Օրվա լրահոսը

Հանրային տրանսպորտի անվադողերը ձմեռայինով չեն փոխարինվի

Երբեք չի փոփոխվում եւ տրամաբանությունն այն է, որ փողոցները մաքրվում են եւ հանրային տրանսպորտը երթեւեկում է մաքուր փողոցներով: Եթե ձմեռային անվադողերին նմանվող անվադողեր դրվեն քաղաքային տրանսպորտի վրա եւ մաքրած փողոցներով երթեւեկեն, շատ ավելի վատ կլինի արդյունքը, որովհետեւ այդ պայմաններում շատ արագ մաշվում են

Ինչ է լինելու «Յալթայից» առաջ

Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ այժմ ընթանում է Չորրորդ համաշխարհային պատերազմը: Չգիտես ինչու, շատերը՝  «համաշխարհային պատերազմ» ասելով, պատկերացնում են այն, ինչ տեղի էր ունենում 20-րդ դարում՝ հսկայական բանակների բախումներ, որոնք պարտադիր ավարտվում են պարտված կողմի լիակատար կապիտուլյացիայով: Օրինակ, Երրորդ Ռայխի լուծարմամբ: Բայց պատերազմները կարող են նաեւ այլ ծավալ եւ այլ բնույթ ունենալ: Եվ ավարտն

Կառավարությունը որոշել է գումարներ հատկացնել հայտնի չէ ում՝ հայտնի չէ ինչ նպատակներով. «ՉԻ»

Սա իսկապես դարակազմիկ որոշում է և կարող է «նախադեպային» դառնալ, ու կարևորն այստեղ գումարի չափը չէ։ Կարևորն այն է, որ այսուհետ Նիկոլ Փաշինյանը կարող է հարկատուների հաշվին ձևավորված բյուջեից գումարներ հատկացնել ում ուզի և ինչքան ուզի՝ առանց որևէ բացատրության։

Արթուր Խաչիկյան. «Զարմանալի է, թե մեր ռուս ընկերներն ինչպես են իրենց որոշումները կայացնում արտաքին քաղաքականության վերաբերյալ». «Փաստ»

<Որևէ լավ բան չի լինի, պրոհայկական միտումներ չկան, սուտ խոսող, «բեսեդկայի» փորձագետներին մի լսեք, նրանք բացարձակ պատկերացում չունեն, թե ինչ են ասում: Վաշինգտոնի հետ իմ կոնտակտներն ասում են՝ Թրամփը բացարձակ որևէ հետաքրքրություն չունի Հայաստանում», – ընդգծում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտորը:

Սուրիոյ ռազմական գործողութիւններու վարչութիւնը համաներման որոշում հրապարակեց

Երկուշաբթի, 9 Դեկտեմբեր 2024-ին, Սուրիոյ ռազմական գործողութիւններու վարչութիւնը  ընդհանուր համաներում յայտարարեց բոլոր զինուորական պարտադիր ծառայութիւն ունեցողներուն, շեշտելով որ կ՚երաշխաւորէ անոնց ապահովութիւնը եւ այսուհետեւ կ՚արգիլուի անոնց նկատմամբ որեւէ ոտնձգութիւն։   «Գանձասար»

«Կառավարությունը վճռական է անզիջում պայքար մղելու կոռուպցիայի դեմ՝ վերջնականապես արմատախիլ անելով կոռուպցիոն բոլոր դրսևորումները». Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» համաժողովի բացմանը

Թրամփը Փարիզում Զելենսկու հետ հանդիպումից հետո կոչ է արել «անհապաղ հրադադար» հաստատել Ուկրաինայում

«Ամերիկայի ձայն». Կիևը «ցանկանում է համաձայնության գալ»՝ վերջ դնելու ավելի քան հազար օր տևած պատերազմին, ասում է նորընտիր նախագահը Կիրակի օրը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Փարիզում Ֆրանսիայի և Ուկրաինայի առաջնորդների հետ հանդիպումից անմիջապես հետո կոչ արեց անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում՝ ասելով, որ Կիևը «ցանկանում է համաձայնության գալ»՝ ավելի քան 1000 օր տևած պատերազմին վերջ դնելու

