Օրվա լրահոսը

Տարիներ շարունակ Թուրքիան և Ադրբեջանը յուրացրել են հայկական երաժշտությունը. Լիլիթ Երնջակյան

Տարիներ շարունակ Թուրքիան և Ադրբեջանը յուրացրել են հայկական երաժշտությունն ու այն աշխարհին փորձել են ներկայացնել որպես սեփական ժառանգություն։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայկական երաժշտության յուրացման մասին «Գեղարդ» հիմնադրամը զրուցել է արվեստագիտության դոկտոր Լիլիթ Երնջակյանի հետ։ Հարցազրույցն ամբողջությամբ․ «Գեղարդ» հիմնադրամ

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ն Ֆարերյան կղզիների դեմ խաղում ճայթուկների օգտագործման համար տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 20 000 եվրոյով և կարգադրել ազգային թիմի առաջիկա խաղում, որտեղ ՀՖՖ-ն կլինի հյուրընկալող կողմ, փակել մարզադաշտի ընդհանուր առմամբ 500 նստատեղ՝ հարավային և հարավ-արևելյան տրիբունաներում: Որոշումը կգործի 2 տարվա փորձաշրջանով՝ բոլոր տնային հանդիպումների համար: ՀՖՖ-ն տուգանվել է նաև 17.500 եվրոյով` հանդիպման

Պուտինը, Էրդողանն ու հայ-ադրբեջանական խաղաղության «պատմական հնարավորությունը»

Էրդողանը կարծում է, որ աշխարհում մնացել են ինքն ու Պուտինը, իսկ ռուսաստանցի երբեմնի թուրքամետ Կրեմլի գաղափարախոսը համարում է, որ Էրդողանը «դավաճանել է Ռուսաստանին» Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը, «Ազատության»-ը հայտնել է Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Հանդիպման վերաբերյալ, սակայն, պաշտոնական տեղեկություն այդ օրերին կողմերը չեն հաղորդել: Ռուբեն

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը նույնպես 1 մլն դոլար կնվիրաբերի Թրամփին

«Ազգ». Amazon-ը մտադիր է 1 մլն դոլար նվիրաբերել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հիմնադրամին։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը։ Նրա տեղեկություններով՝ Մարկ Ցուկերբերգի գլխավորած Meta Corporation-ը նախկինում նույնքան գումար է ուղարկել Թրամփի հիմնադրամին։ Ջեֆ Բեզոսը և տեխնոլոգիական ընկերությունների այլ ղեկավարներ փորձում են բարելավել հարաբերությունները հանրապետական ​​նոր վարչակազմի հետ, նշում է The

Կիպրոսյան ԱՊՕԷԼ-ի բազմաթիվ երկրպագուներ մարզադաշտում էին Արցախի դրոշներով և նման պաստառներով

First Armenian Front. ԱՊՕԷԼ-ի բազմաթիվ երկրպագուներ երեկ մարզադաշտում էին նմանատիպ պաստառներով և Արցախի դրոշներով։      

Ադրբեջանում 331 քաղբանտարկյալների թվում են տասնյակ լրագրողներ, իրավապաշտպաններ

«Ազատություն». «Հանուն Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատության» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է այդ երկրում քաղբանտարկյալների թարմացված ցանկը, որն այժմ ներառում է 331 անուն։ Ցուցակը համալրվել է 17-ով, մեծ մասը ճաղերի ետևում են հայտնվել վերջին մի քանի օրերին, այդ թվում՝ Meydan TV անկախ լրատվամիջոցի լրագրողները, մեդիա փորձագետ Ուլվի Թաիրովը, իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովը, քաղաքագետ Ազեր Գասըմլին, ինչպես նաև Սոյուդլույում հանքի

«Ավելի լավ է՝ ինձ վառեմ». «ԳՈւՄ»-ի շուկայի մսավաճառներին բերման ենթարկեցին, մեկի աչքերին գազ փչեցին

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրության առարկա կդառնա նաև համապատասխան բնակավայրերում սպանդանոցների բացակայության վերաբերյալ մսավաճառների բարձրացրած հարցը:

Team ընկերությունների խումբը ձեռք է բերել իռլանդական Imagine օպերատորի բաժնետոմսերի վերահսկող փաթեթը

13 դեկտեմբերի, 2024 թ․, Երևան, Դուբլին — Team ընկերությունների խումբը հայտարարում է Իռլանդիայի հեռահաղորդակցության օպերատորներից մեկի՝ Imagine Broadband ընկերության բաժնետոմսերի վերահսկող փաթեթի ձեռքբերման մասին։ Գործարքը կնքվել է խոշորագույն միջազգային ներդրումային Brookfield Corporation-ի հետ, որը շարունակում է ընկերությունում գործել որպես փոքրամասնական բաժնետեր։  Imagine-ը ֆիքսված ձայնային կապի և անլար լայնաշերտ ինտերնետի ծառայություններ է մատուցում Իռլանդիայի ողջ տարածքում։

