Օրվա լրահոսը

Տավուշի մարզում տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Ոսկեպարի ոլորանները, Նորավանի խաչմերուկից Շինուհայր և Սյունիք գյուղի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Սյունիքի

Հայաստանի Հանրապետությունը հաստատում է Լիբանանի հետ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու իր պատրաստակամությունը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն X-ում Սրտանց շնորհավորում եմ Նաուաֆ Սալամին՝ Լիբանանի վարչապետ նշանակվելու և կառավարության ձևավորման առթիվ։ Մաղթում ենք Ձեզ հաջողություններ ձեր պատասխանատու  գործում՝ ի շահ երկրի և ժողովրդի։ Հայաստանի Հանրապետությունը հաստատում է Լիբանանի հետ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու իր պատրաստակամությունը։

Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված կայքը հերթական անհեթեթ հրապարակումն է արել, թե իբր հայկական կողմը պատերազմի է պատրաստվում. Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանի ՊՆ-ի հետ փոխկապակցված «Caliber.az» կայքը հերթական անհեթեթ հրապարակումն է արել, թե իբր հայկական կողմը պատերազմի է պատրաստվում։ Այս թեմայով ադրբեջանական քարոզչական արշավը նոր թափ է սկսել հավաքել վերջին օրերին։ Նման հրապարակում արել էր նաեւ ադրբեջանական հանրային հեռուստաընկերությունը։ Որքան ակտիվորեն

Նախարար Նորա Պայրագտարեանն իր առաջին այցելութիւնը տուաւ Վեհափառ Հայրապետին՝ ստանալու համար անոր հայրական օրհնութիւնը

Քիչ առաջ, Շաբաթ, 8 Փետրուար 2025-ին, Անթիլիասի Մայրավանք այցելեց եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ հանդիպում ունեցաւ Լիբանանի Հանրապետութեան նորակազմ կառավարութեան երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նորանշանակ նախարար դոկտոր Նորա Պայրագտարեան։ Դոկտ. Նորա, իբրեւ նախարար, իր առաջին այցելութիւնը տուաւ Վեհափառ Հայրապետին՝ ստանալու համար անոր հայրական օրհնութիւնը՝ իրեն վստահուած գործունէութեան սկսելէ առաջ։ Արամ Ա. Կաթողիկոս իր ուրախութիւնը

Գտեք ձեր կորսված խիղճը, պարոն գեներալ․ նահատակված զինվորի մայր

44-օրյա պատերազմում նահատակված զինվորի մայր Նաիրա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը 2020 թ. հոկտեմբերի 12-ին ՊԲ բանակի գլխավոր հրամանատար Ջալալ Հարությունյանի ապիկար կառավարման և խայտառակ հրամանի հետևանքով՝ «թողնել մերոնք են», զոհվեցին մեր տղաները, Ցորի Դ20 հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի 13 ժամկետային զինծառայողներ ու նրանց հետ մինչև վերջ կռիվ տված ազնվագույն կամավորներ, ընդհանուր թվով 20 անձ: Դիվիզիոնի հրետանու

Արփինե Սարգսյանը վերապատրաստող անձնակազմի հետ քննարկել է ծառայողների մասնագիտական պատրաստվածության և դասընթացների արդյունավետության մասին հարցեր

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր: Սարգսյանը հետևել է ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրի անձնակազմի համալրման գործընթացի հարցազրույցի փուլին: Հանձնաժողովների նախագահները Արփինե Սարգսյանին են ներկայացրել հարցազրույցի անցկացման ընթացակարգը, թեկնածուների ընտրության չափանիշներն ու գնահատման մեխանիզմները։ Հարցազրույցն անցկացնող հանձնաժողովների կազմում ընդգրկված են Ներքին գործերի նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների

«Քատարա» մշակութային հիմնադրամը բացել է հայկական անկյունը

«Քատարա» մշակութային հիմնադրամը այսօր հանդիսավոր կերպով բացեց հայկական մշակութային անկյունը` այսպիսով ևս մեկ անգամ ամրապնդելով երկու ժողովուրդների միջև մշակութային կապերը։ Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, հայկական պատվիրակության այլ անդամներ, Կատարում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, ինչպես նաև պաշտոնական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ։ Հայկական

Ցավալի է, որ Մերձավանի ողբերգության ֆոնին իշխանությունները շարունակում են իրենց քաղաքական հաշվեհարդարը իմ հանդեպ․ Վալոդյա Գրիգորյան

