Օրվա լրահոսը

Դիտարկվել են Ջերմուկի այն հյուրանոցներն ու հյուրատները, որոնք պետք է հյուրընկալեն Համահայկական խաղերի մասնակիցներին և հյուրերին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը աշխատանքային այց է կատարել Վայոց Ձոր, մասնավորապես՝ Ջերմուկի բոլոր այն հյուրանոցներն ու հյուրատները, որոնք պետք է հյուրընկալեն խաղերի մասնակիցներին և հյուրերին։ Այցելության նպատակն էր ծանոթանալ, թե այդ հյուրանոցներում ու հյուրատներում գործող հանրային սննդի կետերում՝ ռեստորաններում ու ճաշարաններում, սննդի կազմակերպման գործընթացը որքանով է

«Հաջորդ տարվա առաջին եռամսյակը բավականին կողմնորոշիչ կլինի»

«Ավտորիտար ռեժիմի պարագայում ընդդիմությանը մեղադրել՝ արագ արդյունքների հասնելու անկարողության մեջ, իհարկե, կարելի է։ Իհարկե, ընդդիմությունն այս առումով ունի խնդիրներ, բայց սա հավասարը-հավասարի իրավիճակ չէ, որտեղ որ պետք է մրցես եւ հաղթես ինստիտուտներին՝ օրինական, սահմանադրական, իրավական կարգավորումների դաշտում։ Սա պարզապես դառնում է բավականին լուրջ հակասություն եւ հակամարտություն»,- «Առավոտի» զրուցակիցն է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու,

Աշխատաժողովի նպատակն է խթանել Մուրադյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերով Հայաստանի Հանրապետության առջև դրված խնդիրների լուծումը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 13-ին բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում անցկացվող Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռների կատարման վերաբերյալ միջգերատեսչական աշխատաժողովին։ Քննարկման առարկա է դարձվել «Առողջապահական ծառայությունների բարելավումը Հայաստանի զինծառայողների համար» թեման։ Աշխատաժողովի նպատակն է խթանել Մուրադյանն ընդդեմ

«Նմանակը» գեղարվեստական վեպ է, չնայած դեպքերի ճշմարտացիությանը». Աշոտ Աղաբաբյան

Օրեր առաջ ընթերցողների սեղանին դրվեց ճանաչված հրապարակախոս, գրող Աշոտ Աղաբաբյանի հերթական գիրքը՝ «Նմանակը»: Ավելորդ է ասել, որ հեղինակի գրքերի շնորհանդեսներին անգամ մենք չենք կարողանում բազմամարդ լինելու ժամանակ ներկա գտնվել, մոտենալ նրան: Պատճառը նրա գրքերն են, որոնք դառնում են փնտրված թրիլերներ՝ «Ռեզիդենտը», «Մենակը», «Գաղութը», «Թակարդում», «Արտերը սպասում են հնձվորին», «Վերջին անգամ ենք ապրում», «Գաղտնիքների տիրակալը», «Սեւ

Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 5-ին տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 2014 թվականին ծնված դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած Ա.Փ.-ի նկատմամբ: Դատախազը, Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, տասնամյա աղջկա մոր՝ Ա.Փ.-ի նկատմամբ 2024 թվականի նոյեմբերի 13-ին հարուցել

Հայաստանը պետք է պատրաստ լինի ոչ միայն սահմանային սադրանքների, այլեւ ավելի լայնամասշտաբ գործողությունների․ «Հրապարակ»

Մինչ Հայաստանի իշխանությունը զբաղված է ներքին հաշվեհարդարներով ու էժանագին ներթիմային ինտրիգներով, վերջին օրերին չեն դադարում ահազանգերը Հայաստանի երկնքում նկատված անօդաչուների մասին, որոնք, ամենայն հավանականությամբ, հետախուզական նպատակներով են թռչում Թուրքիայից: Դեռ դեկտեմբերի 6-ին «Հրապարակն» ահազանգ էր ստացել Արարատի մարզի Արմաշ բնակավայրից՝ թուրքական կողմից բաց թողնված դրոնի մասին: Ադրբեջանաթուրքական անօդաչուների հաճախացած թռիչքների մասին տեղեկություններ ստացվել էին նաեւ

Սիրիայում քրիստոնյա փոքրամասնությունների ապագան անորոշ է և մտահոգիչ. «Ամերիկայի ձայն»

Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո անորոշ է Սիրիայում բնակվող քրիստոնյա փոքրամասնության ապագան: Չնայած իշխանությունը ստանձնած իսլամիստները հավաստիացնում են, որ բոլոր մարդկանց իրավունքները կպաշտպանվեն, դիտորդները թերահավատ են։ Սիրիացիները շարունակում են տոնել ալ-Ասադի վարչակարգի տապալումը, որի ընտանիքի ավելի քան 50 տարվա կառավարումն առանձնացավ երկրում չդադարող բռնաճնշումներով, հարյուր հազարավոր մարդկանց սպանություններով ու խոշտանգումներով: Իրադրությունը, սակայն, Սիրիայում անորոշ է,

Իշխանությունների սերմանած ատելությունն իր սուր ծայրով հենց իրենց դեմ թեքվեց․ «Փաստ»

Հատորներ կարելի է գրել այն թեմայով, թե ինչ խոստումներ են տվել քպական իշխանությունները, ապա ձախողել կամ ուղղակի «գրել սառույցին»։ Ավելին, շատ դեպքերում նրանք ուղղակի իրենց հայտարարածի հակառակն են կատարել։ Այս պայմաններում, բնականաբար, անիմաստ է խոսել կառուցողական քննարկումների ու երկխոսության մասին, երբ թեմաների բովանդակային հատվածը մի կողմ է նետվում, իսկ դրա փոխարեն առաջին պլան են մղվում

Գևորգ Պապոյանը հույս ունի, որ կհաջողվի ֆինանսներ հայթայթել Ամուլսարի շահագործման համար, թեև հանքի ֆինանսավորումը մերժվել է․ «Փաստերի ստուգման հարթակ»

Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շարունակում է հույս ունենալ, որ կհաջողվի ֆինանսներ հայթայթել Ամուլսարի շահագործման համար` չնայած այն բանին, որ Եվրասիական զարգացման բանկը մերժել է հանքի շահագործման ֆինանսավորումը։ «Ես գիտեմ, որ հիմա հանքը շահագործողների և Հայաստանում առևտրային բանկերի միջև բանակցություններ կան։ Եթե այդ բանակցությունները հաջողությամբ գնան, բանկերը կֆինանսավորեն շահագործողներին։ Բարեբախտաբար, վերջին տարիներին մեր բանկերը բավականին

Փորձում են պետական բյուջեի ընձեռած հնարավորությունները որպես լավություն ներկայացնել․ «Փաստ»

Նույնիսկ հանդիպում ենք ծայրահեղ դրսևորումների, երբ Փաշինյանը հայտարարում է, թե ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է պետական բյուջեն։ Մեկ այլ համեմատության շրջանակներում էլ նա նշում է, թե չկա ընտանիք, որ պետական բյուջեի միջոցներից չի օգտվում։ Իհարկե, կասկած չկա, որ պետական բյուջեն բոլոր քաղաքացիների համար նախատեսված պետական միջոցների համամասնությունն է,

Մոդեստ Կոլերով․ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ այնքան ադեկվատ է գնահատում Հայաստանին սպառնացող վտանգը․ «Հրապարակ»

Սիրիայում տեղի ունեցածն ինչպե՞ս կազդի մեր տարածաշրջանի վրա․ զրուցել ենք ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ։ – Անդրադառնանք Ադրբեջանին։ Արցախյան պատերազմից հետո Ալիեւի «գահն» անձեռնմխելի՞ է, թե՞ հասարակ ադրբեջանցիների կյանքում ոչինչ չի փոխվել, ու Ալիեւներից ներքին դժգոհություն կա։ – Այն տեղեկությունները, որոնք ես անձամբ լսել կամ ստացել եմ Ադրբեջանից, խոսում են այն մասին, որ Իլհամ Ալիեւի

Սա պետության ղեկավա՞ր է խոսում. «Փաստ»

Նիկոլ Փաշինյանն, ինչպես հայտնի է, գերակտիվացել է սոցիալական ցանցերում: Այնպես չէ, որ մինչև հիմա պասիվ էր, բայց վերջին շրջանում իսկապես գերակտիվ է դարձել: Տեսանյութ՝ տեսանյութի ետևից, գրառում՝ գրառման վրա: Մեկը մյուսից «մարգարտափայլ», իսկ գրառումներն էլ՝ այնպիսի ստերով ու մանիպուլյացիաներով, որ էլ ասելու չի: Ինքն իր հետ մրցման է մտել: Ռեկորդ ռեկորդի հետևից: Նախօրեին, օրինակ՝ հիշել

