Օրվա լրահոսը

Փամբուխչյանը կրկին կընդունի «Հաղթանակ» թաղամասի բնակիչներին. Հայկ Կոստանյան

Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը։

ՀՀ-ն պետք է ունենա 3 տանկ, 10 БМП, մի 100 զինվոր, որ Փաշինյանի համար պատվո պահակախումբ կանգնեն․ Արթուր Խաչատրյան

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա «պարտադրանքի միակողմանի մենյուի ընդլայնում կա»

Սևանա լճի մակարդակը մնացել է անփոփոխ. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով

🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի փետրվարի 3-9-ը (2025թ․) ​🟦 Սևանա լճի մակարդակը 2025 թվականի փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.36 մ (09.02.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 3 սմ-ով։ 🟦 Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի փետրվարի 3-9-ն ընկած

Բաքուն Պուտինի կուսակցին «անցանկալի անձ» է հայտարարել

«Ազատություն». Ադրբեջանի իշխանությունները Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսսիա» կուսակցության պատգամավոր Նիկոլայ Վալուևին անցանկալի անձ է հայտարարել՝ արգելելով քաղաքական գործչի մուտքը երկիր։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, թե որոշման պատճառը պատգամավորի «վիրավորական, սպառնալից բնույթի» հայտարարություններն են։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Եթե հաջորդ իշխանության փիլիսոփայության հիմքը դնելու ենք պարսավանքը, անեծքները, նսեմացումները, ապա 10 տարի հետո նորից Նիկոլ Փաշինյան ենք ձեռք բերելու. Հովհաննես Իշխանյան

 «Եթե դու արդարության հիմքը փլուզում ես, ստանում ես Նիկոլ Փաշինյան: Ու թող որեւէ մեկը չմեղադրի ժողովրդին, որ գնացել-ընտրել է Նիկոլ Փաշինյանին: Նրանք չեն ընտրել Նիկոլ Փաշինյանին, նրանք դեմ են քվեարկել այն անարդարություններին, որոնք Սովետի փլուզումից հետո տեղի են ունեցել նրանց կյանքում, հաղթանակները հավասարապես չեն բաշխվել բնակչությանը, շուստրիները ավելի հարստացել են ու հարստահարել մյուսներին»,-հավելեց Հովհաննես Իշխանյանը

Աննա Կարապետյանը ԵԽ գործընկերներին է փոխանցել ԱՆ առաջնահերթությունները ներկայացնող փաստաթուղթ՝ համագործակցության առարկայական օրակարգեր մշակելու պայմանավորվածությամբ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիր գլխավորած պատվիրակությանը: Աննա Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ Հայաստանում եվրոպական արժեքների, չափանիշների և ընթացակարգերի ներդնման, անկախ դատական համակարգի կայացման, իրավական և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կառուցակարգերի հիմնադրման և ամրապնդման բարեփոխումային օրակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար։ Երկուստեք

Գարեգին վարդապետ Համբարձումյանը ԱՄՆ Կոնգրեսում նիստի ընթացքում բարձրաձայնեց բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հրամայականի մասին

Փետրվարի 4-5-ը Վաշինգտոնում տեղի ունեցավ 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը, իսկ փետրվարի 6-ին՝ Ազգային աղոթքի նախաճաշը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հիշյալ գագթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ներկայացնում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական Հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Միջոցառմանը ուղերձով հանդես

Եթե դեռ ողջ ենք Արցախի կորստից հետո՝ մնացած բոլոր դժվարությունները դրա մոտ ամաչելու աստիճան չնչին են

