Օրվա լրահոսը

Աննա Ամրոյանն ու Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե մեդալակիրներ

Հայաստանի պատանի և երիտասարդ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտի 341 կգ արդյունքով (150+191 կգ) դարձել է Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում Մկրտչյանը երեք հաջող մոտեցմամբ ցույց է տվել 150 կգ արդյունք և նվաճել վարժության փոքր

Այս տարի վարչական դատարանում ՊՆ-ի դեմ 231 հայցապահանջ կա

Զրո վարչարարություն է պաշտպանական գերատեսչությունում, ապաշնորհ հրամաններ ու անպատասխանատու գործելաոճ Այս 9 ամիսներին մահվան 33 դեպք է գրանցվել բանակում: Դեռ վիճարկում են, դժբախտ պատահարի հետեւանքո՞վ է, թե՞ ծառայության հետ կապված: Իսկ ծառայության ժամանակ չէ, որ անսարք մեքենաների պատճառով երեխաներ մահացան, կամ՝ հիվանդության հետեւանքով: Սա դեռ քրեական վարույթների շրջանակներում քննվելիք հարցեր են: Չեմ հիշում երբեք, որ

«Ո՞նց կարելի է հրապարակայնացնել բանակցությունների ընթացքում գտնվող կետերը»․ Արարատ Միրզոյան

«Դուք խիստ թյուր պատկերացում ունեք դիվանագիտական բանակցությունների մասին»։

Հայ-ադրբեջանական «բանակցություններում» փաստացի ներկայացված էր միայն պանթուրքիզմի ու միջնորդների շահերը, բայց ոչ՝ Հայաստանի հանրապետության . Էդուարդ Շարմազանով

Լավրովի հայտարարությունը փաստացի նշանակում էր Ադրբեջանի դիվանագիտական ֆիասկոն, քանի որ Ալիևի նպատակն էր 2016թ.-ի հարձակման հետևանքով հայկական կողմերին պարտադրել իր համար ավելի նախընտրելի պայմաններով զինադադարի փաստաթուղթ, որտեղ Արցախն այլևս ստորագրված փաստաթղթի կողմ չի լինի։

Լուսինե Գևորգյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Հիշեցնենք՝ վարչապետի մայիսի 13–ի որոշմամբ՝ Սիսիան Պօղոսեանն ազատվել էր Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից։

«Հարվարդի շրջանավարտի հանդեպ իրականացվում է քաղաքական ռեպրեսիա». Գևորգ Թամամյան

ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գևորգ Թամամյանի ֆեյսբուքյան գրառումը Ժամեր առաջ նամակ ստացա իմ ընկեր Հովհաննես Ավետիսյանից, որ տարել են ոստիկանություն` գործ են փորձում կարել ապօրինի զենք պահելու մեղադրանքով։ Գաղտնիք չէ, որ Հովհաննեսը ներկա իշխանությունների կոշտ ընդդիմախոսն է, առանձնանում է փաստարկված եւ սուր քննադատական խոսքով եւ այս եղանակով իշխանությունները փորձում են նրան

Բեւեռացած վրացական հասարակությունն ու Օրբանի եւ Փաշինյանի շնորհավորանքը՝ «Վրացական երազանքին»

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին 12 տարի իշխանության ղեկին գտնվող ռուսամետ «Վրացական երազանք»-ը հավաքեց ձայների ավելի քան 50 տոկոսը։ Ընդդիմադիր ուժերը՝ «Հանուն փոփոխությունների» դաշինքը, «Միասնություն՝ փրկելու Վրաստանը», «Ուժեղ Վրաստանը» եւ «Հանուն Վրաստանի»-ը անցողիկ շեմը հաղթահարել են, սակայն նրանք չեն ընդունում ընտրությունների արդյունքները, պնդում են համատարած կեղծիքների մասին, չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Հոկտեմբերի 28-ին Թբիլիսիում ընդդիմությունը հանրահավաք անցկացրեց։ Հազարավոր քաղաքացիներ

ԿԲ-ն տոկոսադրույքների մասով պետք է որոշակի անվտանգության բարձիկ ստեղծի, այլ ոչ թե կտրուկ բարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքները. «Փաստ»

Չնայած Հայաստանում տնտեսական աճի տեմպը իներցիայով դեռևս շարունակվում է, սակայն պետք է հաշվի առնել այն բազմաթիվ ռիսկային գործոնները, որոնց ազդեցության ներքո մեր երկրի տնտեսական աճը ոչ միայն կարող է էականորեն նվազել, այլև վերափոխվել անկման։ Իսկ ռիսկայնության գործոններից առաջնայինը միջազգային տնտեսական տեղաշարժերն են՝ կապված Ուկրաինայում ընթացող պատերազմի և Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների բլոկի կողմից սահմանված պատժամիջոցների

Սկսել են 1991 թվականից, քիչ էր մնում հասնեին իմ դպրոցական տարիները. Գագիկ Ղազինյան. «Հրապարակ»

Օրերս հայտնի դարձավ, որ ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի նախկին դեկան Գագիկ Ղազինյանին, նրա կնոջը եւ որդուն  հոկտեմբերի 29-ին հրավիրել են Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն` իրենց պատկանող գույքի առնչությամբ դիրքորոշում ներկայացնելու: ԵՊՀ երկարամյա դեկանին, փաստորեն, խնայել էին եւ չէին հրապարակել գույքի ցանկը, որն ուզում են նրանից բռնագրավել, մինչդեռ մյուս դեպքերում սովորաբար մեծաթիվ

Ընդդիմությունն առաջնահերթ կարգով այս փոփոխությունները պետք է բողոքարկի Սահմանադրական դատարանում. Ավետիք Չալաբյան

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը, նույն ԱԺ կանոնակարգի խախտմամբ, առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը։ Այն ծավալուն փաստաթուղթ է, և բազմաթիվ խնդիրներ ունի, բայց դրանցից մեկը պարզապես աչք է ծակում իր բովանդակությամբ։ Օրենսգիրքը լրացված է ծավալուն նոր հոդվածով (7.1), որը մանրամասնում է ռազմական կամ

Տեսազանգի ընթացքում մերկանալուց հետո՝ 3500 ԱՄՆ դոլար են պահանջել ձայնագրությունը չհրապարակելու համար. ահազանգ

Տավուշի բնակչին սպառնացել են գումար չտալու դեպքում հրապարակել նրա մասնակցությամբ մերկ տեսանյութ

Միայն այս տարի «Կոնցեպտ Իվենթսը», «Պեցցոն», «Գևորգիան կոնցեռնը» արդեն 5 դրամաշնորհ են ստացել, և բոլորն էլ՝ ԿԳՄՍՆ-ից. «168 ժամ»

«Գևորգիան կոնցեռնը», որն իր հետ աֆիլացվող կազմակերպություններով հանդիսանում է պետական գերատեսչությունների սրտի մատակարարը, հերթական պայմանագիրն է կնքել։ Ըստ պետգնումների armeps համակարգի՝ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունն է այս անգամ դրամաշնորհի ձևով տրվող ֆինանսական աջակցության պայմանագիր կնքել կոնցեռնի հետ։ Հոկտեմբերի 28-ին կնքված պայմանագրի գինը 438 միլիոն 627.600 դրամ է, որի շրջանակում ընկերությունը ստանձնելու է Երևանում

«Ցեղասպանության ճանաչման հարցը ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը չէ»․ Արարատ Միրզոյան

Արմեն Ռուստամյանը հարցրեց․ «Արցախյան հակամարտության, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման կարգավորման հարց արտգործնախարարության օրակարգում գոյություն ունի՞, թե՞ ոչ»։

Օրենքը մեզ չի արգելում քաղաքականություն լուսաբանել. Աննա Սարգսյան. «Հրապարակ»

«Կարելի է «Շողակաթ» հեռուստաալիքի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, այդպես ավելի արդյունավետ կլինի»,- նախօրեին 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ առաջարկեց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը: «Մենք մեր ունեցած ֆինանսական միջոցները կարողանո՞ւմ ենք արդյունավետ ծախսել, օրինակ՝ «Շողակաթ» ալիքը, որը պետք է իրականացներ հոգեւոր-մշակութային հեռարձակում, բավականին միատարր հեռուստաընկերություն է, որը միայն ներկայացնում է Հայ առաքելական եկեղեցուն»,- ասաց պատգամավորը` խոսքն

«Մենք անընդունելի ենք համարել եւ համարում հաղորդուղիների երկայնքով որեւէ երրորդ ուժերի տեղակայում»․ Արարատ Միրզոյան

Նա նշեց, որ հայկական կողմի համար այս հարցում սկզբունքային է ինքնիշխանության եւ իրավազորության հարցը։

Ավտոներկրողների գործերից որոշ գործեր կարճված են, եւ Հովիկ Աղազարյանի որդին թիրախում մնացած միակ անձն է այսօրվա դրությամբ. «Ժողովուրդ»

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու մեքենաները քրեական վարույթի շրջանակում ՔԿ-ն արգելքի տակ է վերցրել։ 2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» եւ «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում

Նշված տարածքների տրամադրման դեպքում համալսարանի լսարանային ֆոնդը կկրճատվի. անհնար կդառնա շուրջ 1300 ուսանողի ուսումնական գործընթացի կազմակերպումը. բաց նամակ

Այդ լաբորատորիաները եւ արհեստանոցները կահավորված են եզակի սարքավորումներով եւ ստենդներով, որոնք ենթակա չեն ապամոնտաժման ու տեղափոխման:

Ահա, այսպիսին է Հայաստանում Փաշինյանի կողմից ստեղծված հակաժողովրդավարական համակարգը. «Փաստ»

Փաշինյանն ու իր թիմը վախեր ունեն, որ տեղերում կարող է սկիզբ առնել իրենց հեռացման գործընթացը, ապա աստիճանաբար տարածվել հանրապետությունով մեկ։

«Ադրբեջանի հետ ունենք ըմբռնում, որ խաղաղության պայմանագրի նախագծում կա եւս 1-2 ձեւակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք»․ Արարատ Միրզոյան

«2024 թվականին Ադրբեջանի հետ հարաբերություններում եղել է շատ շոշափելի արդյունք»,- ասաց Միրզոյանը։

Պետությունը գումար է տվել հարկատուների հաշվին, որ մասնավորը բիզնես սկսի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն բաժնեմասային ներդրում էր իրականացրել «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ում։ «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ն համակարգում է մեզ քաջ հայտնի երկու ծրագիր Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրը եւ «Յելլ Էքստրիմ Փարք» զվարճությունների այգին։ Այսինքն՝ պետությունը գումար է տվել հարկատուների հաշվին, որ մասնավորը բիզնես սկսի:

3 քաղաքացի բերման են ենթարկվել Էրեբունու ոստիկանության բաժին

«Քաղաքացիները բերման են ենթարկվել առանց հիմնավոր պատճառաբանության՝ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով»:

Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն

31 հոկտեմբերի, 2024 թ․, Երևան — Գիտության շաբաթվա մրցանակաբաշխությունը Կապի թանգարանում էր համախմբել տաղանդաշատ երիտասարդների։ Պարգևատրվեցին «Գիտության շաբաթը` իմ աչքերով», «Աստղային հորիզոն» և «ԳիտաCon» անվանակարգերի հաղթողները։ Նկարչական անվանակարգում գլխավոր մրցանակին արժանացավ Ջիմ Հովհաննիսյանի «Մեծ պայթյուն» աշխատանքը, գրական մրցույթում հաղթող ճանաչվեց Արթուր Առաքելյանի «Ուտոպիայի գինը» պատմվածքը, իսկ կոմիքսների անվանակարգում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Լուսինե Պետրոսյանի «Իսկ ի՞նչ,

Ինձ ոչ մի կարծիք չի վիրավորի

Ես պատրաստ եմ լսել ցանկացած կտրուկ հանդիմանություն՝ «դու հիմար ես», «դու անհեթեթություն ես դուրս տալիս»: Ես սիրում եմ, երբ պարկեշտ մարդիկ խիզախորեն խոսում են իրար հետ, եւ նրանց խոսքն ու միտքն իրար չեն հակասում: Մենք պետք է տոկուն ու դիմացկուն ականջներ ունենանք, եւ դրանք այնքան փափկակյաց չդարձնենք, որ կարողանան լսել միայն դրվատանքի խոսքեր:

Թուրք մրցակցին հաղթելուց հետո՝ 1/4 եզրափակիչում արցախցի Էրիկ Առստամյանը պարտության մատնեց արդեն ադրբեջանցի մրցակցին

Առաջին ռաունդում մրցավարները առավելությունը տվել էին ադրբեջանցի Նասիբովին, բայց 2-րդ ու 3-րդ ռաունդներում հայ մարզիկը հավաքեց ուժերը, ու հաղթանակի նժարը թեքելով իր կողմը` ադրբեջանցուն ստիպեց ռինգը լքել պարտված։

Դե իհարկե, ի՞նչ քաղաքական ենթատեքստ։ Պարզապես 2021-ի ընտրություններում «Բալասանյան դաշինքը» հաղթել է, ՔՊ-ն զբաղեցրել է երկրորդ տեղը. «ՉԻ»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի ղեկավարը հայտարարել է, թե Հայաստանի երկրորդ քաղաքի քաղաքապետի և «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամների կողմից մանդատները վայր դնելուց հետո իրենք, իհարկե, ուզում են քաղաքում հասնել իշխանության, բայց նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումները բացարձակապես որևէ քաղաքական ենթատեքստ չունեն։

Թադեւոս Ավետիսյան. «Եթե դիտարկում ենք 1991 թ.-ից մինչև 2018 թ.-ը և 2018 թ.-ից հետո ընկած ժամանակահատվածները, ունենք պետական պարտքի կրկնապատկում». «Փաստ»

Այս իշխանությունների օրոք պետական պարտքի տարեկան աճի միջին տեմպը գերազանցել է մեր երկրի համախառն ներքին արդյունքի աճի միջին տեմպին, նույնիսկ այն պարագայում, երբ 2022, 2023, 2024 թվականներին, արտաքին գործոնով՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, ունեցել ենք թռիչքաձև՝ երկնիշից բարձր աճեր:

Վրաստանի փորձը լավագույնս ապացուցեց մեկ ստորագրությամբ եվրոպական շուկան գրավելու անհնարինությունը. «168 ժամ»

Վրաստանը ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, սակայն վրացական ապրանքներն այդպես էլ չողողեցին եվրոպական շուկան՝ նույն այն պատճառով, ինչ պատճառով հայկական բիզնեսը չէր կարող հաստատվել այդ շուկայում։

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930