Օրվա լրահոսը

«Կազմակերպել բանակցությունների հարթակ, որը նպատակ կունենա պաշտպանել ղարաբաղցիների իրավունքները: Վերադարձը կարող է լինել այդ հարցերի լուծման արդյունքը». Արցախից բռնի տեղահանվածները նամակ են ուղղել Շվեյցարիայի խորհրդարանին և կառավարությանը

Արցախից բռնի տեղահանվածները նամակ են ուղղել Շվեյցարիայի Խորհրդարանին և կառավարությանը կոչ անելով կազմակերպել Արցախյան հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով: Շվեյցարիայի խորհրդարանին  եւ կառավարությանը Դիմում ենք Ձեզ որպես մարդիկ, որոնք ստիպված էին լքել իրենց տները և հազարամյա հայրենիքը։ Հազարավոր արցախցիների անունից խնդրում ենք ստեղծել միջազգային հարթակ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների քաղաքական, գույքային և սոցիալական իրավունքները

Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայան են տեղադրել Ալավերդիի մանկապարտեզում

Արևորդի ՀԿ-ի և Ucom-ի 2024 թվականի համագործակցության շրջանակում վերջին կանգառը Ալավերդին է։ Քաղաքի Սանահին-Կայարան թաղամասի մանկապարտեզի կտուրին տեղադրվել է արևային կայան՝ նպաստելու մանկապարտեզի աշխատանքի կայունությանը։ Մանկապարտեզի վրա տեղադրվել է 10,44 կՎտ/ժ դրվածքային հզորության արևային կայան։ Ըստ նախորդ տարիների ցուցանիշների, մանկապարտեզում տարեկան շուրջ 5000 կՎտ/ժ էներգիա է ծախսվում, մինչդեռ նոր արևային կայանը հնարավորություն կտա արտադրելու տարեկան

«Երիտասարդության շեմը մի կողմից իջեցրել ենք 13, մյուս կողմից՝ բարձրացրել ենք 35՝ հաշվի առնելով, որ ծերացող հասարակություն ենք»․ ԿԳՄՍ փոխնախարար

«Բնակչության մոտ 27 տոկոսը երիտասարդներ են, ՀՀ-ն ունի ամենաերիտասարդ խորհրդարանը»․ ԱԺ-ում քննարկվում է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրինագիծը

Հովիկ Աղազարյանի մասով կրկին գրություններ եմ ուղարկել մի շարք միջազգային կազմակերպությունների. Թագուհի Թովմասյան

Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների՝ Հովիկ Աղազարյանի մասով: Որպես Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչ, իմ պարտքն եմ համարում անդրադառնալ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ կատարվածին: Ունենալով մարդկային, գաղափարական և քաղաքական ծայրահեղ հակասություններ նույն պատգամավորի հետ, այնուամենայնիվ, համարում եմ, որ մարդու անձնական հեռախոսազրույցները, նամակագրություններն առանձնացնելը և քաղաքական

Հունգարիան և Սլովակիան արգելափակել են Վրաստանի առաջնորդների դեմ ԵՄ պատժամիջոցների ընդունումը

«Ազատություն». Հունգարիան և Սլովակիան դեկտեմբերի 16-ին արգելափակեցին վրացի պաշտոնյաների դեմ պատժամիցներ սահմանելու Եվրամիության առաջարկած փաթեթը։ Հունգարիայի և Սլովակիայի գործողությունները խոչընդոտում են նաև վրացի պաշտոնյաների դեմ մուտքի արտոնագրի արգելքի և ակտիվների սառեցման գործընթացին։ ԵՄ առաջնորդները ձգտում են պատժել Վրաստանի իշխանություններին այլախոհների նկատմամբ դաժան ճնշումների և ռուսամետ քաղաքականության համար: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը նախքան Եվրոպական միության

Մի քանի դատարաններում դատավորների բացակայության պատճառով դատարան ստացված գործերով դատական նիստեր չէին նշանակվում տեւական ժամանակ. զեկույց

Նման դեպքերը մարտահրավեր են ինչպես մշտադիտարկման իրականացման, այլ, որ առավել կարևոր է, բուն արդարադատության իրավունքի երաշխավորման տեսակետից» ,-նշվում է զեկույցում։

Որքան են արժեցել Փաշինյանին Լեհաստանի նախագահի նվիրած ճարմանդները. «Ժողովուրդ»

Նոյեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը։ Այս այցը, կարծես, փոքր-ինչ թանկ է նստել Լեհաստանի նախագահի վրա։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կողմից ստացել է նվեր՝

Թրամփ. Մարդիկ, որոնք մտել են Սիրիա, վերահսկվում են Թուրքիայի կողմից։ Եվ դա նորմալ է

Բարոյական չի, օրինական չի, բայց նորմալ է։ Մենք պետք է կառուցենք երկիր, որը պատրաստ է ապրել այսպիսի նորմալ միջավայրում՝ զենքի ձեռքին։

Փաշինյանը փորձում է մի կողմ դնել ողջ Հայոց պատմությունը եւ իր կառավարման շրջանը ներկայացնել իբրեւ միակ բացարձակ ճշմարտություն. Աշոտ Ղուկասյան. «Հրապարակ»

«Ո՞ր մասն ա փառավոր ձեր պատմության, պարսկական լծի տակ, հետո՝ արաբական, հետո՝ թուրքական, հետո էլ՝ ռուսական։ Ես լուրջ չեմ հասկանում, ձեր անցյալի ո՞ր հատվածով եք էդպես հիացած». եթե հարցում անցկացնեինք, թե որ երկրի ղեկավարը կարող էր նման հայտարարություն անել` Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, Ռուսաստանի՞, Իրանի՞, թե՞ Հայաստանի, բանական մարդու մտքով անգամ չէր անցնի, որ սա ՀՀ վարչապետի

Այս վատ նախագծով ներկայացնում են այն կրթական և գիտական համակարգը, որն ունենալու է ՀՀ-ն, որին պետք չէ բարձրագույն կրթություն. պետք է ընդամենը ծառայություններ մատուցենք զբոսաշրջիկներին, Հայաստանի վրայով արևելքից արևմուտք և հակառակը երթևեկողներին. Ատոմ Մխիթարյան. «Փաստ»

Դա են փաստում նաև այն արդյունքները, որոնք ունեցանք. Հայաստանում տասը տարեկանների առնվազն մեկ երրորդը, ընդ որում՝ դա լավացված ցուցանիշ է անցած տարվա համեմատ, ֆունկցիոնալ անգրագետ է:

Դատավորները խոսել են ցածր ձայնով, իրավունքներն ու պարտականությունները չեն պարզաբանվել, նստարանները բացակայել են. ՀՔԱՎ զեկույցը

Չնայած դատաիրավական համակարգում կատարվող պարբերական և արմատական բնույթ կրող փոփոխությունների, քաղաքացիները բախվում են ուշացած արդարադատության, մասնավորապես՝ դատական նիստերի չարդարացված հետաձգումների, գործերի երկարատև եւ ոչ արդյունավետ քննության, վճիռների չկատարման, վերջնական դատական ակտերի չհրապարակման և այլ փոխկապակցված խնդիրների։

Որպես պարտադիր բաղադրիչ՝ սեյսմիկ ամրացման միջոցառումներ են իրականացվել. հիմնանորոգված ևս երկու մանկապարտեզ հանձնվեց շահագործման

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող մանկապարտեզներից ևս երկուսը հանձնվեց շահագործման: Նախակրթարաններում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երևանի թիվ 135 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո վերաբացվել է 6 խմբով: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում շուրջ 180 երեխա: Երևանի թիվ

Մոսկվայում պայթյունի հետևանքով զոհվել են գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը

Պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է մոտ 200 գրամ տրոտիլ

Մարտունիի տարածաշրջանում ձյուն է տեղում, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է

🔹Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Մարտունիի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։ 🔹Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ 🔹Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ 🔹Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Մանկապարտեզային շանտաժի արդյունավետությունը

…«Ով ում մասին ինչ կասի». 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո այդ խաղն անձամբ ինձ համար կորցրել է իր հետաքրքրությունը: Կարող եք իրար մասին եւ կամ ձեզ դուր չեկող մարդկանց մասին ամենասարսափելի «կոմպրոմատները» տարածել: Խոսքերը ոչինչ են, փաստերն՝ ամեն ինչ: Արցախը թշնամու ձեռքում է, մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ զրկվել են իրենց տներից եւ հողից: Թշնամին զավթել է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքը: Ավելի մեծ «կոմպրոմատ» Փաշինյանի եւ նրա թիմի դեմ, իմ կարծիքով, գոյություն չունի:

Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ սափրվելիս կամ ատամ լվանալիս ծորակը բաց է թողնում. Նիկոլ Փաշինյան

Միայն չասեք, թե երկրում էնքա՜ն կարեւոր հարցեր կան, իսկ վարչապետը էս ինչ է ասում: Չկա ավելի կարեւոր հարց, որովհետեւ բոլոր արտաքին, ներքին, քաղաքական, տնտեսական, կառավարչական, անվտանգային հարցերը բխում են այստեղից, նրանից թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր ջրին, մեր սննդին, մեր բակին, մեր աշխատանքին, մեր պրոբլեմին: Մեր կյանքին ընդհանրապես:

Այն, որ ուղեվարձի թանկացումը փաստ է, և այն լուրջ հարված է լինելու, փաստեց նույնիսկ ԿԲ նախագահը. «Փաստ»

Առհասարակ, այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը 2025 թիվը «ներքին կարգով» հռչակել են հարկային տեռորի տարի:

Աշտարակի ոստիկանապետն ազատման դիմում է գրել 

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել  է, որ Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանի ազատման դիմում գրելը կապված չէ այսօրվա իրադարձությունների հետ: Հիշեցնենք՝  այսօր Արագածոտնի մարզպետի օգնական-խորհրդականին թմրանյութի կասկածանքով Աշտարակի ոստիկանության բաժին էին տեղափոխել: Նրա մոտ հայտնաբերել էին մարիխուանա տեսակի խոշոր չափի թմրամիջոց: Մարզպետը նշել էր, որ միլպետի եւ իր օգնականի հարաբերությունները լարված են:

Տիգրան Խզմալյան. Ռուբեն Վարդանյանը ՀՀ քաղաքացի է եւ ունի մեր երկրի պաշտպանության իրավունքը, ինչն իր հերթին մեր պարտականությունն է ցանկացած ՀՀ քաղաքացու հանդեպ

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը գրում է. «Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանին ներկայացված է 45 կետից մեղադրանք, ինչը սպառնումն է նրան ցմահ բանտարկությամբ։ Վարդանյանը ՀՀ քաղաքացի է եւ ունի մեր երկրի պաշտպանության իրավունքը, ինչն իր հերթին մեր պարտականությունն է ցանկացած ՀՀ քաղաքացու հանդեպ։ Ինչպիսին էլ չլինեն մեր գաղափարական եւ քաղաքական տարաձայնությունները (իսկ Վարդանյանի հետ

Նախարարն ինչո՞ւ պետք է գնա տուն ծառայողական մեքենայով, բայց չգիտես ինչու ասեն՝ մենք տրանսպորտային բարեփոխում ենք անում

Դե այդ տրանսպորտային բարեփոխումից առաջինը թող օգտվի Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը: Թող մի հատ առավոտ շուտ տրանսպորտով գնան աշխատանքի, տեսնենք ժամը 11-ի կառավարության նիստին կհասնե՞ն գործի, թե՞՝ չէ. Մեսրոպ Առաքելյան

Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի ներքին գործերի նախարար Բասսամ Մաուլաուիին

Դեկտեմբերի 16-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի ներքին գործերի նախարար Բասսամ Մաուլաուիին: Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր:   Լիբանանում Հայաստանի դեսպանություն  

Աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին, բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանին և հավաքականի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են դափնիներով և ծափողջույններով

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները վերադարձել են Բահրեյնում անցկացված աշխարհի առաջնությունից. աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանին, բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանին և հավաքականի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են դափնիներով և ծափողջույններով: Աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը նշել է՝ մեծ բավականությամբ և հպարտությամբ է բարձրացել պատվո հարթակին. «Պայքարն ավելի է դժվարանում. ոսկու գինն արդեն ավելի բարձր է։

Թմրամիջոց պահելու կասկածով ձերբակալված մարզպետի օգնականը թմրանյութերի դեմ պայքարի ջատագով էր

Նրա հետ կապված այսօրվա միջադեպը համարում ենք շատ տարօրինակ ու հուսով ենք, որ նախաքննություն իրականացնող մարմնի կողմից ճշմարտությունը կբացահայտվի. մարզպետի խոսնակ

Հայաստանում Նիդերլանդների դեսպանը միացել է Խաչիկ գյուղում ԵՄ դիտորդական առաքելության պարեկին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ է այցելել Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը: Այս մասին ասված է առաքելության թվիթերյան էջում: «Պատիվ է ԵՄ առաքելության գրասենյակում հյուրընկալել Հայաստանում Նիդերլանդների դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Նրան զեկուցվել է տեղերում առաքելության գործունեության մասին»,-նշված է գրառման մեջ: Դեսպանը նաև հանդիպել է Նիդերլանդների անձնակազմին և Խաչիկ գյուղի տարածքում միացել պարեկային խմբին։ Այս պահին

Հայաստանի հետ համագործակցության լայն օրակարգ կա և մեծ ներուժ՝ ընդլայնելու առկա համագործակցությունը. Մեհդի Սոբհանի

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Նախարարը ողջունել է դեսպանին և վերահաստատել Հայաստանի և բարեկամ Իրանի միջև համագործակցության ընդլայնման մեր վճռականությունը և հույս հայտնել, որ այսուհետ ևս ջանք չի խնայվի բոլոր ուղղություններով հայ-իրանական ռազմավարական գործընկերության ընդլայնման և խորացման հարցում։ Դեսպանը ևս ընդգծել

Գերմանիայի խորհրդարանն անվստահություն հայտնեց կանցլերին

«Ազատություն».  Գերմանիայի խորհրդարանն ընդունեց կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերը՝ անվստահություն հայտնելու իր և իր կառավարության նկատմամբ՝ ճանապարհ հարթելով փետրվարի 23-ին արտահերթ ընտրությունների համար, հաղորդում է Reuters-ը։ Խորհրդարանի 733 պատգամավորներից միայն 207-ն են վստահություն հայտնել, իսկ 394-ը ձեռնպահ են մնացել։ «Առաջարկությունն ընդունվել է», – ասել է խորհրդարանի նախագահ Բարբել Բասը: Գերմանական օրենքների համաձայն՝ երկրի նախագահը կարող է

«Գռզո Պլազայի» միջնորդության վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի 2025 թվականի հունվարի 10-ին

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ «Գռզո Պլազա» ՍՊ ընկերության, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտե՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջների մասին դատական նիստում պատասխանող կողմի ներկայացուցիչներ, փաստաբաններ  Հայկ Հակոբյանը եւ Գորիկ Միրզոյանը՝ պնդելով իրենց դիրքորոշումը, որ դեռ 1995 թվականին Արամի 3 եւ 5 հասցեներում գտնվող պատմա-մշակութային

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031