Փարաքար համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ, հարգելի հայրենակիցներ, Մերձավան գյուղում օրեր առաջ տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է ինձ և իմ ընտանիքին, ովքեր ապրում են այդ բնակավայրում։ Մեկ անգամ ևս ցավակցում եմ մահացածի հարազատներին, վիրավոր համագյուղացուն մաղթում շուտափույթ ապաքինում։ Ցավոք, գյուղում առկա որոշ թափթփուկներ հերթական անգամ իրենց

Աննա Հակոբյանը շրջայց է կատարել «Քատարա» մշակութային գյուղակում

Այսօր ՀՀ վարչապետի տիկին և «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հայկական պատվիրակության հետ միասին շրջայց կատարեց Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող «Քատարա» մշակութային գյուղակում (Katara Cultural Village)՝ ծանոթանալու հիմնադրամի կրթական, մշակութային, հետազոտական և սոցիալական ծրագրերին։ Տիկին Հակոբյանին ուղեկցում էին հիմնադրամի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Խալիդ ալ Սուլաիթիի գլխավորությամբ, ովքեր ներկայացրեցին տարբեր բաժինների հիմնական

Նորա Պայրագտարյանը Լիբանանի նոր կառավարությունում զբաղեցրել է երիտասարդության և սպորտի հարցերի նախարարի պաշտոնը

Լիբանանի Հայ Համայնք ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ հայազգի Նորա Պայրագտարյանը Լիբանանի նոր կառավարությունում զբաղեցրել է երիտասարդության և սպորտի հարցերի նախարարի պաշտոնը: Լիբանանում հայկական պարբերականների տվյալներով՝ նա ՀՅԴ ներկայացուցիչ է։

Շատ նյարդայնացա, ուզում էի թվային հարթակի միջոցով ավտոբուսի տոմս առնել, չկարողացա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել՝ պատմելով այսօր ավտոբուսով կեցավայր վերադառնալու մասին։

Միջազգային իրավական գործընթացներից հրաժարումը բերելու է աղետալի հետեւանքների․ Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ես շարունակ, անհոգնել կրկնում եմ, որ Բաքվում մեր հայրենակիցների դեմ ընթացող շինծու «դատավարությունները» ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ, դա փաստ է, դրա մասին պարզ խոսում է նաեւ ադրբեջանական կողմը։ Երեկ մեր 15 հայրենակիցների գործով «դատավարության» «մեղադրական եզրակացության» մեջ արդեն ՀՀ-ից

Լոռու մարզում և Գավառ քաղաքում տեղում է ձյուն. ճանապարհները Հայաստանում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Ջուջևան-Ոսկեպար, Գեղարոտ-Ջամշլու (բուք է) ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում

Հայրենադարձներին ներկայացվել են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ փետրվարի 7-ին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ոլորտի համար կազմակերպվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի ներկայացման նպատակով: Ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Նա ներկայացրել է ԲՏԱ

Հայոց ցեղասպանությունն ուրանալով՝ Փաշինյանը երկու նապաստակ է փորձում խփել միանգամից. հաճոյանալ Թուրքիային եւ խորացնել կոնֆլիկտը Մոսկվայի հետ․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին Հարց առաջին։ Վաշինգտոնում Փաշինյանը հայտարարեց, որ «Պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ պնդումը։ Պատասխան։ Փաշինյանը վաղուց է վա-բանկ գնացել՝ Հայոց ցեղասպանության, Արցախի, մեր ազգային ինքնության դեմ։ Որքան անպատիժ է մնում նա, այնքան ավելի ցինիկ եւ զարհուրելի են դառնում նրա

Տարհանված քաղաքացիներն ապահովված են կեցության վայրերով, սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատել է շտաբի կազմը: Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Օպերատիվ աշխատանքային խումբը պետք է կազմակերպի հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ և արդյունքների վերաբերյալ Վարչապետին

Կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը

Փետրվարի 11-16-ը, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը: «Սուրբ Սարգիս» կտավում պատկերված են հայոց եկեղեցու ամենասիրելի սրբերից մեկը` Սարգիս զորավարը, և նրա որդին` Մարտիրոսը, որոնք 14 զինվորների հետ նահատակվել են հանուն քրիստոնեության: Կոստանդիանոս Ա կայսեր կողմից Կապադովկիայի իշխան և սպարապետ նշանակված Սուրբ Սարգիսը

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան

Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն։ ՀՀ ՊՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Փետրվարի 8-ի և 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի գիշերը քաղաքի բարձրադիր հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վրկ։ Օդի

Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը

Ծիծեռնավանքի տաճարը դեռևս 2020 թվականի դեկտեմբերից, երբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը անցավ ադրբեջանական վերահսկողության ներքո, դարձել է Ադրբեջանի աղվանա-ուդիական համայնքի քարոզչական թիրախներից մեկը: Չնայած այս ամենին, տաճարը պարբերաբար պղծվում է: ՀԱՅԱՔՎԵ

