային միս ներկրեն․ ֆերմեր
«Էս մարզպետարանի գյուղվարչության պետը ինչղ օր էս կառավարության գովազդային վահանակը լինի, հինգ րոպեն մեկ ֆլեշկեն զարկած կասետի պես կրկնում է՝ պետությունը սուբսիդավորում է, պետությունն աջակցում է։ Մեզ պետք չէ ո՛չ սուբսիդավորել, ո՛չ օգնել, այ մարդ, թող պետությունը մեզնից չտանի, իր բերածը լինի իրան։ Դե եթե պետությունը օգնող է, թող ինքնարժեքով բերե սպանդանոց, հարկ-մարկ չգանձե»։
Ինքնության պահպանում մշակութային ժառանգության կորստի ճանապարհին
Խախտված իրավունքներ և ինքնության պահպանում մշակութային ժառանգության կորստի ճանապարհին Արցախյան վերջին պատերազմից հետո օկուպացվեց Արցախի ամբողջ տարածքը։ Քաղաքներից, գյուղերից զատ՝ թշնամու վերահսկողության տակ անցան Արցախի բազմաթիվ հոգևոր կենտրոններ, կրթահամալիրներ, հուշակոթողներ: Վտանգի տակ դրվեց պատմության և ինքնության պահպանումը։ Կանգնելով մշակութային ժառանգության կորստի սպառնալիքի առջև՝ այսօր կանգնած ենք անցյալի, ինքնության պահպանման կամ մոռացման խնդրի մեջտեղում։ Արցախի թեմի
ՀՀ-ում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն արձանագրվել
Հանրապետությունում շարունակվում են շրջանատվել՝Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ։
Ադրբեջանական մեկուսարաններում կին լրագրողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն «Abzas Media»-ի օրինակով. «Գեղարդ»
«Գեղարդ». Ադրբեջանում դեռևս 2023 թվականին ձերբակալվել էր «Abzas Media»-ի կայքի տնօրեն Ուլվի Հասանլին: Խուզարկել էին նրա բնակարանն ու «Abzas Media»-ի գրասենյակը, որտեղ, ըստ ուժայինների տարածած հայտարարության, հայտնաբերվել էր 40 հազար եվրո: Ավելի ուշ բերման էր ենթարկվել փոխտնօրեն Մահամմադ Կեկալովը, իսկ հաջորդ օրը՝ արտերկրից վերադառնալուն պես, օդանավակայանում ձերբակալվել էր կայքի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզըն: Պետք է
Սերգեյ Փարաջանովի կինոստեղծագործությունները հենվում են սրբապատկերային նշանի վրա. նրա ֆիլմերը և չիրականացված սցենարներն ոչ լիարժեքորեն հետազոտված գեղարվեստական աշխարհ են
Սերգեյ Փարաջանովի երկերի պատկերային յուրահատկության հետ մեկտեղ ոչ պակաս կարևոր է ուրույն հեղինակային անհատականության տեր ռեժիսորի բազմամշակութայնությունը։ Նրա ստեղծած ֆիլմերը պատկանում էին տարբեր ազգային մշակույթների։ Այս երևույթը համահունչ է բազմազգ կինեմատոգրաֆ հասկացությանը, որին բնորոշ էր տարբեր հանրապետությունների մշակույթների, այդ թվում նաև հեղինակների փոխազդեցությունը։ Վերջիններս, թեև ձեռք բերված փորձառությամբ տարբեր, սակայն նույն կինեմատոգրաֆիական «արմատից» էին՝ Ս. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտից։
ԱՄՆ գործադիր իշխանությունը դադարեցնում է Politico-ի, The New York Times-ի և Associated Press-ի ֆինանսավորումը. Իլոն Մասկ
Radar. Իլոն Մասկը հայտնել է, որ ԱՄՆ գործադիր իշխանությունը դադարեցնում է ամերիկյան Politico, The New York Times և Associated Press լրատվական գործակալությունների ֆինանսավորումը։
«Ցանկացած ճանապարհ, որը կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք»․ Իրանի դեսպան
Իրանի դեսպանը՝ Ադրբեջանին՝ իրենց առաջարկած երթուղու մասին․ «Այդ երթուղին, որն անցնում է Իրանի տարածքով, ամբողջովին գտնվում է Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ներքո, մաքսային արարողակարգը, կանոնակարգերն իրականացվում են Իրանի օրենսդրությամբ։ Դա տրանսպորտային երթուղի է»։