Օրվա լրահոսը

Երևանում ղազախական ֆիլմերի օրեր են

ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ մեկնարկել են ղազախական ֆիլմերի օրերը: Կինոյի տանը տեղի ունեցած բացման միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և  ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը: Հայաստանում ղազախական ֆիլմերի օրերի շրջանակում կինոսեր հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու Ղազախստանի կինոգործիչների՝ վերջին տարիներին ստեղծված և մեծ արձագանք գտած խաղարկային ֆիլմերին:

Վահան Կոստանյանն ընդգծել է ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման գործում միանման քաղաքականություն որդեգրած փոքր պետությունների առաջնորդության կարևորությունը

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի եզրափակիչ խոսքը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին

Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական ներառմանն ուղղված կարիքահենք ու համալիր ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ազամատ Բայալինովին

«ԼՂ-ի հետ կապված դիվանագիտական մակարդակով արվեցին քայլեր, բայց հետագա հետաքննությունը շատ անբավարար էր»․ Էնդրյու Ֆորդ

Իռլանդիայի Մարդու իրավունքների և հավասարության հանձնաժողովի հանձնակատար Էնդրյու Ֆորդը ցեղասպանությունների կանխարգելման հարցում կարևորեց վաղ նախազգուշացման միջոցառումները։

Տեղեկատվության արագ և անվտանգ փոխանակման նպատակով Հայաստանը Եվրոպոլում կունենա կապի ներկայացուցիչ

Կառավարությունն ընդունել է «ՀՀ ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի հիման վրա Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ կապի ներկայացուցչի (կապի սպայի) մասին» որոշում: Եվրոպոլում Հայաստանի Հանրապետությունը կունենա կապի ներկայացուցիչ (կապի սպա), որի միջոցով անմիջական կապ կհաստատվի ինչպես Եվրոպոլի, այնպես էլ Եվրոպական միության անդամ երկրների՝ Եվրոպոլ գործուղված

Մի շարք ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Քննվող քրեական վարույթներով քաղաքացիներին վերադարձվել է 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույք

2024 թվականի դեկտեմբերի 2-ին հրավիրված խորհրդակցության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի կողմից տրված համապատասխան հանձնարարության շրջանակներում Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչություններում, ինչպես նաև վերջիններիս կազմում ընդգրկված ստորաբաժանումներում հանգամանորեն ուսումնասիրվել է քննվող քրեական վարույթներով օրինական տիրապետողներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին վերադարձման ենթակա տրանսպորտային միջոցների, այլ առարկաների, իրերի վերաբերյալ հարցը: Հիշեցնենք, որ  Քննչական

Անահիտ Մանասյանը և Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին: Զրուցակիցները քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Քեթրին Բոմբերգերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վիճակի և պետական աջակցության ծրագրերին նրանց հասանելիության խնդիրների մասին․ Լրացված զեկույց

2023թ․ սեպտեմբերի 19-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը իրականացրին ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զինված ուժի սպառնալիքի ներքո ստիպված լքեց իր տները և օրերի ընթացքում բռնի տեղահանվեց Հայաստանի Հանրապետություն: Փաստացի փախստականի կարգավիճակում հայտնված մարդկանց աջակցելու նպատակով ՀՀ Կառավարությունը ձեռնարկեց լայնածավալ հումանիտար օգնության տրամադրման աշխատանքներ՝ ֆինանսական աջակցության տարբեր ծրագրերի

Քաղաքաշինության կոմիտեն կհամագործակցի Հայաստանի և Սփյուռքի ոլորտային փորձագետների հետ

Քաղաքաշինության կոմիտեում կայացել է առցանց հանդիպում Հայաստանի և Սփյուռքի գիտնականներին համախմբող «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն հիմնադրամի» (ASOF) փորձագետների խմբի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետներ։ Փորձագետները ներկայացրել են մի քանի հիմնախնդիրների վերաբերյալ իրենց դիտարկումները, որոնք նաև Քաղաքաշինության կոմիտեի ուշադրության կենտրոնում են։ Նախանշվել են այդ ուղղություններով համատեղ աշխատելու սկզբունքները։

ՀՀ նախագահը և դեսպան Իոնեսկուն քննարկել են Հայաստանի և Ռումինիաի միջև փոխգործակցության առաջմղման քայլերի ակտիվացման շուրջ հարցեր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին: Ողջունելով դեսպանին նախագահը շնորհավորել է նրան և Ռումինիայի ղեկավարությանն ու ժողովրդին և հաջողություններ ու բարգավաճում մաղթել: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար դեսպան Կորնել Իոնեսկուն նշել է, որ իր ջանքերն է ներդնում երկու երկրների միջև

Փաշինյան. ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների, այդ թվում՝ էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ, Նիստի հարգելի մասնակիցներ, Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա եզրափակիչ հանդիպմանը։ Նախ ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝

Հայ համայնքապետները խորհրդակցեցան Սուրիոյ մէջ տիրող իրավիճակին մասին

«Գանձասար». Ուրբաթ, 13 Դեկտեմբեր 20224-ին, Սուրիոյ Հայ Աւետարանական համայնքի Պետ Վեր. Դոկտ. Յարութիւն Սելիմեան համայնքապետարանի իր գրասենեակէն ներս ընդունեց Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ` Գերաշնորհ Տէր Մակար Սրբ. Արք. Աշգարեան եւ Բերիոյ Թեմի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհի. Տէր Պետրոս Արք. Միրիաթեան։ Հայ Համայնքապետները խորհրդակցեցան երկրին մէջ տիրող ներկայ իրավիճակին մասին, ինչպէս նաեւ միատեղ իրագործելի ծրագիրներուն եւ

«Կոմիտասն ունեցավ լուրջ հետնորդներ, որոնց շարքը զարդարում է հանճարեղ Շարա Տալյանը, որտեղ շողշողում է նաև Հովհաննես Բադալյանի աստղը». Արզաս Ոսկանյան

Իսկ տարիներ շարունակ, երբեմն միջազգային մրցույթներում երիտասարդ երգիչների կողմից ներկայացվող «Սարերի հովին մեռնեմ» երգը հայտարարվում է ժողովրդական, այնինչ դա Բադալյանի հորինածն է: Այս առիթով Արզաս Ոսկանյանն ասաց. «Սարերի հովին մեռնեմ» և էլի գեղեցիկ, քնքուշ երգային մեղեդիներ, որոնք այսօր էլ հնչում են ու լսում ենք բազմաթիվ մարդկանց շուրթերից, հնչնակերտվել են բադալյանական սիրառատ հոգում»:

Իսպանիայում ընթացող մրցաշարում Ալեքսանդր Ավանեսյանը զբաղեցրել է 4-րդ, Ալբերտ Աղազարյանը՝ 7-րդ հորիզոնականը

Ակադեմիայի սաներ Ալեքսանդր Ավանեսյանը և Ալբերտ Աղազարյանը /մարզիչներ՝ Ազարյան Տ., ՄԳ Բաբուջյան Լ./ Իսպանիայում ընթացող «V Elllobregat Open Chess Tmnt Grupo B» մրցաշարում վաստակել են 6 միավոր և կիսել են 3-7-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշով Ալեքսանդրը զբաղեցրել է 4-րդ, իսկ Ալբերտը 7-րդ հորիզոնականը: Հայաստանի շախտմատի ակադեմիա

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ քննարկում է երկկողմ համագործակցությունը

«Ազատություն». Բաքու է ժամանել ՆԱՏՕ-ի ռազմական քոլեջի ղեկավար Մաքս Նիլսենի գլխավորած պատվիրակությունը։ Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպել է այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևը: Աղբյուրի համաձայն՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները։

«Մոտ 2000 խաղաղ բնակիչ, 4 ռուսական տանկ. Ստեփանակերտի վերջին ժամերը. «Արցախ ԹիՎի»

ՄԱՍ 2 «Արցախ ԹիՎի». Հայկ Սողոմոնյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում: 2023 թվականին նա աշխատում էր Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում՝ որպես բաժնի պետ: Արցախի շրջափակման ընթացքում (12.12.2022թ.-19.09.2023թ.) սննդի բաշխման համակարգողներից էր: Արցախահայության բռնի տեղահանության օրերին Հայկին հաջողվել է 2 անգամ վերադառնալ Ստեփանակերտ: Նա տարհանել է Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներին՝ միայնակ

Հանդիպել են Նախիջևանի առանձին համազորային բանակի և Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարները

Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-մայոր Քանան Սեյիդովը Անկարայում հանդիպել է Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուի հետ։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Քաղցրաշեն-Նարեկ ճանապարհին բախված մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 09:24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝

Գյումրեցի առանցքային ՔՊ-ականները ընտրություններում կօգնե՞ն, թե կխանգարե՞ն Սարիկ Մինասյանին․ Դավիթ Խուդաթյանի անդրադարձը

 Դիտարկմանը, թե մտահոգություն չի՞ առաջացնում այն հանգամանքը, որ ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը ժամանակին անդամակցել է տարբեր կուսակցությունների՝ ԲՀԿ-ին, ՀՀԿ-ին, ԼՀԿ-ին, հիմա էլ ՔՊ-ն, պատասխանեց․ «Մեր համար ավելի կարևոր հանգամանք է, որ պարոն Մինասյանը «փրայմերիզին» ստացել է գյումրեցիների աջակցությունը և «փրայմերիզին» մասնակից բոլոր թեկնածուների մեջ ամենաշատ ձայներն է ստացել։

Դուբայում անցկացված ցուցադրության ժամանակ Huawei-ը ներկայացրել է նոր ծալվող սմարթֆոնը և ուղենշային այլ սարքեր

