Օրվա լրահոսը
Ակնկալվում է, որ փաստաթուղթը հնարավորություն կընձեռի Հայաստանին դառնալ տարածաշրջանում ԱԲ էկոհամակարգի առանցքային դերակատար
Գևորգ Մանթաշյանը նշել է, որ այս համագործակցությունը կարևոր գործոն է հզոր էկոհամակարգ ձևավորելու համար
«Դուք խոսում եք մարդու իրավունքների, եվրոպական արժեքների մասին, ընտրված ավագանիներին ո՞նց քվեարկեցիք»․ Թագուհի Թովմասյանը՝ Արտակ Զեյնալյանին
Արտակ Զեյնալյանն ի պատասխան ասաց․ «Ես ԱԺ-ի առաջ հանդես չեմ գալիս զեկուցումով՝ որպես Երևանի ավագանու անդամ։ Ընդմիջմանը Ձեզ կպատասխանեմ»։
Փաշինյանը ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնահերթ է համարում
«Մի մտածեք, պարոն Քոչարյան»․ դատավորին նեղացրեց Ռոբերտ Քոչարյանի ռեպլիկը՝ Բաքվում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության հետ զուգահեռի մասին
«Մարտի 1»-ի հակասահմանադրական ճանաչված գործով մեղադրողը արարքի իրավական գնահատականի փոփոխության միջնորդություն ներկայացրեց
Ալավերդիում ոստիկանները քաղաքացուց պահանջել են իջեցնել անդրավարտիքը, ապա՝ ծեծել, արցունքաբեր գազ կիրառել․ շոշափվում են ոստիկանության պաշտոնյայի և ՔՊ-ական պատգամավորի անունները․ «Փաստինֆո»
«Պատկերացրեք՝ Թումանյանի բաժնի պետը անձամբ դուբինկայով սկսել է ծեծել». փաստաբան
Այս պահին տրանսպորտում հսկիչներ չկան. քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ
Բայց աշխատանքներ են տարվում այդ մասով. Վազգեն Հարությունյան
Մինչև ձեր իշխանության գալը արցախցիներն իրենց հայրենիքում ապրում էին: Անվտանգ ու ապահով։ Մինչև դուք եկաք. Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան գրառումը Եթե Ալեն Սիմոնյանը՝ մտածված թե «սխալմամբ», չգնար Աղդամում նռների հետ նկարվելու, եթե Ալենի շեֆը չգնար Ստեփանակերտում գոռալու՝ Արցախը Հայաստան է ու վերջ, եթե Շուշիում ցուցադրաբար քեֆեր չանեիք, եթե 20 տարի ընթացող բանակցությունները տապալելու ու զրոյական կետից սկսելու փոխարեն դրանք շարունակեիք ու զարգացնեիք, եթե չհրահրեիք
Հայկ Մարությանը հանգիստ ժողովրդի մեջ է մտնում, ոչ թե իրենց պես «պադավատներում» պախկվում է. Իզաբելլա Աբգարյան
Ես շատ կուզեմ տեսնել, թե Ավինյանը երբ չլինի քաղաքապետ՝ ինչպես է գնալու միայնակ ու ման գա բակերով, նայի պատուհաններին ու ձայն խնդրի ժողովրդից. ավագանու անդամ
«Կարևորը՝ Հարավային Կովկասը խաղաղ և կանխատեսելի լինի: ՌԴ-ն ողջունում է ինքնուրույն բանակցություն վարելու Հայաստանի ու Ադրբեջանի կամքը»
Պատրաստակամ լինելով օգնել՝ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի՝ ինքնուրույն բանակցություն վարելու կամքը. «Ռադիո Մայակ»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Երևանից բազմիցս լսել ենք, որ միջնորդների կարիք չկա, որ Հայաստանն ու Ադրբեջանը արդեն կարող են ինքնուրույն շարունակել բանակցությունները մինչև հարցի կարգավորում։ Պատրաստակամ լինելով օգնել՝ Ռուսաստանը ողջունում է ինքնուրույն բանակցություն վարելու կամքը։ Կարևորը,
«Կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ։ Պետք էր կռվել»․ Ալեն Սիմոնյանը արցախցիներին
Արցախցի լրագրողը հետաքրքրվեց՝ ինձ հետաքրքիր է՝ ինչո՞ւ եք Արցախը վերածել նորից Ղարաբաղի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Դուք Ղարաբաղ չեք ասո՞ւմ, չեք ասո՞ւմ՝ մենք ղարաբաղցիներ եք»։
Հեղինակն այցելել է ինչպես հայ ինքնությունը կորցրած, այնպես էլ հայ լինելու ինքնընկալումն ունեցող, ու երբեմն թաքուն քրիստոնեադավան հայերի
Փետրվարի 6-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացավ Աւետիս Հաճեանի՝ Secret Nation: The Hidden Armenians of Turkey (I.B. Tauris, 2018) գրքի ներկայացում-քննարկումը: Մինչ քննարկման մեկնարկը ներկաներին ողջույնի խոսք հղեց ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը, ապա ՀՑԹԻ-ի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը ներկայացրեց բանախոսին: Աւետիս Հաճեանը ներկայացրեց իր հեղինակած գիրքը, որը բաղկացած
Այս թվաբանական շիլաշփոթը արժանահավա՞տ է երևանցու համար, ո՞նց կարելի է նման էքսպերիմենտներով գնալ առաջ. Մանուկ Սուքիասյան
