Օրվա լրահոսը

Անհուսալի վարկեր ունեցող անձինք ծրագրին կկարողանան դիմել 2025 թ․ փետրվարի 1-ից

Անհուսալի վարկեր ունեցող անձանց ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով` 2025թ. փետրվարի 1-ից կգործարկվի միջոցառում, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։

ՀՀ այսօրվա իշխանությունը հետաքրքրված չէ Սփյուռքով, ինչի չափանիշը Սփյուռքի նախարարության լուծարումն է. Բեյրութի «Զարթոնք» պարբերականի խմբագիր

Ոմանք մեղադրում են Հայաստանի դեսպանությանը, թե ինչու մյուս պետությունների դեսպանությունների նման տարհանում չիրագործեց, սակայն պետք է նշել, որ Սիրիայում կամ Լիբանանում ապրող բոլոր հայերը չէ, որ ՀՀ քաղաքացիներ են: Բացի դրանից՝ տարհանում կազմակերպելը միայն ՀՀ կառավարության խնդիրը չէ, Լիբանանի հայ համայնքն էլ նման չէ այլ համայնքներին, այստեղ կա եկեղեցի, կուսակցություններ, կառույցներ, տեղի ղեկավարներն էլ պատասխանատու են այս ամենի համար, եւ հայրենադարձությունը նաեւ պետք է քաջալերվի տեղի ղեկավարության կողմից եւ ոչ թե ժամանակավոր համակերպումներով ժամանակ շահվի՝ մինչեւ ամեն իմաստով անհնար լինի համայնքը պահելը:

Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը

Ակբա բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) նոր համագործակցության արդյունքում Ակբան 50 միլիոն դոլար կուղղի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, զարգացմանը։ Նոր համագործակցությամբ IFC-ն կկիսի Ակբա բանկի կողմից տրամադրվող 50 միլիոն դոլարի չափով վարկերի՝ մինչև 50%-ի վերադարձելիության ռիսկը։ Համագործակցությունն Ակբա բանկին թույլ կտա էլ ավելի ընդլայնել Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող

Փրայմերիզի արդյունքները թույլ են տալիս ասել, որ Սարիկ Մինասյանը վայելում է գյումրեցիների սերն ու վստահությունը. Դավիթ Խուդաթյան

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գյումրու համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանին։ Նախարարը շնորհավորել է Սարիկ Մինասյանին, ընդգծել, որ փրայմերիզի արդյունքները թույլ են տալիս ասել, որ նա վայելում է գյումրեցիների սերն ու վստահությունը, ինչը նման պաշտոնում նշանակվելու համար կարևոր պայման է։ Դավիթ Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ Սարիկ Մինասյանի ղեկավարությամբ

Իտալիայում մեր հայրենակցին ասել են, թե հայկական վարորդական վկայականը վավեր չէ այդ երկրում

Իտալիայում բնակվող Հռիփսիմե Ադամյանը «Առավոտ» օրաթերթին հայտնել է, որ նրա եւ Իտալիայում բնակվող մեր այլ հայրենակիցների՝ ՀՀ-ի կողմից տրամադրված վարորդական վկայականները Իտալիայում վավեր չեն համարում։ Հռիփսիմեն մեզ պատմեց՝ տասը տարի առաջ հայկական վարորդական վկայականի հիմքով ստացել է բելգիական վարորդական վկայական, որն էլ իրավունք ուներ կիրառել ողջ եվրոպական տարածքում: «Երբ ես արդեն Իտալիայում էի ու իմ

Դավիթ Կարապետյանը և Տրիստան Ազբեյը անդրադարձել են ՀՀ-ում և Հունգարիայում ռեզիդենտ դեսպանություններ բացելու որոշմանը

Դեկտեմբերի 13-ին Բուդապեշտում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի Հալածված քրիստոնյաների օգնության և «Հունգարիան օգնում է» ծրագրի գծով պետքարտուղար Տրիստան Ազբեյի հետ։ Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ երկու ժողովուրդները կապված են ընդհանուր դարավոր պատմությամբ, մշակութային և հոգևոր արժեքներով և կարևորել է Հունգարիայում հայ համայնքի դերը, որը պահպանելով իր էթնիկ

Ես անձամբ երկրի վարչապետի բառերի մեջ խնդիր եմ տեսնում. Աննա Ծառուկյան

Բայց դատախազությունը փաստաբանների ներկայացրած հաղորդումներին հստակ տվել է գնահատական, որ սրա մեջ հանցակազմ չկա, վարույթներ չի նախաձեռնել. Ծառուկյան