Ստացվում է՝ հավաքած փողերի ահռելի մասը «Իմ քայլը» հիմնադրամի աշխատակիցներին աշխատավարձ են տալիս. Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման և քաղաքականության փորձագետ, Հարվարդի համալսարանի մագիստր Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը Քանի Նիկոլը թեժացրել է անարդյունավետ ծախսերի, գումարներ մսխելու և կոռուպցիայի թեման, ես էլ իրենց թվերին հետևեմ: Եվ այսպես, ընդամենը մի քանի թիվ «Իմ քայլը» հիմնադրամի հաշվետվություններից. 2018 թ.-ին` հիմնադրման պահից մինչև 2023 թ-ի դեկտեմբերի վերջ «Իմ քայլը» հիմնադրամի հաշվետվություններում ցույց են տվել շուրջ

Դատարանից Ումրոյանի պահանջն է՝ չեղարկել Կոմպոզիտորների միության անօրինական որոշումը և վերականգնել իրեն միության շարքերում. «Հրապարակ»

Առանց հիմնավոր պատճառի, քվեարկության կարգը խախտելով՝ Կոմպոզիտորների միությունն ամիսներ առաջ իր անդամին՝ կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանին հեռացրեց միության շարքերից։ Հատկանշական է, որ նույնիսկ վարչության հրավիրած նիստին իրեն չեն հրավիրել, որպեսզի, մեղադրանքներ լինելու դեպքում, պարզաբանումներ ներկայացներ: Ու սա՝ այն դեպքում, որ ինքը եւս վարչության անդամ է։ Ս․ Ումրոյանը միությունից պահանջել է ներկայացնել իր հեռացման մասին վարչության որոշման

Իսրայէլի եւ Թուրքիոյ շահերու միջինարեւելեան համատեղումը չի բացառուիր, որ մօտենայ Իրանի սահմաններուն, որտեղ առաջին զգայուն կէտը Սիւնիքն է. «Ազդակ»

Թուրքիոյ արտաքին գործոց նախարարը հաստատած է, որ Հարաւային Կովկասի մէջ խաղաղութիւն հաստատելու յոյսի շող կայ: Ակնարկը ուղղակի Հայաստան-Ազրպէյճան բանակցութիւններուն կը վերաբերի: Յայտարարութեան պահը այնպիսին է, որ Սուրիոյ իշխանափոխութիւնը կատարելէ ետք Անգարան այս անգամ կը դառնայ Հարաւային Կովկաս եւ կը խօսի Հայաստան-Ազրպէյճան հաւանական համաձայնութեան մասին: Իրանի փրոքսիներէն կամ արտատարածքային յենակէտերէն ետք, Իրանի սահմանները կրնան յայտնուիլ աշխարհաքաղական

Բաքվի գործողություններն ուղղված են ՀՀ-ն «խեղդելուն»։ Եվ նա դա անում է՝ արհամարհելով, այդ թվում, ԽՍՀՄ վարչական սահմաններն ու միջազգային հանրության կարծիքը, որոնց հղում է անում Փաշինյանը. Կարեն Վրթանեսյան. «Հրապարակ»

«Պետության կարեւորագույն գործառույթներից մեկն իր քաղաքացիների կյանքի եւ սեփականության (այդ թվում՝ եւ անշարժ գույքի, հողատարածքների) անվտանգության ապահովումն է։ Նիկոլը նախկինում հրապարակավ խոստովանել է, որ իշխանությունը չի կարողանում անվտանգային հարցերին լուծում տալ (ցանկացած ժողովրդավար երկրում այսպիսի խոստովանությունը բավարար հիմք կլիներ՝ այդպիսի կառավարչին իշխանությունից հեռացնելու համար), այժմ էլ փորձում է իր հանցագործությունը բերել կենցաղային մակարդակի եւ դրա

Քալընի այցը Դամասկոս խորհրդանշական է նաև այն պատճառով, որ հենց Թուրքիան է Սիրիայի անկման գլխավոր կազմակերպիչն ու շահառուն. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Երեկ ահաբեկիչների կողմից գրավված Դամասկոս մայրաքաղաք էր այցելել առաջին օտարերկրյա պաշտոնյան՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) տնօրեն Իբրահիմ Քալընը։ Նկարում նա պատկերված է կենտրոնում՝ իսլամական աշխարհի գլխավոր սրբություններից մեկի՝ Դամասկոսի Օմայանների մզկիթից դուրս գալիս, շրջապատված հատուկ ջոկատայիններով ու ամբոխով։ Քալընի այցը խորհրդանշական է ոչ միայն այն պատճառով, որ հենց այս

