Օրվա լրահոսը

«Շանսի-Նաիրիտը» 15 տարի է՝ Չինաստանում կաուչուկ է արտադրում, իսկ Հայաստանը դրանից դեռևս որևէ օգուտ չի ստացել․ «Հետք»

2010 թվականից Չինաստանի Շանսի նահանգում շահագործված «Շանսի-Նաիրիտի» հայ-չինական համատեղ ձեռնարկությունը Հայաստանին որևէ շահույթ կամ դիվիդենտ չի ապահովել։ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունից մինչ օրս չի ստացել շահույթ կամ դիվիդենտներ»,- մեր հարցմանն ի պատասխան հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հարությունյանը։ Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև 2003թ․ դեկտեմբերի 10-ին ստորագրված

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Դեկտեմբերի 12-ից 13-ը Երևանում տեղի ունեցած «Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների վաղ նախազգուշացման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի մասնակիցները դեկտեմբերի 13-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ-ի տնօրենն անդրադարձ կատարեց

Ամենաանկեղծ շնորհավորանքներս Միխեիլ Կավելաշվիլիին՝ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ․ Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գրառումն X սոցիալական ցանցում Իմ ամենաանկեղծ շնորհավորանքները Միխեիլ Կավելաշվիլիին՝ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայտնում եմ իմ լիակատար աջակցությունն ու պատրաստակամությունը սերտորեն աշխատելու՝ ի շահ հայ-վրացական ավանդական եղբայրական հարաբերությունների։ Նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն իր հետագա գործունեության մեջ:

«Իրական Հայաստանի» հայեցակարգը` իրական կյանքի գործելակարգերի մեջ. տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ Քաղաքական ժողովը

Դեկտեմբերի 14-ին Աշտարակ համայնքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ Քաղաքական ժողովը։ Օրակարգում են եղել «Իրական Հայաստանի» հայեցակարգը իրական կյանքի գործելակարգերի մեջ և խաղաղության օրակարգի իրականացման ընթացիկ վիճակը։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխեիլ Կավելաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխեիլ Կավելաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Ջերմորեն շնորհավորում եմ Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հայաստանն ակնկալում է ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը և զարգացնել համագործակցությունը բոլոր մակարդակներում: Մաղթում ենք  հաջողություն այս կարևոր պաշտոնում:

Հանրային առողջության պահպանման գործում շատ կարևոր է հանրային գիտակցության բարձրացումն ու պահանջատեր հանրություն ունենալը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպումից հետո լրագրողները հանդիպել են նաև նախարարի տեղակալների հետ: Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը խոսել է հանրային առողջության ոլորտում իրականացվող բարեփոխումներից, մեկնարկած ծրագրերից` մանրամասն ներկայացնելով կոնկրետ ուղղությունները. առողջ ապրելակերպ դեռահասների շրջանում, առողջ ծերացում,  պայքար ծխախոտի, դրանց փոխարինիչների դեմ, վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր (ՄԻԱՎ, ՁԻԱՀ, սիֆիլիս, հեպատիտներ), բուժծառայության որակի բարելավում,

Նոր նշանակումներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում

Sputnik Արմենիա – Նոր նշանակումներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում․ Ռուբեն Հակոբյանը նշանակվել է տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության փոխտնօրեն, իսկ Նարինե Դավթյանը՝ ներքին շուկաների գործունեության վարչության փոխտնօրեն։

Հայրապետ Գալստյանի գիտելիքներն ու նվիրվածությունը բժշկության և հատկապես ուռուցքաբանության ոլորտին անջնջելի հետք են թողել․ Արսեն Թորոսյան

ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը Ցավակցում եմ Հայրապետ Մեսրոպի Գալստյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա սաներին՝ անգնահատելի կորստի կապակցությամբ։ Հայրապետ Գալստյանը ոչ միայն բազմաթիվ բժշկական սերունդների ուսուցիչն էր, այլև նվիրյալ մասնագետ, ով իր կյանքը նվիրեց ուռուցքաբանության զարգացմանը և անհաշվելի մարդկանց կյանքեր փրկելուն։ Նրա գիտելիքներն ու նվիրվածությունը բժշկության և հատկապես ուռուցքաբանության ոլորտին անջնջելի հետք

Հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով իրավիճակը կայուն է

Առողջապահության նախարարության «Հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ» երկօրյա սեմինարի շրջանակում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը ներկայացրել է երկրում համաճարակային իրավիճակը` նշելով, որ վերջին տվյալներով` հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով իրավիճակը կայուն է. մինչ այս պահը գրանցվել է կարմրուկի 561 դեպք՝ վերջին ամիսներին գրանցվում են միայն եզակի բերովի դեպքեր։ 2024 թվականի

Վարի գնացող երկրի անկումը կանխելու փոխարեն մանդատացավով տառապողները «Տիտանիկի» բիզնես-կլասում նստելու կռիվ են սկսել․ Արմեն Աշոտյան

Բոլորը սրանց ապօրինի հսկողության «կոլպակի» տակ են։ Բացարձակ չեմ զարմանա, օրինակ, երբ մի օր պարզվի, որ նաեւ իմ բնակարանի տնային կալանքի հսկիչ սարքում ապօրինաբար ժուչոկ է տեղադրված։

Արփինե Սարգսյանը առանցքային է համարել քաղաքացիների հետ շփումներում գրագետ մոտեցումների ու կարողությունների ներդրումը

Դեկտեմբերի 12-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալները, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության, ծառայությունների, տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Նախարարը, շեշտադրելով ներքին գործերի համակարգում կադրային փոփոխությունների նոր մեթոդաբանությունը, նշել է, որ այն հնարավորություն կտա ձևավորել

Կարճաժամկետ հեռանկարում հարկաբյուջետային խթանող քաղաքականությունը կարող է հանգեցնել իրական ՀՆԱ-ի աճի․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը  Հարկաբյուջետային քաղաքականության (առհասարակ` մակրոտնտեսական քաղաքականության) արդյունավետությունը հիմնականում և գլխավորապես կախված է ճիշտ նպատակադրումների և դրանց հասնելու միջոցների ճիշտ ընտրությունից։ Սակայն այն նաև կախված է բազմաթիվ այնպիսի գործոններից, որոնք արտացոլում են հարկաբյուջետային (մակրոտնտեսական) քաղաքականության գործնական կիրառման իրական դրդապատճառներն ու պայմանները։ Այդպիսի գործոններից է, մասնավորպես, քաղաքական կոնյուկտուրան, որի էությունն այն

Նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին` Վրաստանի նախագահ

Վրաստանի խորհրդարանում այսօր տեղի ունեցան նախագահական ընտրությունները, որոնց լեգիտիմությունը չեն ճանաչում գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր կուսակցությունները։ 224 ձայնով Վրաստանի նախագահ ընտրվեց նախկին ֆուտբոլիստ, «Վրացական երազանքի» թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին:

Անկարան նախկինում հետաքրքրություն է հայտնել սիրիական տարածքների նկատմամբ, իսկ այժմ բոլոր խաղաքարտերը Էրդողանի ձեռքում են. «Թուրքիան այսօր». ՇՏԿՎԱԾ

ՇՏԿՈՒՄ. Ըստ «Սիվիլնեթի» փաստերի ստուգման՝ Թուրքիայի նախագահի ելույթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա չի հայտարարել Սիրիայի տարածքները Թուրքիային միացնելու մասին։ Կուսակցական հանդիպման ժամանակ Էրդողանը խոսել է Սիրիայի հեղաշրջմանը Թուրքիայի աջակցության մասին և քննադատել ընդդիմությանը պատմությունից անտեղյակ լինելու համար՝ հիշեցնելով Առաջին համաշխարհային պատերազմի սահմանների վերաձևումը։ «Օրինակ՝ իրենք իրենց այս հարցը երբեք չեն տալիս. Առաջին համաշխարհային

Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկման է դատապարտվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 13-ի վճռով բավարարել է դատախազի՝ պատժի նշանակման մասին միջնորդությունը և Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը զբաղեցրած Դանիել Դանիելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ցմահ ազատազրկումը: Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 3-ին ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան»