Փաշինյանը ժամանել է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Այսօր Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Դեկտեմբերի 13-ի և 14-ի ցերեկը, 15-16-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 14-ի և 17-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 13-ի և 15-ի ցերեկը, 14-ին, 16-ի ուշ երեկոյան, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝

Գիտության նկատմամբ սերը յուրաքանչյուր մարդու մոտ սկսվում է դպրոցից

Հարցազրույց ԳԱԱ նախագահության գլխավոր խորհրդական Ռադիկ Մարտիրոսյանի հետ: – Պարոն Մարտիրոսյան, հաշվի առնելով Ձեր հսկայական փորձն ու ավանդը ՀՀ գիտության զարգացման գործում, կխնդրեինք նախ ներկայացնել գիտության դերն ու նշանակությունը ժամանակակից հարափոփոխ աշխարհում։ – Աշխարհը վերափոխող  գլխավոր շարժիչ ուժը գիտությունն է ու նրա հենքի վրա ստեղծված տեխնիկական ու տեխնոլոգիական համալիրները: Ժամանակակից տնտեսությունը հենված է գիտության եւ

Փրկարար ծառայությունը մի շարք ճանապարհներին սահմանել է հերթապահություն

Եղանակային գործոններով պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումները ս․թ. դեկտեմբերի 12-ից անցել են ուժեղացված ծառայության։ Հանրապետության մի շարք միջպետական և համայնքային ավտոճանապարհներին սահմանվել է հերթապահություն: Ձյան առատ տեղումների, ձնաբքի և մերկասառույցի պատճառով արգելափակման մեջ հայտնված վարորդներին և ուղևորներին օգնություն ցուցաբերելու և անվտանգությունն ապահովելու նպատակով տեղում շուրջօրյա աշխատանքներ են իրականացնում

Խուդաթյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր: Նախ քննարկվել է սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքը, կատարողական ցուցանիշները, ինչպես նաև 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթների ներկայացման պահանջի կատարման հետ կապված աշխատանքային հարցեր: Քննարկվել են նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, նախարարության ֆինանսական ոլորտի պատասխանատուները ՀՀ

ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի պաշտոնյաների համար

«Ազատություն». Վրաստանում շարունակվող իրադարձությունների ֆոնին՝ Վաշինգտոնը վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի ևս քսան քաղաքացիների, այդ թվում՝ նախարարների, խորհրդարանի անդամների, իրավապահների և անվտանգության աշխատակիցների, ինչպես նաև մասնավոր անձանց նկատմամբ։ ԱՄՆ պետդեպարտամենտն անունները չի նշում՝ միայն ընդգծում է, որ արգելվում է վիզաների տրամադրումն այն անձանց, ովքեր պատասխանատու կամ մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խաթարման համար։ Վաշինգտոնը խստորեն դատապարտել

Դիտարկումներ ՍԴ երկու դատավորների հատուկ կարծիքներից

«Արդարադատության նախարարությունն իր տեղեկանքում որեւէ կերպ չի անդրադարձել Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին Համաձայնագրի հակասության եւ նոր օրենք ընդունելու անհրաժեշտության մասին». Դատավորի հատուկ կարծիք: Ինչպես տեղեկացրել ենք, նոյեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննել եւ Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների`

«Հայաստանը կարողացավ արժանապատվորեն ներկայանալ աշխարհին և հպարտությամբ նշել մի տոն, որ քիչ ժողովուրդների է հասու»

ՏՈՆ, ՈՐ ՔԻՉ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ Է ՀԱՍՈՒ 2008 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկվեց պետական մակարդակով նշելու Հայկական գրատպության հիմնադրման 500-ամյակը։ ՀՀ Նախագահի օգոստոսի 22-ի կարգադրությամբ /ՆԿ-132/ ստեղծվեց տոնակատարության միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողով, որի անդրանիկ նիստը տեղի ունեցավ 2008 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Սուրբ Թարգմանչաց տոնին, Օշականում։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա

Գյումրու համայնքապետի ԺՊ Սարիկ Մինասյանը ՔՊ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել

ArmLur.am. ՔՊ-ից հաստատում են՝ Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններում հաղթած անկուսակցական Սարիկ Մինասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։ Քրիստինա Մուշեղյան Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Դեսպան Մակունցը մասնակցել է Ամերիկյան պետությունների Գիտության և տեխնոլոգիաների նախարարների բարձրագույն մարմինների 7-րդ հանդիպմանը

