Օրվա լրահոսը

Ժամանակակից բռնապետությունները հակված են հանդես գալ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների դիմակով. Հովհաննես Խուդոյան

Ոստիկանությունը ապօրինի զենքի կասկածանքով երկու դպրոցահասակ աղջկա էլ է բերման ենթարկել․ Հովհաննես Խուդոյանը՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների մասին

ԱՄՆ-ն կորցնում է դիրքերը բոլոր ճակատներում, ձախողումներ եղել են նաև ԱՊՀ տարածքում.Սերգեյ Նարիշկին

«ԱՄՆ-ն բոլոր ճակատներում կորցնում է դիրքերը՝ սկսած միջին Արևելքից մինչև Ասիա և Աֆրիկա: Ձախողումներ եղել են նաև ԱՊՀ տարածքում. տեսեք՝ Վրաստանում արևմուտքցիները չկարողացան խոչընդոտել, որ «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթի ընտրություններում»,- «Ռազվեդչիկ» (թարգմանաբար՝ հետախույզ) ամսագրին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը: Ըստ նրա՝ Վրաստանում «դեռ վերջերս խամաճիկ Սաակաշվիլին փողկապ էր

Նույնիսկ միջազգային դերակատարներն են արձանագրում՝ Արցախի հարցը փակված չէ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը 1991 թվականի այս օրը` դեկտեմբերի 10-ին, Արցախում հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում, մարդկանց 99.01%-ն «այո» ասեց անկախության գաղափարին: Չնայած Ադրբեջանն այս գործընթացին մինչև այդ «արձագանքել» էր տարբեր բնակավայրերում իրականացվող ջարդերով, բռնի տեղահանություններով, իսկ հետագայում` ռազմական գործողությունների նախաձեռմամբ, Արցախում ապրող մարդիկ բացառիկ կամք

Սոնա Ղազարյանն ընդգծել է՝ անչափ կարևորում է ԱՄՆ օժանդակությունը Հայաստանում իրականացվող համակարգային բարեփոխումներին

«ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում ՀՀ քաղաքական եւ տնտեսական կյանքում». խորհրդարանը հյուրընկալել է Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը

Եթե Հովիկ Աղազարյանը հետեւեր Նարեկ Զեյնալյանի օրինակին՝ ՀԿԿ-ն նրանով չէր հետաքրքրվի․ Հովհաննես Խուդոյան

«Առերեւույթ եղել է իրավունքի սահմանափակում, չի հերքվել տեղեկատվությունը, որ Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել է վարչապետի մոտ՝ ոչ իրավական ընթացակարգերի շրջանակում։ Սա, հետագայում նրան կուսակցությունից հեռացնելը, այսօր նաեւ տեղեկացանք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն է դրանով զբաղվում․ այսինքն, այն առիթը, որը օգտագործվել է իրավունքի սահմանափակման համար, մասնավորաբար մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտելու, հնարավոր է, որ հետապնդել է այլ նպատակ, քան սահմանված է օրենքով։ Հետևաբար, չենք կարող բացառել, որ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ»:

Ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի  11-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 12-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների՝ ամբողջությամբ, Գր.Լուսավորիչ բժշկական կենտրոնի,  Պաշտպանության նախարարության շենքի, Նորք-Մարաշ

Սիրիայում անցումային կառավարության ղեկավար կնշանակվի Մուհամեդ ալ-Բաշիրը

«Ազատություն». Սիրիական ընդդիմությունն անցումային կառավարության ղեկավար կնշանակի Մուհամմեդ ալ-Բաշիրին, որն էլ նախարարների կաբինետը կձևավորի, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Նա համարվում է «Հայաթ Թահրիր ալ-Շամի» խմբավորման (ԱՄՆ-ում և այլ երկրներում ահաբեկիչ ճանաչված) առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջոլանիի մերձավորը։ 43-ամյա Մուհամմեդ ալ-Բաշիրը ծնվել է Սիրիայի Իդլիբ նահանգում։ 2024-ի հունվարին նա նշանակվել է «Սիրիայի փրկության կառավարության» ղեկավար, որը