Երևանի կարևորագույն ոլորտներից մեկը համակարգող պաշտոնյան կանգնած է Հակակոռուպցիոն դատարանի առջև․ «Փաստերի ստուգման հարթակ»

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը, որը իրավամբ պատասխանատու է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի աշխատանքի համար, մեկ տարուց ավելի է Հակակոռուպցիոն դատարանի առջև է կանգնած։ «Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 29-րդ հայցադիմումը»,- 2023 թվականի փետրվարի 22-ին հաղորդագրություն էր տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Այս գործով 29-րդ հերոսը հենց Վազգեն Հարությունյանն էր։ Վերջինին

Ավտոճանապարհները Հայաստանում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է (անցանելի՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում): Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Մ2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով

44-օրյա պատերազմի հերոսներ չկա՞ն

Վերջերս ներկա էի «Հայաստան-Արցախ-Սփյուռք» հասարակական կազմակերպության մի միջոցառման, որն սկսվեց վերջին պատերազմների հերոսների մեծարմամբ: 44-օրյա պատերազմի, 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայի, 2023 թվականին Արցախի պաշտպանության մարտերում զոհված, վիրավորված մեր զինվորների, նրանց ծնողների հասցեին հնչեցին երախտիքի ջերմ ու անկեղծ խոսքեր: Դա, ինձ թվում է, շատ ճիշտ մոտեցում է: Անկախ նրանից, թե ինչպես են մարտերն ավարտվել, մենք ունեցել

Նախարարը ճիշտ է՝ Հայաստանը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ գնաճի ցածր ցուցանիշով, սակայն ճիշտ չէ 200 երկրների մասով պնդումը․ «Փաստերի ստուգման հարթակ»

«Հայաստանի Հանրապետությունից ավելի ցածր գնաճով ընդամենը մեկ երկիր կա՝ Կոստա Ռիկան: Մենք նախավերջինն ենք 200 երկրների մեջ»,- դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նշված տեղեկատվությունն ու պարզել, որ նախարարի կողմից հնչեցված հայտարարության հիմքում, ըստ ամենայնի, Արժույթի Միջազգային հիմնադրամի կանխատեսումներն են: Հիմնադրամի կանխատեսումները

Սուրիոյ դպրոցներն ու համալսարանները ուսումնական իրենց ընթացքը պիտի վերսկսին

Սուրիական անցումային կառավարութիւնը յայտարարեց, որ Կիրակի, 15 Դեկտեմեր 2024-ին Սուրիոյ դպրոցներէն եւ համալսարաններէն ներս ուսումնական ընթացքը պիտի վերսկսի։ Կառավարութիւնը յայտնեց, որ կրթական հաստատութիւնները պատրաստ են ուսումնական ընթացքը կազմակերպուած եւ հեզասահ ձեւով շարունակելու։ Նշենք, որ հայկական վարժարանները պիտի վերսկսին իրենց ընթացքը Երկուշաբթի, 16 Դեկտեմբերին։   «Գանձասար»

Թրամփի թիմը պատրաստվում է դիմել զինուժի օգնությանը՝ ապօրինի ներգաղթյալներին ԱՄՆ-ից վտարելիս. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը՝ իրականացնել ԱՄՆ պատմության մեջ ապօրինի ներգաղթյալների խոշորագույն արտաքսում, հարցեր է առաջացրել դրա իրագործելիության և օրինականության վերաբերյալ։ Նախընտրական արշավի ժամանակ Թրամփն ընդգծում էր՝ անօրինական ներգաղթը Ամերիկայի ամենամեծ խնդիրներից է: «[Իրականացնելու ենք] պատմության մեջ ամենամեծ արտաքսումը: Հպարտությամբ չեմ այդ ասում: Այդ անելը դժվար է»,- ասում է Թրամփը: Ընտրություններում հաղթելուց

Բանակցողները տեղյա՞կ են, որ կա երեք համաձայնագիր, որոնց միացել են Թուրքիան և Հայաստանը․ Թաթուլ Մանասերյան. «Ա1+»

«Բանակցողը տեղյա՞կ է, որ կա ցամաքային երկրների /landlocked countries// երեք համաձայնագիր, որոնց միացել է Թուրքիան, միացել է նաև Հայաստանը։ Հայաստանը կարող է պահանջել, որ սահմանը բացեն, ոչ թե խնդրել յաթաղանի երկրից։ Եվ դրանով հակակշռել այն ճանապարհը, որն ուզում են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը։ Տնտեսագետն ասում է, որ