Գոռ Սահակյանը նոր քաշային կարգում 8-րդ տեղը զբաղեցրեց աշխարհի առաջնությունում

Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի  ներկայացուցիչ Գոռ Սահակյանը, հանդես գալով իր համար նոր՝  73 կգ քաշային կարգում, պոկում վարժությունում արձանագրեց 146 կգ, որը 15-րդ ցուցանիշն էր, հրումում ֆիքսեց 185 կգ (6-րդ արդյունք) եւ երկամարտի 331 կիլոգրամով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ։ Քննարկվել են համակարգում ընթացիկ վիճակը, պատասխանատուները զեկուցել են առկա կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների վերաբերյալ, անդրադարձ է կատարվել աշխատանքային այլ հարցերի ևս։   ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՅԴ Աւստրալիոյ Կեդրոնական Կոմիտէի Կոչը Աւստրալահայութեան

Սիրելի՛ հայրենակիցներ, Վերջին շրջանին Լիբանանի իրավիճակն ու այսօր Սուրիոյ անկայուն վիճակը ալեկոծած են մեր կեանքը ազգային դիտանկիւնէ մղուած: Պայթունային իրավիճակ կը տիրէ Միջին Արեւելքի մեր հայահոծ գաղութներէն ներս, որ յղի է անորոշ ու անկանխատեսելի արդիւնքներով: Սիրելինե՛ր, Պատկերացուցէք հայութեան կազմակերպուած կեանքը առանց Պէյրութի (Պուրճ Համուտի) ու Հալէպի, առանց Քեսապի, Այնճարի կամ Նոր Ջուղայի… Կանգնած ենք ազգային

Մեծ Բրիտանիան կասեցնում է պաշտպանության ոլորտում Վրաստանին տրամադրվող աջակցությունը

«Ազատություն». Վրաստանում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնության և մարդու իրավունքների այլ խախտումների պատճառով Մեծ Բրիտանիան կսահմանափակի Վրաստանի կառավարության հետ փոխգործակցությունն ու համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է արտգործնախարար Դևիդ Լամմին: «Ընթացիկ իրադարձությունների լույսի ներքո Մեծ Բրիտանիան անհապաղ կկասեցնի ծրագրային ողջ աջակցությունը Վրաստանի կառավարությանը, կսահմանափակի պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Էրդողան. «Մեր սրտի մի կեսը Այնթափն է, Հաթայը, Շանլըուրֆան, մյուս կեսը՝ Աֆրինը, Հալեպը, Համան, Հոմսը և Դամասկոսը»

«Մեր սրտի մի կեսը Այնթափն է, Հաթայը, Շանլըուրֆան, մյուս կեսը՝ Աֆրինը, Հալեպը, Համան, Հոմսը և Դամասկոսը։ Իր խաղաղ և ակտիվ քաղաքականությամբ, փոխելով համաշխարհային իրադարձությունների ընթացքը, Թուրքիան կերտում է պատմություն և վերաշարադրում ինչպես իր, այնպես էլ մարդկության պատմությունը», հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։   «Թուրքիան այսօր» լրատվական Ալիք

Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի հետ: Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։ Աշխատանքային և կառուցողական մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

«Եթե այդ որոշումը մնա, ապա բոլոր այն մարդիկ, որոնք ունեն թանկարժեք մեքենա եւ լավ եկամուտ, երբ ուզեն, կարող են իրենց երեխաների, ընտանիքի հետ գալ կենտրոն եւ ժամանակ անցկացնեն». Սամվել Հակոբյան