Դեկտեմբերի 12-ին Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցեց Ամերիկյան պետությունների Գիտության և տեխնոլոգիաների Նախարարների բարձրագույն մարմինների 7-րդ հանդիպմանը։ Երեք տարին մեկ գումարվող համաժողովի նպատակն է քննարկել Ամերիկյան պետություններում արհեստական ​​բանականության անվտանգ, ապահով և վստահելի զարգացմանն ու գործարկմանը վերաբերող առանցքային հարցեր: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Սունդուկյանի անվան թատրոնի նախկին աշխատակիցն էր հաղթել ՄԻԵԴ-ում

ՄԻԵԴ-ը բավարար հիմքեր չի տեսնում ՀՀ կառավարության առարկությունները ընդունելու համար Այս տարվա հոկտեմբերի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով կայացրեց որոշում, որը վերջնական է եւ ըստ ՄԻԵԴ-ի՝ «կարող են ենթարկվել խմբագրական փոփոխությունների»: Այս գործով անգլերեն որոշումը ՄԻԵԴ-ն ուղարկել էր վերջերս, միայն թարգմանելուց հետո անդրադառնամ ՄԻԵԴ որոշման առանձին մանրամասներին: Հաղթողը Սունդուկյանի անվան

Տարիներ շարունակ Թուրքիան և Ադրբեջանը յուրացրել են հայկական երաժշտությունը. Լիլիթ Երնջակյան

Տարիներ շարունակ Թուրքիան և Ադրբեջանը յուրացրել են հայկական երաժշտությունն ու այն աշխարհին փորձել են ներկայացնել որպես սեփական ժառանգություն։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայկական երաժշտության յուրացման մասին «Գեղարդ» հիմնադրամը զրուցել է արվեստագիտության դոկտոր Լիլիթ Երնջակյանի հետ։ Հարցազրույցն ամբողջությամբ․ «Գեղարդ» հիմնադրամ

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ն Ֆարերյան կղզիների դեմ խաղում ճայթուկների օգտագործման համար տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 20 000 եվրոյով և կարգադրել ազգային թիմի առաջիկա խաղում, որտեղ ՀՖՖ-ն կլինի հյուրընկալող կողմ, փակել մարզադաշտի ընդհանուր առմամբ 500 նստատեղ՝ հարավային և հարավ-արևելյան տրիբունաներում: Որոշումը կգործի 2 տարվա փորձաշրջանով՝ բոլոր տնային հանդիպումների համար: ՀՖՖ-ն տուգանվել է նաև 17.500 եվրոյով` հանդիպման

Պուտինը, Էրդողանն ու հայ-ադրբեջանական խաղաղության «պատմական հնարավորությունը»

Էրդողանը կարծում է, որ աշխարհում մնացել են ինքն ու Պուտինը, իսկ ռուսաստանցի երբեմնի թուրքամետ Կրեմլի գաղափարախոսը համարում է, որ Էրդողանը «դավաճանել է Ռուսաստանին» Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը, «Ազատության»-ը հայտնել է Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Հանդիպման վերաբերյալ, սակայն, պաշտոնական տեղեկություն այդ օրերին կողմերը չեն հաղորդել: Ռուբեն

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը նույնպես 1 մլն դոլար կնվիրաբերի Թրամփին

«Ազգ». Amazon-ը մտադիր է 1 մլն դոլար նվիրաբերել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հիմնադրամին։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը։ Նրա տեղեկություններով՝ Մարկ Ցուկերբերգի գլխավորած Meta Corporation-ը նախկինում նույնքան գումար է ուղարկել Թրամփի հիմնադրամին։ Ջեֆ Բեզոսը և տեխնոլոգիական ընկերությունների այլ ղեկավարներ փորձում են բարելավել հարաբերությունները հանրապետական ​​նոր վարչակազմի հետ, նշում է The

Կիպրոսյան ԱՊՕԷԼ-ի բազմաթիվ երկրպագուներ մարզադաշտում էին Արցախի դրոշներով և նման պաստառներով

First Armenian Front. ԱՊՕԷԼ-ի բազմաթիվ երկրպագուներ երեկ մարզադաշտում էին նմանատիպ պաստառներով և Արցախի դրոշներով։      

