Օրվա լրահոսը
«Ի՞նչ է նշանակում, բարի ցանկությունների ժողովածու, ՀՀ օրենքի նախագիծ եք ներկայացնում, բարի ցանկությունները Վալենտինին իրար գրեք»․ Հայկ Մամիջանյան
Նա նշեց, որ օրերս Եվրոպական խորհրդարանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցն է հրապարակվել, այնտեղ ակնարկ էլ չկա, որ Հայաստանին սպասում են։
Ադրբեջանը դրան երբեք չէր կարող հասնել, եթե չունենար Փաշինյանի պես հենարան, որը բարձրաձայնում է Հայաստանը գաղափարապես ոչնչացնող, մեր ինքնության հիմնասյուները քայքայող թեզեր. Տաթևիկ Հայրապետյան
Հենց մեր հանրային արձագանքից է կախված որքան հանդուգն Փաշինյանն ու նրա թիմը առաջ կբրդեն հակառակորդի թելադրած այս կամ այն թեզը։ Եթե արձագանքը դաժան եղավ, որոշ ժամանակ կլռեն, եթե մի քիչ հանդուրժողականություն զգացին, ակտիվորեն կշարունակեն։
«Կռիվը» ոչ միայն զենքի կռիվ է, այլև՝ գոյապայքար, իսկ «կռվեի՛ք» արտահայտությունն առաջին հերթին հենց իրեն ու իր քաղաքական ճամբարին է ուղղված. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր ցինիզմի և անբարոյականության բացահայտ դրսևորման ականատեսը եղանք։ Խորհրդարանի պատերից ներս, որը վաղուց արդեն իր նպատակներով և դերակատարությամբ չի հանդիսանում քաղաքական երկխոսության արվեստի և քաղաքացիների իրավունքների պաշտպանության վայր, հայտնի տխրահռչակ պաշտոնյան իրեն թույլ տվեց թունավոր սարկազմի նոտաներով կշտամբել արցախցի լրագրողին՝ մեղադրելով նրան վախկոտության մեջ, մասնավորապես՝ «առանց կռվի» հայրենի
Նախաքննական ցուցմունքներում ամեն երրորդ նախադասությունից հետո Աղվան Հովսեփյանի անուն-ազգանունն են մտցրել. Երեմ Սարգսյան
Ի դեպ, վկան նաեւ նշեց, որ հետագայում ինքն է խնդրել , որ իր մասնաբաժինը Աղվան Հովսեփյանի որդին ձեռք բերի, նա էլ իր խնդրանքին ընդառաջել ու ձեռք է բերել: Այսօրվա վկայի ցուցմունքով, ըստ էության, այն մեղադրանքը, փաստը, որ նշում են, թե իբր Հովսեփյանն է եղել բոլոր մասնաբաժինների իրական սեփականատերը, որդիները որեւէ առնչություն չեն ունեցել, հերքվեց:
ՀՀ դիվանագիտական համայնքը շատ յուրահատուկ է, ունի իր ուրույն լեզուն, նիստուկացը, շփման եզրույթներն ու ոճը։ Եւ եթե այս ամենը տեղավորենք մեկ հավաքական կերպարի մեջ, այն կբնորոշվի որպես քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ. Աննա Հակոբյան
Ստիպված եմ կրկին ինքս օգնել կողքից մեզ նայել. Աննա Հակոբյան
Մեկնարկել են Երևանի զարգացման 2024 թ. ծրագրի իրականացման և Երևանի բյուջեի կատարման հաշվետվությունների վերաբերյալ հանրային քննարկումները
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման և Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունները հաստատելու մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին:
Սոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգում փոփոխություններ են կատարվել
Համակարգում ավելացել է «Հարկային հաշվեկշիռ» նոր էջ, որի միջոցով եկամուտների հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները սոցիալական ծախսի փոխհատուցման գումարները կարող են ստանալ ավելի արագ և պարզ ընթացակարգով՝ չսպասելով օրենքով սահմանված վերջնաժամկետին, այնքան մինչև միասնական հաշվին վերադարձն իրականացվի ինքնաշխատ։
208,5 լիտր ոգելից խմիչք, 126 բջջային հեռախոս, 39 կտրող-ծակող առարկա. ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ հունվարի հաշվետվությունը
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի հունվարի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, տեսակցության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շրջանակում ԵՄ առաքելության փորձագետները Հայաստանում խնդիրների վերլուծություն կիրականացնեն
Եվրոպական Միություն մուտքի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մշակման շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 10-ին ընդունել է ԵՄ փորձագիտական առաջին առաքելությանը։ Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարության, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍԻ, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։ Փոխնախարարը անդրադարձել է մուտքի արտոնագրերի