Վահե Գրիգորյանը անդրադարձավ նաեւ «կարմիր գծերի» թանկացման՝ պատասխանող կողմի ներկայացուցչի այն հիմնավորմանը, որ տեսախցիկներով արձանագրված խախտումները որպես համագործակցություն քաղաքապետարանը տրամադրում է նաեւ ոստիկանությանը: Բայց դա փաստաբանի հիմնավորմամբ քաղաքապետարանի պարտականությունն է, որը սահմանված է համապատասխան օրենքով: «Այն ժամանակ, երբ «կարմիր գծերի» արժեքը 12 հազար դրամ էր, տեսախցիկների պարունակությունը չէի՞ն տալիս»,-հարցրեց նա: Նաեւ արձանագրեց, որ այն ժամանակ էլ տալիս էին, հետեւաբար, դա նոր ծառայություն չէ, որը որեւէ կերպ թանկացումը հիմնավորի:

ԵԽ-ի կողմից հաստատվել է ՆԳՆ-ի հետ իրականացվող ծրագրերի շարունակական ֆինանսավորումը և դիտարկվել որպես առաջնահերթություն

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Շնորհավորելով ՆԳ նախարարին և մաղթելով աշխատանքային հաջողություններ՝ Մաքսիմ Լոնգանգեն վստահություն է հայտնել, որ առկա համագործակցությունը կամրապնդվի ու կընդլայնվի: Նա հայտնել է, որ Եվրոպայի Խորհրդի կողմից հաստատվել է ՆԳ նախարարության հետ իրականացվող ծրագրերի շարունակական ֆինանսավորումը և դիտարկվել որպես առաջնահերթություն։ Անդրադառնալով ՆԳ նախարարության

Արսեն Առաքելյանը նշանակվել է Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արսեն Առաքելյանը նշանակվել է Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Արսեն Առաքելյանին նշանակել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)»,- ասվում է հրամանագրում։

Ի՞նչ ընթացք ունի Գյումրիում անցկացվող «փրայմերիզը»․ գրանցվել են նաև խուլիգանական միջադեպեր

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն  ու Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր Գյումրու ՔՊ-ի գրասենյակում մանրամասնել են, թե ինչպես է անցկացվում Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի «փրայմերիզը»՝ նախնական ընտրությունները։ Հիշեցնենք, որ այս կուսակցությունը 7 թեկնածուների ցանկ է ներկայացրել, որոնց մեջ են ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Դավիթ Առուշանյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ, Աննա Հակոբյանի ազգական

«Մեր առջև դրված է կոռուպցիայի դեմ համակարգված պայքար մղելու բարդ, բայց կարևոր հրամայական». Էդգար Արսենյան

Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներով Դատախազությունը որդեգրել է պատժողական խիստ քաղաքականություն. ամփոփվել է «Համախմբենք ուժերը, կանխենք կոռուպցիան» խորագիրը կրող մեկամսյա արշավը

Երկու հոգի մահացել են․ երկուսը՝ ծանր վիճակում են․ ի՞նչ է կատարվել Գյումրի-Հայկավան ավտոճանապարհին

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ մահացողը 1986 թվականին ծնված, Բյուրակն գյուղի բնակիչ է։ Նրան հիվանդանոց են տեղափոխել  փայծաղի պատռվածքով, կողերի կոտրվածքով։

Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։   Գլխավոր դատախազություն

ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Բազումի Մարշալ Բաղրամյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Բազումի Մարշալ Բաղրամյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներին։ Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. աշակերտները բարձրացրել են մի շարք հարցեր, այդ թվում՝ «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում ուսումնասիրած թեմաների վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային

Viva. հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականությունը՝ թվային ընկերության մրցակցային առավելություն

Viva-ն հասել է մեծ հաջողությունների՝ դառնալով Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) շուկայի առաջատարը։ Այսօր ընկերության պորտֆոլիոն ներառում է շատ ոլորտներ՝ ավանդական կապի ծառայություններից մինչև թվային նորարարական ծառայությունների և նախագծերի լայն շրջանակ: Viva-ի երկարաժամկետ հաջողության հիմքում թափանցիկությունն ու ազնիվ գործընկերային հարաբերություններն են։ Մեզ վստահում է ավելի քան երկու միլիոն հաճախորդ, մեր գործընկերները, բաժնետերերը, աշխատակիցներն ու