Փորձում են կրթվելու լույսի ներքո մարդկանց կաշառել. Բագրատ սրբազան

Այս չարիքը որեւէ կերպով պետական խորը, հայրենիքի վերականգնման, զարգացման ծրագիր, պատկեր չունի. Բագրատ սրբազան

Թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստում է հայ ժողովրդի հայրենազրկումն ու Հայաստանի թրքացումը. Արմեն Ռուստամյան

Սա այն է, երբ Հայաստանը կենսական զիջումների արդյունքում վերածվում է իրավական առումով առերեւույթ գոյություն ունեցող, սակայն փաստացի Թուրքիայից լիովին կախյալ կցորդ միավորի, շատ բանով նման Աջարիային. Ռուստամյան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-16-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի գիշերը հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 14-ին և 19-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մվ արագությամբ։   Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 14-ի, 17-ի և 19-ի ցերեկը, 15-16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան,

Ցեղասպանության ճանաչումը որոշակի անվտանգության զսպիչ ուժի դեր կարող է  կատարել. Կարեն Միրզոյան

ՀՀ ներկայիս արտաքին քաղաքականության այլընտրանքը խոստանում  է ավելի շատ հնարավորություններ, մեր ազգային շահերը պաշտպանելու ու առաջ մղելու համար. Կարեն Միրզոյան

Եղբայրական Թուրքիա այցի շրջանակներում քննարկել ենք իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում․ Ադրբեջանի նախագահի օգնական

«Ազատություն» – Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Թուրքիայում քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։ Հաջիևը X-ում գրել է, որ աշխատանքային այցով է Անկարայում, հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր խորհրդական Աքիֆ Քըլըչի և Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունի հետ։ «Եղբայրական Թուրքիա այցի շրջանակներում ես անկեղծ և բովանդակալից հանդիպումներ ունեցա

Մինչ Սիրիայի որոշ խմբեր, դրանց հետևում կանգնած ուժեր հաղթանակ են տոնում, Իսրայելն ընդլայնում է իր վերահսկողության գոտին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ես վստահ չեմ, որ Սիրիայում, ռազմաքաղաքական առումով, իրադրությունը վերջնական հանգուցալուծվել է: Նախ, մինչ Սիրիայի որոշ խմբեր, ահաբեկչական կազմակերպություններ, դրանց հետևում կանգնած ուժեր հաղթանակ են տոնում, Իսրայելը Սիրիայի տարածքային ամբողջականության հաշվին ընդլայնում է իր վերահսկողության գոտին: Մյուս կողմից, ինչպե՞ս պաշտպանել Սիրիայի տարածքային

Վերջին վանկի հարցականը. «Ուղղական հոլով»

«Առավոտը» շարունակում է հրապարակել Աղասի Հունանյանի հոդվածների շարքը «Ուղղական հոլով» խորագրով: Հոդվածները «Առավոտ» օրաթերթում լույս են տեսնում ամեն  ուրբաթ, իսկ aravot.am կայքում  տեղադրվում են շաբաթ օրերին: Շարքի նախորդ հոդվածն՝ այստեղ: Անշտապ վայելելով, տողերը մտքումս պատկերների վերածելով այն դեպքերը, որոնց ներկա կամ մասնակից եմ եղել, դետալներով հիշելով, մի խոսքով՝ ինչպես Վանո Սիրադեղյանն է ասել՝ «մանրամասն սիրելով»

Թուրքիան պետք է 2,5 միլիարդ դոլար ներդնի, որ իր ձեռքն անցնի ՀՀ տնտեսության այն հատվածը, որով բավարար կլինի ՀՀ անկախությունը վտանգի տակ դնել. Մուրադ Փափազյան

Թուրքական ընկերությունները  ձեռք կբերեն անշարժ գույքի ու հյուրանոցների մի մասը, բանկային հաստատություններ. Մուրադ Փափազյան

