Օրվա լրահոսը

Հունաստանի մշակույթի նախարարը և ԱԳ նախարարի տեղակալը այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին և ԱԳ նախարարի տեղակալ Կոնստաս Ֆրագոյաննիսը դեկտեմբերի 16-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի

Թուրքական «փափուկ ուժ»-ի քաղաքականությունն Աջարիայում

Խորհրդային Միության փլուզումից հետո Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթություններից էր մեծացնել իր ազդեցությունը հետխորհրդային երկրներում: Շեշտը դրվում էր թյուրքախոս, ինչպես նաև՝ մուսուլմաններով բնակեցված երկրների և շրջանների վրա։ Վրաստանի նկատմամբ Թուրքիայի այս քաղաքականությունն արտահայտվեց Աջարիայում, որի բնակչության 30 տոկոսից ավելին իսլամադավան են։ Թուրքիան այնտեղ օգտագործում է իր ազդեցության տարածման կարևոր գործիքներից մեկը՝ փափուկ ուժի քաղաքականությունը, որն արտահայտվում

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Գրիգոր Հարությունյանի, Վիրաբ Վարդանյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասու­թյան դատարանի դատավոր Բարսեղ Մուրադյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր

Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն այսօր վերսկսել է իր աշխատանքները

Ի գիտություն ՀՀ քաղաքացիների և ԶԼՄ ներկայացուցիչների

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գասպարյան – Երևանյան փողոցների խաչմերուկում

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գասպարյան – Երևանյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Երևանյան փողոցից (Իսակովի պողոտայից եկող ուղղությամբ) դեպի Գասպարյան փողոց ձախ շրջադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով:   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն  

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ Բեկի – Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավիթ Բեկի – Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Դավիթ Բեկի փողոցում (Էրեբունի վարչական շրջանից եկող ուղղությամբ)  հետադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով:   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն  

Անցնող տարին «նշանակալից էր» Ուկրաինայի դեմ պատերազմում. Պուտին

«Ազատություն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական գերատեսչության կոլեգիայի ընդլայնված նիստում ելույթ է ունեցել և հայտարարել, որ անցնող տարին «նշանակալից էր» Ուկրաինայի դեմ պատերազմում։ Պուտինի խոսքով՝ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել 189 բնակավայրեր, իսկ զինված ուժերի թվաքանակը հասել է մեկուկես միլիոնի։ Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է իր միջուկային ներուժն ամրապնդել, ինչպես նաև զարգացնել ոչ

«Մարդու իրավունքների կրթությունը ոչ թե տարբեր տերմինների, այլ ապրելակերպի և արժեքների մասին է». Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային Իրավունքի Ակադեմիայի չորրորդ դասընթացի շրջանակում՝ նվիրված մարդու իրավունքներին: Միջոցառման նպատակն էր քննարկել մարդու իրավունքների միջազգային իրավունքի բնույթը, կառուցվածքը, կիրառման և պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերն ու գործունեության ուղղությունները: Ողջունելով ներկաներին՝ Պաշտպանը նշել է, որ կրթության ոլորտը չափազանց կարևորում է, այդ թվում`

Կոտայքի մարզպետի աշխատակազմում արձանագրվել են շուրջ 1.07 մլրդ ՀՀ դրամի, իսկ Լոռու մարզպետի աշխատակազմում՝ շուրջ 600 մլն ՀՀ դրամի առերևույթ խախտումներ և անհամապատասխանություններ

ՊՎԾ-ում ամփոփվել են Լոռու և Կոտայքի մարզպետների աշխատակազմերում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

Սահմանամերձ գյուղում ստեղծված յուրաքանչյուր աշխատատեղ նպաստում է, որ մարդիկ մնան․ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառու Սրբուհի Հովհաննիսյանը  մտադիր է ընդլայնել բիզնեսը

Սրբուհի Հովհաննիսյանը Վայոց ձորի Խնձորուտ գյուղում է ապրում։ Մասնագիտությամբ մանկավարժ է, բայց նաև զբաղվում է չրագործությամբ։ Ծիրան, դեղձ, սալոր, խնձոր, տանձ, կեռաս ու անգամ ընկույզի չիր․ Սրբուհու չրերի տեսականին մեծ է, իսկ վերջինը՝ ընկույզինը, յուրահատուկ ու արդեն պահանջված նորույթ է։ Գարնանը, իմանալով «Իմ քայլը» հիմնադրամի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի մասին, որոշել  է դիմել աջակցության ծրագրին և

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է ոչ ավանդական տեխնոլոգիաներով դպրոց և մանկապարտեզ կառուցելու պիլոտային ծրագիրը

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են ոչ ավանդական տեխնոլոգիաներով շենքերի, շինությունների նախագծում, արտադրություն և շինարարություն իրականացնող տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Քննարկվել են նոր եղանակով դպրոցի և մանկապարտեզի կառուցման պիլոտային ծրագիր իրականացնելու գաղափարն ու հայաստանյան ընկերությունների ներգրավման հնարավորությունը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կարևորել է շինարարական ծրագրերում նոր մոտեցումների կիրառումը և առաջատար երկրներում ընդունված ոլորտային նորամուծությունները Հայաստանում կիրառող ընկերությունների

Սարիկ Մինասյանի՝ Գյումրու քաղաքապետարան ոտք դնելուն պես, երկու պաշտոնյաներ հեռանում են

Մենք նրանից ճշտեցինք՝ արդյոք պատրաստվում է ազատման դիմում ներկայացնել, նա հաստատեց մեր տեղեկությունը։

Ասադը հայտարարել է, որ Դամասկոսում մնացել է մինչև դեկտեմբերի 8-ի վաղ առավոտ և միայն երեկոյան է լքել երկիրը

«Հայկական ալիք». Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Դամասկոսում մնացել է մինչև դեկտեմբերի 8-ի վաղ առավոտ և միայն այդ օրվա երեկոյան է լքել երկիրը. հայտարարությունը հրապարակել է ՏԱՍՍ-ը: Ասադը պնդել է, որ «Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոչ մի անգամ չի դիտարկել հրաժարական տալու և երկրից փախչելու հնարավորությունը»։  

«ԵԱՏՄ-ին անդամակցությունը նպաստել է նաեւ ՏՏ բարձր որակի ապահովմանը, նաեւ միգրանտների ներհոսքին». Վաղարշակ Հակոբյան

«Տասը տարի Եվրասիական տնտեսական միությունում» քննարկում ԱԺ հանձնաժողովում

««Համազգայինը» մնաց Արցախի կողքին»

«Արցախի հեռուստատեսություն». «Իրականում․ Հերմինե Ավագյան» Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը «Իրականում» հաղորդաշարի տաղավարում խոսել է միության՝ արցախցիների համար իրականացվող ծրագրերի մասին: Դրանք հիմնականում իրականացվում են Հայաստանի այն քաղաքներում, որտեղ համեմատաբար շատ արցախցիներ են հաստատվել: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը Վաշինգտոնի հասցեին Բաքվի մեղադրանքներն անհեթեթ է համարում

«Ազատություն». Վաշինգտոնի հասցեին մեղադրանքներն անհեթեթ են, առանց ԱՄՆ-ի ադրբեջանական «Դարի պայմանագիրն» անհնար կլիներ, Բաքվում հայտարարել է Ադրբեջանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբին։ Բաքվի մեղադրանքներին ամերիկացի դիվանագետն անուղղակի արձագանքել է կիրակի օրն Ամերիկյան առևտրյան պալատի հավաքի ընթացքում ունեցած իր ելույթում, որը հրապարակել է ամերիկյան դեսպանատունը։ «Խորհելով ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև անցյալ տարվա համագործակցության հաջողությունների

Ձևավորվել է համատեղ արձանագրություն, որը նախատեսվում է ստորագրել վաղը կայանալիք նիստին. Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունաստանի ԱԳ փոխնախարարին

Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունաստանի ԱԳ փոխնախարար՝ Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Կոնստանտինոս Ֆրագկոյանիսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախարարի տեղակալը գոհունակությամբ նշել է, որ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված որոշակի դադարից հետո վաղը՝ դեկտեմբերի 17-ին, Երևանում գումարվելու է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և

Հաստատակամորեն կանգնած ենք սիրիացի բարեկամ ժողովրդի կողքին. ՀՀ ԱԳՆ

Հայաստանն ուշադիր հետևում է Սիրիայում և նրա շուրջ զարգացումներին. նշված է ՀՀ ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգում հրապարակված գրառման մեջ: «Ողջունում ենք Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը՝ Աքաբայի համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում։ Մենք հաստատակամորեն կանգնած ենք սիրիացի բարեկամ ժողովրդի կողքին՝ իր պատմության համար այս վճռական պահին և աջակցում ենք ներառական ու խաղաղ քաղաքական անցումային գործընթացին՝ ամուր

Հունաստանի մշակույթի նախարարը ՀՀ-ում է. քննարկվել են համագործակցության ուղիները 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է պատվիրակությանը՝ ի դեմս   նախարար Ստիլիանի Մենդոնիի՝ կարևորելով Հայաստան-Հունաստան համագործակցությունը մշակույթի ոլորտում: «Հայաստանի և

Ջերմուկի քաղաքապետարանի աղբատար մեքենան կողաշրջվել է. կա վիրավոր. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ջերմուկի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար ավտոմեքենան Ջերմուկ քաղաքի Կեչուտ թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. մեկ հոգի տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն: Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Արսեն Թորոսյանին

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին ԱԺ նախագահի հայտարարությունը ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ 138-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Արսեն Թորոսյանին»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր

Փաշինյանի հայտարարությունից հետո վարույթ է նախաձեռնվել Աղազարյանի կողմից ենթադրյալ պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ

«Փաստինֆո». Հովիկ Աղազարյանի կողմից՝ ենթադրաբար պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀԿԿ-ից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել են, որ դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելն այն անձի կողմից, որը դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ, եթե

Հաջորդ կայարանը՝ «Աջափնյակ». շինարարությունը 2024թ.-ին չմեկնարկեց. civilnet

Civilnet. «Աջափնյակի» նոր կայարանի նախագծման մրցույթը հայտարարվել էր դեռ 2020թ.-ի հոկտեմբերին և մեկ տարի անց՝ 2021-ի հոկտեմբերին, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար 1,8 մլրդ դրամի պայմանագիր էր կնքել ռուսական «Մետրոգիպրոտրանս» ՍՊԸ-ի հետ։ Երևանի քաղաքապետարանի՝ դեկտեմբերի 10-ին #CivilNetCheck-ին տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը դեռ պետական փորձաքննության փուլում

«Կառավարությունը չի հրապարակում թիվ, թե քանի խոշոր բիզնես է տրոհվել, որպեսզի քիչ հարկեր վճարի»․ Գագիկ Մակարյան

Գագիկ Մակարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կրկնում է ՊԵԿ-ի կարծիքը, իսկ ՊԵԿ-ը միշտ համարել է, որ խոշոր բիզնեսները, որպեսզի քիչ հարկեր վճարեն, իրենց բիզնեսը տրոհում են։

Սևանա լճի մակարդակը մնացել է անփոփոխ, անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 23 սմ-ով

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.41 մ (15.12.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 23 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 24 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի

Հայաստանը ներկայացնող Յուրի Սաքունցը դարձավ աշխարհի չեմպիոն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBU վարկածով

Նրա անունը զարդարում է Գինեսի ռեկորդների գիրքը ութ բացառիկ նվաճումներով:

Կարող ենք պնդել, որ վերջին երկու տարում շատ ավելի ծառ է տնկվել Երևանում, քան վերջին մի քանի տասնամյակում. Ավինյան

Մյասնիկյան պողոտային և Լվովյան փողոցին հարող շուրջ 30 հա տարածքում կհիմնվի քաղաքային նոր այգի

Ինչո՞ւ է ՀՀ տարածքում Հանրային ռադիոյի փոխարեն ադրբեջանական ռադիո միանում․ ըստ Արմեն Քոլոյանի՝ խնդիրը երկար ժամանակ առկա է

Հանրային ռադիոյի տեխնիկական գծով փոխտնօրեն Տիգրան Խանամիրյանն էլ նշեց, որ հանրապետության տարածքում կան կետեր, որտեղ հաճախականությունը լավ չէ։

«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորի պայուսակից 10 000 դոլար գողացած տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 14-ի ժամը 10.30-ի սահմաններում Բեյրութ-Երևան չվերթով ծնողների հետ ժամանել է Երևան: Ուղեբեռի ստացման հատվածում ստացել են իրենց ուղեբեռը և մեկնել տուն, որտեղ նկատել են, որ ձեռքի պայուսակներից մեկը չկա, ինչից հետո վերադարձել են օդանավակայան, որտեղ ոստիկանության բաժնում իրենց ներկայացրել են պայուսակը: Պայուսակի պարունակության

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031