«Վարժական հավաքներ. «օրենքով նախատեսված» խտրականություն». զեկույց

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է զեկույց՝ Հայաստանում պահեստազորի «վարժական հավաքների» օրենսդրական կարգավորումների բացերին և դրա հետևանքով խտրականության և հայեցողության չարաշահման մեծ հնարավորությունների մասին։ Վարժական հավաքների խնդիրը Հայաստանում մարդու իրավունքների այլ խախտումներից տարբերվում է նրանով, որ այն կապված է ոչ միայն գործելաոճի կամ իրավիճակը բարելավելու քաղաքական կամքի բացակայության, այլև օրենսդրական կարգավորումների հետ։ Օրենքի բացերը և

«Հարկավոր է, որ մեր ղեկավարներից գերագույնները թավջութակ նվագեն». Սեդրակ Երկանյան

Որպես իր ասածի գեղարվեստական ապացույց՝ մաեստրոն ընդգծում է. «Ինչո՞ւ Անգլիայում զարգացավ դրամատիկական թատրոնը եւ առհասարակ թատրոնները, որովհետեւ այն ժամանակվա թագուհին՝ Ելիզավետան, բացօթյա անվճար համերգներ էր տալիս, որպեսզի բարձրանա Անգլիայի ժողովրդի ճաշակը, գիտակցությունը: Դրա համար էլ ծնվեցին շեքսպիրներ

«Ցանկանում ենք ավելի մոտենալ Ֆինլանդիային և մյուս ժողովրդավար երկրներին». ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը ֆիննական լրատվամիջոցներին

Ֆինլանդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական «Lännen Media» լրատվական գործակալությանը, որի արդյունքում նախարարի հարցազրույցը ներառող՝ «Մենք ցանկանում ենք ավելի մոտենալ Ֆինլանդիային և մյուս ժողովրդավար երկրներին» վերտառությամբ հոդվածը հրապարակվել է ֆիննական չորս օրաթերթերում։ Հոդվածի սկզբում լրագրողը նշում է, որ Եվրոպան այսօր շատերին է գրավում։ Ժողովրդավարական երկրների համայնքը աննախադեպ հետաքրքրություն է

Սիրիայում տեղի ունեցածից հետո չի բացառվում, որ Ադրբեջանն էլ փորձի հարձակվել ՀՀ վրա․ Արմեն Պետրոսյան. «Ա1+»

«Ա1+». «Սիրիայում տեղի ունեցածից հետո Թուրքիան առավելություն ստացավ Իրանի և Ռուսաստանի նկատմամբ։ Դա տեղափոխվելու է այլ տարածաշրջան, նաև՝ Հարավային Կովկաս»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանի հարցերի փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանը։ Անցած շաբաթվա վերջին Սիրիայում ընդդիմադիր խմբավորումները գրավեցին մայրաքաղաք Դամասկոսը, իսկ երկիրը 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադը փախավ և ապաստան գտավ Մոսկվայում։ Այսօր Սիրիան վերահսկվում է

Սևանա լճի մակարդակը մնացել է անփոփոխ` 1900.42 մ, անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը դեկտեմբերի 2-8-ը. (2024թ․) Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.42 մ (08.12.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 25 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն.մ3,

Ադրբեջանին սահմանակից մարզերում բնակչության թիվը շեշտակի նվազել է. հրապարակվել է ՀՀ մշտական բնակչության վիճակագրությունը

Ագային ճակատ. Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ մշտական բնակչության վիճակագրությունը 01.10.2024-ի դրությամբ: Ադրբեջանին սահմանակից մարզերում բնակչության թիվը շեշտակի նվազել է՝ ընդհանուր շուրջ 9%-ով (մյուս մարզերում բնակչության աճ կա)։  

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031