Օրվա լրահոսը
«Ես ունեմ անձնական հետաքրքրություն հետազոտելու Հայոց ցեղասպանությունը»․ Լորդերի պալատի անդամ
Լորդերի պալատի անդամ Մարկ ՄքԻննեսը հիշեցրեց՝ երբ ԼՂ-ն շրջափակման մեջ էր, ահազանգել էին, որ այդ իրավիճակը կարող է հանգեցնել մասսայական տեղահանումների։ Սակայն նաև ընդունեց, որ բավարար կանխարգելիչ քայլեր չեն արվել դրանից խուսափելու համար։
ՄՊՀ-ում քննարկել են ծխախոտի շուկայում մրցակցությանը և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում նախօրեին հրավիրվել էր խորհրդակցություն ծխախոտ ներմուծող և արտադրող տնտեսավարողների մասնակցությամբ, որը վարում էր ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Քննարկվել են ծխախոտային արտադրատեսակների շուկայում մրցակցությանը, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապն իրականության հետ. Սամվել Ֆարմանյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապն իրականության հետ: Նիկոլը «գտել» է իր ստեղծած աղետալի իրականությունից փախուստի միակ ձևը. քարոզչությամբ ստեղծել է զուգահեռ իրականություն ու այդ իրականության գնալով նվազող «բնակիչների» հետ ջան ասել ջան լսելով ապրում է այնտեղ: Զուգահեռ իրականության մեջ ինքն ու կինը դեռ ժողովրդին հետաքրքիր են,
«Եթե չենք ուզում մեկ տարի հետո ճամպրուկները հավաքենք եւ հեռանանք երկրից, որպեսզի հերթական սպանդին չենթարկվենք, պետք է համախմբվել եւ հեռացնել ՔՊ-ին իշխանությունից»․ Ձյունիկ Աղաջանյան
Մինչեւ հունվարի 20-ը՝ ԱՄՆ-ում Թրամփի վարչակազմի իշխանության գալը, մեր տարածաշրջանում ռազմական զարգացումները չեն բացառվում
Քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետում ուղևորների և բեռների վերահսկման ստորաբաժանման ստեղծումը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը դեկտեմբերի 12-ին հյուրընկալել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների դեմ պայքարի և հանցավորության գրասենյակի Ուղևորների և բեռների վերահսկողության ծրագրի տարածաշրջանային համակարգող Նաիդա Չամիլովայի գլխավորած պատվիրակությանը։ Կարևորելով ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում ձևավորված Քրեական ոստիկանության դերը հանցավորության դեմ պայքարում՝ Վարդան Վարդանյանը նշել է, որ հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի, Լոռու մարզերի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների և Արթիկ քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում
Ֆրանսիական համալսարանին ուրիշ տարածք չկա՞ տրամադրելու, թե՞ դա պետք է լինի անպայման Ագրարային համալսարանը քանդելու գնով. բաց նամակ վարչապետին
«Սա ծիծաղելի է, անընկալելի: Սա կանխել է պետք»
«Եթե Թուրքիան հատուցեր Հայոց ցեղասպանություն իրականացնելու համար, Ադրբեջանը 2020-ի պատերազմին չէր կարող թուրքական զենքեր օգտագործել»․ Հենրի Թերիո
Վորսեսթերի պետական համալսարանի գիտական գծով փոխնախագահ և փիլիսոփայության ամբիոնի դոցենտ Հենրի Թերիոն կարևորեց ցեղասպանություն վերապրածների հետ վերականգնողական աշխատանքների իրականացումը։