Մեծավանցիները, ի նշան բողոքի, կրկին փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը․ Shamshyan.com

Shamshyan.com. Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզում։ Առավոտից Տաշիր համայնքի Մեծավան և հարևան 2 բնակավայրերի մեծ թվով բնակիչներ, ի նշան բողոքի, փակել էին Տաշիրից-Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհը և պահանջում էին, որ վերջապես Մեծավանից-Տաշիր տանող 8 կմ-ոց ճանապարհահատվածը վերանորոգվի։ Նմանատիպ քայլի մեծավանցիները գնացել էին նաև երեք ամիս առաջ և այն ժամանակ նրանց

Քրդական գործոնով պայմանավորված, Սիրիայում Թուրքիայի համար «թեթեւ զբոսանք» չի լինելու. Կարինե Գեւորգյան. «Հրապարակ»

Կարինե Գեւորգյանը չի բացառում, որ առաջիկայում Ադրբեջանն ու Թուրքիան կարող են հարձակվել Հայաստանի վրա

Ադրբեջանի պատկերացմամբ, «խաղաղության դարաշրջանը» նշանակում է, որ Փաշինյանն անընդհատ զիջումներ է կատարելու, ամեն կերպ գոհացնելու է հակառակորդին. «Փաստ»

Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀի միջազգայնորեն ճանաչված ինքիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի զիջելու, բայց ֆորմալ առումով տարածքները կարող են մնալ Հայաստանի կազմում, իսկ ադրբեջանցիները կամ ինչոր կասկածելի խմբեր, ինչու չէ՝ նաև ներկրված ահաբեկիչներ կարող են գալ ու որոշել, թե ինչպես պետք է հայերն ապրեն

Թուրքիան իր վրա մեծ պատասխանատվություն է վերցնում՝ Սիրիայի համար, և գուցե այս ամենի տակից չկարողանա դուրս գալ. Ռուբեն Սաֆրաստյան. «Հրապարակ»

Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների եւ Թուրքիայի ակտիվացման մասին զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ: – Սիրիայում տեղի ունեցած պրոցեսները Հայաստանում տարբեր կերպ են ընկալվում, մեկնաբանվում: Որոշ փորձագետներ կանխատեսում են, որ Թուրքիայի ազդեցությունն է մեծանում, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ տարածաշրջանի, մասնավորապես` Հայաստանի վրա։ Շատերը նշում են նաեւ, որ սա Սիրիայի դեմ Ռուսաստանի հերթական դավադրությունն էր,

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Հրազդան քաղաքի մասնաճյուղը

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Հրազդան քաղաքում գործող մասնաճյուղը։ Հրազդան քաղաքի Ֆասթ բանկի երկհարկանի մասնաճյուղը համալրվել է ժամանակակից տեխնոլոգիաներով, ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները հաճախորդների սպասարկումը դյուրին և արագ կազմակերպելու համար։ Ֆասթ բանկի հաճախորդներն այստեղ կարող են կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ, ձեռք բերել պարտատոմսեր, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում և այլն: Ֆասթ բանկի «Հրազդան»

Կոռուպցիայի դեմ պայքարի առաջատար. մրցանակը Սրբուհի Գալյանին հանձնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը

Սրբուհի Գալյանն արժանացել է Anticorruption Champions Awards մրցանակին, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Մրցանակը նրան հանձնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին 2024 թվականին ճանաչել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջատարներից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար: Միջազգային ճանաչում

Ապօրինի կերպով ձեռք բերած գույքի վերադարձի գործընթացը գնալու է մինչև վերջ. Փաշինյան

Դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ)  վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը

Արարատի մարզում մառախուղ է, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի

Միքայել Վարդանյանի 120 մլն. դրամ ֆինանսավորմամբ Տավուշի 4 գյուղ գազ և 3 գյուղ ջուր կունենա