«Ապառաժ». 2020 թ.-ին Հադրութից տեղահանված, բազմամյա մանկավարժ Արինա Չաքմազյանը շարունակում է իր գործունեությունը Երևան քաղաքում։ —Տիկին Չաքմազյան, 2020-ին դուք զգացիք տեղահանված լինելու դառը զգացողությունը։ Հադրութն ընկավ, հադրութցիները սփռվեցին աշխարհով մեկ։ Ինչպե՞ս եք կարողացել հաղթահարել այդ արհավիրքը։ -Մի անգամ, դա 2020-ի սեպտեմբերից շատ առաջ էր, ՖԲ ընկերուհիներիցս մեկը հարցրել էր՝ Հադրութից այն կողմ աշխարհ կա՞։ Ինձ

Արևշատ-Մրգանուշ ճանապարհին վթարի հետևանքով «Օպել»-ի վարորդը մահացել է, 3 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 9-ին, ժամը 17-ին, Արևշատ-Մրգանուշ ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ «Օպել»-ի վարորդը՝ 45-ամյա Գևորգ Մ․-ն, մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Տնտեսավարողների, ֆերմերների և վարչական շրջանների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում մտահոգող հիմնական խնդիրը եղել է սպանդանոցների անհասանելիությունն ու կենդանիների հիվանդությունների տարածումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը Վայոց Ձորի մարզում էր խիստ հագեցած օրակարգով. այցելություններ անասնապահական ֆերմա, սպանդանոց, պանրի արտադրամաս, ինչպես նաև հանդիպումներ մարզպետի, մարզի վարչական ղեկավարների, տնտեսավարողների ու գյուղացիների հետ: Տնտեսավարողների, ֆերմերների և վարչական շրջանների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում վերջիններիս մտահոգող հիմնական խնդիրը եղել է սպանդանոցների անհասանելիությունն ու կենդանիների հիվանդությունների տարածումը: Ըստ նրանց՝

«Փաստաբանները հրաժարվել են դատարաններում և քննչական մարմիններում իրականացնել իրավաբանական օգնություն»․ Արա Զոհրաբյան

Ըստ Արա Զոհրաբյանի՝ պետական տուրքի գումարները բարձրացվեցին, անվճար օգնությունը փակվեց, նոտարական ծառայությունները թանկացվեցին։ Ստացվում է՝ ամեն ինչ անում են, որ մարդը հրաժարվի իր իրավունքները պաշտպանելուց։ Ուղղակի ունենալու ենք անպաշտպան քաղաքացիներ։

Ներման ինստիտուտը չի գործում կամ դատապարտյալների ուղղման գործընթացը բավարար չափով արդյունավետ չէ. Նարեկ Ալոյան

59 ներման խնդրագրերից ՀՀ նախագահը 2024 թ.-ին բավարարել է միայն 1-ը, այսինքն` 2024 թ.-ին ներման խնդրագրերի բավարարման տոկոսը կազմել է 1,7%։

Ահազանգով դեպքի վայր մեկնած պարեկները հետապնդել ու ձերբակալել են տերմինալը վնասած տղամարդկանց

Փետրվարի 8-ին, ժամը 6.15-ին, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ Սվաճյան փողոցի հասցեներից մեկում տեղադրված տերմինալը կտրում են: Միաժամանակ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված տերմինալի ազդանշանը միացել է: Սվաճյան փողոց մեկնած Երևան քաղաքի պարեկները նշված վայրում նկատել են երկու քաղաքացու, որոնք տեսնելով պարեկներին՝ դիմել են փախուստի, իսկ կրպակի դռները

Փաշինյանը պետք է կանգնի քրեական դատարանի առաջ առնվազն Արցախի վերաբերյալ ՀՀ ներպետական օրենսդրությունը խախտելու միջոցով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մեղադրանքով. Ստեփան Հասան-Ջալալյան

Անուղղակիորեն կարելի է պնդել, որ ստորագրելով Պրահայի հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս

Կնոջը հաջողվել է դուրս նետվել մեքենայից, իսկ երիտասարդը վնասվածքներ է ստացել նռնակի պայթյունի հետևանքով