Ալեն Սիմոնյանը և Իտալիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը զգալի ներդրում կունենա Հայաստան-Իտալիա բազմոլորտ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Ալեսսանդրո Ֆերրանտին իր հերթին
Երևանի 76 երթուղուց 54-ը հասանելի է «Յանդեքս» քարտեզներում. շուտով հասանելի կդառնան բոլորը
Ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը հնարավորություն են տալիս իրական ժամանակում հետևել դրանց տեղաշարժին
«Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը բազմիցս ապացուցել է, որ տարածաշրջանում խաղաղության հենասյուներից մեկն է»․ Պարույր Հովհաննիսյան
«Եվրամիությունը շարունակում է հանդիսանալ Հայաստանում զարգացման համագործակցության խոշորագույն դոնորը, իրականացվող բարեփոխումների հիմնական աջակիցը»։
Վճարահաշվարկային տերմինալների և մետաղադրամով աշխատող սուրճի ապարատների համար ամսական տուրքի չափը նվազեցվել է. Արթուր Հովհաննիսյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի տելեգրամյան գրառումը Հունվարի 15-ին նախաձեռնել էի աշխատանքային քննարկում վճարահաշվարկային տերմինալների և մետաղադրամով աշխատող սուրճի ապարատների համար 40 հազար դրամի չափով պետական տուրք սահմանելու որոշման վերաբերյալ։ Պայմանավորվածություն էինք ձեռք բերել շարունակել քննարկումները և լավարկել որոշումը՝ հաշվի առնելով առաջին հերթին ոլորտի ներկայացուցիչների դիտարկումներն ու առաջարկները։ Քննարկումների արդյունքում
«Գնահատե՞լ եք, CEPA-ն ինչո՞ւ է ձախողվել, ինչո՞ւ չի կատարվում՝ սկսած վիզաների ազատականացումից»․ Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյանն ասաց, որ GSP եւ GSP+ համակարգերը եղել են, այսօր էլ կան, եւ որեւէ բան չի խանգարում դրանց շրջանակներում Հայաստանի տնտեսությունը դարձնել ավելի մրցունակ։ Եղոյանն ասաց, որ GSP+-ից ՀՀ-ն դուրս է մնացել, քանի որ համարվում է միջինից բարձր եկամուտներ ունեցող երկիր։
Հայաստանն ինչ-որ պահի պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Գալուզին
«Ազատություն». Հայաստանի համար դժվար կլինի մշտապես պահպանել երկվեկտոր քաղաքականությունը՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին և Եվրամիության հետ մերձեցման գործընթաց. «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ընդգծելով, որ Երևանն ինչ-որ պահի պետք է այս հարցով որոշում կայացնի։ «Որքան հասկանում եմ, մեր հայ բարեկամներն ասում են, որ Եվրամիության հետ մերձեցումը պետք է ընթանա փուլերով, և որ Հայաստանը մնում է
«Մենք ինչո՞ւ ենք սա հիմա վերածել ԵԱՏՄ-ից դուրս գալ-չգալու գործընթացի»․ Ալեն Սիմոնյան
«Մարդիկ թող իմանան, որ գալու է մի ժամանակ, որ ցորենի սպիրտից պատրաստված այսպես կոչված բրենդին պետք է անպայման լինի խաղողի սպիրտից, իրենք ուղղակի այստեղ չեն կարողանալու արտադրել դա եւ վրան գրել «բրենդի», որովհետեւ եվրոպական շուկա չեն կարողանալու արտահանել»։
«Չկռվելու թեզն էլ, փաստացի, արցախցիների նկատմամբ գեներացվող ատելության հիմնական գործիքներից է, որը Ալեն Սիմոնյանը շատ է սիրում օգտագործել». Արցախցի պատգամավորը գաղտնազերծում է Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը
Հիմա հարց՝ ո՞վ, կամ ովքե՞ր, և ինչպե՞ս են կազմակերպել այդ «հեղաշրջումը»։ Արցախի անկման գործում որքան լայն է եղել համաձայնության շրջանակը։ Ալեն Սիմոնյանը այդ հարցին կարո՞ղ է պատասխանել։
«Ի՞նչ ենք մենք արտահանելու Եվրոպա, ի՞նչ կլինի, եթե ԵՄ-ի ճանապարհին չհասած՝ ԵԱՏՄ-ից դուրս գանք»․ Արթուր Խաչատրյան
«ԵԱՏՄ-ից դուրս մնալ կամ հանել հասկացություն չկա, կա դուրս գալ կամ չգալ։ Եվ այդ որոշումը պետք է կայացնի ՀՀ-ն, երբ որ գտնի, որ այդ որոշման կիրարկումը հնարավոր է գետնի վրա»։
Արցախցիները պահանջում են շարունակել բնակվարձի աջակցության ծրագիրը գործող տարբերակով. «Ապառաժ»
Ըստ ՀՀ կառավարության՝ 2025-ի ապրիլին կգործի ծրագրի նորացված տարբերակը։ Սակայն արցախցիները համաձայն չեն եւ արդարացված չեն համարում ծրագրի նման տարբերակը։
«Օրենքն ընդունելու դեպքում, հաջորդ քայլը պիտի լինի ԵՄ հետ Ազատ առեւտրի համաձայնագիրը»․ Արման Եղոյան
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեր քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ գնացել է շատ ավելի առաջ, քան մեր տնտեսական հարաբերություններն են։ Ահռելի մեծ տարածություն է առաջացել մեր քաղաքական սերտության եւ տնտեսական համագործակցության միջեւ։