Տավուշի մարզի 3 գյուղ՝ Կիրանցը, Աճարկուտն ու Բերքաբերն ամբողջությամբ գազիֆիկացվել են: Աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրի արդյունքում: Համայնքի ներդրման մասնաբաժինը՝ ընդհանուր բյուջեի 35 տոկոսը, որը կազմում է մոտ 82 մլն. դրամ տրամադրել է բարերար Միքայել Վարդանյանը: Իսկ Բարեկամավանում ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է Միքայել Վարդանյանի ֆինանսավորմամբ՝ հատկացվել է մոտ 18 մլն. դրամ: Գազիֆիկացման արդյունքում մարզի նշված

Հանրային տրանսպորտի անվադողերը ձմեռայինով չեն փոխարինվի

Երբեք չի փոփոխվում եւ տրամաբանությունն այն է, որ փողոցները մաքրվում են եւ հանրային տրանսպորտը երթեւեկում է մաքուր փողոցներով: Եթե ձմեռային անվադողերին նմանվող անվադողեր դրվեն քաղաքային տրանսպորտի վրա եւ մաքրած փողոցներով երթեւեկեն, շատ ավելի վատ կլինի արդյունքը, որովհետեւ այդ պայմաններում շատ արագ մաշվում են

Ինչ է լինելու «Յալթայից» առաջ

Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ այժմ ընթանում է Չորրորդ համաշխարհային պատերազմը: Չգիտես ինչու, շատերը՝  «համաշխարհային պատերազմ» ասելով, պատկերացնում են այն, ինչ տեղի էր ունենում 20-րդ դարում՝ հսկայական բանակների բախումներ, որոնք պարտադիր ավարտվում են պարտված կողմի լիակատար կապիտուլյացիայով: Օրինակ, Երրորդ Ռայխի լուծարմամբ: Բայց պատերազմները կարող են նաեւ այլ ծավալ եւ այլ բնույթ ունենալ: Եվ ավարտն

Կառավարությունը որոշել է գումարներ հատկացնել հայտնի չէ ում՝ հայտնի չէ ինչ նպատակներով. «ՉԻ»

Սա իսկապես դարակազմիկ որոշում է և կարող է «նախադեպային» դառնալ, ու կարևորն այստեղ գումարի չափը չէ։ Կարևորն այն է, որ այսուհետ Նիկոլ Փաշինյանը կարող է հարկատուների հաշվին ձևավորված բյուջեից գումարներ հատկացնել ում ուզի և ինչքան ուզի՝ առանց որևէ բացատրության։

Արթուր Խաչիկյան. «Զարմանալի է, թե մեր ռուս ընկերներն ինչպես են իրենց որոշումները կայացնում արտաքին քաղաքականության վերաբերյալ». «Փաստ»

<Որևէ լավ բան չի լինի, պրոհայկական միտումներ չկան, սուտ խոսող, «բեսեդկայի» փորձագետներին մի լսեք, նրանք բացարձակ պատկերացում չունեն, թե ինչ են ասում: Վաշինգտոնի հետ իմ կոնտակտներն ասում են՝ Թրամփը բացարձակ որևէ հետաքրքրություն չունի Հայաստանում», – ընդգծում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտորը:

Սուրիոյ ռազմական գործողութիւններու վարչութիւնը համաներման որոշում հրապարակեց

Երկուշաբթի, 9 Դեկտեմբեր 2024-ին, Սուրիոյ ռազմական գործողութիւններու վարչութիւնը  ընդհանուր համաներում յայտարարեց բոլոր զինուորական պարտադիր ծառայութիւն ունեցողներուն, շեշտելով որ կ՚երաշխաւորէ անոնց ապահովութիւնը եւ այսուհետեւ կ՚արգիլուի անոնց նկատմամբ որեւէ ոտնձգութիւն։   «Գանձասար»

«Կառավարությունը վճռական է անզիջում պայքար մղելու կոռուպցիայի դեմ՝ վերջնականապես արմատախիլ անելով կոռուպցիոն բոլոր դրսևորումները». Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» համաժողովի բացմանը

