slide 4 to 5 of 5

Օրվա լրահոսը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կալանքի որոշում ընդունելու դատախազության հատուկ վերանայման բողոքը

Հիշեցնենք, որ նշված շինծու գործով Գերասիմ Վարդանյանը չորս ամիս գտնվել է կալանավայրում և երկու ամիս տնային կալանքում:

Երևանի քաղաքապետը վերջնականապես պարտվեց ընդդեմ Իշխան Սաղաթելյանի գործով. անբողոքարկելի եզրափակիչ դատական ակտը ուժի մեջ է մտել

2022թ տեղի ունեցած «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:

Ստեփան Հասան-Ջալալյան. Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած մարդը պետք է անխուսափելիորեն ենթարկվի քրեական պատասխանատվության

Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերվող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետեւում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն:

Լարիսա Ալավերդյան. «Ադրբեջանի բանտերում գրեթե ամբողջությամբ կիրառվում է այն փորձը, որը տասնամյակներ, հարյուրամյակներ կուտակված է եղել թուրքական բանտերում»

Ադրբեջանում այն հազարավոր էջերով գործը, որ կազմված է միայն Ռուբեն Վարդանյանի դեմ, այդ նյութերը կոչված են ազգային-ազատագրական պայքարը եւ ինքնորոշված իրավունքի դեմ հարձակումը հետ մղելու պայքարը հավասարեցնել, նույնացնել տեռորիստական գործողությունների հետ: Եվ այստեղ է, որ ես հնչեցնելու եմ միջազգային հանրության լռության մասին:

Իրավական առումով ես հենց այս պահին չեմ կարող ասել՝ դու դպրոց չգաս. աշակերտին հարվածած ուսուցիչը չի ազատվել աշխատանքից

Տաշիր համայնքի դպրոցի տնօրենի պաշտոնակատարին միջադեպի հարցով կանչել են ԿԳՄՍՆ

Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի. Բագրատ Միկոյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին: «Նախագահ Քոչարյանը վաղուց չի կարդում վարչապետի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումները։ Ես ստիպված եմ ծանոթանալ դրանց՝ աշխատանքիս բերումով, և դա եղել է իմ արձագանքը։ Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ. Արման Մուսինյան

ՀՀ Առաջին նախագահի  մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան

Ռուբեն Մելիքյանը դատարանին հիշեցրեց նախորդ նիստում կարգադրիչի եւ լրագրողի միջեւ միջադեպը

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շահումյան 1 նստավայրում դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ շարունակվեց Սամվել Վարդանյանի վերաբերյալ հանրությանը հայտնի «ավտոբուսի գործի» քննությունը: Դատական նիստի սկզբում Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը եւս մեկ անգամ հրավիրեց նախորդ նիստում կարգադրիչի եւ Aravot.am-ի լրագրողի միջեւ տեղի ունեցած միջադեպին, երբ կարգադրիչի անհիմն գործողության հետեւանքով խոչընդոտվել էր լրատվամիջոցի աշխատանքը,

Փաշինյանը կրկին նախկին նախագահներին կոչ է անում` եւս մեկ անգամ մտածել

Նախկին նախագահներին կոչ եմ անում եւս մեկ անգամ մտածել եւ օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից, քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հանդես է եկել ելույթով:

Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին ու բանավեճի հրավիրել նախկին նախագահներին։ «Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ՝ խնդրելով հայտնել, թե արդյոք քննարկվում է բանավեճի հրավերը. «Ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է,

«Այսպես ասած ոչ պարտաճանաչ, անհուսալի խավին այս պոպուլիստական ներումն ապահովելը քաղաքական միավորներ կարող է բերել իշխանություններին»․ Աղասի Թավադյան

Աղասի Թավադյանն ասաց՝ աշխատավոր բնակչության մոտ 15,5 տոկոսն ունի անհուսալի վարկ։ Անհուսալի վարկերը կազմում են ընդհանուր բոլոր վարկերի 13 տոկոսը։

Էդգար Ղազարյան. «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնության հրավերը վերաբերում է մեդիա գրագիտությանը, բայց հրավերն ուղարկվել է մեդիա անգրագիտության դրսեւորումներով»»

Ի՞նչն է հետաքրքիր: Ասում է՝ «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենն է հրավիրում, բայց հրավիրում է կառավարական ամառանոց: «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենը կառավարական ամառանոցում ո՞նց կարող է ընդունելություն կազմակերպել: Տեսեք, Հայաստանում քանի հիմնադրամ կա: Դրանք կարո՞ղ են լրատվամիջոցներին կամ ուրիշ մարդկանց հրավեր ուղարկեն եւ ասեն, ձեզ հրավիրում ենք կառավարական ամառանոցում հանդիպման: Չի կարող չէ՞:

Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը

Հայտնում ենք, որ օրակարգից հանվել է (նախագծերը դուրս են բերվել շրջանառությունից և այլևս չեն քննարկվելու այդ տրամաբանությամբ) հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը: Ի պատասխան ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունների, որ ՆԳՆ կողմից օրենսդրական նախաձեռնություն է մշակվել այս թեմայով, հայտնում ենք, որ նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրվել ոչ թե

«Սա պոպուլիստական քայլ է, հաշվարկված չէ՝ ինչպե՞ս կանդրադառնա ընդհանուր տնտեսվարողների, շուկայի վրա»․ Աղասի Թավադյանը՝ աշխատաժամանակի կրճատման նախագծի մասին

Ըստ Աղասի Թավադյանի՝ նախաձեռնությունն արագ փորձում են օրենքի վերածել առանց մտածելու տնտեսության իրական շահերի և վնասների մասին, առանց որևէ կոնկրետ հաշվարկի։

Նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու ոչ թե, որ ասելիք չունեն, այլ, որ բոլորովին իմաստ չկա բանավիճել ազգակործան պատուհասի հետ. Արտակ Զաքարյան

«Լավ կանես անօգուտ շոուներ սարքելու փոխարեն, Հայաստանի հարավին սպառնացող նոր ռազմական ագրեսիայի մասին մտածես, ոչ թե բանավեճերի»

Արփինե Սարգսյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Դեսպանը շնորհավորել և Արփինե Սարգսյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի շնորհավորական նամակը։ Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ գործընկերությունը։ ՆԳ նախարարը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել դեսպանին ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու երկկողմ գործընկերությունը

Գյումրու բոլոր մանկապարտեզները դարձնել անվճար․ «Ապրելու երկիրն» ավագանու արտահերթ նիստ է հրավիրում

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են ավագանու արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու համայնքային ենթակայության տակ գտնվող  բոլոր 22 մանկարպարտեզներն անվճար դարձնելու հարցը։ Մեր զրուցակիցը հուսով է՝ անկախ կուսակցական պատկանելությունից, Գյումրու ավագանու մյուս բոլոր խմբակցությունները կմիանան իրենց նախաձեռնությանը, քանի որ խոսքը երեխաների մասին է։ «Ապրելու երկիր» խմբակցությունը մատնանշում

Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս․ Նիկոլ Փաշինյան

Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերվող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետեւում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն: Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին:   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ խորհրդի նիստին անդրադարձ է եղել նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի ներդրման գործընթացին

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ օրերս տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ոլորտի օրենսդրական փոփոխություններին և գործող կարգավորումներին վերաբերող մի շարք հարցեր: Նիստին մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՊԵԿ նախագահը,

Քննարկում՝ քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածների պահման վայրերում հատուկ միջոցների, ֆիզիկական ուժի և զենքի գործադրման հիմնախնդիրների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածների պահման վայրերում հատուկ միջոցների, ֆիզիկական ուժի և զենքի գործադրման հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում։ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակում ներկայացվել է ոլորտի վերաբերյալ արտահերթ զեկույցը։ Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP)

«Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ բարձրագույն ղեկավարությունը»․ Ռուբեն Մելիքյան

Նա նշեց, որ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքով որեւէ նորություն չկա, ոչ միայն մեղադրյալ չկա, այլ երկար ժամանակ ոչ մի քննչական գործողություն չի իրականացվել։

Համաձայնագիր է ստորագրվել ՀՀ-ում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստին, որն անցկացվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ: Նիստի ընթացքում միջկառավարական հանձնաժողովի համանախագահները հանդես են եկել ելույթներով, այնուհետև ստորագրվել է փոխհամաձայնեցված արձանագրությունը, որտեղ ընդգրկվել են նաև կրթության,

«Ես նմա՞ն եմ հալածվողի, բողոքս հետ չեմ վերցնելու»․ կայացավ Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ միջադեպի գործով դատավարությունը

Այսօրվա նիստում պետք է հարցաքննվեր մեղադրյալ Սամվել Վարդանյանը, բայց նրա հարցաքննությունը հետաձգվեց։

Նախարարությունը ստանում է  մտահոգիչ ահազանգեր դպրոցներում արձանագրվող բռնության դեպքերի առնչությամբ. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար, Տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Կրթության տեսչական մարմնի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին ներկա են եղել նաև կրթության ոլորտի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ և տեսչական մարմնի աշխատակիցներ: Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շեշտադրելով նախարարության և Տեսչական մարմնի համագործակցության կարևորությունը: Նա ընդգծել է, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի

Քննարկվել է թվայնացման ոլորտում 2022-2024 թթ. կատարված աշխատանքի հաշվետվությունը և 2025 թ. աշխատանքային պլանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է թվայնացման ոլորտում 2022-2024 թթ. կատարված աշխատանքի հաշվետվությունը և 2025 թ. աշխատանքային պլանը: Մինչ հաշվետվության ներկայացումը, վարչապետը նշել է. «Այսօր մենք պետք է քննարկենք թվայնացման ոլորտում մեր կատարած աշխատանքները, և դրա համար կա կոնկրետ առիթ և պատճառ: Մենք ի սկզբանե իմացել ենք և

Դավիթ Խուդաթյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են նաև դեպի ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել Հայաստան-ԱՄՆ կապերի, համագործակցության խորացման կարևորությունը։ Դեսպանը շնորհավորել է պաշտոնի նշանակման կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակել ու ընդլայնել առկա համագործակցությունը ՏԿԵ նախարարության հետ։ Քննարկվել է համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը։ Անդրադարձ է կատարվել Էներգետիկ, ՏԻՄ

«Հաշվի առնելով, որ Հակոբ Ասլանյանն այսօր Փաշինյանի իշխանության համար մեծ վտանգ է ներկայացնում՝ հնարավոր է Սամվել Վարդանյանին պարգեւատրեն»

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Նարեկ Մալյանն ասաց, որ չի մեկնաբանում դրանք, քանի որ Փաշինյանն անընդհատ իր խոսքը փոխում է։

Ընկերությունները շուրջ 421 մլն ՀՀ դրամ լրացուցիչ շահութաբաժնի գումարներ չեն հաշվարկել, ապա և չեն վճարել ՀՀ պետական բյուջե․ ՊՎԾ

Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի՝ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերն իրավունք ունեն Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից ստանալ շահութաբաժին, որի չափը սահմանվում է Ընկերության կանոնադրությամբ: ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N 1194-Ն և 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշումներով սահմանվում է պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների՝ ՀՀ պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031