Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևելյան 2-5մ/վ։

«Մենք էլ կարանք ասենք, որ դատական ակտը չենք կատարում, քանի որ սպասել եք մեծ տղան չափահաս դառնա նոր գաք»

Իրեն իրավական պետություն հռչակած Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու հետ «հաշվեհարդար են տեսել» այն բանի համար, որ վերջինս, տեւական ժամանակ չունենալով որդու հետ տեսակցություններ ունենալու այլընտրանք, ի վերջո դիմել էր հարկադիր կատարումն ապահովող ծառայության օժանդակությանը: Մենք անդրադարձել ենք արտերկրում բնակվող հոր եւ ավագ որդու հետ Հայաստանում բնակվող մյուս երեխայի տեսակցությունների խնդրին, սպասելով ինչպես Երեւանի քաղաքապետարանի, այնպես էլ

«Դուք Կիկոսի մահի սինդրոմով փորձում եք բացատրել ՀՀ արտաքին քաղաքականությունը»․ Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Հայկ Կոնջորյանը վստահեցրեց՝ տնտեսությունը ևս դիվերսիֆիկացիայի կարիք ունի, և դրա համար անհրաժեշտ են նաև քաղաքական որոշումներ և փոփոխություններ։

Իրականում 1988թ.-ին ժողովուրդը համախմբվել էր. Բորիս Առուշանյան

«Ապառաժ».  Արցախյան շարժման ակտիվիստ Բորիս Առուշանյանը «Իրականում» հաղորդաշարի տաղավարում խոսել է 1988 թվականի փետրվարյան իրադարձությունների, կենտրոնական և ադրբեջանական իշխանությունների բռնաճնշումների պայմաններում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին: Առուշանյանի գնահատմամբ՝ ի տարբերություն 1960-ական թվականների, 1988թ.-ին ժողովուրդը համախմբվել էր առաջամարտիկների շուրջ:

Ագրարայինի նախկին ռեկտորը վստահեցնում է՝ բանկում իր աշխատանքը վճարովի հիմունքներով չի եղել

«Այլ մեկնաբանություն չունեմ, եւ հետո ես արդեն մեկ տարի է ռեկտոր չեմ »,- հեռախոսով փոխանցեց Վարդան Ուռուտյանը:

Դեսպան Մակունցը կոնգրեսական Ջեֆ Հըրդի հետ հանդիպմանը ընդգծել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացման կարևորությունը

Ս․թ․ փետրվարի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջեֆ Հըրդի հետ (Հանրապետական, Կոլորադո): Հանդիպմանը դեսպանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցին։ Ամփոփ ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը և ընդգծել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացման կարևորությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Կոլորադոյի հայ համայնքին։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

«Դատավորները չեն կարող որոշել իրենց վարքագծի համապատասխանությունը նման ձեւակերպումներին». ՍԴ դիմումատու

Սահմանադրական դատարան դիմած դատավորը, ըստ էության, սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, քանի որ օրենքով ՀՀ բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերջնական ակտ է եւ բացակայում է այն դատական կարգով բողոքարկելու հնարավորությունը Սահմանադրական դատարանը փետրվարի 5-ին իր աշխատակարգային որոշմամբ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի գործի քննությունը նշանակել է 2025 թվականի

Բա ո՞ւր են ահասարսուռ անուններով կուսակցությունները, մի քանի տասնյակ լիդերները, հարյուր հազարավոր ձայներ ստացած ուժերը. Վահե Հովհաննիսյան

Եթե Ալենի երեկվա բառերից հետո այսօր ԱԺ-ի դիմաց հազարավոր մարդիկ չեն հավաքվել, սիրելիներս, դա ոչ թե հասարակությունն է վատը, այլ՝ մենեջմենթը.  քաղաքական հանրային պրոցեսների մենեջմենթը, իբր կուսակցությունների, իբր «լիդերների» գործ անելու ունակությունը։

ԱԱԾ-ն դեպի Եվրոպա անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքն է բացահայտել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ-ից դեպի Եվրոպա ապօրինի միգրացիայի կազմակերպման դեպք: Մասնավորապես, պարզվել է, որ Երևան քաղաքում գործող տուրիստական գործակալություններից մեկի սեփականատեր և տնօրեն Ա.Դ-ն և նույն ընկերության աշխատակից Ե.Խ-ն, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում շահադիտական նպատակով՝ 3300 եվրո գումարի դիմաց, օտարերկրյա պետություն մուտքի և

«Վիվա Արմենիա»-ն թողարկում է առաջին պարտատոմսերը 80 մլն ԱՄՆ դոլար ծավալով

«Վիվա Արմենիա» ՓԲ Ընկերությունը հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ «Վիվա Արմենիա»-ն թողարկել է դոլարային պարտատոմսեր` 80 միլիոն ԱՄՆ դոլար անվանական ծավալով։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։ Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները «Վիվա Արմենիա»-ն ուղղելու է վարկերի վերաֆինանսավորմանը, կապիտալ և ռազմավարական այլ ծախսերի իրականացմանը: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան

«Եվրասիա»-ն ստեղծեց երիտասարդ կինեմատոգրաֆիստների ասոցիացիա

«Առաջին միջազգային կինոֆորումը «Ռետոն «Եվրասիա-Կինոֆեստ»» անցկացվեց Ղրղզստանում փետրվարի 2-ից 4-ը: Կինոֆորումի շրջանակում «Եվրասիա» ԻՀԿ-ն հայտարարել է Եվրասիայի երիտասարդ կինեմատոգրաֆիստների ասոցիացիայի (ԵԿԱ) ստեղծման մասին, որը բաղկացած է ութ երկրներից՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան և Ուզբեկստան: «Եվրասիա-Կինոֆեստ»-ն առաջացրեց մեզ երիտասարդական կինոմիջոցառումների ստեղծման գաղափարը Եվրասիայի երկրների միջև: Մեր նպատակն է կատարելագործել երիտասարդ կինեմատոգրաֆիստների հմտությունները, բացահայտել

Թեհրանի «սառը ցնցուղը»` Հայաստանի սահմանին «լրտեսներ» փնտրող երկրներին

Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ լինելով «Զանգեզուրի միջանցքին» Պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտարարել է՝ հարեւանների տարածքային ամբողջականությանը ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում կարմիր գիծ է իր համար, նաեւ շեշտել են, որ հարգում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ դեմ են միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։ Իրանը նաեւ ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում

«Ամենաիրատեսականն իմ ֆանտազիան է»․ Գառնիկ Դանիելյան

Գառնիկ Դանիելյանը հորդորեց ավելի խորաթափանց լինել ու մտածել մեր ազգային ու պետական շահերի մասին․ «Գետնի վրա իրողությունների հետ պետք է հաշվի նստենք»։

Թաթոյան. ՔՊ վերնախավի համար Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումը և իրար նկատմամբ ատելությունը, քաոսը դարձել են իշխանության մնալու երաշխիք:

Մեր մեջ այս արատավոր երևույթների գլխավոր սերմանողը, տարածողն ու հովանավորը ՔՊ վերնախավն է և ՔՊ-ի քարոզչական մեքենան: Արցախցիների հետ կապված ԱԺ նախագահի երեկվա խոսքերը դա ևս մեկ անգամ ապացուցեցին:

Դեսպան Գրիգոր Հակոբյանը և Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են միջազգային հարթակներում երկկողմ համագործակցության հարցեր

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ միջազգային և իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադիին: Կողմերը քննարկել են միջազգային հարթակներում երկկողմ համագործակցության հարցեր և ողջունել ավանդաբար տեղի ունեցող փոխաջակցությունները: Դեսպան Հակոբյանը և նախարարի տեղակալ Ղարիբաբադին կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության առավել սերտացումն ու համատեղ նախաձեռնությունների մշակումը: Իրանում ՀՀ դեսպանություն  

Արցախի Հանրապետության նախագահը պահանջում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից՝ հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից

Սամվել Շահրամանյանը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ արցախցին արել է իրենից կախված ամեն բան, որ շարունակի ապրել պատմական հայրենիքում, սակայն, կռիվը չի տարվում միայն մարտի դաշտում, այլև քաղաքական ու դիվանագիտական ճակատներում, որի առաջնագծում է նաև Ալեն Սիմոնյանը, որը տարբեր ժամանակահատվածներում, ելնելով քաղաքական և այլ նպատակահարմարությունից, Արցախի և Հայաստանի համար կարևորագույն հարցերում փոխել է իր կարծիքն ու դիրքորոշումը:

Թե՛ ԵՄ, և թե՛ Մաքսային միության գործընկերները տեղյակ էին զուգահեռ ընթացող բանակցություններից։ Սակայն ինչ-որ պահի ԵՄ մեր գործընկերները տեղեկացրին իրենց դիրքորոշման փոփոխության մասին. Մամիջանյան

Թե՛ սկզբնական փուլում «և-և»-ի տրամաբանությունը, թե՛ բանակցությունների կեսից մեր եվրոպացի գործընկերների կողմից փոփոխված կամ կեսից առաջ քաշած «կամ-կամ»-ի տրամաբանությունը ՀՀ-ին ներկայացվել են ԵՄ անունից պատվիրակված բանակցողների կողմից

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ Ռուսաստանի ռեսուրսները սպառվում են, ինչը սահմանափակում է նրա գլոբալ ազդեցության հնարավորությունները. Արման Բաբաջանյան

Սակայն, ինչպես նշվում է զեկույցում, Վաշինգտոնի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ մնում է անորոշ։ Եթե Թրամփի վարչակազմը որոշի ավելի կոշտ մոտեցում ցուցաբերել, քան ակնկալվում էր, Ռուսաստանի հեռանկարները կարող են խիստ վատթարանալ։

Անդրեյ Արեշև. Տուրբուլենտության շրջանը Հայաստանի համար դեռ կշարունակվի. «Հրապարակ»