[Դուբայ, ԱՄԷ, 12 դեկտեմբերի 2024 թ.]  Դեկտեմբերի 12-ին Դուբայում անցկացված ցուցադրության ընթացքում Huawei Consumer Business Group-ը (CBG) ներկայացրել է մի շարք նոր արտադրանքներ՝ HUAWEI Mate X6 ծալվող սմարթֆոնը, HUAWEI nova 13 սերիայի սմարթֆոնները, HUAWEI FreeBuds Pro 4 ականջակալները, նոր՝ ոսկյա վարդագույն երանգով HUAWEI FreeClip-ը, ինչպես նաև HUAWEI MatePad 11.5 պլանշետը:      Այս նորարարական տեխնոլոգիաներն

Կադրային փոփոխությունների նոր մեթոդաբանության շրջանակում յուրաքանչյուր ծառայող գնահատվելու է բացառապես կատարած աշխատանքի արդյունքներով, բարեվարքությամբ. Արփինե Սարգսյան

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավար կազմի հետ։ Նա անձնակազմին է ներկայացրել նորանշանակ և վերանշանակված տեղակալներին: Անդրադառնալով կադրային քաղաքականությանը՝ ՆԳ նախարարը կադրերի առաջխաղացման մեթոդաբանության տեսանկյունից կարևորել է կատարողական կարգապահության, ծառայության գրագետ կազմակերպման, պատասխանատվության, կարողությունների շարունակական զարգացման հատկանիշները: Նախարարը նշել է, որ հատկապես հովանավորչության և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ լինելու

«Ես ունեմ անձնական հետաքրքրություն հետազոտելու Հայոց ցեղասպանությունը»․ Լորդերի պալատի անդամ

Լորդերի պալատի անդամ Մարկ ՄքԻննեսը հիշեցրեց՝ երբ ԼՂ-ն շրջափակման մեջ էր, ահազանգել էին, որ այդ իրավիճակը կարող է հանգեցնել մասսայական տեղահանումների։ Սակայն նաև ընդունեց, որ բավարար կանխարգելիչ քայլեր չեն արվել դրանից խուսափելու համար։

ՄՊՀ-ում քննարկել են ծխախոտի շուկայում մրցակցությանը և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում նախօրեին հրավիրվել էր խորհրդակցություն ծխախոտ ներմուծող և արտադրող տնտեսավարողների մասնակցությամբ, որը վարում էր ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Քննարկվել են ծխախոտային արտադրատեսակների շուկայում մրցակցությանը, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապն իրականության հետ. Սամվել Ֆարմանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապն իրականության հետ: Նիկոլը «գտել» է իր ստեղծած աղետալի իրականությունից փախուստի միակ ձևը. քարոզչությամբ ստեղծել է զուգահեռ իրականություն ու այդ իրականության գնալով նվազող «բնակիչների» հետ ջան ասել ջան լսելով ապրում է այնտեղ: Զուգահեռ իրականության մեջ ինքն ու կինը դեռ ժողովրդին հետաքրքիր են,

«Եթե չենք ուզում մեկ տարի հետո ճամպրուկները հավաքենք եւ հեռանանք երկրից, որպեսզի հերթական սպանդին չենթարկվենք, պետք է համախմբվել եւ հեռացնել ՔՊ-ին իշխանությունից»․ Ձյունիկ Աղաջանյան

Մինչեւ հունվարի 20-ը՝ ԱՄՆ-ում Թրամփի վարչակազմի իշխանության գալը, մեր տարածաշրջանում ռազմական զարգացումները չեն բացառվում

Քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետում ուղևորների և բեռների վերահսկման ստորաբաժանման ստեղծումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը դեկտեմբերի 12-ին հյուրընկալել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների դեմ պայքարի և հանցավորության գրասենյակի Ուղևորների և բեռների վերահսկողության ծրագրի տարածաշրջանային համակարգող Նաիդա Չամիլովայի գլխավորած պատվիրակությանը։ Կարևորելով ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում ձևավորված Քրեական ոստիկանության դերը հանցավորության դեմ պայքարում՝ Վարդան Վարդանյանը նշել է, որ հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելումը

Լարսը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի, Լոռու մարզերի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների և Արթիկ քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում

«Եթե Թուրքիան հատուցեր Հայոց ցեղասպանություն իրականացնելու համար, Ադրբեջանը 2020-ի պատերազմին չէր կարող թուրքական զենքեր օգտագործել»․ Հենրի Թերիո

Վորսեսթերի պետական համալսարանի գիտական գծով փոխնախագահ և փիլիսոփայության ամբիոնի դոցենտ Հենրի Թերիոն կարևորեց ցեղասպանություն վերապրածների հետ վերականգնողական աշխատանքների իրականացումը։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031