Օրվա լրահոսը

Անցած 1 օրվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար

Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

ՌԴ քաղաքացու նկատմամբ ավազակություն կատարած անձին ձերբակալելու որոշում է կայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողություններով պարզվել են Երևան քաղաքում օտարերկրացու նկատմամբ ավազակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: ՌԴ քաղաքացին  հաղորդում է տվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 21։50-ի սահմաններում,

Քննարկվել է սոցհարթակներում գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող հարկման համակարգը

Կամավոր կարգապահությունն այլընտրանք չունի․բլոգերները ողջունել են ՊԵԿ-ի կողմից իրականացվող հավասար հարկային վարչարարության ապահովմանն ուղղված քայլերը

Կաթվածի զարգացման ամենամեծ ռիսկի գործոնը զարկերակային գերճնշումն է

Կաթվածը գլխուղեղի արյան մատակարարման հանկարծակի ընդհատումն է, աշխարհում մահվան և հաշմանդամության հանգեցնող հիմնական պատճառը: Կաթվածի զարգացման ամենամեծ ռիսկի գործոնը զարկերակային գերճնշումն է: Հիմնական ախտանշաններն են` հանկարծակի ծռվածություն դեմքի շրջանում, թուլություն ձեռքի կամ ոտքի շրջանում` առավել հաճախ մարմնի մի կողմում, գիտակցության հանկարծակի մթագնում, խոսքի կամ խոսքի ըմբռնման հետ կապված խնդիրներ, տեսողության հանկարծակի խանգարում մեկ կամ երկու

Սյունիքի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում» արձանագրվել են խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 14-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ): Այցի ընթացքում ուսումնասիրվել են հաստատության բնակելի տարածքը, անիտարահիգիենիկ պայմանները և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման

Պապիկյանը և դեսպան Բուշը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ընթացքը

Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Նախարար Պապիկյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել նոր ձեռքբերումներ Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:

Նաիրի Հունանյանն ԱԱԾ աշխատակիցներից մեկի մոտ ասել է իր պլանների մասին, այդ աշխատակիցը, որը չի զեկուցել, ոչ միայն չի պատժվել, այլեւ պաշտոն է ստացել. Էմիլ Պետրոսյան. «Հրապարակ

Մենք տեսնում ենք, որ հոկտեմբերի 27-ից հետո ՀՀ-ի ողջ կապիտալը դուրս է բերվել երկրից, եւ այստեղ մնացել է միայն ռուսական կապիտալը: Թե հիմա կոնկրետ ով է տվել պատվերը` Պուտինը, թե այլ մեկը, երեւի այնքան էլ էական չէ:

«Իրական Հայաստանի» ու «խաղաղության դարաշրջանի» մասին թեզերն ընդամենը ժողովրդի աչքին թոզփչոցի են. «Փաստ»

Միգուցե հանգիստ է, որ ինքը մնալու է իշխանության՝ թեկուզ ավերակների վրա, քանի որ իր իշխանության երկարաձգման հարցում թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցությունն է վայելում։

ՔՊ-ն կանոնադրությունից հեռացրել է «ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին» բառերը. «Ժողովուրդ». ԹԱՐՄԱՑՈՒՄ

Ու թեև «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, թե ՔՊ-ն կանոնադրությունից «Արարատ լեռը» հեռացրել է վերջերս՝ «Սահմանադրությունից հայանպաստ հոդվածները վերացնելուց հետո (հավանաբար նկատի ունենալով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշումը, որում անդրադարձ էր կատարվում Անկախության հռչակագրին, քանի որ վերջերս Սահմանադրության որևէ հոդված չի փոփոխվել և չի հեռացվել), իրականում այս փոփոխությունը իրականացվել է դեռ 2022-ին։

Հայաստանի դիրքորոշումը Ռուսաստանի համար կարող է առանցքային դերակատարություն ունենալ Անկարայի պանթուրքական ծրագրերի դեմն առնելու տեսանկյունից. «Փաստ»

Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի քաղաքական գիծը սպասարկող արևմտամոլ ուժերը պարտվեցին, որոնք ընտրություններից առաջ ներկայացնում էին, թե շռնդալից հաղթանակ են տանելու։ Ճիշտ է, Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել Վրաստանի ԿԸՀ-ին հետաքննել խորհրդարանական ընտրությունների խախտումները, սակայն այդ խախտումների հետաքննությունն էական դերակատարություն չի կարող ունենալ ընտությունների արդյունքների վրա, քանի որ «Վրացական երազանքը» հաղթանակ է տարել զգալի առավելությամբ։

Նույն «չենք կարող»-ը նաեւ Սարդարապատում կարող էին ասել, Արցախյան առաջին պատերազմում կարող էին ասել. Արտակ Զաքարյան. «Հրապարակ»

Մինչեւ Բաքվում Ալիեւը Պակիստանի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Սախիր Շամշադ Միրզայի հետ ռազմական համագործակցությունն ընդլայնելու հարցեր է քննարկում, Երեւանում ՔՊ-ականները շարունակում են պարտվողականություն քարոզել։ Երկրապահների նախագահ, ՔՊ-ական Սասուն Միքայելյանը, որը 2018 թվականին «ոչ բռնի, թավշյա հեղափոխության» անվան տակ տեղի ունեցած իշխանազավթումն Արցախյան պատերազմում հաղթանակից կարեւոր է համարում, նախօրեին բաց տեքստով հրապարակավ հայտարարեց, թե Հայաստանն

Հաղորդագրություններն ուղարկող անձն ինչ-որ առնչություն կարող է ունենալ պայթյունի դեպքին. Հայկ Սարգսյանի եղբորը կանչել են ՔԿ ու հարցաքննել. «Ժողովուրդ»

ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբորը՝ Նաիրի Սարգսյանին, կանչել են ՀՀ քննչական կոմիտե ու հարցաքննել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հարցաքննությունը նրանց հոր ավտոմեքենաների յուղման կետի մոտ տեղի ունեցած պայթյունի քրեական վարույթի հետ է կապված եղել: «Ժողովուրդ» օրաթերթը նեկայացնում է, թե ինչ է իրավապահներին պատմել ՔՊ-ական պատգամավորի եղբայր, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը: «Հայտնում

Թումոն WISE Prize for Education մրցանակի եզրափակիչ փուլում է՝ հավակնելով ստանալ 1մլն դոլար

Թումոյի արհեստական բանականության կրթական նախագիծը 2024-2025 թվականների WISE Prize for Education մրցանակի եզրափակիչ փուլ անցած վեց նախագծերից մեկն է: World Innovation Summit for Education-ի կողմից կազմակերպվող մրցույթն այս տարի նվիրված է համաշխարհային կրթական մարտահրավերների նորարար լուծումներին: Մրցույթի շրջանակում ստացվել է 427 հայտադիմում: Միջազգային փորձագետներից բաղկացած կոմիտեն մանրամասն ուսումնասիրել է դիմումները` ընտրելու ամենախոստումնալից վեց նախագծերը, որոնք

Տառապանքը կարող է դառնալ ուրախություն

Որքան, հավանաբար, հոգեպես թեթեւ են ապրում մարդիկ, որոնք չափազանց պարզ եւ հեշտ գիտելիք ունեն, թե ում կողմից են իրենք եւ ում դեմ: Ինձ երբեմն թվում է, որ ես ողջ կյանքիս ընթացքում երբեք 100 տոկոսով չեմ եղել որեւէ մեկի կողմից, որեւէ ճամբարում: Տանջվում եմ այդ մշտական ներքին պառակտվածությունից:

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից բռնագանձել 15 անշարժ գույք, 315 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Հետաքրքիր է՝ Սասուն Միքայելյանը գոնե հասկանո՞ւմ է, որ փաստացի ադրբեջանական թեզերն է կրկնում. «ՉԻ»