«Մեր սիրելի գյումրեցիներն իրենց քվեարկությամբ կանխորոշեցին նաև Գյումրիի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առնվազն առաջատար հատվածը». Նիկոլ Փաշինյան

Իհարկե, ենթադրում եմ, որ պատգամավորները ցուցակում չեն ընդգրկվի, որովհետև հասկանալի է, որ նրանք ընտրությունների արդյունքներում չեն թողնելու իրենց ընթացիկ կարգավիճակը և մասնակցություն ունենան Գյումրիի ավագանիում, բայց մեր մյուս գործընկերները, համաձայն հավաքած ձայների,  ցուցակում իրենց տեղը կունենան»,- նշել է երկրի ղեկավարը:

«Բեւեռացումը»՝ տարվա բառ

Ամեն տարվա վերջին՝ արեւմտյան տարբեր բառարաններ եւ գիտական հաստատություններ որոշում են տարվա բառը: Ինչպես տարբեր վարկածների սպորտային առաջնություններում, այդտեղ նույնպես տարբեր վարկածներով «հաղթում են» տարբեր բառեր: Այդ «մրցույթներից» մեկով «առաջատար է դարձել» polariazation (բեւեռացում) բառը: Կոնկրետ այդ հետազոտությունը վերաբերում է Միացյալ Նահանգներին, եւ բեւեռացումը պարզ բացատրություն ունի՝ այդ երկրում կայացել են նախագահական ընտրություններ: Թեժ նախընտրական

Անհամբեր սպասում ենք կառավարության հաջորդ նիստին՝ հույս ունենալով, որ վերջապես շահագրգիռ քննարկում կծավալվի լվացքի պարաններից գուլպաները կախելու շուրջ. «ՉԻ»

Ցավոք, իրականությունը ճիշտ հակառակն է և կարելի է ձևակերպել այսպես․ «ՀՀ ոչ մի ընտանիքում ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի վրա այնքան գումար չի ծախսվում, որքան հարկերի տեսքով վճարվում է պետական բյուջեին»։ Ընդ որում՝ սա հիմնավորելը շատ հեշտ է։

ԱԳ նախկին նախարարը քննադատում է գործող նախարարի ելույթը. «Մի խոսք չկա, որ Ադրբեջանի բանակը մխրճվել է Հայաստանի տարածք»

Մի բառ անգամ չկա Լեռնային Ղարաբաղի մասին, մի բառ այնտեղ չկա, որ Ադրբեջանը մեր աչքի առաջ ամեն օր, ամեն ժամ ոչնչացնում է մեր պատմամշակութային հուշարձանները, քանդում, զրոյի է հավասարեցնում Ստեփանակերտի թաղամասերն ամբողջությամբ: Մի խոսք չկա, որ Ադրբեջանի բանակը մխրճվել է Հայաստանի տարածք եւ խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մի խոսք չկա, որ մեր պատերազմի գերիները անօրինաբար պահվում են բանտում, կան այնտեղ Հայաստանի հայ քաղաքացիներ, որոնք անօրինաբար պահվում են: Եվ ամենագլխավորը, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունն այսօր անօրինաբար պատանդ է վերցվել եւ  պահվում է Բաքվի բանտերում: Այս հարցերի մասին որեւէ մի բառ չկա:

Քեսապի ապահովական կացութիւնը հանդարտ է, բայց զգալի է որոշակի անորոշութեան մթնոլորտ

Քեսապի ապահովական կացութիւնը հանդարտ է, բայց զգալի է որոշակի անորոշութեան մթնոլորտ։ Գիւղական գործի եղանակ չըլլալով եւ ձմեռ ըլլալով՝ ժողովուրդին մեծամասնութիւնը օրուան մեծ մասը կ’անցընէ տունէն ներս։ Դպրոցները կը մնան փակ։ Դէպի Լաթաքիա եւ հակառակ ուղղութեամբ երթեւեկութիւնը թոյլ է։ Գրեթէ բոլոր ընտանիքները ապրուստի հոգ ունին այս կամ այն չափով։ Այս տարուան պտղաբերքը գոհացուցիչ չէր, որով շատ

Բլինքենը Թուրքիայում հանդիպել է Էրդողանի հետ

Թուրքիայում է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Կայացել է նրա հանդիպումը Էրդողանի հետ։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Time ամսագիրը Դոնալդ Թրամփին ճանաչել է «Տարվա մարդ». «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Թրամփն առաջին անգամ «Տարվա մարդ» հռչակվեց 2016 թվականին՝ նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվելուց հետո։ Time ամսագիրը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել է տարվա մարդ։ Հրատարակության գլխավոր խմբագիր Սեմ Ջեյքոբսը NBC-ի եթերում հայտարարեց, որ Թրամփը ճանաչվել է տարվա մարդ, քանի որ «նա ամենամեծ ազդեցությունն է ունեցել 2024 թվականի նորությունների վրա»։ «Սա պատմական վերադարձ կատարած