Ադրբեջանում 331 քաղբանտարկյալների թվում են տասնյակ լրագրողներ, իրավապաշտպաններ

«Ազատություն». «Հանուն Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատության» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է այդ երկրում քաղբանտարկյալների թարմացված ցանկը, որն այժմ ներառում է 331 անուն։ Ցուցակը համալրվել է 17-ով, մեծ մասը ճաղերի ետևում են հայտնվել վերջին մի քանի օրերին, այդ թվում՝ Meydan TV անկախ լրատվամիջոցի լրագրողները, մեդիա փորձագետ Ուլվի Թաիրովը, իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովը, քաղաքագետ Ազեր Գասըմլին, ինչպես նաև Սոյուդլույում հանքի

«Ավելի լավ է՝ ինձ վառեմ». «ԳՈւՄ»-ի շուկայի մսավաճառներին բերման ենթարկեցին, մեկի աչքերին գազ փչեցին

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրության առարկա կդառնա նաև համապատասխան բնակավայրերում սպանդանոցների բացակայության վերաբերյալ մսավաճառների բարձրացրած հարցը:

Team ընկերությունների խումբը ձեռք է բերել իռլանդական Imagine օպերատորի բաժնետոմսերի վերահսկող փաթեթը

13 դեկտեմբերի, 2024 թ․, Երևան, Դուբլին — Team ընկերությունների խումբը հայտարարում է Իռլանդիայի հեռահաղորդակցության օպերատորներից մեկի՝ Imagine Broadband ընկերության բաժնետոմսերի վերահսկող փաթեթի ձեռքբերման մասին։ Գործարքը կնքվել է խոշորագույն միջազգային ներդրումային Brookfield Corporation-ի հետ, որը շարունակում է ընկերությունում գործել որպես փոքրամասնական բաժնետեր։  Imagine-ը ֆիքսված ձայնային կապի և անլար լայնաշերտ ինտերնետի ծառայություններ է մատուցում Իռլանդիայի ողջ տարածքում։

Ստացվում է՝ հավաքած փողերի ահռելի մասը «Իմ քայլը» հիմնադրամի աշխատակիցներին աշխատավարձ են տալիս. Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման և քաղաքականության փորձագետ, Հարվարդի համալսարանի մագիստր Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը Քանի Նիկոլը թեժացրել է անարդյունավետ ծախսերի, գումարներ մսխելու և կոռուպցիայի թեման, ես էլ իրենց թվերին հետևեմ: Եվ այսպես, ընդամենը մի քանի թիվ «Իմ քայլը» հիմնադրամի հաշվետվություններից. 2018 թ.-ին` հիմնադրման պահից մինչև 2023 թ-ի դեկտեմբերի վերջ «Իմ քայլը» հիմնադրամի հաշվետվություններում ցույց են տվել շուրջ

Դատարանից Ումրոյանի պահանջն է՝ չեղարկել Կոմպոզիտորների միության անօրինական որոշումը և վերականգնել իրեն միության շարքերում. «Հրապարակ»

Առանց հիմնավոր պատճառի, քվեարկության կարգը խախտելով՝ Կոմպոզիտորների միությունն ամիսներ առաջ իր անդամին՝ կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանին հեռացրեց միության շարքերից։ Հատկանշական է, որ նույնիսկ վարչության հրավիրած նիստին իրեն չեն հրավիրել, որպեսզի, մեղադրանքներ լինելու դեպքում, պարզաբանումներ ներկայացներ: Ու սա՝ այն դեպքում, որ ինքը եւս վարչության անդամ է։ Ս․ Ումրոյանը միությունից պահանջել է ներկայացնել իր հեռացման մասին վարչության որոշման

Իսրայէլի եւ Թուրքիոյ շահերու միջինարեւելեան համատեղումը չի բացառուիր, որ մօտենայ Իրանի սահմաններուն, որտեղ առաջին զգայուն կէտը Սիւնիքն է. «Ազդակ»

Թուրքիոյ արտաքին գործոց նախարարը հաստատած է, որ Հարաւային Կովկասի մէջ խաղաղութիւն հաստատելու յոյսի շող կայ: Ակնարկը ուղղակի Հայաստան-Ազրպէյճան բանակցութիւններուն կը վերաբերի: Յայտարարութեան պահը այնպիսին է, որ Սուրիոյ իշխանափոխութիւնը կատարելէ ետք Անգարան այս անգամ կը դառնայ Հարաւային Կովկաս եւ կը խօսի Հայաստան-Ազրպէյճան հաւանական համաձայնութեան մասին: Իրանի փրոքսիներէն կամ արտատարածքային յենակէտերէն ետք, Իրանի սահմանները կրնան յայտնուիլ աշխարհաքաղական

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031