Թրամփը Փարիզում Զելենսկու հետ հանդիպումից հետո կոչ է արել «անհապաղ հրադադար» հաստատել Ուկրաինայում

«Ամերիկայի ձայն». Կիևը «ցանկանում է համաձայնության գալ»՝ վերջ դնելու ավելի քան հազար օր տևած պատերազմին, ասում է նորընտիր նախագահը Կիրակի օրը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Փարիզում Ֆրանսիայի և Ուկրաինայի առաջնորդների հետ հանդիպումից անմիջապես հետո կոչ արեց անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում՝ ասելով, որ Կիևը «ցանկանում է համաձայնության գալ»՝ ավելի քան 1000 օր տևած պատերազմին վերջ դնելու

Գոռ Սահակյանը նոր քաշային կարգում 8-րդ տեղը զբաղեցրեց աշխարհի առաջնությունում

Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի  ներկայացուցիչ Գոռ Սահակյանը, հանդես գալով իր համար նոր՝  73 կգ քաշային կարգում, պոկում վարժությունում արձանագրեց 146 կգ, որը 15-րդ ցուցանիշն էր, հրումում ֆիքսեց 185 կգ (6-րդ արդյունք) եւ երկամարտի 331 կիլոգրամով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ։ Քննարկվել են համակարգում ընթացիկ վիճակը, պատասխանատուները զեկուցել են առկա կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների վերաբերյալ, անդրադարձ է կատարվել աշխատանքային այլ հարցերի ևս։   ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՅԴ Աւստրալիոյ Կեդրոնական Կոմիտէի Կոչը Աւստրալահայութեան

Սիրելի՛ հայրենակիցներ, Վերջին շրջանին Լիբանանի իրավիճակն ու այսօր Սուրիոյ անկայուն վիճակը ալեկոծած են մեր կեանքը ազգային դիտանկիւնէ մղուած: Պայթունային իրավիճակ կը տիրէ Միջին Արեւելքի մեր հայահոծ գաղութներէն ներս, որ յղի է անորոշ ու անկանխատեսելի արդիւնքներով: Սիրելինե՛ր, Պատկերացուցէք հայութեան կազմակերպուած կեանքը առանց Պէյրութի (Պուրճ Համուտի) ու Հալէպի, առանց Քեսապի, Այնճարի կամ Նոր Ջուղայի… Կանգնած ենք ազգային

Մեծ Բրիտանիան կասեցնում է պաշտպանության ոլորտում Վրաստանին տրամադրվող աջակցությունը

«Ազատություն». Վրաստանում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնության և մարդու իրավունքների այլ խախտումների պատճառով Մեծ Բրիտանիան կսահմանափակի Վրաստանի կառավարության հետ փոխգործակցությունն ու համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է արտգործնախարար Դևիդ Լամմին: «Ընթացիկ իրադարձությունների լույսի ներքո Մեծ Բրիտանիան անհապաղ կկասեցնի ծրագրային ողջ աջակցությունը Վրաստանի կառավարությանը, կսահմանափակի պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Էրդողան. «Մեր սրտի մի կեսը Այնթափն է, Հաթայը, Շանլըուրֆան, մյուս կեսը՝ Աֆրինը, Հալեպը, Համան, Հոմսը և Դամասկոսը»

«Մեր սրտի մի կեսը Այնթափն է, Հաթայը, Շանլըուրֆան, մյուս կեսը՝ Աֆրինը, Հալեպը, Համան, Հոմսը և Դամասկոսը։ Իր խաղաղ և ակտիվ քաղաքականությամբ, փոխելով համաշխարհային իրադարձությունների ընթացքը, Թուրքիան կերտում է պատմություն և վերաշարադրում ինչպես իր, այնպես էլ մարդկության պատմությունը», հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։   «Թուրքիան այսօր» լրատվական Ալիք

Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի հետ: Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։ Աշխատանքային և կառուցողական մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031