Օրվա լրահոսը

Օսլոյում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ ՀՀ ընկալումները

Փետրվարի 7-ին Օսլոյում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի ղեկավար և փորձագիտական կազմի հետ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ ՀՀ ընկալումները, կայունության և խաղաղության հաստատման հնարավորությունները, ինչպես նաև այդ ճանապարհին առկա մարտահրավերները։ ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի համատեքստում անդրադարձ է կատարվել նոր՝ ամուր գործընկերությունների

Էնի ո՞վ ա, որ… «Ուղղական հոլով»

«Առավոտը» շարունակում է հրապարակել Աղասի Հունանյանի հոդվածների շարքը «Ուղղական հոլով» խորագրով: Հոդվածները «Առավոտ» օրաթերթում լույս են տեսնում ամեն  ուրբաթ, իսկ aravot.am կայքում  տեղադրվում են շաբաթ օրերին: Շարքի նախորդ հոդվածն՝ այստեղ: Հայաստանում հետաքրքիր առանձնահատկություններ ունի շրջանաձեւ երթեւեկությունը: Որպես կանոն, գլխավորը շրջանի մեջ գտնվող մեքենաներն են, մուտք գործողները պետք է զիջեն նրանց: Տեղանքով ու ճանապարհային այլ նրբություններով

Գագա Սբ․ Սարգիս վանքի արձանագրության վերջին կտորը նույնպես անհետացած է

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ-ի ֆեյսբուքյան գրառումը Գագա Սբ․ Սարգիս վանք (Ղազախի շրջան)։ Գագ լեռան գագաթին գտնվող Սբ․ Սարգիս վանքն արևելքից և 1838 թ․ իրականացված նորոգության արձանագրությունը, որն արդեն 1985 թ․ միտումնավոր քերված էր (լուս․ Ս․ Կարապետյանի), իսկ 2000-ական թվականների սկզբներին՝ մեծ մասով նաև ջարդված (լուս․ www.bakililar.az/ca/news/news9.html; www.caucasianhistory. org)։ Ներկայումս այդ արձանագրության վերջին կտորը նույնպես անհետացած

«Վարչապետի հայտնի խնդրանքը պայմանավորված չէր Արգիշտի Քյարամյանի և իմ մեջ տեղի ունեցած միջադեպով»․ Հովիկ Աղազարյան

Հովիկ Աղազարյանի վստահեցմամբ՝ այս իշխանությունը գնացել է դեպի ավտորիտարիզմ․ «Մեկ տարի առաջ արդեն խնդիրներն առարկայացան, որոնք պայմանավորված էին խաղաղության պայմանագրով, ԵՄ դիրքորոշվելու հարցով, և ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ես այդ ճանապարհին խանգարող էի»։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարները նամակ են հղել պետքարտուղար Ռուբիոյին՝ հայկական օրակարգի հարցերի մասին․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ, դեմոկրատ կոնգրեսական Ֆրենք Փալոնը և հանրապետական Գաս Բիլիրակիսը, ինչպես նաև փոխհամանախագահներ, դեմոկրատ Բրեդ Շերմանն ու հանրապետական Դեյվիդ Վալադաոն համատեղ նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, ուր անդրադարձել են Կոնգրեսի հայկական հարցերով երկկուսակցական հանձնախմբի առաջնահերթություններին ու համագործակցության հույս հայտնել գործող վարչակազմի հետ այդ հարցերի շուրջ: Նամակում մասնավորապես նշվում է,

Որպեսզի հիվանդին հնարավոր լինի բուժել, նախ եւ առաջ հարկավոր է նրան ապրեցնել

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ  ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս- քարտուղար, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Ռադիկ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հետ – Պարոն Կոստանյան, կխնդրեինք ներկայացնել գիտության, մասնավորապես ֆիզիկայի դերն ու նշանակությունը ժամանակակից հարափոփոխ աշխարհում։ –  Գիտությունն ընդհանրապես մարդկության համար ճանաչելի է դարձնում շրջապատող աշխարհը, բոլոր այն երեւույթները, որոնք տեղի են ունենում ե՛ւ բնագիտության, ե՛ւ ընդհանրապես հասարակական, մարդկային կյանքում։ Գիտությունը

Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն և կառուցողական համագործակցությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵԽ մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն

Հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի շենքերից մեկում․ տարհանել են 27 բնակչի

Փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ

«Մենք պայքարելու ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նորից չդառնա ՀՀ վարչապետ»․ Հովիկ Աղազարյան

Հարցին՝ պայքարելու են նաև իշխանափոխությա՞ն համար, ՔՊ-ի հեռացմա՞ն համար, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․ «Չեմ կարծում՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն իրարից շատ են տարբերվում»։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք – Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ Նախագահները քննարկել են նաև Սիրիայում ստեղծված իրավիճակը, Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի անխափան աջակցություն ցուցաբերել Սիրիային։

Վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ, գործնականում քիչ չեն այն դեպքերը, երբ վարչական մարմինները ֆիզիկական (իրավաբանական) անձանցից պահանջում են առանձին-առանձին կատարել այն գործողությունը, որը, ըստ էության, բովանդակային առումով վերջիններիս կողմից արդեն իսկ կատարվել է մեկ ընդհանուր գործողության շրջանակներում։ Վարչական մարմինների նմանատիպ վարքագիծը կանխելու համար էլ օրենսդիրը երեք հնարավոր ուղղություններով արգելքներ է սահմանել վարչական մարմինների համար: ՀՀ վճռաբեկ

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի մօտ Հայաստանի դեսպան Վահագն Աթաբէկեանին

Հինգշաբթի, 6 Փետրուար 2025-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեանի: Հանդիպումը առիթ հանդիսացաւ արծարծելու Լիբանանի ներքին կացութեան, Հայաստան-Սփիւռք յարաբերութեան եւ ընդհանրապէս Միջին Արեւելքի ու Կովկասի մէջ հայութեան դիմագրաւած մարտահրաւէրներուն մասին։ Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ ՀԱՅՐԱՊԵՏ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍ

Բոյկոտի աճող դինամիկան կարող է նախապայմաններ ստեղծել իշխանափոխություն իրականացնելու համար․ Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախկին՝ 4 գումարումների պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Միանգամից նշեմ, որ Երեւանի ավագանու ընդդիմության կողմից նախաձեռնած եւ քաղաքացիների զգալի հատվածի աջակցությանն արժանացած հասարակական տրանսպորտի, ինչպես նաեւ սոցիալական մյուս ոլորտների թանկացման դեմ դժգոհությունների ու բոյկոտի կազմակերպումը դիտում եմ միջոց՝ Արցախն ու մեր զինվորներին գլխատած, միջազգային հարթակներում Հայաստանը մեկուսացրած, դաշնակիցների ու թշնամիների մոտ ամենօրյա ռեժիմով պետությանը

Բաքվի բարբարոսական վարչախմբի «դատարան» կոչեցյալում փաստացիորեն «դատում են» մեզ բոլորիս մեր համազգային իղձերի և երազանքների համար․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը Բաքվի բարբարոսական վարչախմբի «դատարան» կոչեցյալում փաստացիորեն «դատում են» մեզ բոլորիս մեր համազգային իղձերի և երազանքների համար, մեր արդար ու պարզ մարդկային իրավունքն իրացնելու համար։ Մինչդեռ համազգային մակարդակում մենք դեռ տարօրինակ մի ընդարմացման մեջ չենք էլ գիտակցում, որ ոչ մի հայ և հայաստանցի չպետք է հայտնվի թշնամու բանտում, իսկ, Աստված մի

Հայաստանի մեջ մեր ապահովության մարմինները ընտրեցին ամենավատ տարբերակը

Գրավոր ուղեցույցները եւ ընթացակարգերը դոգմա (պաշտամունք) չեն, որոնք պետք է իրականացվեն բառացիորեն, ինչպես թելադրված է գրքում: Դրա համար արեւմտյան մի շարք երկրներում «Հետախուզական ծառայություն» մարմինները կոչվում են «ինթելիճենս» (intelligence, բանականություն), որտեղ կարեւոր են ոչ թե տեսությունները, այլ արդյունքները, որտեղ վճռորոշ արդարացնող գնահատականը արդյունքներն են, որոնք բացարձակ վճռորոշ են: Բազմիցս նկատել եմ, որ Հայաստանում կա մի

Հայկ Ցիրունյան. Այդ տված ավել գումարը հենց նրա համար է, որ ոլորտը բարեփոխվի, ավտոբուսները շատանան, եւ կզած մարդիկ վերանան. «Հրապարակ»

Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Ցիրունյանի հետ – Քաղաքացիների մի ստվար հատված քանի օր է՝ բոյկոտում է հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը: Ասում են, որ թանկացումը բարեփոխում չէ։ Դուք վերջին անգամ ե՞րբ եք օգտվել տրանսպորտից. Ձեր կարծիքով` արժե՞ր թեկուզ 50 դրամով ավելացնել ուղետոմսի արժեքը։ – Երբեմն, այո, օգտվում եմ հանրային տրանսպորտից, իսկ վերջերս, նկատի ունենալով Ձեր նշած

Ո՞վ է Եռաբլուրի հողերը վաճառել. «Ժողովուրդ»

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Արմեն Սարգսյանի նկատմամբ 19 դրվագ մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա Եռաբլուր պանթեոնին հարակից հողակտորները հերթով վաճառել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Արմեն Սարգսյանը, լինելով ՀՀ ՊՆ աշխատակից, Անդրանիկ Ենոքի Մանուկյանի հետ փոխկապակցված իրավաբանական անձ