Ընթացիկ տարում շուրջ 1500 կենսունակության ավարտին մոտ և տապալման ենթակա ծառ է հեռացվել մայրաքաղաքի փողոցներից

Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ընթացիկ տարում շուրջ 1500 կենսունակության ավարտին մոտ և տապալման ենթակա ծառ է հեռացրել մայրաքաղաքի փողոցներից: Էտից ու փոխարինումից պահեստավորած մոտ 800 խմ փայտանյութ կտրամադրվի վարչական շրջաններին, որոնք իրենց միջոցներով դրանք կփոխանցեն երևանաբնակ կարիքավոր ընտանիքներին։ Ընտանիքների թիվն ու կարիքները կգնահատեն վարչական շրջանների պատասխանատուները: Յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի 1-2 խմ համայնքային

Իշխանությունը պատրանք է ստեղծում, որ «իրական ու պատմական Հայաստանների» հակադրություն գոյություն ունի, ընդդիմությունն էլ անընդհատ սրում է այս թեման. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է. «Իշխանությունը պատրանք է ստեղծում, որ «իրական ու պատմական Հայաստանների» հակադրություն գոյություն ունի, ընդդիմությունն էլ անընդհատ սրում է այս թեման։ Փաշինյանի միտքը ո՞րն է, որ մարդը ուրանալով իր պատմական ակունքները, ասի. -Ես դիլիջանցի եմ։ Դիլիջանցին չի հակադրվում որևէ մեկի պապերի Ղարսից գաղթած լինելու հանգամանքին, բացարձակապես չի հակադրվում։ Իրականում,

Արդյոք պե՞տք է բաց դուռը ջարդենք, որ ցույց տանք, որ դա բետոն չէ, այլ բաց դուռ է. Խզմալյանի արձագանքը Զուրաբյանին

Բետոնե պատ չկա, իրենք էին փակում հայ ժողովրդի առջեւ այդ դուռը. Խզմալյան

ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է 4000-րդ պարեկությունը

ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է սահմանամերձ շրջաններում 4000-րդ պարեկությունը։ «Մենք հպարտ ենք տեղում դիտելու և զեկուցելու իրադրությունը՝ հավատարիմ մնալով տարածաշրջանում խաղաղությանն աջակցելուն»,- ասված է առաքելության հաղորդագրությունում:  

«Բողոքի ակցիա էր». վարչապետի ուղղությամբ խնձոր նետած արցախցին չի ընդունում մեղքը. «Ազատություն»

«Ազատություն». 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանն այս տարվա ամռան մի օր հարազատներով նշել է հանգուցյալ մոր ծննդյան օրն ու հիշել նրա շիրիմը, որ մնացել է Արցախում, հետո աչքն ընկել է հեռուստացուցին, որտեղ խաշլամա էր ուտում Նիկոլ Փաշինյանը։ «Դուրս եկա, մի հատ ծխեմ, տեսա՝ այնտեղ կանգնած է», – այսօր դատարանում պատմեց տարեց արցախցին։ Նա չհերքեց՝ իններորդ հարկից

Հաջողությունն առայժմ երես է թեքել մեր ծանրորդներից

Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներին առայժմ չի հաջողվում սպասված ուրախությունը պարգեւել մարզասերներին: Այսօր 96 կգ քաշայինների պայքարում նախապես հայտավորված էին մեր հանրապետության երկու ծանրորդներ՝ Դավիթ Հովհաննիսյանը եւ Հակոբ Մկրտչյանը, սակայն մեկնարկից անմիջապես առաջ պարզվեց, որ Հակոբ Մկրտչյանի անունը չկա մասնակիցների ցուցակում: Ենթադրաբար, պատճառը վնասվածքը կարող է լինել: Սակայն ասպարեզում մնացած Դավիթ Հովհաննիսյանն էլ

Կայացել են Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ երկրորդ խորհրդակցություններ

Դեկտեմբերի 12-ին Նյու Դելիում տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ ձևաչափով 2-րդ խորհրդակցությունները: Խորհրդակցությունները հնդկական կողմից վարում էր Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի տարածքային գլխավոր վարչության պետ Ջ. Պ. Սինգհը: Հայաստանի և Իրանի պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը և ԻԻՀ ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Հաշեմ

ՔՊ-ում քննարկման թեման ինքնաքննադատությունն էր. Հայկ Սարգսյանը հանդես է եկել զեկույցով.

Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի թեման ինքնաքննադատությունն էր։ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։   «Քաղաքացիական պայմանագիր»

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031