28-ամյա երիտասարդը «ՎԱԶ-21124» մեքենայի մեջ անձնական հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող 45-ամյա կնոջ հետ և սպառնացել, որ մոտը գտնվող նռնակով կպայթեցնի նրան: Իսկ երբ փորձել է թույլ չտալ, որ կինն իջնի մեքենայից, նռնակն ընկել է ձեռքից: Այդ ընթացքում կնոջը հաջողվել է դուրս նետվել մեքենայից, իսկ նռնակը պայթել է, ինչի հետևանքով 28-ամյա երիտասարդը ստացել է մարմնական վնասվածքներ:

Ճանաչված թամադան ԵՊՀ ամբիոնի վարիչի միակ թեկնածուն է

Ընտրվելու դեպքում նա մտադիր է հանդիսավարական աշխատանքը կատարել շաբաթ-կիրակի օրերին

Ավելի քան 30 տարվա պատմություն․ բացվել է Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը

«Արցախ ԹիՎի». Փետրվարի 7-ին Երևանի «Թեքեյան» կենտրոնում բացվել է ազատամարտիկ, լրագրող, լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանի «Ազգը՝ բանակ» ցուցահանդեսը, որտեղ ավելի քան 30 տարվա պատմությունն է՝ Արցախի ու Հայաստանի սահմանները պաշտպանած զինվորների ու սպաների լուսանկարներով։ Ըռքոյանն Արցախում է ապրել մինչև 2020 թվականի պատերազմը։ Այսօր էլ Արցախից հեռու շարունակում է իր գործով ծառայել Արցախին։ Ամբողջական տարբերակը՝

Երևանը կունենա տրանսպորտի կառավարման կենտրոն

«Երևանի ավտոբուս» ընկերության վարորդները ստանում են գիշերային հավելավճարներ՝ ժ. 22:00-ից հետո կատարած աշխատանքի համար: Վերջիններն, ի դեպ, ապահովված են նաև տարեկան մինչև 5 մլն դրամ առողջապահական ապահովագրությամբ:

Ռաջ Կապուրի ֆիլմերը յուրահատուկ գույն են ավելացնում Հնդկաստանի մշակութային խճանկարին. հնդկական ֆիլմերի փառատոն՝ Երևանում 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել  հնդկական և համաշխարհային կինոյի աստղ Ռաջ Կապուրի 100-ամյակի շրջանակում կայացած հնդկական ֆիլմերի փառատոնի բացմանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Ողջունելով ներկաներին և կարևորելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է,

«Հևք» զինվորավավերագրական ֆիլմը ծանր հևք փոխանցեց հանդիսատեսին

Ամեն դեպքում՝ ֆիլմը համացանցում չենք տեղադրի, նախ որ անցանկալի աչքերի համար մատչելի չլինի, հետո արժե, որ այն փառատոնային կենսագրություն ձեռք բերի, դա ոչ միայն ֆիլմին, այլև թեմայի համար է շատ կարևոր:

Էրդողանը պատասխանել է Թրամփին. «Ոչ ոք չի կարող Գազայից տեղահանել պաղեստինցիներին»

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աթաթուրքի օդանավակայանի «Devlet Konukevi»-ում (թարգմ. պետական հյուրատուն) մամուլի ասուլիս է տվել: Ասուլիսի ընթացքում նա անդրադարձել է մի շարք օրակարգային հարցերի, առավելապես անդրադարձը Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունն ամերիկյան կողմի ձեռքը վերցնելու և այնտեղի բնակիչներին ժամանակավորապես տեղափոխելու մասին հայտարարություններին

Երևան-Գյումրի ճանապարհին «ԶԻԼ» և «Միցուբիշի» մեքենաների բախման հետևանքով կա 1 զոհ և 2 վիրավոր

Փետրվարի 8-ին, ժամը 2.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ։ «Միցուբիշի»-ի վարորդը՝ 29-ամյա Աբրահամ Հ․-ն, մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

«Փաստաբանական ծառայությունների ինքնարժեքի ավելացում է տեղի ունեցել»․ Սիմոն Բաբայան