Հակամրցակցային համաձայնության համար ընդհանուր ավելի քան 1 մլրդ դրամով տուգանվել են բենզին իրացնող 4 խոշոր ընկերություններ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի դեկտեմբերի 10-ին «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» ընկերությունների, ««Մաքս Օիլ» ու «Կամօյլ» ընկերություններ» անձանց խմբի նկատմամբ կիրառել է համապատասխանաբար 392 484 000, 324 110 000, 206 223 000 և 155 546 000 ՀՀ դրամի չափով տուգանք՝ բենզինի իրացման ոլորտում հակամրցակցային համաձայնության համար։ Վարույթի շրջանակներում արձանագրվել է, որ
Գյումրու քաղաքապետի անկուսակցական ժ/պ-ն կդառնա՞ ՔՊ-ական․ Սարիկ Մինասյանի պատասխանը
Եթե որոշում ընդունեմ ՝ անդամագրվելու կամ չանդամագրվելու, հաստատ գյումրեցին առաջնային կգնահատի իմ անձը, ինչպիսի քաղաքապետ եմ, ինչ եմ կարողացել անել, նախկինում ով եմ եղել և իր ընտրությունը ճիշտ կկատարի», -պատասխանեց նա։
10-ամյա ռազմական արշավ. ինչ խոստումներով ՌԴ-ն մտավ Սիրիա, ինչպես «ահաբեկիչները» դարձան «ընդդիմադիրներ». Նանե Մանասյան
2024 թվականի դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալ ընդդիմադիրների կողմից մայրաքաղաք Դամասկոսի գրավումով տապալվեց նախագահ Բաշար Ասադի վարչակարգը Սիրիայում․ նա իր ընտանիքի հետ լքեց երկիրը՝ ապաստան ստանալով Ռուսաստանի Դաշնությունում։ Համաձայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Ասադին ապաստան տալու որոշումը կայացրել է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն էլ, պաշտոնապես հաստատելով այդ
ՓՄՁ ներկայացուցիչներն առաջարկում են գործող կարգավորումների մասով ևս փոփոխություններ նախաձեռնել
Հերթական նիստն է գումարել ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խումբը
«Ապահովել նրանց բնակության վայրերին հասանելի սպանդանոցների ցանց». ԱԺԲ-ն դատապարտում է մսավաճառների նկատմամբ բռնությունները
Սույն թվականի դեկտեմբերի 13-ին Հայաստանի տաբեր վայրերից (Շիրակ, Վեդի, Արարատ և այլն) Գումի շուկայում տարիներով մսավաճառ քաղաքացիների նկատմամբ գործող ռեժիմն անհամաչափ և չարդարացված բռնի ուժ է կիրառել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ապօրինի կերպով առգրավվել է նրանց ունեցվածքը, որի վաճառքից ստացվող հասույթը նրանց գոյության միակ աղբյուրն է, և հարյուրավոր ընտանիքներ փաստացի հայտնվել են ծանրագույն պայմաններում։ Մեր հայրենակիցների
«Հայաստանի նկատմամբ կա ռասայական խտրականություն, ատելության խոսքի տարածում»․ Եղիշե Կիրակոսյան
Ըստ Եղիշե Կիրակոսյանի՝ միջազգային իրավունքն առերեսվում է լուրջ մարտահրավերների։
2024 թ.-ին Ucom-ն ընդլայնել և արդիականացրել է շարժական ու ֆիքսված ցանցերը, ընկերության 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքներում՝ ընդհանուր առմամբ ծածկելով 28 քաղաք
Ucom-ը հայտնում է նաև 5G հասանելիության մասին Բագրատաշենի սահմանային անցակետում։
ՌԴ համագումարի մասնակիցները հետաքրքրություն են ցուցաբերել թեմայի նկատմամբ՝ վիշապաքարերի՝ մշակութային ժառանգության յուրատիպ հուշարձան լինելով պայմանավորված
Հայաստանը մասնակցել է «ԱՊՀ երկրների համաշխարհային ժառանգություն» 9-րդ միջազգային առցանց համագումարին, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության Դ․ Ս․ Լիխաչովի անվան մշակութային և բնության ժառանգության ռուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի կողմից։ Հայաստանից համագումարին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայացուցիչները։ Գիտաշխատող Մարիամ Շահմուրադյանը ներկայացրել է «Հայաստանի վիշապաքարերը և դրանց ուղին դեպի համաշխարհային ժառանգություն»