Մեկ օրվա տարբերությամբ, ՌԴ փոխարտգործնախարարն ու Կրեմլի խոսնակը մեսիջներ են ուղարկում Հայաստանի իշխանություններին: Այս հայտարարություններով ռուսական կողմը, մի կողմից, ի գիտություն է ընդունում Երեւան-Բաքու երկկողմ ձեւաչափը, մյուս կողմից բաց տեքստով ակնարկում է, որ այն Հայաստանին, առնվազն, լավ տեղ չի տանելու: «Վերջին տարիներին Մոսկվան մեկ անգամ չէ, որ իր ծառայություններն է առաջարկել կողմերին՝ նպատակ ունենալով նպաստել

Ցեղասպանության ինստիտուտի նախկին աշխատակից և ներկայիս արտգործնախարար Միրզոյանը, հանդես գալով ՀՀ-ի անունից, փաստացի ոտնահարում է Անկախության հռչակագիրը. «Հայաքվե»

«Հայաքվե». 2024 թ. հոկտեմբերի 31-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բացեիբաց հայտարարեց, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ։ Այստեղ եկեք հիշենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 11-րդ կետը․ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։ Ցեղասպանության ինստիտուտի նախկին աշխատակից և ներկայիս

Վարչապետի աշխատակազմից դիմել են, որ բուքմեյքերական ընկերություններին նաեւ շրջանառության 10 տոկոսի չափով հարկելու նախագիծը եւս մեկ անգամ քննարկվի՝ վարչապետի գլխավորությամբ. Հայկ Սարգսյան. «Հրապարակ»

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը, որի պատճառով նախորդ շաբաթ նա իր թիմակիցների հետ թեժ վեճի մեջ մտավ եւ մի կերպ անցկացրեց ԱԺ հանձնաժողովի նիստում, չի ընդգրկվել երեկ մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում, ինչպես լինում է սովորաբար, երբ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս նախագծին։ Խոսքը բուքմեյքերական ընկերությունների համար 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու նախագծի

Վարդագույն երազներ են․ իրականում և-և-ը փոխարինում ենք կամ-կամով․ Արմեն Ռուստամյան

Արմեն Ռուստամյանը իրավիճակը բնութագրեց ժողովրդական ասացվածքով՝ «ունքը շտկելու տեղը աչքն էլ կհանենք»։

ԱԽ քարտուղարը ոչինչ չունի՞ ասելու իր այն թիմակիցներին, որոնք անարգում են արցախցիների վաստակը, թափած արյունն ու զոհաբերությունը. Տիգրան Աբրահամյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը ծնվել, մեծացել ու ձևավորվել է Արցախի Մարտունի քաղաքում, համակերպվել է նրա հետ, որ իր ՔՊ-ական թիմակիցները վիրավորում և թշնամական վերաբերմունք են հրահրում իր ծննդավայրում, իր հետ մեծացած արցախցիների նկատմամբ:

«Քննչական կոմիտեն չի կարողացել գտնել դիմակներով սադիստներին, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել». «Հրապարակ»

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, նախորդ տարվա ապրիլի 18-ին որոշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում վիճաբանած Սամվել Վարդանյանի նկատմամբ տնային կալանք եւ 7 մլն դրամ գրավ սահմանել: Ընդդիմադիր երիտասարդը տեւական ժամանակ տնային կալանքի տակ մնաց, այն պատճառով, որ նախկին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանին, որն այժմ հայտարարում է, որ ընդդիմադիր

Ոստիկաններն ինչ են փնտրել, հայտնի չէ, բայց մինչ օրս ավագանու անդամի՝ իրազեկման ակցիաներին ծառայող ավտոմեքենան չի վերադարձվել. «Ժողովուրդ»

Ոստիկանները ավտոմեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ` պատճառաբանելով, թե կասկածներ կան, ու մեքենան պետք է ստուգեն

Հայաստանցիներին ներարկում են ատելության թույնը

Բազմիցս ասվել է, առնվազն 19-րդ դարից սկսած, որ հասարակական կարծիքը չի կարելի դիտարկել որպես փաստարկ՝ հօգուտ որեւէ ճշմարտության: Որովհետեւ որպես «հասարակական կարծիք» կարելի է մատուցել ամենահրեշավոր գաղափարները, որոնք ծնվում են ամենաայլասերված ուղեղներում: Ասել, թե այդ կարծիքը ծնվում է ժողովրդական զանգվածի խորքում, իսկ «ժողովրդի ծառա» վերնախավն այն պարզապես ձեւակերպում է, ամենալկտի սուտն է: Գործընթացը ճիշտ հակառակն

Իսկ հիմա փոխզիջումների մասին խոսողներին դավաճան համարողը արցախցիներին մեղադրում է Արցախում չմնալու ու չպայքարելու մեջ. «ՉԻ»

Էս էն Ալեն Սիմոնյանն է, որը մինչև հեղափոխությունը Արցախում հերոսական պոզաներով սելֆիներ էր անում նռան հետ, գրում, թե Արցախը մեր հայրենիքն է, իսկ փոխզիջման մասին խոսողները համարյա դավաճան են, պետք է ընդհանրապես արգելել փոխզիջում բառն օգտագործել:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31