Սիմոն Բաբայանն ասաց՝ այսօր փաստաբաններն ի նշան բողոքի նշված հարկային փոփոխության, համաժողովի ընթացքում կընդունեն դատապարտող հայտարարություն։

Զորամասի հրամանատարը երեք այլ ծառայողների օժանդակությամբ շուրջ կես միլիոն դրամ արժողությամբ դիզվառելիք է հափշտակել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ  ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հրամանատար Ա. Ա.-ն ՊՆ երեք այլ ծառայողների օժանդակությամբ հափշտակել է շուրջ կես միլիոն դրամ արժողությամբ դիզելային վառելիք: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի ընթացքում պայմանագրային զինծառայող Ն. Պ.-ն Ա. Ա.-ի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կարիքների համար

Խոսել հայապահպանման գործում ամենաշատ ավանդ ունեցող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անցած ճանապարհի մասին և այն բնութագրել ընդամենը «էական դեր է խաղացել մեր ժողովրդի համար» խոսքով՝ նույնն է, որ ոչինչ չասես

Որևէ հայկական կառավարություն, եթե որդիական խոնարհում չունենա իր հարազատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ, ապա չի կարող արդյունավետ քաղաքականություն վարել ու արժանանալ հարգանքի իր միջազգային գործընկերների կողմից, ինչպես որևէ մարդ հարգանք չի կարող ունենալ իրեն ճանաչողների շրջանակում, եթե նա արհամարհանք դրսևորի իր հարազատ ծնողների հանդեպ։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-12-ին, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ին, 15- ի գիշերը սպասվում է ձյուն։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 10-ի ցերեկը, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևելյան 2-5մ/վ։

«Ուզում են Արցախի օրը գցե՞լ, ինչո՞ւ են մեզ գույքագրում, ղարաբաղցիներն ասացին՝ Արցախը հանձնելուց վեց ամիս առաջ իրենց բոլոր ապրանքները գույքագրել են»

«Թող իրենք մտածեն մեր սահմանների մասին, ոչ թե մտածեն ժողովրդի գրպանից վերջին կոպեկը հանելու մասին»։

Անօրինական զանգերի կենտրոնի հանցավոր գործունեությունը կասեցվել է

«Հաջողվեց պարզել, թե իրականում ովքեր են թաքնված հանցավոր մեխանիզմի շրջանակներում օգտագործվող կեղծանունների հետևում։ Սակայն բացահայտման ավարտական գործողությունն իրականացնելուն դեռ պետք էր պատրաստվել: Ի վերջո, բացահայտումից ու ձերբակալումներից հետո հարկավոր է նաև ապահովել ապացուցողական բազա, իսկ նման դեպքերում դա ամենաբարդ գործն է»:

Թուրքիայում ուժգին երկրաշարժերից 2 տարի անց 650.000 մարդ դեռ բնակվում է վագոն-տնակներում

Ermenihaber. Թուրքիայի նախագահականի ռազմավարության և բյուջեի վարչությունը զեկույց է հրապարակել 2 տարի առաջ Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) և Հաթայ նահանգներում գրանցված ուժգին երկրաշարժերի հետևանքների հաղթահարման գործընթացի վերաբերյալ: Զեկույցում նշվում է, որ ցնցումներից հետո տուժածներին ապաստան տալու նպատակով երկրաշարժի գոտիներում տեղադրվել էր 395.000 վագոն-տնակ, որից 214.000-ը մինչ օրս շարունակում է մնալ որպես կացարան 650.000 քաղաքացու համար։ Տուժածներից

«Անջատում ենք բոլոր ՀԴՄ-ները, չենք աշխատում՝ մինչեւ կառավարությունը հարցին լուծում կտա»․ տնտեսվարողները գործադուլ կանեն նաեւ հինգշաբթի

Հակոբ Ավագյանը կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ հինգշաբթի օրը կառավարությունից պատասխան են սպասում։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31