Հայաստանում համակարգային կոռուպցիան օրինականացվել է․ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի հետ․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Փաշինյանի իշխանությունը շարունակում է պետական միջոցները վերածել անձնական բիզնեսի։ Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ, ինչն ակնհայտ կոռուպցիոն սխեմա է։ Անձնական կապերով միլիոնների շրջանառություն՝ պետության հաշվին, Բյուջեի մսխում, երբ քաղաքացիները ստիպված են վճարել թանկացած գազի, ջրի, հոսանքի ու

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը Critics Choice Awards-ում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը Critics Choice Awards-ում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին․ այս մասին «Ինստագրամ»-ի իրենց էջերում տեղեկացրել են ու լուսանկարներ հրապարակել ֆիլմի՝ ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը: Ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին էր

«Կարիք չկա, որ Բայդենը շարունակի հասանելիություն ունենալ գաղտնի տեղեկատվությանը». Դոնալդ Թրամփ

«Ազատություն» – «Ջո, դու ազատված ես».  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռացած նախագահ Ջո Բայդենին զրկել է գաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։ Թրամփն այս մասին գրել է սոցցանցի իր հարթակում։ «Կարիք չկա, որ Բայդենը շարունակի հասանելիություն ունենալ գաղտնի տեղեկատվությանը, և մենք անհապաղ չեղարկում ենք դեմոկրատի այդ հնարավորությունը», – գրել է Թրամփը, նաև հիշեցրել, որ իր հետ նույն

ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի նախկին վարչապետին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով

Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։ Պարգևատրման արարողությանը նախարար Միրզոյանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հանձնել այս Շքանշանը։ Սա նշան է և

Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել․ «Գեղարդ»

Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Օրինակ՝ սեփական լեզվով կրթություն ստանալու հնարավորության բացակայություն, նորածիններին տրվող էթնիկ փոքրամասնություններին բնորոշ անվան և ազգանվան ընտրության խոչընդոտ, թալիշերեն և լեզգիերեն հեռուստաալիքների ցուցադրության, թերթերի, գրքերի հրատարակման խնդիրների ստեղծում և այլն։ Թալիշ ժողովրդի դրոշի և խորհրդանիշների նկատմամբ ագրեսիան բնորոշ է ոչ միայն ադրբեջանական իշխանություններին, այլև՝ իշխանամետ

Փաշինյանի այցը Վաշինգտոն չի տվել պատասխան Փաշինյանի հիմնական հարցերին․ Սուրեն Սարգսյան

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Շարունակում եմ պնդել, որ Փաշինյանի այցը Վաշինգտոն ուներ մեկ հիմնական նպատակ՝ հասկանալ, թե արդյոք Թրամփի վարչակազմը շարունակելու է տրամադրել իրեն այն քաղաքական աջակցությունը, որը նա ստանում էր Բայդենի վարչակազմից։ Այս հարցի պատասխանը նա կարող էր ստանալ այնպիսի մարդկանցից, որոնք Վաշինգտոնում քաղաքական որոշումներ են կայացնում։ Այդ մարդիկ

«Ընթացիկ որևէ այլ քայլ և գործողություն չի լինելու, այն պետք է լինի վերջնական և հաղթանակի մարտը»․ Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանն ահազանգեց՝ մեզ սպառնացող ամենամեծ վտանգն առաջնորդության չգոյությունն է պետական իմաստով, հենց այդ առաջնորդության անգաղափար, անսկզբունք լինելն է։

Բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի

Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում` բազմաբնակարան շենքում, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի: Նրանցից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն: Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսինը` թեթև: ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանին «հաջողվեց» առաջնագծում պայմաններ և իրավիճակ թելադրող բանակին վերածել նահանջող, համակերպվող և երկրորդական դեր ունեցող կառույցի․ Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Փաշինյանական իշխանությունը Հայաստանը վերածել է մի երկրի, երբ հաղթանակած, մարտունակ ու ամուր մարտական ոգի ունեցող բանակը հանրային-քաղաքական դիսկուրսում տրանսֆորմացվել և քննարկվում է դատվող զինվորականների, դասալիքների, բարոյալքվածների համատեքստում: Փաշինյանին «հաջողվեց» առաջնագծում պայմաններ և իրավիճակ թելադրող բանակին վերածել նահանջող, համակերպվող և երկրորդական դեր ունեցող կառույցի:

Ստեփանավանում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ 1 քաղաքացու դի է հայտնաբերվել

Փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։ Հայտարարվել է

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31