Էկոնոմիկայի նախարարի խոսնակ․ «Հարց է բարձրացվել հալալ մակնշմամբ սննդի եւ մուսուլմանական աղոթատեղերի մասին»․ «Հրապարակ»

Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գեւորգյանն օրերս հանդիպել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող սեփականատերերի հետ եւ շոկի է ենթարկել նրանց՝ ասելով, որ հյուրանոցներում պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից։ Ոմանք կասկածել են, որ դա արվում է ադրբեջանցիների համար, որոնք մոտ ապագայում հնարավոր է ազատ ելումուտ ունենան Հայաստանում․ ըստ Ալիեւի հայտարարությունների՝ 300 հազար ադրբեջանցի

Ռուսական կողմն էլ իր հերթին սկսել է փաղաքշելուց անցնել Ադրբեջանին ատամ ցույց տալուն․ «Փաստ»

Եթե Ռուսաստանը կորցրեց իր ազդեցությունը Հայաստանում, ապա այդ իրողությունը կարող է հանգեցնել նաև Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրս գալուն։ Ներկայում Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող պատերազի ուղղությամբ։ Բայց Հարավային Կովկասի ուղղությամբ թուրքական գործոնի անտեսումը կարող է կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ այդ երկրի համար։ Իսկ Սիրիայում տեղի ունեցածը Մոսկվան պետք է իր աչքի առաջ ունենա, երբ Թուրքիայի աջակցությամբ

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գավառ քաղաքում, Դիլիջանի ոլորաններում, Ջուջևան, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում տեղում

Ձյունիկ Աղաջանյան․ ԱՄՆ այցը կարող ենք բնութագրել տզրուկի պես կպչելով մի լուսանկար պոկելու, որը հետագայում կկարողանան ներկայացնել իբրեւ թե հարաբերությունների կարգավորման, առաջ մղման գործընթաց․ «Հրապարակ»

Փաշինյանն իր էջում հաղորդեց, որ փոխնախագահ Վենսի հետ ունեցել է «ճանաչողական հանդիպում եւ լավ խոսակցություն»։ Ի՞նչ ասել է «ճանաչողական հանդիպում», եւ ի՞նչ հետեւություններ կարելի է անել Փաշինյանի ամերիկյան այցից՝ հարցրինք արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին։ «Մեր կառավարող խմբակը տարօրինակ ձեւակերպումներ սահմանելու ռեկորդակիր է, երբեք բարձր մակարդակի պաշտոնյաների հանդիպումը ճանաչողական չի լինում, լինում է փորձագիտական

Շիրակի ՔՊ-ական մարզպետը քրեական հեղինակության որդուն մարզպետարան էր տարել, հարց էր քննարկում. «Ժողովուրդ»

Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտարարում է, թե իբր «պայքարում» է քրեական ենթամշակույթի դեմ, փաստերը այլ բան են խոսում: Փաշինյանի իշխանության օրոք քրեական հեղինակություններն ու օրենքով գողերը դատարաններում կա՛մ արդարացվում են կա՛մ էլ հայտնվում են ազատության մեջ ու մի բան էլ որոշ ՔՊ-ականների հետ հարցեր քննարկում։ Երեկ ողջ Գյումրին զարմացել էր, որ Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ

Վկայակոչում են միջազգային փորձը, բայց Հայաստանում նպատակն ընդամենը հարկումն է․ «Փաստ»

Իշխանությունը հետ չի կանգնում բոլոր աշխատողների եկամուտները հայտարարագրելու մտքից, բայց նաև սեփական նախաձեռնության իրականացման ճանապարհին հետքայլեր է իրականացնում, օրինակ՝ չեղարկում է էլեկտրոնային ստորագրության համար վճարվելիք 3000 դրամը կամ էլ հայտարարագրման գործընթացի վերջնաժամկետը երկարաձգում է մինչև նոյեմբերի 1-ը՝ մայիսի 1-ի փոխարեն: «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադառնում ենք հենց

Հայաստանում գործող քաղաքացիական հրաձգարանը Բաքվի քարոզչական ռեսուրսը որպես ահաբեկիչների վարժական կենտրոն է ներկայացրել․ «Փաստերի ստուգման հարթակ»

Ադրբեջանական CBC հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանում գործող ARM Tactical քաղաքացիական հրաձգարանի վերաբերյալ՝ պնդելով, թե այնտեղ «ահաբեկիչներ ու զինյալներ են վարժանքներ անցկացնում»։ Քարոզչական այս ռեսուրսը պնդել է, թե իբր կենտրոնի հրահանգիչների և վարժանքներին մասնակցողների ինքնությունը «խիստ գաղտնի է պահվում»՝ որպես դրա վկայություն օգտագործելով կենտրոնի սոցիալական մեդիայում մարքեթինգային նպատակներով արված տեսանյութում օգտագործված կադրերը, որոնցում մարզվողներն ու