Մենք հիմա ունենք մի համակարգ, որի հիման վրա փաստացի ուղևորափոխադրման թիվն ենք տեսնում։ Լավ, ենթադրենք նաև ձեր մատնանշած բոյկոտի հիմքով ինչ-որ մի մասը «Թելսելի» ապարատով չենք տեսնում կամ վալիդատորով չենք տեսնում, վաղը տեսնելու ենք այդ մարդաքանակ հաշվող սարքերով, կամերաներով ամեն ավտոբուսի մեջ դրված:
Մհեր Գրիգորյանը և դեսպան Սինհան քննարկել են Հայաստան-Հնդկաստան փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարների շուրջ: Երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար մեծ ներուժի առկայությունը և դրա իրացման ուղղությամբ համատեղ ջանքերի անհրաժեշտությունը: Քննարկվել են, մասնավորապես,
«Սույն վարույթով Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը չեն կարող ներկայացվել իբրեւ մեղադրյալ»․ Արամ Վարդեւանյանի առարկությունը դատարանը մերժեց
Այսօրվա նիստում դատախազը ներկայացրեց նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մեղադրանքը։ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է երկրի ղեկավարությանը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ այլոց՝ օգնելու՝ ապօրինի ձեռք բերված միջոցները լվանալու մեջ։ Ի դեպ, Արմեն Գեւորգյանի գործողությունները նկարագրելիս դատախազը ամբողջությամբ ընթերցեց նաեւ նախորդ նիստում Սեյրան Օհանյանին ներկայացված մեղադրանքը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին սպասվում է ձյուն։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևելյան
Պապիկյան. Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը
Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների՝ «Կառուցել դիմադրողականությունը միջազգային պաշտպանության և գլոբալ ներգրավման միջոցով» թեմայով կոնկլավին, հանդես եկել ելույթով։ Ողջունելով կոնկլավի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով հնդկական կողմին ջերմ հյուրընկալության համար՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված
«Կողք կողքի ապրող ժողովուրդները չեն կարող հավերժ թշնամի լինել, առևտուր էլ պիտի անեն, երաժշտություն էլ փոխանակեն»․ Ալեն Սիմոնյանը՝ հայերի ու ադրբեջանցիների մասին
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ՀՀ-ում ՌԴ-ի միջնորդության օրինակները մեր մաշկի, մեր մարմնի, մեր երեխաների վրա զգացել ենք․ «Այդ ցավը դեռ չի անցել։ Իրենք պետք է ահռելի ջանքեր դնեն»։
Այս տարի «Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկական արշավը մեկնարկում է աննախադեպ մեծ մասշտաբով՝ Telcell-ի բարձր հովանավորությամբ
Հայաստանի կրթական համայնքը ականատես է դառնում աննախադեպ լայնածավալ կրթական նախաձեռնության՝ «Կորիզ-Ֆիզմաթ» համադպրոցական մաթեմատիկական արշավ-մրցույթի մեկնարկին։ «Կորիզ կրթական ծրագիր» ՓԲԸ-ն և ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, որը ճանաչվել է որպես աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկը, այս տարվա մրցույթն իրականացնում են աննախադեպ մասշտաբով՝ Telcell-ի բարձր հովանավորությամբ։ 2025 թվականի «Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկական արշավը լինելու է մինչ
Երիտասարդ գիտնականը այնպիսի թեմաների մասին է գրել, որոնց հայ գրականագիտության մեջ դեռևս անդրադարձ չէր եղել հոդվածի կամ ուսումնասիրության տեսքով
Ուսանողը, կարդալով գիրքը, կտեղեկանա՝ ինչ բան է ֆարսը, տրագիֆարսը, սոտին կամ փոքր դրաման և այլն: Գաղտնիք չէ, որ ոչ բոլոր բանասերները գիտեն ժանրերի ու ենթաժանրերի մասին: Էլ չասենք, որ թատրոններում, երբ բեմադրվում է աբսուրդի դրամա, ոչ միայն դերակատարները, այլ նաև ինչու ոչ՝ բեմադրիչը հաճախ չի տիրապետում նյութին կամ չունի աբսուրդի դրաման «բացելու» բանալին: Մինչդեռ գրքում, թեև հնարավորինս ամփոփ, բայց միևնույն ժամանակ հանգամանորեն տրվում է յուրաքանչյուր ժանրի ու ենթաժանրի, պիեսի կառուցվածքի մասին տեղեկույթ, ինչպես նաև գործնական առաջադրանքներ:
Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ավան,Արաբկիր վարչական շրջաններում և Կոտայքի մարզում
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 12-ին ժամը 10.00-24:00-ն կդադարեցվի Երևանի եւ Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Կ․Ուլնեցու 1, 2, 51, 58, 70, 72, 74, 76 համարների՝ իրենց կոտորակներով, 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Յ․Լեփսիուսի 2, 6 փողոցների,
Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթիվը մնացել է նույնը. Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մեջ ՀՀ-ն նույնիսկ միջին հորիզոնականներում չէ
Թուրքիան (34) կիսում է 107-113-րդ տեղերը, Իրանը (23)` 151-153-րդ տեղերը, իսկ Ադրբեջանը (22)՝ 154-157-րդ տեղերը։ ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը (40) զբաղեցնում է 88-91-րդ տեղերը, Բելառուսը (33)՝ 114-120-րդ տեղերը, Ղրղզստանը (25)՝ 146-148-րդ տեղերը և Ռուսաստանը (22)՝ 154-157-րդ տեղերը:
«Ռեֆորմը չի հասել նպատակին․ կապրենք, կտեսնենք՝ երբ 1974-ին ծնվածներն առաջին գումարը ստանան»․ Արթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյանը հայտնեց՝ առաջարկել են տարբերակել պարգևավճարները, որպեսզի դրդեն ֆոնդերի կառավարիչներին դիվերսիֆիկացնել և ավելի շատ իրենց ֆոնդերն ուղղել դեպի իրական հատված՝ խթանելով իրական տնտեսության զարգացումը։
«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցները այցելել են Ucom՝ առաջնորդության գաղտնիքներին ծանոթանալու
«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցները այցելել են Ucom գլխամասային գրասենյակ, որտեղ հանդիպում են ունեցել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ։ Այցի ընթացքում պարոն Յիրիկյանն ինտերակտիվ քննարկում է անցկացրել՝ խոսելով «Լավ առաջնորդություն և կառավարում» թեմայի շուրջ և կիսվելով հեռահաղորդակցության և բիզնես ոլորտներում իր մեծ փորձով: Մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել իրենց նախագծերը, առաջնորդության արդյունավետ ռազմավարությունների վերաբերյալ խորհուրդներ
«Անգլերեն ինչ-որ խուճուճ նախադասություններից ուղղակի ձևի համար բերել, մտցրել են ու համարում են բանակի կերպարանափոխման հայեցակարգ»․ Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյանը հարցրեց՝ որտեղի՞ց այդ վստահությունը, որ տարածքային պաշտպանության համակարգը գործելու է։
Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց ստորադաս պարտատոմսերի տեղաբաշխումը
Յունիբանկը ամբողջությամբ տեղաբաշխել է 10 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս պարտատոմսերի թողարկումը: Ցուցակման ավարտից հետո ստորադաս պարտատոմսերը կշրջանառվեն երկրորդային շուկայում՝ Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում: Յունիբանկը Հայաստանում առաջին բանկն է, որ թողարկեց ստորադաս պարտատոմսեր: 7 տարի մարման ժամկետով պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը կազմում է 6.25%: Բանկի հանդեպ բարձր վստահության և պարտատոսմերի շահավետ պայմանների շնորհիվ՝ թողարկումը տեղաբաշխվեց սահմանված
Ռուբեն Վարդանյանի միջնորդությունները մերժվում են, նրան վերագրվում անհեթեթ մեղադրանքներ
Փետրվարի 10-ի նիստում Ռուբեն Վարդանյանը դատական կոլեգիայի ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
Ահազանգ իրավապահներին. հնագույն դամբարանադաշտի տարածքում հողաքանդման աշխատանքներ են իրականացրել
Նշենք, որ այս հուշարձանը քանիցս ենթարկվել է ոտնձգության, նախորդ անգամ էլ գանձախուզության դեպք էր արձանագրվել, փորել էին դամբարանը, տեղաշարժել ծածկասայլերը:
Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ անտեսումը պետք է դատապարտվի. Կանադայի Հայ դատի գրասենյակ
«Ավելի քան 24 հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք օգտագործվում են որպես քաղաքական պատանդներ»
Ֆեյսբույքան գրառումը գնահատվել է որպես վարչապետի նկատմամբ բռնության կոչ
Առերեւույթ հանցանքի մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:
Հայտնի են փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքները
Ամփոփվել են ՀՀ փաստաբանների պալատի 10.02.2025 թվականի ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքները 10.02.2025թ. տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը, որի օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություն ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 12.06.2024 թվականին ընդունված թիվ ՀՕ-285-Ն օրենքի՝ փաստաբանությանը առնչվող խնդրահարույց կարգավորումները դատապարտող հայտարարության ընդունում» ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովն