Օրվա լրահոսը

«Հերթական կուրս փոխադրվելու դիմաց, պետք է վերանորոգեին լսարաններից մեկը». Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատարի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատարը (այսուհետ՝ Տնօրենի նախկին պաշտոնակատար), երկու ուսանողի հետ պայմանավորվել է, որ դասապրոցեսներին չներկայանալու և չմասնակցելու պայմաններում, հերթական կուրս փոխադրվելու դիմաց, նրանք՝ որպես կաշառք, կվերանորոգեն Կապանի մասնաճյուղի վարչական շենքի լսարաններից մեկը։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Տնօրենի նախկին պաշտոնակատարը դրդել է դասախոսներին, որպեսզի վերջիններս

Պապիկյանը և Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականը քննարկել են պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 16-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։ Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր: Մանրամասն անդրադարձ է կատարվել համագործակցության բոլոր ոլորտներին՝ ռազմական կրթություն,

«Եվրասիա»-ն անցկացրել է մեդիատուր Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջատար լրագրողների համար

«Եվրասիա»-ն անցկացրել է մեդիատուր Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջատար լրագրողների համար: Այս երկրներից ավելի քան 20 լրագրողներ եկել են Մոսկվա ԻՀԿ «Եվրասիա»-ի «Մեդիադպրոց» ծրագրի շրջանակներում։ Նրանք այցելել են Օստանկինոյի հեռուստաաշտարակը և RT հեռուստաալիքի և «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության խմբագրությունները, որտեղ շփվել են ռուս գործընկերների հետ։ Տուրի մասնակիցները հանդիպել են Պետդումայի պատգամավոր և

«Հիշողության սրճարաններ». ծրագրեր ՀՀ-ում ալցհայմերի և դեմենցիայի դեպքում. JAMnews

JAMnews. Հայաստանում հատուկ ծրագրեր են իրականացվում այն մարդկանց համար, որոնց մոտ հիշողության խնդիրներ են առաջացել, ախտորոշվել է ալցհայմերի հիվանդություն կամ դեմենցիա։ Երևանում, Գյումրիում ու Վանաձորում գործում են «Հիշողության սրճարաններ», որտեղ բուժառուները անկաշկանդ միջավայրում վարժություններ են կատարում և մասնակցում հիշողության վերականգնման խաղերի։ Իսկ նրանց, ովքեր չեն կարող գալ սրճարան, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության մասնագետներն իրենք են

Արմեն Մկրտչյանը FBI-ի իրավական կցորդին է ներկայացրել ՆԳՆ-ում, մասնավորապես՝ Քրեական ոստիկանությունում ընթացող բարեփոխումները

Քննարկվել են ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման, նաև հանցագործությունների բացահայտման ուղղությամբ համագործակցության հարցեր. ՆԳ փոխնախարարն ընդունել է FBI-ի իրավական կցորդին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Վ. Թիգույին և ԱՄՆ պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության ծառայության Արտաքին քրեական հետաքննությունների բաժնի հետաքննիչ Տիգրան

Երևան-Երասխ ճանապարհին վթարի հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր

Դեկտեմբերի 13-ին, ժամը 8.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Ազատավան գյուղի հատվածում, իրար են բախվել «ԿամԱԶ»-ը և «ՎԱԶ 2107»-ը: «ՎԱԶ 2107»-ի 35-ամյա ուղևոր Ռազմիկ Կ.-ն մահացել է, իսկ 28-ամյա վարորդը, 28-ամյա և 29-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Գրավատան ոսկերիչը և գանձապահը փոխել են ոսկեղենը արժեք չունեցող մետաղներով․ սեփականատիրոջը պատճառվել է մոտ 20 մլն դրամի վնաս. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում գրություն է ստացվել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնից այն մասին, որ դեկտեմբերի 9-ին Երևանի բնակիչ 61-ամյա Արթուր Ս․-ն հայտնել է, որ «Արտ Կրեդիտ» ՍՊԸ-ի կազմում գրավատնային գործունեություն է իրականացնում Երևան քաղաքի Պարույր Սևակ 51/1 հասցեում

Հանրային սննդի օբյեկտը չպետք է աշխատի նման պայմաններում․ գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Բալասան Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Դավթաշեն թ․): Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Մասնավորապես՝ – հանրային սննդի օբյեկտի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ

«Այս այցով նոր էջ է բացվելու երկկողմ հարաբերություններում». Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի նախագահի հետ

Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուի հետ: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան ու հավելել, որ չնայած լայն համագործակցությանը՝ երկկողմ հարաբերություններում դեռեւս առկա է չիրացված ներուժ: Դրուպադի Մուրմուն շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին Հնդկաստան կատարած պաշտոնական այցի համար ու

Բաքուն պնդում է, որ պետության դեմ զինված հարձակման փորձ է կանխել

«Ազատություն». Հաղորդվում է, որ գործի շրջանակում բերման են ենթարկվել երեք անձինք, ովքեր «այլ քաղաքացիների մասնակցությամբ ստեղծել են հանցավոր շրջանակ, սոցիալական ցանցերում փակ խմբերում գաղտնի հանդիպումներ, քննարկումներ կազմակերպել՝ պետական կառույցների դեմ դիվերսիա իրականացնելու նպատակով»։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

Թուրքիայի հետ տնտեսական փոխգործակցության ռիսկերը. Թադևոս Ավետիսյան

Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ տարածաշրջանի երկրների համար, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքով, այլ ոչ թե մեկի աներկբա առաջնորդությամբ։ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմը Թուրքիան և Ադրբեջանը նաև տնտեսական շրջափակման միջոցով էին փորձում առաջ մղել իրենց ազգային շահերը։ Հիմա, երբ ունեն ռազմական

Մարտական գործողություններից տուժած երիտասարդին ուղղված լավագույն աջակցությունը կրթության մեջ ներդրումն է

Արդեն 3 տարի է, ինչ գործում է հիմնադրամը, մեր ամենամյա բոլոր մեծ գալա-համերգները աշխատում ենք կառուցել մի անվանի հայի անվան շուրջ, այս անգամ դա Շառլ Ազնավուրն է, ով իր թողած մշակութային մեծ ժառանգությամբ ոչ միայն շարունակում է ոգեշնչել սերունդների, այլ նաև մեցենատության և հայրենիքին օգնելու, ծառայելու մեծ օրինակ է բոլորիս համար

Ամենակարևոր հաստիքը թափուր է

Իշխանությունը կորցրել է իր սոցիալական բազան։ Բայց որպեսզի սոցիալական բազայի կորստի քաոտիկ պրոցեսը վերածվի քաղաքական մերժման, երկրում պետք է լրացվի մի շատ կարևոր հաստիք, որը թափուր է։ Դա միջնորդի, մոդերատորի հաստիքն է։ Մարդ, ով ազդեցիկ խմբերի, հանրային ակտիվի, մարզային էլիտաների, քաղաքական միավորների, եկեղեցու, բիզնես էլիտաների, քաղաքացիական հասարակության և այլ շրջանակների հետ համբերատար կաշխատի և հակաիշխանական

Էրդողանը երգել է «Սարի աղջիկ» երգը

Region monitor. Համացանցի թուրքական տիրույթում տարածվել է տեսանյութ, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էրզրումում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ երգում է հայկական ժողովրդական «Սարի աղջիկ» (թուրքական մեկնությամբ` «Սարը գելին») երգը։ Տեսանյութում Թուրքիայի նախագահը ձայնակցում է թուրք հայտնի երգիչ Ֆերհաթ Գյոչերին։ Ուշագրավ է, որ Էրդողանը այս երգը կատարում է պատմական հայկական Էրզրումում, որտեղ և գտնվում է

Ադրբեջանն ընդլայնել է Ռուբեն Վարդանյանին առաջադրված կեղծ մեղադրանքները, որոնցով նրան ցմահ ազատազրկում է սպառնում

16 դեկտեմբերի, 2024 թ.: Ադրբեջանի դատախազները հայ քաղբանտարկյալ, մարդասեր ու բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել, հաղորդել է նրա պաշտպանական թիմը: Այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկարը։ Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներին։ Շինծու ապացույցները ներկայացված

Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի մեքենան. Shamshyan.com

Shamshyan.com-ը հայտնում է. «Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, գույքի դիտավորությամբ վնասման դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վիլնյուսի փողոցում ավտոմեքենա է այրվում: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենայում և մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի

Ադրբեջանի 2025թ. պետբյուջեով մոտ 2 միլիարդ մանաթով ավելացել են պաշտպանական և ազգային անվտանգության ոլորտին ուղղվող ծախսերը

«Ադրբեջանն այսօր». Ադրբեջանի Միլլի մեջլիսում (խորհրդարանում) հաստատվել է 2025 թվականի պետական բյուջեն։ 2024 թվականի պետական բյուջեի համեմատ պաշտպանական և ազգային անվտանգության ոլորտին ուղղվող ծախսերը մոտ 2 միլիարդ մանաթով ավելացվել են և հասցվել 8 միլիարդ 555 միլիոն մանաթի։

Կոպիրկին. ՀՀ-ն ու ՌԴ-ն հարաբերությունների ամրության փորձություն են անցնում

Սպուտնիկ Արմենիա. Մոսկվայում հստակ քաղաքական կամք կա Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար, Երևանում ընթացող հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա խոսքով՝ առողջապահության ոլորտն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում փոխհարաբերությունների ընդհանուր համալիրում։ Դրա միավորման հիմք են ընդհանուր դպրոցը, ընդհանուր մասնագիտական մտածելակերպը և ընդհանուր խնդիրները։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Ընդդիմությո՞ւն թե՞ ընդդիմախոսություն

«Բեսեդկի զրից» հիշեցնող կառավարության նիստեր, որտեղ լուրջ դեմքով իրենց նախարար կոչող մարդիկ լսում են 1961թ․ արտադրված ГАЗ 66-ի «ռամայի» տխմար պատմությունը և որ այդ մոդելը սկսել է արտադրվել 1964-ից՝ արդեն էական էլ չէ։ Եվ այս անիմաստությանը հակադրվող անորակ ու պրիմիտիվ ընդդիմախոսություն՝ ընդդիմություն կոչվելու հավակնությամբ։ Չգիտեմ ով ավելի շուտ կկերպարանափոխվի՝ «բեսեդկի զրից» անող իշխանությունը, թե նույնքան անորակ ընդդիմությունը։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 18-ի և 20-21-ի առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 16-ի և 18-ի ուշ

«Ադրբեջանը կարող է առաջ քաշել Թուրքիայի ներգրավման հարց՝ որպես պայման, որ ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում». Հակոբ Բադալյան

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ – Պարոն Բադալյան, Ադրբեջանը հետեւողականորեն փորձում է հասնել նրան, որպեսզի ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում կասեցվի։ Ինչո՞ւ է սա Բաքվի համար կենսական նշանակության հարց համարվում։ – Ես չեմ կարծում, որ կենսական նշանակության հարց է, բայց առիթ է Բաքվի համար՝ նախ Երեւանի առաջ պայման դնելու համար՝ կապված թե

ԱԺ պատգամավորները, աշխատակազմի պետական ծառայողները եւ աշխատողները պարգևատրվել են Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ ԱԺ պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները եւ աշխատողները պարգևատրվել են Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով՝ կարգադրում եմ. Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական

Ժամկետանց դեղեր, կեղտոտ խոզանակներ. Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն խնդիրներ են արձանագրել