Իսկ կլինի՞ Նիկոլ Փաշինյանը վերցնի Նոր Կտակարանն ու առանձնանա մի հեռավոր, չգործող վանքում․ «Փաստ»

Ինչ-ինչ, բայց կրոնի, հավատի հետ կապված թեմաների մեջ «խորանալու», Աստվածաշունչը կամայականորեն մեկնաբանելու հարցերում Նիկոլ Փաշինյանն առնվազն տարածաշրջանում և գործող ղեկավարների շարքում հավասարը չունի: Փաշինյանն այնպիսի պաթոսով ու ցուցադրական ինքնամոռացությամբ է տրվում այդ թեմաներին, որ կողմնակի դիտորդը լրջորեն կկասկածի՝ այս անձնավորությունը պետության վարչապե՞տ է, թե՞ ոչ կանոնիկ կրոնական կազմակերպության հովվապետ: Ճիշտ է, երբ նա, որի ընդունած

Եկել է իրական բարեփոխումների ժամանակը

Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ USAID -ն թե՛ Հայաստանում եւ թե՛ ամբողջ աշխարհում իրականացրել է շատ օգտակար ծրագրեր: Ո՞վ կարող էր առարկել, օրինակ, երբ այդ կառույցը օգնում էր աղքատ երկրներին դեղորայք կամ բժշկական սարքավորումներ գնել: Ես դա գնահատում եմ որպես ամերիկացի ժողովրդի բարության եւ մեծահոգության դրսեւորում, եւ այդ հատկություններն իսկապես հատուկ են շարքային ամերիկացիներին:

Երևանում ավտոբուսներից օգտվողների 56.1 տոկոսը վճարում է քաղաքապետարանի սահմանած կարգով. «Փաստերի ստուգման հարթակ»

Երևանում հանրային տրանսպորտից՝ ավտոբուսներից օգտվողների 56.1 տոկոսը վճարում է քաղաքապետարանի սահմանած կարգով, 2.5 տոկոսը, որպես թանկացման դեմ բողոքի ակցիա, վճարում է 100 դրամ, 27.2 տոկոսը չի էլ փորձում վճարել, իսկ 14․2 տոկոսը փորձում է վճարել, բայց դա չի ստացվում: 2025 թվականի փետրվարի 1-ից Երևանում գործում են հանրային տրանսպորտի նոր սակագները: Սակագների փոփոխության գործընթացն ուղեկցվում է

Սարէն ու ձորէն հաւաքուած երեւակայական գաղափարներ եւ կիսատ-պռատ, անհիմն եւ անհեթեթ եզրակացութիւններ․ «Հայրենիք»

Դժուար է տրամաբանական մակարդակ պահել եւ ծուղակի մէջ չիյնալ, երբ կը մղուինք Հ․Հ․ վարչապետ Նիկոլ Փաշինեանի արտայայտած գաղափարներուն մասին կարծիք յայտնելու: Տրամաբանողին համար կայ մէկ ընտրանք՝ ցասում եւ ընդվզում արտայայտել։ Կայ այլ ընտրանք մըն ալ՝ կարեւորութիւն չտալ եւ չարձագանգել, սակայն ատիկա խոցելի կրաւորականութիւն եւ անտարբերութիւն պիտի նշանակէ, մանաւանդ երբ Հ․Հ․ վարչապետը, իր խժալուր առոգանութեամբ կը

Որոշման՝ ուժի մեջ մտնելուց ի վեր արձանագրվել է առանց ձմեռային անվադողերով երթևեկելու 124 դեպք․ «Փաստերի ստուգման հարթակ»

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի նիստում ընդունված՝ N 955-Ն որոշման մեջ փոփոխությունների համաձայն՝ ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջ սահմանվեց․ մասնավորապես, արգելվում է առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, թե որքան է կազմել առանց ձմեռային անվադողերի երթևեկելու արձանագրված դեպքերի թիվը։ Այսպես, Ներքին գործերի նախարարությունը

«Այլևս երբեք-ը մեզ համար պետք է դառնա համակարգ, որովհետև մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել և այն մեր կյանքում պիտի չկրկնվի»

Ցեղասպանության փաստը մեզ համար ողբերգական երևույթ է, այդ պատճառով ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ-ը մեզ համար պետք է դառնա համակարգ, որովհետև մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել և այն մեր կյանքում ՊԻՏԻ ՉԿՐԿՆՎԻ, ինչպես կրկնվել է մեր աչքերի առջև Արցախի ու մեր արցախցի հայրենակիցների հանդեպ։ Այն մեզ համար պետք է դառնա առաջնորդող գաղափար՝ ունենալու լավագույն կրթությունը, լավագույն առողջապահությունը,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31