Դիտարկվել են Ջերմուկի այն հյուրանոցներն ու հյուրատները, որոնք պետք է հյուրընկալեն Համահայկական խաղերի մասնակիցներին և հյուրերին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը աշխատանքային այց է կատարել Վայոց Ձոր, մասնավորապես՝ Ջերմուկի բոլոր այն հյուրանոցներն ու հյուրատները, որոնք պետք է հյուրընկալեն խաղերի մասնակիցներին և հյուրերին։ Այցելության նպատակն էր ծանոթանալ, թե այդ հյուրանոցներում ու հյուրատներում գործող հանրային սննդի կետերում՝ ռեստորաններում ու ճաշարաններում, սննդի կազմակերպման գործընթացը որքանով է

«Հաջորդ տարվա առաջին եռամսյակը բավականին կողմնորոշիչ կլինի»

«Ավտորիտար ռեժիմի պարագայում ընդդիմությանը մեղադրել՝ արագ արդյունքների հասնելու անկարողության մեջ, իհարկե, կարելի է։ Իհարկե, ընդդիմությունն այս առումով ունի խնդիրներ, բայց սա հավասարը-հավասարի իրավիճակ չէ, որտեղ որ պետք է մրցես եւ հաղթես ինստիտուտներին՝ օրինական, սահմանադրական, իրավական կարգավորումների դաշտում։ Սա պարզապես դառնում է բավականին լուրջ հակասություն եւ հակամարտություն»,- «Առավոտի» զրուցակիցն է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու,

Աշխատաժողովի նպատակն է խթանել Մուրադյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերով Հայաստանի Հանրապետության առջև դրված խնդիրների լուծումը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 13-ին բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում անցկացվող Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռների կատարման վերաբերյալ միջգերատեսչական աշխատաժողովին։ Քննարկման առարկա է դարձվել «Առողջապահական ծառայությունների բարելավումը Հայաստանի զինծառայողների համար» թեման։ Աշխատաժողովի նպատակն է խթանել Մուրադյանն ընդդեմ

«Նմանակը» գեղարվեստական վեպ է, չնայած դեպքերի ճշմարտացիությանը». Աշոտ Աղաբաբյան

Օրեր առաջ ընթերցողների սեղանին դրվեց ճանաչված հրապարակախոս, գրող Աշոտ Աղաբաբյանի հերթական գիրքը՝ «Նմանակը»: Ավելորդ է ասել, որ հեղինակի գրքերի շնորհանդեսներին անգամ մենք չենք կարողանում բազմամարդ լինելու ժամանակ ներկա գտնվել, մոտենալ նրան: Պատճառը նրա գրքերն են, որոնք դառնում են փնտրված թրիլերներ՝ «Ռեզիդենտը», «Մենակը», «Գաղութը», «Թակարդում», «Արտերը սպասում են հնձվորին», «Վերջին անգամ ենք ապրում», «Գաղտնիքների տիրակալը», «Սեւ

Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 5-ին տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 2014 թվականին ծնված դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած Ա.Փ.-ի նկատմամբ: Դատախազը, Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, տասնամյա աղջկա մոր՝ Ա.Փ.-ի նկատմամբ 2024 թվականի նոյեմբերի 13-ին հարուցել

Հայաստանը պետք է պատրաստ լինի ոչ միայն սահմանային սադրանքների, այլեւ ավելի լայնամասշտաբ գործողությունների․ «Հրապարակ»

Մինչ Հայաստանի իշխանությունը զբաղված է ներքին հաշվեհարդարներով ու էժանագին ներթիմային ինտրիգներով, վերջին օրերին չեն դադարում ահազանգերը Հայաստանի երկնքում նկատված անօդաչուների մասին, որոնք, ամենայն հավանականությամբ, հետախուզական նպատակներով են թռչում Թուրքիայից: Դեռ դեկտեմբերի 6-ին «Հրապարակն» ահազանգ էր ստացել Արարատի մարզի Արմաշ բնակավայրից՝ թուրքական կողմից բաց թողնված դրոնի մասին: Ադրբեջանաթուրքական անօդաչուների հաճախացած թռիչքների մասին տեղեկություններ ստացվել էին նաեւ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031