Փաշինյանի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են «Իրական Հայաստան» ռազմավարության հիմնական ուղղությունները
Փարիզում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առկա մարտահրավերները, հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, «Իրական Հայաստան» ռազմավարության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաոլորտ համագործակցության խորացման հնարավորությունները, անդրադարձել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին
Տրանսպորտի նոր սակագները բոյկոտողների մեծ մասը հասարակական տրանսպորտից օգտվողները չեն. Լեւոն Լեւոնյան
Եկեք անհամեմատելին չհամեմատենք, դուք էլ եք գազելներով երթեւեկել ու հիմա երթեւեկում եք ավտոբուսներով: Դրանք լրիվ այլ աշխարհներ են, այլ մոլորակներ: Մի տեղում կյանքը գոյատեւման ու կռացած, չոքեչոք ապրելու մեջ է, իսկ մյուս տեղում մի քիչ անհարմար է
Առաջարկում ենք ավելի խելամիտ գներ տոմսային փաթեթների համար. «Չենք վճարելու» նախաձեռնություն
«ՉԵՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ» նախաձեռնության առաջարկը տոմսային փաթեթների սակագների վերաբերյալ Հանրային տրանսպորտը հանրային բարիք է։ Այն պետք է լինի մատչելի, հասանելի և սոցիալապես արդար։ Համայնքը պետք է հոգ տանի և սուբսիդավորի հանրային տրանսպորտի ոլորտը այնքան, որ տվյալ համայնքի բնակիչները նախընտրեն օգտվել հանրային տրանսպորտից։ «Չենք վճարելու» նախաձեռնությունը, կարծում է, որ Երևան քաղաքում միասնական տոմսային համակարգ ունենալը այլընտրանք չունի։
«Չգիտեմ՝ իմ թոռների էրեխեքը կտեսնե՞ն ԵՄ անդամակցության հարցը, բայց նախաձեռնող խումբը ցանկություն է հայտնել անդամակցել մի կազմակերպության, որը գոյություն չունի»․ Գեղամ Մանուկյան
Արտակ Զեյնալյանը վստահեցրեց․ «Այս օրենքը նրա մասին չէ, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս ենք գալիս։ ԵԱՏՄ-ն մաքսային միություն է, որտեղ տնտեսական հարաբերությունների մեջ ենք։ Խոսքը 450 միլիոնանոց նոր շուկա մտնելու մասին է»։
Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է
Թոքերի ախտահարումը բերում է թթվածնային քաղցի, ինչն իր հերթին նպաստում է սրտի, գլխուղեղի, այլ օրգանների աշխատանքի վատթարացմանը:
Ոստիկանությանը հասանելիություն կտրվի պետական կառույցների տեսանկարահանող սարքերին. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական փաթեթով առաջարկվում է ոստիկանությանը տալ իրավասություն ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից եւ պետական սահմանի անցման կետերից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության
Ի՞նչ կոռուպցիոն բուրգ կա քաղաքապետարանում, շաբաթ չկա, որ պաշտոնյա չձերբակալվի
Դա նշանակում է, որ կան տեղային կոռուպցիոն ռիսկեր ու դրսեւորումներ, որոնց վերաբերյալ կոնկրետ հակազդեցություն է լինում. Գալջյան
««Օրինագիծն» այսօրվա կառավարիչների հերթական պոպուլիստական հնարքն է. «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկելու մեր երկրի համար իրական վտանգներ պարունակող այս նախաձեռնությանը»
օրինագիծը որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել Եվրոպական Միությանը անդամակցելու կամ չանդամակցելու խնդրում: Սակայն այն, որպես քաղաքական փաստաթուղթ, կարող է անդառնալի քաղաքական և տնտեսական հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության համար՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անդամակցությունը վերպետական կազմակերպություններին, մասնավորապես Եվրասիական Տնտեսական Միությանը։
Անկախության հռչակագի՞րն է արտահայտում հայ ժողովրդի միասնական կամքը, թե՝ այս նախաձեռնությունը․ Արծվիկ Մինասյան
Արտակ Զեյնալյանը պատասխանեց․ «Բացարձակ հակասություն չկա։ Անկախության հռչակագիրն իր գործն արել է։ Սա հայտարարում է գործընթացի մեկնարկի մասին ՀՀ ժողովրդի անունից»։
Ակնկալվում է, որ փաստաթուղթը հնարավորություն կընձեռի Հայաստանին դառնալ տարածաշրջանում ԱԲ էկոհամակարգի առանցքային դերակատար
Գևորգ Մանթաշյանը նշել է, որ այս համագործակցությունը կարևոր գործոն է հզոր էկոհամակարգ ձևավորելու համար