Լսե՛ք, բյուջեն բոլորինս է՝ հանրությանը. ձեզ ո՞վ է իրավունք տվել վերցնել մի հատուկ սոցիալական խավ և հանրային միջոցները ծախսել նրանց բարեկեցության վրա. Հրանտ Բագրատյան
Սա տնտեսական որոշում չէ, սա «մերոնքականներին» (իմա՝ ՔՊ-ական հակում ունեցողներին) կաշառելու ձև է: Բյուջեում փող ունեք ամրապնդեք երկրի անվտանգությունը, պաշտպանությունը, բարձրացրեք կենսաթոշակներն ու պետական աշխատավարձերը, ֆինանսավորեք կրթությունն ու առողջապահությունը։
Ինչպես դիմավորեցին Գյումրու քաղաքապետարանում քաղաքապետի ժ/պ Սարիկ Մինասյանին
Դավիթ Խուդաթյանն անդրադարձավ նաև Բալասանյանների իշխանությանը՝ անուններ չտալով։ Նշեց, որ նրանք այս տրամաբանությունից դուրս են աշխատել, այս ամենը իրենք տեսնում են ու համապատասխան գնահատական հնչեցնում։
Ասել է, թե 2025-ին քաղաքացին իրեն իսկապես «հերոս» կզգա. Էլինար Վարդանյան
Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալու է «իրական հերոս» Մի քանի օրից ՀՀ քաղաքացին մուտք կգործի անորոշությունների նոր 2025 թվականը։ Իշխանությունը քաղաքացու համար նախապատրաստել է մի ամբողջ փաթեթ փոփոխսւթյուններ, որոնք ծանրացնելու են նրա կյանքը և վատացնելու են յուրաքանչյուրի ընտանիքի բարեկեցությունը։ Ասել է, թե 2025-ին քաղաքացին իրեն իսկապես «հերոս» կզգա։ 1.Հաջորդ տարվանից գույքահարկի մասին օրենքը
«ՀՀ-ի դեմ նորից ցեղասպանության ռիսկ կա»․ Լուիս Մորենո Օկամպո
Ըստ Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ կարևոր էր, որ ՀՀ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը․ «Ալիևը գիտի, որ լինելու է Նեթանյահուից հետո հաջորդը։ Միջազգային իրավունքը կարող է լինել պաշտպանություն։ Հռոմի ստատուտի վավերացումը կարող է Հայաստանին օգնել դիմելու Միջազգային քրեական դատարան։ Սա կլինի ճնշում Ադրբեջանի վրա»։
Կա եռակողմ փոխըմբռնում․ խոսքը Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին է․ Գալուզին
Հայ և ադրբեջանցիների գործընկերների հետ Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցության հարցով լուրջ արդյունքների ենք հասել. ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Մոսկվայում Հեյդար Ալիեւի հիշատակին նվիրված միջոցառման ընթացքում լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում փոխըմբռնում է ձեռք բերվել, թե ինչպես կարելի է վերականգնել Ադրբեջանի և Նախիջևանի երկաթուղային հաղորդակցությունը, կարևոր է մարզային տրանսպորտային հաղորդակցությունների
«Բյուրոկրատիան մեծ է, անձնագիր են պահանջում, որը մարդը չունի, որովհետեւ հազիվ կարողացել է մազապուրծ փախչել»․ ՀՀ-ում աշխատանքի է տեղավորվել 25 000 արցախցի
Բռնի տեղահանվածները կենսաթոշակի հաշվարկների հետ կապված խնդիր ունեն, հատկապես այն ժամանակահատվածի համար, երբ ԼՂ-ում 1990-ականներին եղել է պատերազմական իրավիճակ։
Հայ գրականությունը՝ չինարեն
Շարունակվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՉԺՀ ազգային մամուլի և հրատարակչության վարչության միջև դասական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրով նախատեսված աշխատանքները: Հուշագիրը սահմանում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է իր երկրում թարգմանաբար հրատարակի և տարածի մյուս կողմի դասական գրականությունը: Ծրագրի շրջանակում վերջին մեկ տարում հայերենից չինարեն են թարգմանվել և
«Ճշմարտության վերհանումն ու դատավարությունը կարևոր դեր են խաղում ցեղասպանությունների կանխարգելման առումով»․ ՄԱԿ հատուկ զեկուցող
Խոսելով ցեղասպանությունների չկրկնման երաշխիքների մասին՝ ՄԱԿ հատուկ զեկուցող Բերար Դյուհեյմեն ասաց․ «Այս առումով պետք է կենտրոնանալ այն մարտահրավերների վրա, որոնք առաջանում են թույլ կառավարման և մարդու իրավունքները չհարգելու դեպքում։
Կառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես. Սիսակ Գաբրիելյան
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը Կառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես: Գուցե անհավանական է թվում ասածս, բայց փորձեմ պարզ ու հստակ բացատրել կառավարության նոր որոշումը։ Տեսեք, այս պահին մոտ 220 հազար քաղաքացի առնվազն 3 տարի չի վճարել վերցրած վարկերը և կուտակել միջինացված 800,000 դրամ պարտք (մայր գումար + տույժ-տուգանք):
Բա ինչո՞ւ ինձ ազգային հերոսի կոչումով չեն պարգեւատրում. Իսագուլյան
Վլադիմիրը Կարապետյանը ո՞նց է տուժել, մինչեւ հիմա ուզում եմ հասկանալ. Գառնիկ Իսագուլյան
Անկարայում կայացել է Բլինքեն-Ֆիդան հանդիպում
Ermenihaber. Անկարայում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը։ Ֆիդանը հանդիպումից հետո արած հայտարարության մեջ նշել է, որ քննարկվել Սիրիայում կայունության հարցում անելիքների, համատեղ մտահոգությունները և դրանց լուծումները։ «Համաձայնության ենք եկել Գազայում րոպե առաջ հրադադարի հաստատման հարցում»,-ասել է Ֆիդանը։ Հիշեցնելով տարածաշրջանում Թուրքիայի, ԱՄՆ-ի և մյուս գործընկերների ջանքերը հրադադարի համար՝ նա
Պապոյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է 100 միլիոն դոլարի ներդրում
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին և ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դուբեին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի (TRIP) ընթացքին, որի շրջանակում
«Մենք այժմ՝ 1947 թվականից հետո, ունենք կոնֆլիկտների ամենաբարձր թիվը»․ Քեթրին Բոմբերգեր
Ըստ Անհայտ կորած անձանց միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի՝ անհայտ կորածներին հայտնաբերելու պատասխանատվություն հաճախ տեղի չի ունենում, քանի որ չկան կառավարությունների որոշումներ և քաղաքական կամք։
Հայտնի բլոգեր Լուկա Գալոնեի հետ քննարկել են Հայաստանը զբոսաշրջիկներին ներկայացնելու արդյունավետ հնարավորությունները
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հանդիպեց հայտնի բլոգեր, աճպարար, հաղորդավար Լուկա Գալոնեին։ Մի քանի տարի իր առցանց հարթակները ստեղծելուց հետո, 2020 թվականի մարտին BBC-ն Գալոնին ճանաչեց որպես Մեծ Բրիտանիայի երրորդ ամենամեծ TikTok աստղը։ ԶԿ նախագահ՝ Լուսինե Գևորգյանի և մարկետինգի թիմի հետ քննարկվեցին Հայաստանը զբոսաշրջիկներին ներկայացնելու արդյունավետ հնարավորությունները։ Հայաստանի հարուստ մշակույթը, հիասքանչ լանդշաֆտները և հայերի հայտնի հյուրընկալությունը