Հենրիխ Մխիթարյանին ՀՖՖ-ն ներկայացրել է տարվա լավագույն մարզիկների թեկնածուների մրցանակաբաշխությանը

Սպորտի ոլորտում Տարվա Լավագույնների Ընտրության մրցույթում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2 տարբեր անվանակարգերում ներկայացրել է հետևյալ ֆուտբոլիստներին Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան՝ Որպես մարզիկների, որոնք իրենց մրցելույթներով Հայաստանի Հանրապետությունը առավել ճանաչելի են դարձնում և նպաստում Հայաստանի Հանրապետության հանրահռչակմանը 🇦🇲 Վարազդատ Հարոյան, Էդուարդ Սպերցյան, Լուկաս Սելարայան, Օգնյեն Չանչարևիչ՝ Հանդիսատեսի համակրանք անվանակարգում, որպես մարզիկներ, որոնք առավել համակրանք են վայելում

Մարկ ՄըքԻննես. Հայաստանը Մեծ Բրիտանիայի համար ռազմավարական գործընկեր է

Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ Մարկ ՄըքԻննեսին

Վրաստանի խորհրդարանն արգելեց ցույցերին դիմակ կրելը, պիրոտեխնիկա և լազերային ցուցիչներ կիրառելը

«Ազատություն». Վրաստանի խորհրդարանն օրենքի փոփոխությամբ արգելեց բողոքի ակցիաների ընթացքում դիմակ կրելը, պիրոտեխնիկա և լազերային ցուցիչներ կիրառելը։ Պիրոտեխնիկայի կիրառման համար ֆիզիկական անձանց դեպքում սահմանվել է 1800 դոլարին համարժեք տուգանք, իսկ կազմակերպությունների համար՝ 5400 դոլարի։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը չի ճանաչում նորընտիր խորհրդարանի լեգիտիմությունը, ենթադրվում է, որ չի ստորագրի «Վրացական երազանքի» քվեներով ընդունված օրենքի փոփոխությունը։ Ավելի

«Այս տարի Ազգային ժողովի աշխատակազմը դարձել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի համաֆինանսավորող

Տեղի է ունեցել խորհրդարանական աջակցություն իրականացնող միջազգային գործընկերների հետ համակարգման հերթական հանդիպումը

«ՆԳՆ ձևավորմամբ մեր առջև խնդիր էինք դրել, որ ծառայությունը պետք է հասցեագրի միգրացիոն շղթայի բոլոր կոմպոնենտները». Արփինե Սարգսյան

ՆԳ նախարարը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Նելլի Դավթյանին

Երեւանում կայացել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը

Երեւանում կայացել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը: Մասնակցել են Հայաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Սերբիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանական պատվիրակությունները, տարբեր երկրներից ժամանած դիտորդներ, ՍԾՏՀ ԽՎ-ում հատուկ ներկայացուցիչներ եւ հյուրեր: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ, ՍԾՏՀ ԽՎ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նիստում հիմնական քննարկումները ծավալվել են «Ապաշրջափակումը՝ որպես տարածաշրջանային զարգացման երաշխիք»

«Երբ ԼՂ-ում 2020-ին տեղի ունեցավ պատերազմ, դա մեծ պայթյուն էր իմ ուղեղում»․ Շեյլա Փայլան

Ըստ ՄԱԿ Մարդու Իրավունքների ավագ խորհրդատու Շեյլա Փայլանի՝ մարդու իրավունքների պաշտպանությունը սկսում է ճաքեր տալ։

Մաքսիմ Լոնգանգեն վերահաստատել է ԵԽ պատրաստակամությունն աջակցելու Ոստիկանության ոլորտի բարեփոխումներին

Քննարկվել են ուժի կիրառման նոր ստանդարտին վերաբերող հարցեր․ տեղի է ունեցել ԵԽ ծրագրի համակարգող խորհրդի նիստը

Քաղաքացիների սեղաններին չպետք է հայտնվի վտանգավոր սննդամթերք

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պարբերական վերահսկողական գործողությունների շրջանակում՝ Խորենացի փողոցում գործող մսի իրացման շուկայում այսօր անցկացվել են հերթական մշտադիտարկումները։ Դրա արդյունքում հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ։ Մսի իրացման կետերը դադարեցրել են աշխատանքը և փակվել են, իսկ մատակարարները չեն կարողացել փաստել իրենց մսի սպանդանոցային ծագումը: Օրենսդրությամբ սահմանված է, որ ոչ սպանդանոցային ծագման

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031