Արհեստական կերակրումն իրականացվում էր ներարկիչների և սնուցման զոնդերի (նազոգաստրալ զոնդ) միջոցով

Բերման է ենթարկվել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդականը, որի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հերթական օպերացիան են իրականացրել՝ Արագածոտնի մարզում: Աշտարակի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի՝ Ագարակ-Աշտարակ խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա: Աշտարակի ոստիկանները՝ բաժնի պետ Ս. Մարտիրոսյանի գլխավորությամբ մեկնում են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ այդ հատվածը, ու հայտնաբերում են

«2018-2022-ն ընկած ժամանակահատվածում վերականգնված վնասը կազմել է պետությանը պատճառված վնասի 0,25 տոկոսը»

Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ պետք է հասկանալ՝ արդյոք պատճառները վնասի սխալ հաշվարկնե՞րն են, թե՞ այլ խնդիրներ կան, որոնց արդյունքում պետությանը պատճառված վնասը դառնում է ոչ լիարժեքորեն վերականգնելի։ «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պետությանը պատճառված վնասները, երբ հաշվարկվում են, չափազանց մեծ գումարներ են, բայց երբ դատական գործունեության միջոցով վերադարձվում են, ծավալները էապես փոքր են»,- «Առավոտի» հետ զրույցում

Խնկարկեցին երկրաշարժից նահատակվածների և զոհված ազատամարտիկների հոգիների հանգստության համար

Հոգևոր հայրն աղոթք հնչեցրեց Սպիտակի երկրաշարժից նահատակված հազարավոր մեր հայրենակիցների, ինչպես նաև Արցախյան բոլոր պատերազմներում մարտիրոսված և խաղաղ ժամանակներում վախճանված քաջորդիների հոգիների համար։

«Սուրիոյ անցողական ղեկավարութեան պատասխանատուները վստահեցուցին, թէ քրիստոնեաներուն իրաւունքները, ապահովութիւնը պիտի պահպանուին»

ԼԱԹԱՔԻՈՅ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ Մեր եկեղեցիներու սիրեցեալ զաւակներուն կը տեղեկացնենք, թէ Շաբաթ, 14 Դեկտեմբեր 2024-ի յետմիջօրէին, Լաթաքիոյ եկեղեցիներու հոգեւոր պետերն ու հոգեւոր հովիւները, Յոյն ուղղափառ համայնքի առաջնորդարանէն ներս միասնաբար դիմաւորեցին երկրիս տիրող ներկայ անցողական ղեկավարութեան թէ՛ քաղաքական, եւ թէ՛ զինուժի ներկայացուցիչներ, որոնք եկան ըսելու, թէ իրենք ամէն գնով պատրաստ են պաշտպանելու եւ ապահովական

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի հովանավորությամբ հիմնանորոգվել է Երևանի N3 ՏՄԱԿ-ը

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի հովանավորությամբ հիմնանորոգված Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնը նոր շունչ է ստացել։ 1956 թ-ին շահագործման հանձված շենքը մինչ այժմ լայնածավալ վերանորոգման չէր ենթարկվել։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը ՊՈԱԿ-ի ամբողջական վերանորոգման համար 45 միլիոն դրամ է տրամադրել։ Կենտրոնի հիմնական գործառույթն իր սպասարկման տարածքի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների

Հայրենիքն աստիճանաբար դառնում է մերկ

Կարծում եմ, բոլորն են համակարծիք, որ 2014թ.-ին և Արցախը, և Հայաստանն ապրում էին բնականոն կյանքով, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից նրանց նկատմամբ պատերազմական գործողություններ ձեռնարկելու կոնկրետ քայլեր չէին արվում, առավել ևս՝ տարածքներ գրավելու, ավելին՝ անկախացած Արցախը հայաթափելուն, քանի որ մեր երկու պետություններն էլ ամուր հիմքերի վրա էին դրված, աշխարհն էլ լռելյայն ընդունում էր Արցախի անկախ հանրապետության

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031