Նիկոլ Փաշինյանը սահմանազատումը ներկայացնում է որպես ինչ-որ չտեսնված-չլսված հաջողություն, որպես «իրական Հայաստանի»՝ խաղաղության ձգտելու անկեղծ մտադրության ապացույց, ասում է «Կիրանցում դպրոց հաճախելը երբևէ այսքան անվտանգ չի եղել» և այլն, իսկ ահա Սասուն Միքայելյանը փաստորեն ասում է՝ չէ, իրականում դա այնքան էլ լավ բան չէ, պարզապես կռվելու հնարավորություն չունենք՝ դրա համար էլ համաձայնվում ենք, կռվելու հնարավորություն ունենայինք՝ չէինք համաձայնվի։

Քանի դեռ թարմ է հայրենի բնօրրանի հիշողությունը, Արցախի հարցը փակված չէ. «Փաստ»

Վերջին հաշվով, իրականացվել է ցեղասպանություն: Ու դա հենց այնպես անցնելու է, գնա՞: Այդ ամենը շատ ավելի լավ հասկանում է նաև մեր դարավոր թշնամին, որը հենց դրա համար էլ իր շահած «փաշինյանական» իշխանություն-բոնուսի միջոցով ձգտում է այնպես անել, որ արդեն վաղը, մյուս օրը փակի հենց բուն «Հայկական հարցը», այս անգամ՝ առհավետ:

Բռնի տեղահանումից հետո արցախցի շատ ընտանիքներ ունեն նյութական աջակցության խիստ կարիք. հիմնադրամը շարունակում է իր ծրագրերը

Մեկ տարուց ավելի է, ինչ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ը, որ երկար տարիներ իր աջակցությունն էր ցուցաբերում Արցախի տարբեր բնակավայրերում բնակվող բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքներին, շարունակում է աջակցել արցախցի բազմազավակ ընտանիքներին արդեն ՀՀ տարբեր մարզերում և Երևանում։ Բռնի տեղահանումից հետո արցախցի շատ ընտանիքներ ունեն նյութական աջակցության խիստ կարիք, և հիմնադրամը շարունակում է իր

Լուռ հրաժարական՝ առանց հրաժեշտի խոսքի ու պարզաբանումների․ ի՞նչ է սպասվում գյումրեցիներին

Գյումրին կառավարող քաղաքական ուժը՝ «Բալասանյան դաշինքը» այսօր պաշտոնապես հրաժարվեց այս քաղաքի կառավարումից։ Ավագանու 14 անդամներ, ներառյալ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը վաղաժամկետ վայր դրեցին իրենց մանդատները: Թե ինչո՞ւ, իրական պատճառների մասին գյումրեցիներն այդպես էլ հնարավորություն չունեցան տեղեկանալ․ երկու տարի շարունակ, իսկ ավելի ճիշտ՝ 2012 թվականից այս քաղաքը ղեկավարող բալասանյանականները հեռացան առանց հրաժեշտի խոսքի, առանց իրենց ձայն տվողներին

ԵԱՀԿ ԽՎ կարճաժամկետ դիտորդական առաքելությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համատեղ դիտարկել է ընտրությունները Ուզբեկստանի 4 քաղաքներում

«Հոկտեմբերի 24-29-ը գլխավորել եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությունը Ուզբեկստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Պատվիրակությունը բաղկացած էր 60 անդամից, որոնք ներկայացնում էին ԵԱՀԿ մասնակից 25 երկրների խորհրդարաններ։ Այցի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել Ուզբեկստանի Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևի, Արտաքին գործերի նախարար Բախտիյոր Սաիդովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, ընտրություններին մասնակից կուսակցությունների, լրատվամիջոցների, ինչպես նաև հասարակական

Գառնիկ Դանիելյան. «Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, թե սրանց օրոք պաշտոններ զբաղեցնողները ինչ վտանգ են ներկայացնում մեր պետության համար»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում խոսելով հոկտեմբերի 27-ի տարելիցի առիթով իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների արած հայտարարությունների մասին՝ ասաց. «Հոկտեմբերի 27-ը տարիներ շարունակ շահարկած եւ հիմա արդեն իշխանության եկած մարդիկ, որոնք ամբողջ ջանք ու եռանդը գործադրում էին մարդկանց մոլորեցնելու եւ ամբողջ մեղավորությունն այն ժամանակվա իշխանությունների վրա դնելու համար, ասում էին, որ իշխանության գալուց

Ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջում

Վրաստանյան ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի դիմաց հավաքված հանրահավաքի մասնակիցներին ներկայացրել են գործողությունների ծրագիրը։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը: Ընդդիմադիր «Միասնություն — Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն հայտարարել է. «Առաջին՝ ինչպես դուք, այնպես էլ՝ մենք, այս ընտրությունները ոչ լեգիտիմ ենք ճանաչում։ Երկրորդ՝ մենք չենք պատրաստվում մտնել այս խորհրդարան, ոչ միայն

Հայաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները. The Times of India

Հայաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան դարձել են 2023-2024 ֆինանսական տարում հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները. այս մասին գրում է The Times of India-ն՝ վկայակոչելով աղբյուրները: Ըստ պարբերականի՝ հնդկական պետական և մասնավոր ընկերությունները զենք-զինամթերքի և բաղադրիչների լայն տեսականի են արտահանում մոտ 100 երկիր։ Անցած տարվա ընթացքում վաճառքը կազմել է 2,6 մլրդ դոլար։ Հայաստանը, ըստ հրապարակման, մի քանի

«Որպեսզի պատկերացում կազմեք էս երկրի կառավարման համակարգի որակի և պաշտոնյաների մոտիվացիաների մասին` ձեզ հերիք է ծանոթանալ վերջին 24 ժամվա մեջ արված չորս հայտարարությունների». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որպեսզի պատկերացում կազմեք էս երկրի կառավարման համակարգի որակի և  պաշտոնյաների մոտիվացիաների մասին ձեզ հերիք է ծանոթանալ վերջին 24 ժամվա մեջ արված չորս հայտարարությունների: Առաջին: Երկրապահի նախագահը, ում միակ և անբեկանելի պարտավորությունը պետք է, որ լիներ ամառ, թե ձմեռ  24 ժամ գոնե ցույց տալ իր կազմակերպության պատրաստակամությունն ու

Հարավային Կովկասում խաղաղության քամիներ են փչում. Թուրքիայի նախագահ

««Ղարաբաղի 30-ամյա օկուպացիայի ավարտով» Հարավային Կովկասում մշտական ​​խաղաղության եզակի հնարավորություն է ստեղծվել։ Հիմա այստեղ խաղաղության քամիներ են փչում։ Ցանկանում ենք, որ լավ լուր ստացվի, քանի դեռ հնարավորություն չի տրվել նրանց, ովքեր փորձում են խոչընդոտել գործընթացը։ Մենք կշարունակենք համակարգված աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ», հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։   «Թուրքիան այսօր» լրատվական Տելեգրամ

Մարտին Գալստյանը և Լիլիթ Մակունցը ԱՄՆ գիտությունների ազգային հիմնադրամի տնօրենի հետ քննարկել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները

2024 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպեցին ԱՄՆ գիտությունների ազգային հիմնադրամի (ԳԱՀ) տնօրեն դոկտոր Սեթուրաման Փանչանաթանի հետ։ Հանդիպման նպատակն էր նպաստել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում համագործակցության խորացմանը և քննարկել Հայաստան-ԱՄՆ գիտության հիմնադրամի ստեղծման հնարավորությունները: ԳԱՀ տնօրենը ներկայացրեց ԳԱՀ-ի հիմնական նպատակներն ու

Վահան Կոստանյանը շեշտել է մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ինստիտուտների և գործիքների ամրապնդման հրատապ անհրաժեշտությունը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովին Հոկտեմբերի 28-ին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ ԱԳ նախարարության, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և

Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը` 1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը՝ հետևյալ կազմով. 1)

Թբիլիսիում մեկնարկել է ընդդիմության բողոքի ցույցը

Թբիլիսի է ժամանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, եւ քիչ առաջ նրա հետևից սուլել են «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցից դուրս գալու պահին:

Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

ԱԺ-ում օրեր առաջ ՔՊ խմբակցության  պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի հետ կապված Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ): Այս մասին  հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Նշենք, որ այս հոդվածը վերաբերում է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը, իսկ

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930